Wednesday, May 24, 2023

 ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,ԴԵՄՈԿՐԱՏԻԱ


Ե՛վ դեմոկրատիան, և՛ բռնապետությունը նահապետական կարգից՝ միապետությունից, սերված, բայց աղավաղված ու ծայրահեղության հասցված ձևեր են։

Սկզբում նահապետական կարգն էր, երբ ընտանիքի, գերդաստանի, տոհմի, համայնքի ու ազգի նահապետներն իշխում ու կառավարում էին իրենց ենթակա տիրույթները ազգի գերագույն նահապետ՝ արքայի, գլխավորությամբ։ Առկա էր կառավարման հիերարխիկ ու բրգաձև կառույց։ Այն միմյանց հետ փոխկապակցված ու համագործակցող նահապետների միջև ամուր ու կուռ կառույց էր, սեփական ժողովրդի բարեկեցությունն ու երջանիկ կյանքն ապահո-վելու համար։

Միապետության հիմքում միասնական ուսմունք կ, և իապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները համընկնում են։ Հետևաբար կարիք չկա որևէ բռնության։ Նահապետները հոգ են տանում իրենց հպատակների առողջոիւթյան, կրթության, բարեկեցության, պատվի ու արժանապատվության մասին այնպես, ինչպես ընտանիքի հայրն է հոգ տանում իր ընտանիքի մասին։

Բռնապետությունն իր կառավարման ձևով նման է միապետությանը։ Տարբերությունն այն է, որ բռնապետական համակարգում միասնական ուսմունք չկա։ Բռնապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները չեն համընկնում։ Հետևաբար բռնությունն անհրաժեշտ է, երկիրը կառավարելու և քաոսից խուսափելու համար։ Բռնապետական համակարգում հաճախ ժողովրդի բարեկեցության փոխարեն բռնապետի ու ողջ իշխանական կառույցի նպատակն է սեփական դիրքի պահպանումն ու անձնական բարեկեցությունը։ Բռնապետությանը բնորոշ է մի կողմից իշխանական կառույցի, իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների բախում։

Միապետությունը կարող է բռնապետության վերածվել, եթե վերանա միասնական ուսմունքն ու առաջանա հակամարտություն մի կողմում իշխանական կառույցի, իսկ մյուս կողմում ժողովրդի շահերի ու նպատակների միջև։ Ասենք, օրինակ՝ երբ միապետը շարունակի մնալ արդար ու բարի, իսկ ժողովուրդը դառնա գող ու ավազակ։ Կամ, երբ միապետը դառնա գող ու ավազակ, իսկ ժողովուրդը շարունակի մնալ արդար ու բարի։ Կամ, երբ երկուսն էլ դառնան գող ու ավազակ։ Վերջին դեպքում բռնապետությունը կարող է չարիք կդառնալ նաև հարևան ազգերի համար։

Դեմոկրատական կառավարման համակարգը ևս շատ արագ բռնապետության կվերծվի, եթե վերանա միասնական ուսմունքն ու հակասություն ծագի մի կողմում իշխանական թևի, իսկ մյուս կողմում ժողովրդի շահերի ու նպատակների միջև։ Մեր դեպքում դա միանգամից տեղի ունեցավ մեր անկախացում ստանալուց հետո, որովհետև մենք ի սկզբանե չունեինք միասնական ու համընդհանուր ուսմունք։ Հիմա՛ ևս չունենք։ Փաստորեն, մեր դեպքում բռնապետությունն անխուսափելի էր։

Բռնապետությունից խուսափելու միակ ճանապարհը մեր ազգային՝ նահապետական, ուսմունքը վերականգնելն ու սերմանելն է։

Միապետությունը ենթադրում է երկրի հիերարխիկ կառավարում միասնական ուսմունքի հենքի վրա, որը փաստորեն համեմատելի է ժամանակակից տերմինաբանությամբ՝ սահմանադրական միապետության հետ։

