Friday, August 30, 2019

ԱՆԱՐՄԱՏ ԾԱՌԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ



Առանց ուսմունքի ու անցյալի ժառանգության՝ ազգը նման է անարմատ ծառի։

Դարեր
շարունակ, կտրված լինելով մեր արմատներից, մի-այն մասամբ իմանալով մեր ազգի պատմությունը, շարու-նակաբար ենթարկվելով օտար մշակութային ու գաղափա-րական ազդեցություններին, մեր ազգը վերածվել էր հա-մատարած խավարում աննպատակ դեգերող, սովորական մի ժողովրդի։

Խաչատուր
Աբովյանից սկսած՝ շատ ազգանվեր մշակների ջանքերի շնորհիվ, մեր ժողովուրդն աստիճանաբար սկսել էր մոտենալ սեփական արմատներն ու էությունը ճանաչե-լուն։ Սակայն քսաներորդ դարասկզբի ողբերգական իրա-դարձությունները որոշ ժամանակով կասեցրին այդ ըն-թացքը։ Հատկապես խորհրդային շրջանում անհաղթահա-րելի արգելք կար ազգայինի հանդեպ. անգամ Մեծ Եղեռ-նի մասին շատ քիչ իրազեկություն կար։ Այնուամենայնիվ Խորհրդային Կայսրության փլուզումից առաջ մեր ժողո-վուրդն արդեն սկսել էր ճանաչել սեփական էությունը, հասկանալ իր շարունակական դժբախտությունների պատ-ճառներն ու մոտավոր պատկերացում կազմել իր իսկական թշնամիների մասին։

Մեր ազգային ինքնության ու մեր դաժան ճակատագրի իրական պատճառների ու մեղավորների որոնումներն էին, որ քսաներորդ դարի ութսունականներին մեզ մոտեցրել էին ազգային վերածննդի շեմին։ Սակայն պայթյունի պես ծավալված Ղարաբաղյան Շարժումն ու դրան հաջորդած իրադարձությունները հյուծեցին, խլացրին ու կուրացրին մեզ։ Մեծ ձեռքբերումներից հետո կարծես հանգստացանք ու կորցրեցինք մեր զգոնությունը։ Թույլ տվեցինք, որ ժո-ղովրդավարության, կապիտալիզմի ու լիբերալիզմի օտար ու մահաբեր գաղափարները մտնեն ու կաթվածահար անեն մեզ։

Խոսքի ազատությամբ ոգևորված, հատկապես մեր սեփա-կան կարծիքը բոլորին լսելի դարձնելու մոլուցքով տար-ված՝ եռանդուն կերպով ու առանց երկմտելու անցանք գործի։ Առանց հաշվի առնելու մեր սեփական տեսակետի ճշմարտացիության ու կարևորության աստիճանը, ամեն գնով մեր ձայնը լսելի դարձնելու մղումով լեցուն, սկսե-ցինք միմյանց խլացնել ու ինքնանպատակ աղմկել։ Այսօր ևս, առաջնորդվելով մեր եսասիրական մղումներով, դեռ շարունակում ենք ամենուրեք, հատկապես զանգվածային լրատվության միջոցներով, անկարևոր հարցերի շուրջ աղ-մուկ-աղաղակ սարքել ու աղտոտել եթերը, արհամարհել դիմացինի տեսակետը, նսեմացնել ու ոտնահարել մեր ազ-գակցին՝ այդպիսով նպաստելով ներազգային լարվածու-թյան խորացմանը։

Շուկայական հարաբերությունների անվան տակ կապիտա-լիզմի՝ մարդու կողմից մարդու շահագործման, երկրպագու-թյունն ավելի խորացրեց ներազգային լարվածությունն ու պառակտեց մեզ։ Միայն սեփական շահով առաջնորդվե-լով, սկսեցինք խաբել ու կողոպտել միմյանց։ Երկրում սե-փականաշնորհման գործընթացն անցավ կազմակերպված հանցագործների նախանշած ծրագրով։ Հետևաբար, հիմ-նականում նրանք դարձան խոշոր ձեռնարկությունների տերերն ու մինչև հիմա շարունակում են խաբել ու կողոպ-տել իրենց ազգակիցներին։ Շարունակական անարդարու-թյունը, կողոպուտն ու շահագործումն ավելի պառակտեցին ու թշնամացրին մեզ՝ դառնալով համատարած արտագաղ-թի հիմնական պատճառը։

