Wednesday, January 21, 2015

ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արիացիներն
արարվել են Արարչի ձեռքով։
Արիացիներն արարվել են Արարչի նմանությամբ։
Արիացիներն արարվել են Արարատում։
Արիացիների մի մասը, հետագայում տարածվելով դեպի արևելք ու արևմուտք, իրենց հետ տարել են իրենց գենը, լեզուն ու մշակույթը։

Արիացիներն իրենց արտագաղթի ճանապարհին կորցրել են իրենց լեզվի ու մշակույթի շատ առանձնահատկություն-ներ, բայց հիմնականում պահպանել են իրենց գենի էու-թյունը։ Իսկ ո՞րն է արիական գենի էությունը։ Արիական գենի էությունն է արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի ընկալումն ու ձգտումն այն աստիճան, որ արի-ացին պատրաստ է զոհաբերել իր, նույնիսկ իր հարա-զատների կյանքը՝ արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի համար։

Արիացու այս բացառիկ հատկությունն է, որ շատերը սխալմամբ որակում են մեկ՝ որպես ռազմամոլություն, մեկ՝ որպես խիզախություն կամ անվախություն, նույնիսկ՝ խելագարություն, անգամ՝ անխելքություն, ընդհուպ մինչև միամտություն՝ առանց փորձելու խորանալ հարցի բուն էության մեջ։

Արիացու արդարությանը, ճշմարտությանը, բարուն ու գե-ղեցիկին անսահման նվիրվածությունն է պայմանավորում արիական մշակույթը։ Մշակույթը ֆոլկլորը չի։ Մշակույթն այն ներքին մեխանիզմն է չգրված օրենքների տեսքով, որ պայմանավորում է միջանձնային հարաբերությունները։ Արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի վրա հիմնված արիական մշակույթը բերում է միայն էգալի-տարյան հասարակության։ Էգալիտարյան հասարակու-թյունն իրավահավասարների հասարակություն է, ուր չկա մեկը, որ ավելի շատ իրավունք ունենա, քան մյուսը։ Ասենք, օրինակ՝ իրավունք ունենա սեփականացնել որևէ հողատարածք իր լճերով, գետերով, անտառներով կամ հանքավայրերով՝ թույլ չտալով մյուսներին օգտվել դրան-ցից կամ վարձատրություն պահանջել օգտվելու համար։

Արիական, էգալիտարյան հասարակությունում բոլորը հա-վասար իրավունք ունեն՝ օգտվելու մայր հողի բարիքնե-րից։ Արիական էգալիտարյան հասարակությունում ամեն մարդ իրավունք ունի որևէ ազատ տեղ հող վերցնել, մշա-կել այն ու ընտանիք պահել։ Հետևաբար արիական հասա-րակությունում չկան հարուստներ ու աղքատներ։ Արիա-կան էգալիտարյան հասարակությունը քաղաքակիրթ հա-սարակություն է, ուր ամեն ոք հարգում է մյուսին այնպես, ինչպես ինքն իրեն։ Այստեղ հարկ է նույնականություն տեսնել Քրիստոնեություն ուսմունքի «Սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես քեզ ես սիրում» ամենագլխավոր պատվի-րանի հետ։ Արիական մշակույթը ենթադրում է եղբայր-ների ու քույրերի հասարակություն, ուր իշխում է միայն համագործակցությունը։ Ուր ուժեղները հոգ են տանում թույլերի մասին, կռվում նրանց փոխարեն։

Ի հակադրություն՝ կապիտալիստական հասարակությունը, ուր մրցակցությունն ու հակամարտությունն են իշխում (անգլերեն՝ dog eat dog world. թարգմանաբար՝ միջավայր, ուր շունը շան միս է ուտում), բոլորը թշնամի են միմյանց։ Հետևաբար կապիտալիստական տնտեսավարման ձևը ոչ միայն պառակտում ու թուլացնում է հասարակությունը, այլ նաև անհարիր է արիական գենին ու մշակույթին։