Բռնապետությունը ենթադրում է երկրի միանձնյա կառավարում առանց որևէ միասնական ուսմունքի առկայության։ Բռնապետի հրամաններն ի կատար են ածվում նույնիսկ, եթե հակասում են ժողովրդի շահերին։ Բռնապետությունը նման է ժամանակակից տերմինաբանությամբ՝ բացարձակ միապետությանը։ Բռնապետության թերությունն այն է, որ միասնական ուսմունքի բացակայության պայմաններում միանձնյա իշխանավորի չարակամ, եսակենտրոն քմահաճույքները կարող են օրենքի ուժ ստանալ։

Դեմոկրատական կառավարման համակարգը ենթադրում է հասարակության բոլոր անդամների իրավահավասարություն, նաև՝ հավասարազորություն, հետևաբար՝ համահավասարեցում։ Հասարակության բոլոր անդամները, համահավասարեցվելով ստանում են ինքնուրույն ու հավասարազոր նահապետների կարգավիճակ ու իրավունք ստանում հավասար կարգավիճակով մասնակցել պետության կառավարմանը։
Չնայած՝ դեմոկրատական կառավարման համակարգը շատերը մարդկության բարձրագույն նվաճումն են համարում, այն իրեն ներհատուկ շատ մեծ թերություններ ունի։ Նախ՝ բոլորը չեն կարող իմաստուն լինել։ Մարդկանց մեծամասնությունը, թեկուզ հենց տարիքի բերումով, բավարար իմաստնություն չունի արդյունավետ որոշումներ ու օրենքներ ընդունելու համար։ Հետևաբար, մեծամասնության կարծիքը կամ ընտրությունը չի կարող ճիշտ լինել։

Երկրորդ՝ ոչ իմաստուն մեծամասնությունը հնարավորություն ունի կառավարման կլծակների մոտ բերել իր ներկայացուցիչներին ու զավթել իշխանությունը։ Իսկ եթե այդ մեծամասնությունը տգետ ու հանցագործ է, ապա կառավարման լծակների մոտ կհայտնվեն տգետներ ու հանցագործներ։ Դեմոկրատական կառավարման համակարգում չկան տգետ մեծամասնության կողմից կառավարման լծակները զավթելու հնարավորությունը կանխարգելող մեխանիզմներ։

Երրորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը անարդյունավետ է։ Նույնիսկ, եթե կառավարման լծակների մոտ են հայտնվել հասարակության որոշ խելացի անդամներ, քվեարկության ճանապարհով որևէ հրատապ որոշման հանգելու համար անհամաչափ շատ ժամանակ կպահանջվի։ Իսկ, եթե հաշվի առնենք տգետ մեծամասնության ներկայացուցիչների առկայությունը, ապա անհնար է պատկերացնել որևէ իմաստուն որոշում։ Կոռումպացված ներկայացուցիչների որոշումները կլինեն միայն սեփական գրպանին ի նպաստ։

Չորրորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը վնասակար է, թեկուզ հենց այն պատճառով, որ հասարակության բոլոր անդամներին կտրում է իրենց հիմնական գործից՝ ստեղծագործ աշխատանքից, ու համարյա մշտապես գամում երկրի կառավարման գործին, տարբեր մկարդակների ներկայացուցիչների ընտրություններով, նրանց գործունեությունը վերահսկելով և այլն, ու համարյա մշտապես խճճում նրանց կառավարման խնդիրների հորձանուտում։

Հինգերորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը հատկապես վնասակար է նրանով, որ երկրի հիմնական տեր չի ենթադրում։ Կան միայն ժամանակավոր կառավարիչներ։ Հետևաբար՝ կա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման միջավայր։ Իսկ եթե այն կա, ապա կառաջանան և նրանք՝ կաշառակերներն ու բոլոր տեսակի հանցագործները։ Կոռուպցիան դեմոկրատական կառավարման համակարգի ամենահիմնական ուղեկիցն է։ Իսկ, երբ վերևներում համատարած կոռուպցիա է, նույնը կլինի նաև ներքևներում։

