Thursday, June 26, 2014

ԱՐԱՐՉԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

ԱՐԱՐԻՉ
Արարիչը համատիեզերական օրինաչափությունների ամբողջությունն է։ Նա ճշմարտության ու արդարության մարմնացումն է։ Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն ինչից` անձնական, ընտանեկան, տոհմային, կամ որևէ այլ բազմության խմբակային շահերից։ Եղբայրությունը, հավասարությունն ու արդարությունը մեր Արարչական գենի հիմնական հատկություններն են։
. Դատապարտելի է նա, ով դիմացինին չի հարգում ու գնահատում այնպես, ինչպես ինքն իրեն։
. Դատապարտելի է նա, ով իր անձնական շահը վեր է դասում ազգակցի, համայնքի, կամ ազգի ընդհանուր շահից։
. Դատապարտելի է նա, ով շահագործում է մյուսի աշխատանքը։

Երբ մարդ վարձատրվում է իր աշխատանքի արդյունքից պակաս, ապա դա շահագործում է։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մենք` հայերս արարվել ենք Արարատում Արարչի ձեռքով ու Արարչի նմանությամբ` Արարչի բանականությամբ ու իմաստնանալու հնարավորությամբ։ Բայց, բանականության հետ մեկտեղ նույնքան պատասխանատվություն ու պարտականություն ունենք մեր ուսերին։ Մեր պարտքն է Արարչական կարգ հաստատել առաջին հերթին` մեզանում, հետո` նաև, ողջ աշխարհում։ Մեր պարտքն է ինքնամաքրվել, միաժամանակ օգնելով ողջ մարդկությանն ազատվելու պիղծ հակամշակույթի գերությունից։ Ու, այդպիսով, ներդաշնակություն ու կայուն խաղաղություն հաստատել ողջ աշխարհում։ Շրջապատող հակամշակույթն ու աններդաշնակ կյանքը համատարած ու շարունակական դժբախտություններ են ծնում։ Մենք` հայերս, մեր Աստվածամարդ էությամբ պատասխանատու ենք Արարչագործության մյուս զավակների համար։ Այնպես, ինչպես մեծ եբայրը` իրենից փոքրերի համար։ Մեր պարտականությունն է Արարչական կենարար ուսմունքը տանել մեր փոքր եղբայրներին ու ազնվացնել նրանց։
. Դատապարտելի է նա, ով արհամարհում է ի վերուստ իր վրա դրված ինքնամաքրվելու, շրջապատող հակամշակույթից ձերբազատվելու, Արարչական կենարար ուսմունքը իր շուրջն ու ողջ աշխարհում սերմանելու պատասխանատվությունն ու պարտականությունը։

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Մարդը ծնվում է անկապտելի իրավունքներով։ Մարդն իրավունք ունի պաշտպանել իր ու իր մերձավորների կյանքը, առողջությունը, սեփականությունը, պատիվն ու արժանապատվությունը։
. Դատապարտելի է նա, ով փորձում է սահմանափակել մարդու ինքնապաշտպանության իրավունքը։

ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ/ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ ի ծնե հավասար են իրենց իրավունքներով ու երժեքով։ Ոչ ոք իրավունք չունի ստրուկ, ճորտ, ծառա կամ վարձու բանվոր պահել։
. Դատապարտելի է նա, ով նվաստացնում ու շահագործում է մեկ ուրիշին։

Երբ մարդ վարձատրվում է իր աշխատանքի արդյունքից պակաս, ապա դա շահագործում է։

ԲՆՈՒԹՅՈՒՆ
Բնության մեջ ամեն ինչ պատկանում է բոլորին հավասարապես։ Բոլորը հավասարապես իրավունք ունեն օգտվելու մայր հողի բարիքներից բավարարելու իրենց նյութական ու հոգևոր կարիքները։ Գթասիրտ ու հարգալից վերաբերմունքը մայր բնության նկատմամբ յուրաքանչյուրի պարտականությունն է։
.Դատապարտելի է նա, ով իր սեփականն է համարում բնության որևէ հատված ու սահմանափակում, կամ արգելում է մյուսներին օգտվել այդ հատվածի բարիքներից։
. Դատապարտելի է նա, ով կողոպտում է բնությունը անհրաժեշտից ավել նյութական արժեքներ կուտակելու համար։