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Հին Հայաստանը թեկուզև ագրարային, բայց միևնույն ժա-մանակ էգալիտարյան հասարակություն էր՝ իրավահա-վասարների հասարակություն, ուր չկար մարդու կողմից մարդու շահագործում։ Էգալիտարյան կացութաձևը համար-յա նույնությամբ պահպանվել էր Հայաստանում քաղաքնե-րից հեռու, գյուղական համայնքներում ընդհուպ մինչև XIX դարի կեսերը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ մինչև XX դարի սկիզբը։ Կապիտալիզմի մուտքն ամբողջովին խա-թարեց հայ արիական մշակույթը։ Մենք իսպառ կորցրինք մեր ազգային նկարագիրը։ Մարդու կողմից մարդու ան-խնա շահագործումը դարձավ ընդունելի, հետագայում, ցավոք, նաև՝ կյանքի նորմ։ Հազարամյակներ շարունակ իր առաքելությունը պատվով կատարած ազգը կորցրեց իր երբեմնի արիական նկարագիրը։

ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Բայց ամեն ինչ սկսվեց, երբ Քրիստոնեությունը Հայաս-տանում որպես կրոն տարածելու համար ոչնչացվեց ողջ հոգևոր դասն ու գրականությունը, ուսմունքն ու օրենքնե-րը, ամեն ինչ, ընդհուպ մինչև՝ այբուբենը։ Հետո, երբ Պավլիկյան ու հետագայում Թոնդրակյան շարժումները խեղդվեցին արյան մեջ։ Հետո, երբ 1828-ին Ռուսական Կայսրությունը գրավեց Հայաստանը պարսիկներից ու 1861 թվականին ճորտատիրության վերացումից հետո երկրում կապիտալիզմ մտցրեց։ Հետո, երբ բոլշևիկները գրավեցին Հայաստանը 1920-ին ու մտցրին բռնի կոմու-նիզմ, որն իր յոթանասուն տարիների գոյության ընթաց-քում սակայն չհասցրեց արմատապես ազդել մեր մշակույ-թի վրա։ 1991-ից այս կողմ մենք միայն բռնի կոմունիզ-մից վերադարձել ենք դեպի կապիտալիզմ։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նկատենք, որ մեր դժբախտությունների շարանի սկիզբը համընկնում է վերը նկարագրված ժամանակաշրջանի սկզբի հետ, երբ Քրիստոնեությունը որպես կրոն հրով ու սրով մտցվեց Հայաստանում։ Ընդ որում, եկեղեցին հողեր սեփականացնելով, դարձավ առաջին ֆեոդալը։ Իմիջիայլոց և՛ ֆեոդալիզմը, և՛ ստրկատիրությունը կապիտալիզմի դրսևորման ձևեր են միայն։ Շահույթի նպատակով մարդու կողմից մարդու ցանկացած շահագործում ենթադրող կա-ցութաձև կապիտալիզմ է։

Ի դեպ, եկեղեցիների որոշ մասն էլ եկեղեցու դեմ ընդ-վըզած հայերն են քանդել՝ ո՛չ բոլորն են քանդվել երկ-րաշարժից կամ օտար նվաճողների կողմից։ Նկատենք նաև, որ մեր դժբախտությունները գնալով բազմապատկ-վեցին։ Ու, ցավոք, գնալով, ավելի ու ավելի անտանելի են դառնալու կապիտալիզմի, ավելի ճիշտ՝ մոնոպոլիստական կապիտալիզմի, խորացմանը զուգընթաց։ Ինչու՞։ Որով-հետև կապիտալիզմը ենթադրում է հակամարտություն հա-սարակության մեջ՝ բաժանելով այն միմյանց թշնամի խա-վերի։ Կապիտալիզմն, ըստ էության, լեգալացված կողո-պուտ է։ Իսկ արիացու էությանը խորթ է կողոպուտի, ընդ-հանրապես բռնության որևէ դրսևորում, քանզի կողոպու-տը ենթադրում է անիրավահավասարություն, որն անըն-դունելի է արիացու համար։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Մենք՝ արիացիներս, իրավունք չունենք կուլ գնալու կապի-տալիզմի անքաղաքակիրթ, լեգալացված կողոպուտի, ջունգլիների օրենքների մշակույթին։ Պետք է հասկանանք, որ կապիտալիզմը պառակտում է մեզ ու ազգովի կործա-նում է տանում, նաև՝ որ անիրավահավասարների ազգը երբեք հզոր չի լինի։ Բայց մյուս կողմից կոմունիզմը, ավե-լի ճիշտ՝ բոլշևիկյան բռնի կոմունիզմն է սարսափեցնում մեզ։