Չնայած այս ամենին, ներկայումս դեմոկրատիայի արժեքը կասկածի տակ դնելն իսկ սրբապղծություն է շատերի համար, նույնիսկ այն համատարած իրողությունն աչքների առաջ, որ դեմոկրատական կառավարում որդեգրած երկրների մեծամասնությունը բռնապետությունների են վերածված, հիմնականում թույլ ու անկազմակերպ բնակչությամբ, ուր ժողովրդի կարծիքը համարյա հաշվի չի առնվում, ուր ժողովուրդը չի կարողանում որևէ կերպ մասնակցել պետության կառավարմանը, ուր պետության կառավարումն իրականացնում են միայն իշխանության հասած կուսակցությունները, փողատերերը և այլն, որոնք իրականում հետապնդում են նեղ անձնական ու խմբակային շահեր։

Մարդիկ միաժամանակ անտեսում են այն իրողությունը, որ ժամանակակից միապետությունները կայուն ու բարգավաճող երկրներ են։ Ի դեպ՝ ներկայումս աշխարհում քառասունչորս միապետություն կա։ Ոչ մեկում չկան ժողովըրդական ընդվզումներ։ Մարդիկ ապրում են խաղաղ, ստեղծագործ աշխատանքով, հաշտ ու երջանիկ։ Օրինակ՝ Բութանի թագավորությունում կա երջանկության մինիստրություն։ Այն պարբերաբար հարցում է անցկացնում բնակչության շրջանում բացահայտելու և միապետին ներկայացնելու բնակչության երջանիկ ու դժբախտ մարդկանց տոկոսը։ Քանի որ միապետն ընդհանրապես իր երկրի հիմնական տերն է, ապա գերդաստանի նահապետի պես, շահագրգռված է կայուն ու հզոր երկիր ունենալ, նաև՝ երջանիկ ու նվիրված ժողովուրդ։

Միապետական կառավարման համակարգում կա երկրի հիմնական պատասխանատու՝ միապետը։ Նա է նշանակում, կամ հաստատում բոլոր պաշտոյանաներին։ Հետևաբար՝ միապետն է պատասխանատու ցանկացած պաշտոնյայի լավ կամ վատ արարքի համար, ընդհանրապես՝ երկրի ընդհանուր իրավիճակի համար։ Միապետական համակարգում չկա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման՝ կոռուպցիայի, միջավայր։ Միապետն իր երկիրը չի կողոպտի, ուրիշ ոչ մեկին էլ թույլ չի տա։ Միապետական համակարգում կոռուպցիայի եզակի դեպքերը բացառված չեն։ Բայց, եթե կոռուպցիան համընդհանուր ու շարունակական բնույթ ստանա, ապա մարդկանց դժգոհությունն իրավացիորեն կուղղվի երկրի հիմնական պատասխանատուի՝ միապետի, դեմ։
Իսկ, թե ինչ երաշխիք կա, որ մեր՝ հայ, իրականության մեջ չի շարունակի համատարած կոռուպցիան, եթե նույնիսկ անցնենք միապետական կառավարման, ապա պետք է ասեմ, որ իմ կազմած Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրության մեջ, ի թիվս մարդու արժանապատվությունը պաշտպանող այլ հոդվածների, ամրագրել եմ հպատակների զենք կրելու, նաև՝ զինված ապստամբության իրավունքը։ Այն նույն իրավունքը, որ նրանք ունեին Նահապետ Հայկի ժամանակ։

Եթե դեմոկրատիան արդյունավետ համակարգ լիներ, ապա այն նույն երկրները, որոնք հորդորում են մեզ որդեգրել դեմոկրատական կառավարում, ապա իրենց երկրներում վաղուց հրաժարված կլինեին միապետությունից։ Չմոռանանք, որ արևմտյան աշխարհի շատ երկրներ միապետություններ են՝ Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Լիխտենշտեյնը, Անդորրան, Իսպանիան, Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան, Կանադայի, Ավստրալիայի ու Նոր-Զելան-դիայի հետ միասին։ Նույնիսկ, Վատիկանն է միապետու-թյուն։ Պապը Վատիկան Քաղաքի միապետն է։