Ժողովրդավարական կառավարման համակարգն իշխանու-թյան բերեց դրսի ուժերի գործակալներին։ Երկրի արդյու-նաբերությունը կողոպտվեց ու վաճառվեց օտար պետու-թյուններին։ Երկիրը զրկվեց ողնաշարից ու ընկավ ան-հույս աղքատության գիրկը, որից դուրս գալու համար, ավա՜ղ, գերբնական ջանքեր են հարկավոր։ Ինչպես ամե-նուրեք, Հայաստանում ևս, առաջին հերթին ու շատ արագ կազմակերպվեցին ստորակարգ արարածները, կենդանա-կան փոխհարաբերություններին հատուկ իշխողների և իշխվողների հիերարխիկ կառույցներ՝ խմբեր, խմբակցու-թյուններ ու կուսակցություններ հիմնելով։ Հմտորեն օգ-տագործելով ժողովրդավարական կառավարման համա-կարգի ընձեռած հնարավորությունները՝ հանցագործներն իշխանական ու կառավարման լծակների մոտ բերեցին իրենց ներկայացուցիչներին, այդպիսով զրկելով քաղա-քակիրթ ու հիմնականում անկազմակերպ մարդկանց պե-տության կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքից։ Հանցագործների ծավալած համատարած անարդարությու-նը, անբարոյականությունն ու կոռուպցիան ավելի խորաց-րեցին ներազգային թշնամանքը, ցրեցին ու տարագիր դարձրեցին մեր ժողովրդին։

Բայց այս
ամենը տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ մենք դեռևս չունեինք մեր սեփական ազգային գաղա-փարախոսությունը։ Խոսքի ազատության, տարակարծու-թյան, ժողովրդավարության ու կապիտալիզմի գաղափար-ներից բացի, ուրիշ ոչինչ չէինք տեսնում, մանավանդ, որ դրանք արդեն վաղուց մտել ու, անվիճելի արժեքների կարգավիճակ ստացած, անդամալուծել էին բոլորիս մտքե-րը։ Սա էր պատճառը, որ Խորհրդային Կայսրության փլու-զումից հետո, միանգամից ընդունեցինք դրանք՝ որպես մեր բոլոր հիմնախնդիրների համադարման, միաժամանակ որևէ այլ տարբերակ չտեսնելով։ Հապճեպ ընդօրինակե-ցինք արևմտյան երկրների ժողովրդավարական կառավար-ման ու կապիտալիստական տնտեսավարման մոդելն ու կործանարար ուղու վրա դրեցինք մեր երկիրը։

Հետագա զարգացումներն, իհարկե, ցույց տվեցին, որ Հա-յաստանի համար չափազանց վտանգավոր ճանապարհ էր ընտրված, գուցեև՝ պարտադրված։ Դժբախտաբար, դեռ ոչ ոք չի հասկանում մեր ազգային ճգնաժամի իրական պատ-ճառներն ու ոչ մի ելք չի տեսնում՝ երկիրը դեպի կործա-նում տանող ճանապարհից հանելու համար։

Այս
կործանարար զարգացումներից խորապես մտահոգ-ված ու սեփական ժողովրդի հնարավոր վախճանից ահա-բեկված, միաժամանակ համոզված, որ խնդրի պատճառ-ների մասին ողջ ճշմարտությունն իմանալը խնդրի լուծման միակ բանալին է, սկսեցի մտորել՝ բացահայտելու համար մեր համազգային ճգնաժամի պատճառները։

Լ
ուծումը գտնելու իմ երկարատև ու եռանդուն որոնում-ներն ինձ, ի վերջո, բերեցին այն համոզմանը, որ դարեր շարունակ մեր բոլոր դժբախտությունների պատճառը, սե-փական ուսմունքի բացակայությունն է եղել:

Այդ ուսմունքի բացակայությունն է եղել մեր ազգային պե-տության կործանման պատճառը, որն, ի վերջո, բերեց մեր ազգի 90%-ի բնաջնջմանն ու համարյա մեր ողջ բնօրրանի բռնազավթմանը: Ազգային միասնական ուսմունքի բացա-կայությունն է հատկապես մեր օրերի համատարած անար-դարության, մեր հրաշքով պահպանված հայրենիքի անո-րոշ ապագայի և մեր բոլոր շարունակական դժբախտու-թյունների պատճառը։

Ես հասկացա, որ մեր երկիրը թուլացնելու և վերջնակա-նապես կործանելու նպատակով էին մեզ պարտադրում ժո-ղովրդավարական կառավարումն ու կապիտալիստական տնտեսավարումը, խոսքի ազատությունը, տարակարծու-թյունն ու ընդհանրապես լիբերալիզմը։ Նույնիսկ այժմ շատ քչերն են հարցնում, թե ինչու, օրինակ՝ արևմուտքի այն երկրները, որոնք մեզ համառորեն հորդորում էին որ-դեգրել ժողովրդավարական կառավարման ու կապիտալիս-տական տնտեսավարման համակարգը, իրենք իրենց եր-կըրներում դեռ պահպանում են միապետական կառավա-րումն ու արդեն հասել են կենտրոնացված տնտեսավար-ման, հատկապես՝ դրամատիրական ոլորտում։ Ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ երկրներ կործանելու համար բավարար է միայն տա-պալել այդ երկրներում միապետությունն ու փոխարենը ժո-ղովրդավարություն ներարկել՝ խոսքի ազատության, տա-րակարծության, լիբերալիզմի ու հատկապես շուկայական, իրականում՝ կապիտալիստական, հակամարտ ու անողոք, անկառավարելի ու անարդյունավետ տնտեսավարման հետ միասին։
Դ
եմոկրատիայի, կապիտալիզմի ու լիբերալիզմի թունավոր խառնուրդը հատուկ զենք է՝ երկրներ կործանելու համար։

Հզոր երկիր ունենալու համար, մենք պետք է վերականգ-նենք այն արժեհամակարգը, որը կար, երբ հզոր երկիր ունեինք։

Ուսումնասիրելով մեր հազարամյակների պատմությունը, նկատեցի, որ ազգովի հզոր էինք, երբ ունեինք նահապե-տական՝ միապետական, կառավարում։ Նկատեցի նաև, որ մեր ողջ պատմության ընթացքում, բացառված է եղել մարդու կողմից մարդու շահագործումը։ Այլ կերպ ասած՝ մեր երկիրը երբևէ չի որդեգրել կապիտալիզմի՝ լեգալաց-ված կողոպուտի, գաղափարախոսությունը, մեր արքաները երբեք չեն ստրկացրել, կամ ճորտի տեղ բանեցրել իրենց հպատակներին։ Նկատեցի նաև, որ մեր երկիրը սկսեց արագորեն թուլանալ, երբ եկեղեցին մտավ ու, հողեր սե-փականացնելով, փորձեց ճորտացնել մեր ազատ շինակա-նին, ինչն էլ արդարացիորեն գրգռեց նրա զայրույթն ու զինված ապստամբության հանեց եկեղեցու դեմ։

Մեր ազգային արժեհամակարգի որոնումների ճանապար-հին ես, ինչպես բոլորը, երկար ժամանակ չէի կարողա-նում կողմնորոշվել ժողովրդավարության ու բռնապետու-թյան և կապիտալիզմի ու կոմունիզմի միջև։ Շատ ուշ հաս-կացա, որ ժողովրդավարությունից ու բռնապետությունից բացի կա երրորդ մի ձև՝ միապետությունը, որն իրակա-նում առաջինն է եղել ու միակ ճշմարիտ ձևը։

