Friday, April 28, 2017

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիրտուալ
շփումներում անշուշտ հնարավոր է կեղծել սեփական էությունը, ներկայանալ իրականից ավելի լավը, նույնիսկ ամենալավը, մոլորեցնել զրուցակցին, թաքցնել սեփական էության անընդունելի կողմերը, խաբել և այլն, բայց անհնար է շարունակել այդպես անվերջ։ Նույնիսկ վիրտուալ իրականությունում ի վերջո զգալի են դառնում զրուցակցի կեղծիքները։

Սա չի նշանակում, սակայն, թե անմիջական շփումներում անհնար է որևէ բան թաքցնել։ Իհարկե՝ հնարավոր է։ Գուցեև ավելի դյուրին է։ Դյուրին է, որովհետև անմիջա-կան շփումներում գործի են դրվում բոլոր հնարքները։ Ինչը թերևս անհնար է անել վիրտուալ իրականությունում։
Ընդհանրապես, վիրտուալ իրականությունում մարդիկ ավելի պաշտպանված են զգում իրենց, ոչ միայն հեռավո-րության պատճառով, կամ որովհետև հնարավոր է անմի-ջապես դադարեցնել շփումն ու կտրել բոլոր կապերը, այլ նաև այն պատճառով, որ մարդ հնարավորություն չունի նկատել իր զրուցակցի դեմքի արտահայտություններն ու ձայնի ելևէջները։ Բայց վիրտուալ իրականության ընձեռած պաշտպանվածությունն ու ապահովությունը երբեմն թմրեց-նում են մարդու զգոնությունն ու մղում նրան սրտաբացու-թյան ու անկեղծության, հաճախ նաև՝ բազմապիսի սայ-թաքումների։

Ի հակադրություն՝ անմիջական շփումների ժամանակ մար-դիկ անպաշտպան են զգում իրենց. կրկին՝ ոչ միայն հե-ռավորության բացակայության պատճառով, այլ նաև որով-հետև զրուցակիցը հնարավորություն ունի նկատել դեմքի արտահայտությունները, ձայնի ելևէջները և այլն։ Անմի-ջական շփումներում, հետևաբար, մարդիկ ավելի զուսպ են ու զգույշ։ Երբեմն անմիջապես պատնեշներ են կառուցում վարագուրելու սեփական էությունն ու կանխելու դիմացինի հնարավոր ներխուժումները։ Անմիջական շփումից իրենց ավելի խոցելի զգալով, ամեն կերպ փորձում են պաշտ-պանվել։

Հետևաբար անմիջական շփումներում մարդիկ ավելի կաշ-կանդված են քան վիրտուալ շփումներում։ Վիրտուալ շը-փումներում կարծես ապակե վարգույրներ կան, որոնց հե-տևում կարելի է և՛ թաքնվել, և՛ առանց վախենալու բացել սեփական էության ամենանվիրական շերտերը։ Ապակե վարագույրի մյուս կողմում գտնվող զրուցակիցը չի կարող մեծապես վնասել կամ շահագործելու փորձ անել։ Ցան-կացած նման փորձի դեպքում կարելի է միանգամից կըտ-րել կապն ու վերականգնել սեփական ապահովությունն ու անդորրը։ Ինչը շատ դժվար է անել անմիջական շփում-ների դեպքում։

Սա է պատճառը որ մարդիկ վիրտուալ շփումներում ավելի բաց են ու անկաշկանդ, քան անմիջական շփումներում։ Հետևաբար վիրտուալ շփումներում մարդկանց մերձեցումն ավելի արագ է առաջադիմում։ Մարդիկ անվախ քայլեր են կատարում դեպի իրար, իմանալով, որ ի վերջո հանդիպե-լու են ապակե վարագույրին, շարունակելով մնալ պաշտ-պանված ու ապահով։ Վիրտուալ շփումներում մարդիկ հե-տևաբար ավելի համարձակ են։ Անմիջականությունն ու համարձակությունը նվազում են, վիրտուալից անմիջակա-նին անցնելիս։

Ապահովությունից բացի վիրտուալ շփումներն ունեն նաև մեկ այլ առավելություն։ Հատկապես նամակագրությունը՝ գրավոր խոսքը, հնարավորություն է տալիս արտահայտվել ավելի չափված-ձևված, ու դասավորված, առանց զրուցակ-ցի կողմից ընդհատվելու և այլն։ Չկա այն վախը, թե զրու-ցակիցը կարող է ցանկացած պահի ընդհատել ու հնարա-վորություն չտալ լիովին ու ճշգրիտ արտահայտվել, սպա-ռիչ կերպով ներկայացնել ասելիքը։

Բայց եթե զրուցակիցներն անկեղծ են ու թաքցնելու ոչինչ չունեն իրարից, ապա անմիջական շփումը գերադասելի է։ Անմիջական շփման ժամանակ կարելի է հասկանալ մեկ-մեկու նույնիսկ ոչինչ չասելով։ Լռությունը երբեմն շատ ավելի խոսուն է անմիջական շփման ժամանակ, քան շա-տախոսությունը։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 26 Ապրիլ, 2017 թ.