Ամեն պետություն կառուցվում է որևե ուսմունքի հիման վրա։ Դեմոկրատիան նույնպես ուսմունք է։ Ընդ որում՝ մեզ համար օտար ծագում ունեցող։ Փաստորեն, մեր պետականության հիմքում ընկած է օտարի ուսմունքը։ Հետևաբար, մենք անկախ չենք։ Իսկ, եթե հաշվի առնենք, որ ոչ՛ տնտեսական, ոչ՛ էլ քաղաքական անկախություն ենք ունեցել, նաև՝ որ մշտապես արտաքին աշխարհի մշակութային ճնշման տակ ենք, ապա պատկերն ավելի կամբողջանա։

Մենք, ընդհանրապես, կորցրեցինք մեր անկախությունը երբ կորցրեցինք մեր ազգային ուսմունքն ու կախման մեջ ընկանք օտարների ուսմունքներից։ Մեր կախվածությունը դարավոր պատմություն ունի։ Այն շատ վաղուց է սկսվել։ Ուսմունքները, սովորաբար, արագորեն կրոն դառնալու միտում ունեն։ Հետևաբար, ամեն ինչ սկսվեց, երբ օտար կրոնները մտան ու ապականեցին մեր ազգային ուսմունքը։
Ճիշտ է, մեր համաժողովրդական շարժման շնորհիվ ԽՍՀՄ-ը քայքայվեց, ու մենք, ի վերջո, ստացանք պետական անկախություն։ Բայց, քանի որ չունեինք մեր սեփական ուսմունքը, չկարողացանք պահել մեր անկախությունը։ Ընդունեցինք մեզ համար օտար՝ դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման համակարգն ու կախման մեջ ընկանք դրանցից։ Մենք չենք կարող անկախ լինել քանի դեռ մեր պետության հիմքում ընկած չէ մեր իսկ գենետիկ կոդից բխող մեր ազգային ուսմունքը։ Ներկայումս օտարինն է՝ դեմոկրատիան կապիտալիզմի հետ համաձուլված։ Ոչ՛ դեմոկրատիան է մերը, ոչ՛ բռնապետությունը, ոչ՛ էլ կապիտալիզմը։ Մերը նահապետական կարգն է, կամ այլ կերպ ասած՝ միապետությունը։

Եթե դեմոկրատիան միայն կառավարման ձև է, իսկ կապիտալիզմը միայն՝ տնտեսավարման, ապա նահապետական կարգը և՛ կառավարման, և՛ տնտեսավարման ձև է։ Նահապետական չի նշանակում հետադիմական կամ ագրարային։ Այն միայն կառավարման ու տնտեսավարման ձև է։

Աշխարհում, անդհանրապես, գույություն ունի երկու արժեհամակարգ։ Մեկը՝ մարդկային, իսկ մյուսը՝ անմարդկային։ Առաջինը ներկայացված է «Արարչական Օրենքներ»-ով ու իմ կազմած «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությամբ», ըստ որի բոլոր մարդիկ իրավահավասար անհատներ են։ Հետևաբար արգելվում է ստրկատիրությունը, ճորտատիրությունը, նաև՝ սրանց ժամանկակից ձևը՝ կապիտալիզմը։ Հայաստանում ի սկզբանե ստրկատիրություն ու ճորտատիրություն չի եղել։ Նահապետ Հայկի ժամանակ, նրանից առաջ ու նրանից հետո Հայաստանում մարդիկ ապրել են, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։ Դա մեր Հայկ-նահապետական արժեհամակարգն էր։ Նահապետն իր ազգի և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ առաջնորդն էր։
Երկրորդը՝ անմարդկայինը, Բելի արժեհամակրգն է՝ կապիտալիզմը՝ մարդու կողմից մարդու շահագործումը։ Հայկի ու Բելի առճակատումը երկու արժեհամակարգերի բախումն էր՝ մի կողմից Հայկ-նահապետական, իսկ մյուս կողմից Բել-կապիտալիստական։ Այդ առճակատման էությունը ներկայացրել եմ իմ «Հայկ և Բել» ակնարկով։
Ըստ մեր Հայկ-նահապետական ուսմունքի, երկրում ամեն ինչ հավասարապես պատկանում է բոլորին։ Հետևաբար, մեր տնտեսությունը պիտի ազգայնացվի։ Տնտեսության կարևորագույն ոլորտները պիտի գտնվեն Համայն Հայոց Արքայի՝ ազգի գերագույն նահապետի, իշխանության տակ։ Արքան է իր ազգի գերագույն նահապետը՝ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ՝ մտավոր, ռազմական, տնտեսական առաջնորդը, գերագույն օրենսդիրը, օրինապահն ու դատավորը։ Ըստ մեր ազգային ուսմունքի մենք պետք է ունենանք ազգայնացված տնտեսություն և միապետական կառավարում։