Մեր ազգային՝ Արարչական, ուսմունքի հիմնարար դրույթ-ները բացահայտելուց հետո, հասկացա, որ այն անխուսա-փելիորեն բերում է նահապետական՝ միապետական, կա-ռավարման ու ազգայնացված տնտեսավարման։ Կազմեցի «Արարչական օրենքներն» ու անմիջապես ձեռնամուխ եղա «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրու-թյունը» ստեղծելուն՝ իր զինանշանով, դրոշով ու օրհներ-գով։ Այնուհետև ձեռնամուխ եղա ապագա միապետական Հայաստանի մասին «Վերածնունդ» վեպի ստեղծման գոր-ծին, հուսալով, որ այն կդառնա մեր ազգային զարթոնքի ճանապարհի ուղեցույցը։ Անհրաժեշտություն կար ներկա-յացնելու ոչ միայն ապագա միապետական Հայաստանի ու մեր Արարչական ուսմունքի էությունը, այլ նաև Քրիստո-նեություն ուսմունքի հիմնարար դրույթների ճշմարիտ մեկ-նությունները, հատկապես՝ ուսմունք-կրոն տարբերությու-նը։ Մեկ այլ անհրաժեշտություն էր՝ պարզաբանել առանց-քային, գլխավորապես՝ չարի ու բարու շուրջ, վերջին շրջա-նում արևելյան փիլիսոփայությունների համապատասխան դրույթների թերի ընկալումների հետևանքով ծագած որոշ թյուրիմացություններ։ Բայց ամենակարևորը՝ հայրենիք հասկացության պարզաբանումն էր՝ մինչ այժմ լիովին չը-բացատրված մի հասկացություն, որի անորոշ ընկալումնե-րը շատ ու շատ հերոսացումների մղելու հետ մեկտեղ, ան-տանելի մտատանջությունների ու տառապանքների են մատնել շատ ազնվասիրտ մարդկանց։

«Վերածնունդ» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2014 թվականին։ Գիրքն իր մեջ ներառռւմ է նաև «Արարչական օրենքները» և «Հայաստանի թագավորության ազգային սահմանադրությունը»։

«Վերածնունդ» գրքի լույս ընծայումից ի վեր անցել է հինգ տարի։ Ցավալիորեն դեռ բավարար իրազեկություն չկա գրքի մասին ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանից դուրս։ Փոխարենը սաստկացել են մեզանում անկարևոր խնդիր-ների շուրջ աղմուկ-աղաղակը, ընդհանուր իրարանցումն ու անգամ հեղափոխությունները։ Մեր երկրի անկախացումից հետո մեր թշնամիները երբեք միջոցներ չեն խնայել մեր ազգակիցների ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղե-լու համար. տարիներ շարունակ ֆինանսավորել ու ստեղ-ծել են ապազգային ու հակազգային հասարակական կազ-մակերպությունների և կուսակցությունների գերհագեցած ցանց, մեր երիտասարդ սերնդին իրենց կողմը գրավելու, ապակողմնորոշելու և փչացնելու համար։ Ցավալիորեն պետք է նկատել, որ մեծ հաջողությունների են հասել։ Երկրում հարյուրից ավելի կուսակցություններ ու շատ ավելի մեծ թվով հասարակական կազմակերպություններ կան, որոնց մի մասը այլասերվածություն են սերմանում ու դժբախտաբար այնքան են հիմնավորվել երկրում, որ առաջին կանչի դեպքում պատրաստ են նետվել փողոց ու մասնակցել իրենց օտարերկրյա տերերի կազմակերպած հեղափոխություններին։

Այստեղ չի կարելի չնկատել, որ մեր համազգային դժբախ-տությունների վերջին փուլը սկսվեց, երբ սկսեցինք կու-սակցությունների մեջ մտնել ու մասնակցել մեր թշնամու սանձազերծած համաշխարհային քաղաքական պայքարին, միամտաբար կարծելով, թե այդ սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն արդարության ու ազատության դրո-շակակիրներն են ու ի վերջո ազատագրում ու արդարու-թյուն են բերելու մեր ազգին։ Արդարության ու ազատութ-յան գաղափարներով կուրացած, չնկատեցինք, որ մաս-նակցում ենք մեր դեմ մեր իսկ թշնամու նյութած դավե-րին։ Ամենացավալին, սակայն, այն է, որ ավելի քան հար-յուր տարի անց դեռ չենք նկատում ու միտք էլ չունենք նկատել։ Դեռ փութաջանորեն տարբեր շարժումների մեջ ենք մտնում, առանց հարցնելու, թե ովքե՞ր են ֆինանսա-վորողներն ու ի՞նչ նպատակներ են հետապնդում։ Բացի զանազան կուսակցություններից ու հասարակական կազ-մակերպություններից մեզանում տասնամյակներ շարունակ սկզբնավորվել ու ձևավորվել է գրանտակերների ընդհա-տակյա մի ահռելի բանակ։ Զարմանալի չէ, հետևաբար, որ
2018«թավշյա հեղափոխությունն» ակտիվ մասնակիցնե-րի ու ծափահարողների պակասություն չունեցավ։ «Հեղա-փոխության» հաղթանակից հետո էլ իշխանության անցած գրանտակերները գրանտակերներով լցրեցին իշխանու-թյունը։