ԸՆՏԱՆԻՔ
Մարդն արարվել է Արարչի նմանությամբ։ Սակայն, հենց սկզբից կորցրել է իր Արարչական կերպարն ու իր ուսուցչին։ Մարդու երկրային կյանքի իմաստն է` ինքնուրույն վերականգնել իր Արարչական կերպարը։ Այս գործում հսկայական է ընտանիքի, հատկապես` կնոջ, դերը։ Ընտանիքը տղամարդու և կնոջ ոգեղեն միությունն է, տոհմի մասնիկն ու տոհմի հետ միասին` ազգի հիմքը։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը չի ձգտում վերականգնել իր Արարչական կերպարը։
. Դատապարտելի է այն կինը, որը չի օգնում ու չի խրախուսում նրան այդ հարցում։

Տղամարդը հայր է։ Իր ազնվությամբ, առաքինությամբ ու իմաստնությամբ նա է ընտանիքի առաջնորդը, նրա բարեկեցության, պատվի ու արժանապատվության պահապանը։
Կինը մայր է։ Իր սրբությամբ տոհմածին է մայրն ու տոհմի շարունակելության ու ամբողջականության պատասխանատուն։ Նրա ծնած երեխաներն իրենը չեն։ Նրանք տոհմի զավակներն են։
. Դատապարտելի է այն կինը, որը կտրում է երեխաներին իրենց տոհմից։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը տեր չի կանգնում իր զավակներին։

Ընտանիքի հայրն ու մայրը հավասարապես պատասխանատու են ընտանիքի բարորության համար։ Տղամարդը, հիմնականում, դրսի, կինը` ներսի, պատասխանատուն է։ Ընտանիքի արու զավակներին կրթում է հայրը, իսկ էգ զավակներին` մայրը։ Կնոջ սրբազան պարտականությունն է` խնամել ամուսնուն ու նրա զավակներին։
. Դատապարտելի է այն կինը, որը չի խնամում իր ամուսնուն ու նրա զավակներին։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը կնոջը վրաբերվում է որպես ստրուկի։

Տղամարդն իր իմաստնությունն առաջինը կիսում է կնոջ, իսկ հետո` իր արու զավակների հետ։
. Դատապարտելի է այն կինը, որը չի հարգում իր ամուսնուն ու չի սովորում նրանից։
. Դատապարտելի է այն կինը, որը չի կատարում իր պարտականություններն ընտանիքում։
. Դատապարտելի է այն կինը, որն անհնազանդ է ամուսնուն ու չի կատարում նրա ցուցումները։
. Դատապարտելի է այն կինը, որը պահանջներ է դնում ամուսնու առջև։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնու գլխին նստած, իր քմահաճույքներն է թելադրում։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնանալուց հետո աչքը հորական տոհմի կողմն է։
. Դատապարտելի է այն կինը, որն ընտանիքի հանդեպ իր պարտականություններն ու պատասխանատվությունը ամուսնու վրա թողած, մտահոգված է իր սեփական, կամ` իր հորական տոհմի բարեկեցությամբ։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնանալուց հետո ակնկալում է իր հորական տոհմի միջամտությունն իր ընտանիքի գործերին։
. Դատապարտելի է այն կինը, որի աչքը դուրսն է։

Տոհմի նահապետը տոհմի մեծ հայրն է։ Իր ազնվությամբ, առաքինությամբ, իմաստնությամբ ու վեհությամբ նա է տոհմի խորհրդանիշը, նրա առաջնորդն ու տոհմի կրթության, բարեկեցության, պատվի ու արժանապատ-վության պահապանը։ Տոհմի բոլոր անդամները հարգում ու անվերապահորեն հնազանդվում են տոհմի նահապետին։
. Դատապարտելի է այն տոհմը, որի անդամները չեն հարգում ու չեն հնազանդվում տոհմի նահապետին։
. Դատապարտելի է այն տոհմը, որի աղջիկները չեն նախապատրաստված ուրիշ տոհմերի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ տոհմի սերունդն է սեփականացնում։
. Դատապարտելի է այն տոհմը, որի ընտանիքներում հարսի տոհմն է տնօրինում։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկան ուրիշ տոհմին հանձնելուց հետո, միջամտում է նրա ընտանեկան կյանքին։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր որդուն է փեսայության տալիս հարսի տոհմին։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկա համար փեսա է ներս առնում։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ տոհմի։
. Դատապարտելի է այն տոհմը, որի աղջիկը կորցնում է կուսությունը նախքան ամուսնանալը։

ԶՈՒԳԱՎՈՐՈՒՄ
Զուգավորումը տիեզերքի արարման պատճեն է։ Այն տղամարդու համար իր Արարչական ներուժի գործադըրման ու զարգացման համար է։ Կնոջ համար զուգավորումը տղամարդու Արարչական ներուժն իր վրա կրելու ու արարմանն այդպիսով մասնակից լինելու համար է։ Զուգավորումը, նաև, տոհմի շարունակելությունն ու զույգի միությունն ամրապնդող ու սրբագործող անհրաժեշտություն է։
. Դատապարտելի է այն զույգը, որը զուգավորվում է միայն մարմնական հաճույքներ ստանալու համար։