Բայց՝ Հայաստանում հիմա գուցե միանգամից ոչինչ չստացվի։ Մեր ժողովուրդը, վախենամ, հիմա չհամարձակվի պատասխանատվություն վերցնել իր վրա, ազգայնացնելու երկրի ողջ տնտեսությունը։ Մարդիկ դեռ շատ են վախեցած կոմունիզմից, երբ բոլշևիկյան հեղափոխությամբ հողն ու գործարաններն ազգայնացվեցին, բայց հետո, փաստորեն, դրվեցին կոմունիստ կառավարիչների իշխանության տակ։
Սակայն, չմոռանանք, որ հողի ու ընդհանրապես տնտեսության ազգայնացման գաղափարներն այնքան հզոր էին, որ 1920-ին հայոց բանակի զինվորները, որ հիմնականում գյուղացիներ էին կազմալուծեցին ճակատը և ողջունեցին բոլշևիկյան բանակի մուտքը։

Հայ ժողովուրդը հիմա շնչահեղձ է լինում կապիտալիզմի պատճառով, բայց միևնույն ժամանակ սարսափում է կոմունիզմից։ Ուրիշ ոչինչ չի պատկերացնում։ Չի պատկերացնում, որ կա երրորդ ձևը։ Իրականում՝ առաջին ձևը՝ նահապետական սոցիալիզմը։ Բացատրելու ոչ՛ ժամանակ կա, ոչ՛ էլ՝ հնարավորություն։ Սակայն, ամենամեծ դժբախտությունն այն է, որ չեն էլ լսում։ Ոչ ոք չի լսում՝ ո՛չ ազգի մասին մտահոգ մտավորականները, ո՛չ էլ՝ մնացածը։
Ժողովուրդը կցանկանար օլիգարխներից, ավելի ճիշտ՝ խուլիգարխներից, խլել գողունը, բայց վախենում է չկարողանա պահել այն ներկայիս դեմոկրատական համակարգի միջոցով, հաշվի առնելով վերջին տարիների դառը փորձն ու հատկապես ազնիվ ու ազգանվեր մարդ-կանց անկարողությունը երկրում՝

Ժողովրդին պատասխանատվությունից կփրկի միապետությունը։ Մի բան է գողունը խլել ու չկարողանալ պահել այն իրեն վարկաբեկած դեմոկրատական համակարգի միջոցով, մեկ այլ բան է գողունը խլել ու հանձնել միապետի տնօրինությանը, ողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա։ Որն էլ հենց Նահապետական Սոցիալիզմն է։

Ամեն դեպքում, երկրին հիմնական տեր է պետք։ Մեզ ժամանակավոր ուտող փախնողներ պետք չեն։
Իսկ միապետ կարող է լինել միայն ամենաիմաստուն ու բանիմաց մարդը, ով չի տենչում միայն իշխանության, ում միակ նպատակն է ծառայել իր ժողովրդին, ով իրեն վստահված երկիրն ու գանձարանը իր սեփականը չի համարի, ով տոգորված է իր երկրում արդարություն ու բարորություն հաստատելու ու պահպանելու ձգտումով, ով նաև տոգորված է ողջ աշխարհին արդարություն, խաղա-ղություն ու բարորություն բերելու ձգտումով։
Դավիթ Միրզոյան, Հուլիս, 2013
www.davitmirzoyan.com