Եթե շարունակենք սովետական բռնի կոմունիզմը շփոթել համանուն գաղափարի հետ, ապա կմնանք փակուղում։ Պավլիկյանների ու Թոնդրակյանների նման, աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների բաղձանքն է եղել կառու-ցել իրավահավասար ու հավասարազոր անհատների արի-ական էգալիտարյան հասարակություն, որին տարբեր ժա-մանակներում տվել են տարբեր անուններ՝ «Ուտոպիա»-ից մինչև «Կոմունիզմ»։ Սովետական բռնի կոմունիզմից զանազանելու համար մեր բաղձանքների հասարակու-թյունն անվանենք ԱՐիական ԷԳալիտարյան՝ ԱՐԷԳ-ակնային հասարակություն։

Շատերը կհիշեն Թումանյանի թարգմանությամբ հնդկա-կան «Ոսկի քաղաքը» հեքիաթը, Թոմաս Մորի «Ուտո-պիան», Թոմաս Կամպանելայի, Ֆրենսիս Բեկոնի նկարա-գրած հասարակությունները, ֆրանսիացի ուտոպիստ-սո-ցիալիստների գաղափարախոսությունը և այլն։ ԱՐԷԳ-ակնային հասարակությունն աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների մշտական բաղձանքն է եղել։ Ներկայումս էլ աշխարհում մեծ թափ է առնում ազնվաբարո՝ արի, մարդ-կանց շարժումը կապիտալիզմի դեմ, քանզի ներքևներում էլ չեն ուզում հանդուրժել ստրուկի ապրելակերպ։

Մենք՝ արիացիներս, պարտավոր ենք կառուցել էգալի-տարյան՝ ԱՐԵԳակնային հասարակություն՝ մեր սերունդ-ների երջանկությունն ապահովելու համար։

ԻՆՉՊԵ՞Ս
Նախ հարկավոր է վերականգնել մեր նախնյաց արիական ուսմունքը, օրենքներն ու մշակույթը։ Դա անվանենք ազ-գային գիտակցության զարթոնք։

Մտավորականությունը պատասխանատվություն ու պար-տավորություն ունի սկսելու ազգային գիտակցության զար-թոնքը, նախ բացատրելով մեր ժողովրդին իր դժբախտու-թյունների իսկական պատճառները, միաժամանակ վերա-կանգնելով ու տարածելով մեր նախնյաց Արարչական ուս-մունքը, օրենքներն ու մշակույթն՝ իր բոլոր դրույթներով ու ենթադրույթներով։ Այդ ընթացղքում աստիճանաբար դուրս կմղվեն օտարածին ազդեցությունները մեր մշակույթից ու կհաստատվի ճշմարիտ արիական մշակույթ։ Կբարելավվեն միջանձնային հարաբերությունները։ Ազգային զարթոնքի այս ճանապարհին հայ ժողովուրդն աստիճանաբար կվեր-ածվի իր արմատներին արժանի արիացի ազգի։ Կառա-ջանա իմաստուն այրերի դաս։ Բարոյահոգևոր բարձր ար-ժեքների տեր ազգն արդեն կիմանա՝ ինչպես բարելավել երկրի ներքին կյանքը, կառավարման ու տնտեսավարման համակարգերը։

ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ
Արիացած ազգը կհրաժարվի տնտեսավարման կապիտա-լիստական ու կառավարման ժողովրդավարական ձևերից ու կանցնի նահապետական կառավարման։ Ազգի իմաս-տուն այրերը՝ նահապետները, իրենց ենթակա կառույցնե-րի միջոցով կվերահսկեն օրենքների ու մշակույթի պահ-պանումը գյուղական, քաղաքային ու մարզային մակար-դակներում։ Երկրի ընդհանուր ու միջազգային հարաբերու-թյունների պատասխանատուն կլինի ազգի ամենաիմաս-տուն, գերագույն նահապետը՝ Համայն Հայոց Արքան, իր խորհրդականների խորհրդատվական աջակցությամբ։