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Երկիրն արարվել է Արարչի կողմից, որպես Մայր, իր զավակներին սնելու ու խնամելու համար։ Մարդու անհնազանդության պատճառով Երկիրը կորցրել ու դեռ չի ստացել իր դրախտային կերպարանքը։ Մարդու առաքելությունն է վերականգնել այն։
. Դատապարտելի է այն անհատը, համայնքը կամ ազգը, որը չի անում ամեն ինչ Երկիրն իր դրախտային վիճակին վերադարձնելու համար։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մարդը ծնվել է երջանիկ ապրելու համար։ Երջանկություն է ապրել սիրո, եղբայրության, հավասարության ու արդարության պայմաններում ու ազատորեն օգտվել մայր հողի բարիքներից։ Երջանկության բաղադրիչներից է, նաև, համատիեզերական օրինաչափությունների իմացությունը։ Չկա անհատական երջանկություն առանց ընտանիքի, տոհմի, համայնքի ու ազգի հավաքական երջանկության։
. Դատապարտելի է նա, ով չի անում ամեն հնարավոր բան ազգի հավաքական երջանկությունն ապահովելու համար։
. Դատապարտելի է նա, ով սահմանափակում կամ արգելում է մյուսին օգտվել մայր հողի բարիքներից։

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
Մարդու օրգանիզմը անկայուն ներդաշնակության մեջ է։ Անբարենպաստ պայմանների հետևանքով ենթակա է հոգնելու և հիվանդանալու։ Լիարժեք քունը առողջության վերականգնման գրավականն է։ Սակայն, խիստ անբարենպաստ պայմանների հետևանքով ներդաշնակությունը կորցրած օրգանիզմը հիվանդանում է, ու լուրջ բժշկման կարիք ունի։ Բժշկի պարտականությունն է ունենալ մարդու օրգանիզմի մասին լիարժեք գիտելիքներ ու նրան հմտորեն բժշկելու ունակություն։
. Դատապարտելի է այն բժիշկը, որը չի բուժում հիվանդին այնպես, ինչպես կբժշկեր ինքն իրեն։

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մտավորականն ազգի հոգևոր ու մտավոր առողջոթյամբ մտահոգված անհատն է անկախ մասնագիտությունից ու տարիքից։ Մտավորականությունն ամենաառաքինի արժեքների կրողն ու սերմնացանն է ազգի մեջ։ Մտավորականությունն ազգի առաջնորդն է, նրա գլուխը, միտքն ու խիղճը։ Առանց գլխի մարմինը դատապարտված է մահվան։
. Դատապարտելի է այն մտավորականը, որն անկեղծորեն չի մտահոգված ազգի հոգևոր ու մտավոր առողջությամբ ու չի անում ամեն ինչ սերմանելու ու պահպանելու բարձրարժեք ու առաքինի մշակույթ։

ԱՐՎԵՍՏ
Արվեստը տրված է ի վերուստ մարդու Արարչական զորության, նրա հոգևոր ու մտավոր զարգացման համար։ Արվեստագետի առաքելությունն է սերմանել ճշմարտությունը, առաքինին, բաձրարժեքն ու գեղեցիկը։ Արվեստը, նաև, ի զորու է վեր հանել ու պահպանել ազգային հիշողությունը, արժեհամակարգն, ու նախանշել ապագա առաջընթացի ուղիներ։ Արվեստը, նաև, հասարակության արատները վեր հանելու, պախարակելու ու, այդպիսով, նրան ինքնամաքրման մղելու համար է։ Արվեստագետի պարտականությունն է ունենալ լիարժեք գիտելիքներ համատիեզերական օրինաչափությունների, արվեստի օրենքների ու օրինաչափությունների մասին, նաև` այդ գիտելիքները կիրառելու հմտություն։
. Դատապարտելի է այն արվեստագետը, ով օգտագործում է արվեստը միայն սեփական զգայարաններին հագուրդ տալու համար։
. Դատապարտելի է այն արվեստագետը, ով օգտագործում է արվեստն անարդար, ցածրարժեք, ստորակարգ, տգեղ ու անբարոյական արժեքներ սերմանելու համար։