Saturday, May 20, 2023

ՆԵՈԿՈՄ

 ՆԵՈԿՈՄ

Ովքեր նոոոր սկսել են մտածել, թե լավ կլինի կառավարման և այլ տեսակի մասնագետների խումբ հավաքվի, երկրի ապագան նախանշելու կամ տեսլական ձևավորելու համար և այլն, ապա շատ են ուշացել։ Ես հասկանում եմ շատերի ձգտումը, իրենց ավանդը ունենալ երկրի ապագան կերտելու գործում։ Բայց շատ ուշ է։ Դա պետք է արվեր գոնե 10 տարի առաջ, եթե չասենք անկախացում ստանալուց առաջ։ Անկախացումը անակնկալի պես իջավ մեր գլխին։ Ոչ ոք պատրաստ չէր, հիմա ևս պատրաստ չէ դրան։ Հետևաբար այն ժամանակ ոչ ոք չէր մտածել, թե ինչ երկիր է ուզում ունենալ։ «Հրաշքով» իշխանության անցած գործակալներն էլ որոշեցին անցնել դեմոկրատիայի ու կապիտալիզմի։ Ժողովրդին, ի դեպ, վաղուց էին պատրաստել ընդունելու դեմոկրատիան ու կապիտալիզմը։ Դա արել էին աննկատ և տասնամյակներ շարունակ։ Ինչպե՞ս։ Արտասահմանյան ֆիլմերի միջոցով։ Չէ՞ որ բոլորն էին զարմանում, թե ինչպես է լինում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված և թալանված երկիրը՝ Գերմանիան, օրինակ, կամ Ճապոնիան հազար անգամ ավելի զարգացած երկրներ են դարձել, քան հաղթած ՍՍՀՄ-ը, կամ ինչպե՞ս է լինում, որ դրսում մարդիկ ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով են ապրում, քան ամենաառաջադեմ գաղափարների՝ կոմունիզմի, երկրի բնակիչները։ Մի խոսքով՝ գաղափարական դիվերսիան ընթանում էր լայն թափով, ու մարդիկ ոչինչ չէին հասկանում։ Ցավալիորեն, կապիտալիզմի և դեմոկրատիայի, ընդհանրապես՝ լիբեռալիզմի գաղափարներն այնքան խորը դրոշմ են թողել մարկանց ուղեղներում, որ դժվարանում են հասկանալ դրանց մահաբեր բնույթը։ Հետևաբար, հասկանալի է որ նոր են սկսում որոշ բան նկատել ու փորձում են մտածել, թե ինչ կարելի է անել։ Ու քանի որ իրենք անկարող են որևէ լուծում գտնել, ապա առաջարկում են մասնագետների խումբ հավաքել ու հանձնարարել նրանց մտածել և լուծում գտնել։ Մղումը, իհարկե, լավն է՝ հայրենասիրական։ Մտահոգություն կա և այլն։ Զարմանալին այն է սակայն, որ այդ մտահոգ մարդկանց մտքով չի անցնում, որ գուցե հենց նույն մասնագետները վաղուց են մտածել և լուծում գտել։ Ամեն դեպքում, եթե մարդ իրեն մասնագետ չի համարում և գիտի, որ ինքը լուծում չի գտել, որ կան, կամ պիտի որ լինեն իրենից բանիմաց մարդիկ՝ մասնագետներ, ովքեր էլ ի վիճակի են մտածել և լուծում գտնել, ապա այդ մարդը ինչու՞ չի մտածում մասնագետների խումբ հավաքելու և նրանց հանձնարարություն տալու իր մոլուցքը թողնել և մի փոքր մտածել, որ այդ մասնագետները գուցե արդեն գտել են լուծումը, որ պետք է պարզապես հարցնել, փնտրել, փորձել ուսումնասիրել ու հասկանալ այդ մասնագետների բացահայտումներն ու լուծումները։ Չի անցնում, որովհետև գոռոզությունից այդ մտահոգ մարդկանց թվում է, թե իրենք մասնագետներից խելոք են։ Ա՛յ, օրինակ, ոչ մի մասնագետ չի մտածել խումբ կազմել, խելք խելքի տալ, քննարկել, օպտիմալ լուծումներ գտնել և այլն։ Այ, երբ դրանց բոլորին մի տեղ հավաքենք ու հանձնարարություն տանք, նոր կսկսեն մտածել ու լուծում գտնել։