Տնտեսավարման ոլորտում կազգայնացվի ողջ տնտեսու-թյունն ու կդրվի գերագույն նահապետի՝ Համայն Հայոց Արքայի, իշխանության տակ՝ հողը, ընդերքն իր ջրային ու օգտակար հանածոներով, աղբյուրները, գետերն ու լճերը, անտառները, մարգագետինները, ոռոգման, ջրամատակա-րարման ու ջրահեռացման ողջ համակարգը, ճանապարհ-ներն ու հաղորդակցության ողջ համակարգը, պետական գանձարանը, էլեկտրաէներգիայի ու բոլոր տեսակի էներ-գակիրների արտադրության ու ներկրման ձեռնարկություն-ները, բոլոր տեսակի արտադրական ու ֆինանսական ձեռ-նարկությունները, հասարակական տրանսպորտի համա-կարգը, գիտության, կրթության ու առողջապահության ողջ համակարգը, զինված ուժերը, ազգային անվտանգության համակարգը, օրինապահ համակարգը, դատաիրավական ողջ համակարգը, զանգվածային լրատվության բոլոր մի-ջոցները, առաջին հերթին՝ հեռուստատեսությունը, արվես-տի բոլոր բնագավառները, հատկապես՝ թատրոնը, կինոն, կերպարվեստը և այլն, բացի քաղաքացիների անձնական սեփականությունից՝ կացարանից, կահույքից, փոխադրա-միջոցներից, գործիքներից, ու անհատական, նաև՝ ընտա-նեկան ձեռնարկություններից։

Միայն ազգին նվիրված նահապետը՝ երկրի հիմնական պատասխանատուն, կկարողանա արդյունավետ կերպով օգտագործել երկրի ռեսուրսները։ Ներկայիս լիբերալ կա-պիտալիստական տնտեսավարման պայմաններում ամեն անհատ փողատեր, առաջնորդվելով իր եսասիրական մղումներով, կարող է ըստ իր քմահաճույքի վատնել իր տնօրինության տակ գտնվող երկրի ռեսուսները կամ ներ-դրումներ կատարել օտար երկրներում։ Համայն Հայոց Արքան, կենտրոնացնելով երկրի բոլոր ռեսուրսները, արագորեն կհզորացնի ռազմական ու կենսական նշանա-կության ոլորտները, հետո՝ հեռահար ներդրումներ կատա-րելով երկրի տնտեսության ու անվտանգության բնագա-վառներում, կամրապնդի ազգի բարօրությունը։ Արքայա-կան համակարգում աշխատողները կվարձատրվեն՝ ըստ իրենց ներդրման։ Ողջ եկամուտը կմտնի ազգային գանձա-րան։

Ներկա օրենսդրության ու օրինապահ մարմինների առկա-յությունը կպահպանվի, որոշ բարեփոխումներով, քանի որ դրա անհրաժեշտությունը հակադարձ համեմատական է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակին։ Որքան ցածր է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակը, այնքան բարձր է օրենսդրության խստությունն ու օրինապահ մարմինների անհրաժեշտությունը։ Որքան բարձր է ժողովրդի բարոյա-հոգևոր մակարդակը, այնքան ցածր է օրենսդրության խստությունն ու օրինապահ մարմինների անհրաժեշտու-թյունը։ Ամենաբարձր բարոյահոգևոր մակարդակի ազգը կարիք չունի որևէ օրենսդրության ու օրինապահ մարմին-ների համակարգի։

Մեր երկրի հզորացումն ու հատկապես երկրում արդա-րության թագավորությունը հետ կբերի բոլոր վտարանդի հայերին։ Մեր երկրի օրինակով իրենց երկրներում նմա-նատիպ բարեփոխումներ կանեն մեր հարևան ազգերն, ու ի վերջո՝ մոլորակի բոլոր ազգերն ու ժողովուրդները։ Բարոյահոգևոր բարձրագույն արժեքների տեր ազգերի մի-ջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Այս ճանապար-հով միայն հնարավոր կդառնա լուծել մեր ամբողջական հայրենիքի վերականգնման ու վտարանդի հայության վե-րադարձի գերխնդիրը։

©Դավիթ Միրզոյան, Դեկտեմբեր 2011
www.davitmirzoyan.com