ԶՈՐԱՎԱՐ
Զորավարը բանակի մարտական ոգու կերտողն է։ Զորավարը բարոյականության, արիության, ու անձնվիրության տիպարն է։ Զորավարն իր յուրաքանչյուր զինվորին վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական որդուն։ Հարգանքը զորավարի հանդեպ ամեն զինվորի սրբազան պարտքն է։ Բանակը, որպես մի մեծ ընտանիք, ի զորու է տանել անհնարին թվացող հաղթանակներ։
. Դատապարտելի է այն զորավարը, որը չի հարգում իր զինվորին։
. Դատապարտելի է այն զինվորը, որը չի հարգում իր զորավարին։

ԱԶԳԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Ազգի առաջնորդը Արարչական անարատ արյուն ունի։ Նա ազգի հավաքական կերպարն է։ Նա Աստվածամարդ է իր ազնվությամբ, առաքինությամբ, իմաստնությամբ, վեհությամբ ու քաջությամբ։ Նա խորաթափանց միտք ունի, հրաբորբ ու կարեկից սիրտ։ Առաջնորդն իր ազգի գերագույն նահապետն է։ Նա իր ազգի անցյալի վկան է և նրա ներկայի ու ապագայի կերտողը։ Նա է իր ազգի ուսմունքի կռողը, կրողն ու պահապանը։ Նրա անձնվեր հայրենասիրության օրինակով է կրթվում ու հղկվում ամեն մի նոր սերունդ։ Չկա ավելի կործանարար բան քան առաջնորդի վատ օրինակը։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որը հոգ չի տանում իր ազգի, նրա ուսմունքի ու մշակույթի մասին։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որն իր ազգի վրա անիրավ տիրապետություն է կիրառում
. Դատապարտելի է այն առաջնորդը, որն օգտագործում է իր դիրքը նեղ անձնական շահերի համար։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որը չի գործում իմաստնությամբ, իր ազգի հավաքական շահը մտքում։

ՄՇԱԿՈՒՅԹ
Մշակույթը տեսակի գենից բխող աշխարհընկալման, ուսմունքի ու այդ ուսմունքի հիման վրա ստեղծված օրենքների ազդեցությամբ առաջացած այն ներքին մեխանիզմն է, չգրված օրենքների տեսքով, որ կարգավորում է միջանձնային հարաբերությունները հասարկության ներսում։

ԱԶԳ
Ազգը գենետիկ ու դրանից բխող մշակութային ընդհանրություն ունեցող մարդկանց բազմությունն է։

ԺՈՂՈՎՈՒՐԴ
Ժողովուրդը, թեև` գենետիկ, սակայն մշակութային ընդհանրություն չունեցող մարդկանց բազմությունն է։

ՀԱՅՐԵՆԻՔ
Հայրենիքը Մայր հողի վրա ապրող ու արարող ազգն է։

ՍԵՐ
Սերը արյունակցի էության կարոտն է։ Ձգտումը դեպի նմանատիպ` հոգեհարազատ` արյունակից, էակը, մշակույթը կամ ազգը։ Երջանկություն է ապրել նմանատիպ` հոգեհարազատ` արյունակից, էակի հետ, սիրո ու ներդաշնակության մեջ։

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ
Հայրենասերը հայրենիքի կարոտ, հայրենիքի հանդեպ սեր ու հարգանք, ունեցողն է։
Սերը սիրահարվածություն չէ։ Այն կշռադատված ընտրություն է, որն երևում է որևէ մեկի, կամ երևույթի հանդեպ մարդու ուշադրության, հոգատարության ու ինքնազոհաբերության պատրաստակամության մեջ։ Նույնն է հայրենիքի հանդեպ սերը։

ԱՌԱՋԸՆԹԱՑ
Անհատի կամ ազգի առըջընթացի գրավականը անկեղծ որոնումը, բացահայտումն ու ազնիվ ինքնախոստովա-նությամբ ինքնամաքրումն է, առանց որի ազգը դատապարտված է մահվան։ Իր ապագան վտանգված ազգի միակ փրկությունը սեփական վերադաստիարակությունն է։


***

Այս օրենքները, ծառայելով որպես չափորոշիչ, կօգնեն մեր ազգակիցներին հղկել իրենց սեփական արժեհամակարգն ու մոտենալ սահմանված բարոյահոգևոր բարձրունքին։ Միայն բարձրարժեք ու համընդհանուր մշակույթ ունենալով է հնարավոր միասնական ու հզոր ազգ դառնալ ու լուծել մեր ամբողջական հայրենիքի վերականգնման ու համայն հայության վերամիավորման գերխնդիրը։

Դավիթ Միրզոյան, Հունվար 15, 2012

www.davitmirzoyan.com