Նախորդ՝ խուլիգան, իշխանավորներից դժգոհ մեր ազգա-կիցների լայն զանգվածները և՛ ներսում, և՛ հատկապես դրսում, ցավոք, ոչինչ չնկատեցին ու դեռ շարունակում են չնկատել։ Հատկապես դրսի մեր շատ հայրենանվեր ազգա-կիցներ դեռ չեն նկատում, թե ինչ ուժեր են եկել իշխա-նության ու ինչ գործունեություն են ծավալել։

Ազգային մշակույթի, ազգային արժեքների և ազգային հարստությունների աղավաղումն ու կողոպուտը նոր փուլ է մտել։ Այլասերվածներն աննախադեպ ազատություն ստա-նալով՝ մտան ազգային ժողով ու երկրի ամենաբարձր ամ-բիոնից ձայն բարձրացրին ի պաշտպանություն իրենց իրավունքների, որն անշուշտ հեռարձակվեց ազգային հե-ռւստատեսությամբ, սփռվելով ողջ երկրով մեկ, հասնելով անգամ մեր սփյուռքի ազգակիցներին։

Վտանգված են հայ ավանդական ընտանիքի արժեքները։ Նոր իշխանությունները փորձում են ընդունել մեր թշնա-միների կողմից պարտադրված պարտավորություններ, որոնք խարխլելու են մեր ազգային մշակույթը, հատկապես հայ ավանդական ընտանիքի ողջ կառույցը։

Ինչպես կանխատեսել էի դեռ
«թավշայա հեղափոխության» օրերին, ազատություն ու լայն իրավունքներ են ստացել օտարերկրյա հանքարդյունահանողները։ Ժողովրդի կար-ծիքն ու ցանկությունները հաշվի չառնելով՝ նոր իշխանու-թյունները, իրենց նախորդների պես, ամեն ինչ անում են կատարելու իրենց օտարերկրյա տերերի պահանջները։

Վտանգված են նաև մեր պատմամշակութային հուշարձան-ները։ Ազգանվեր ուժերը ուշ նկատեցին և հազիվ կարո-ղացան կասեցնել Քարահունջի ավերումն ու վանդալիզմը։

Եթե, առաջվա պես, ժողովուրդը պիտի նկատի, ահազան-գի ու ամեն ինչ անի կասեցնելու ազգային արժեքների ոտնահարումը, ոչնչացումն ու վանդալիզմը, ապա երկրում ոչինչ էլ չի փոխվել դեպի լավը։ Եթե ժողովուրդը պիտի իշխանության ուշադրությունը հրավիրի որևէ խնդրի վրա, մանավանդ հորդորի նրան համապատասխան քայլեր ձեռ-նարկել խնդիրը լուծելու համար, երբեմն էլ ճնշում գոր-ծադրի իշխանությունների վրա, որպեսզի վերջինս ձեռըն-պահ մնա իր հակազգային քայլերից, ապա երկրում իշ-խանական լծակների մոտ են մեր ազգի թշնամիները։

Գրանտակերների սիշխանությունը չի կարող որևէ ազգա-նպաստ քայլ կատարել։ Գրանտակերները կատարելու են միայն իրենց օտարերկրյա ֆինանսավորողների կամքը։

Ընդհանրապես, ժամանակավոր կառավարիչների իշխանու-թյունը չի կարող ազգանպաստ լինել։ Միայն միապետա-կան կարգը կարող է։ Միայն երկրի հիմնական պատաս-խանատուն կարող է մտահոգվել ու գործել ի բարօրություն իր ժողովրդի ու երկրի։ Ժամանակավոր կառավարիչները մտահոգվելու են ու գործեն միայն իրենց գրպանին ի նպաստ։

©Դավիթ Միրզոյան. 29 Օգոստոս, 2019 թ.