Մի քիչ տարօրինակ չի։՞ Տարօրինակ չի՞, որ չմասնագետը, ով դեռ ոչինչ չի գտել, համոզված է, որ մասնագետները ևս էշի ականջում քնած են, դեռ չեն արթնացել, որ նրանց արթնացնել, ուշքի բերել է պետք և այլն։ Ինչու՞ է միշտ «նեոկոմսոմոլներին» թվում, թե առանց իրենց ոչ ոք ոչինչ չի կարող անել, որ մասնագետը պարզապես անբան գործիք է, որ պետք է այդ գործիքը դարակից հանել ու գործի դնել։ Ինչու՞ են դրանք համոզված, որ «մասնագետ-գործիքին» դարակից հանելը ավելի կարևոր է, քան ինքը՝ «գործիքը», որ կարելի է «գործիքին» արհամարհել, որպես գործիք գործածել, հետո գուցե հետ դնել իր տեղը և գուցե վայելել «գործիքի» ստեղծածը։ Սովետական շրջանի հիվանդությու՞ն։ Իսկ գուցե պարզապես տգետ գոռոզությո՞ւն։ Ամեն դեպքում դժբախտություն է, երբ ոչ մասնագետը իրեն մասնագետից գիտուն է կարծում, մանավանդ, երբ չի էլ հասկանում ինչի մասին է խոսում, ինչ է ուզում որ կատարվի։ Նեոկոմը ո՛չ գիտի, թե որն է խնդիրը, ո՛չ էլ որևէ գաղափար ունի։ Նեոկոմի նպատակն է հանձնարարել և վերջ, դրանով ընդգծելով իր ղեկավար, հետևաբար՝ գերակա դիրքը։ Ուրիշ նպատակ չկա։ Գերակա դիրք։ Որն իրականում գոռոզության ապացույցն է։ Այլապես մարդը պարզապես ականջ կդներ, լսելու և սովորելու համար։ Չէր փորձի մասնագետ հավաքել, առանց փորձելու տեղեկանալ, թե այդ մասնագետներն ինչէր են բացահայտել, ինչ գաղափարներ և լուծումներ ունեն։ Հենց այն, որ նեոկոմը չի ուզում լսել մասնագետներին ու տեղեկանալ այդ ամենի մասին, արդեն վիրավորական է, քանի որ դրանով ասել կուզի, թե մասնագետը ոչինչ չի արել, անբանի պես վեր է ընկել դարակում, որ ինքը վերևից իջել է, աստվածի պես ձեռքը մեկնել է դարակից հանելու անբան գործիքներին, որ գործի դնի։
Ինչևէ... Հիմա հասկացա՞ք թե ինչու մեր սայլը տեղից չի շարժվում։ Եթե վերը նկարագրությունս վերագրեցիք անձամբ ձեզ, ապա գուցե այդ մասին մտորելու անհրաժեշտություն կա, նախքան այն մահացու վիրավորանք համարելը։
©Դավիթ Միրզոյան. 20 Մայիս, 2023թ.

Friday, May 19, 2023

 Մեր բոլոր կուսակցությունները ջհուդի պռոյեկտներն են. մենք ինքնուրույն ոչինչ չենք արել՝ ոչ հայդուկային շարժում, ոչ ասալա, ոչ մասալա, ոչ էլ ղարաբաղյան շարժում։ Մենք ինքնուրույն որևե բան անելու ընդունակ չենք եղել, որովհետև մտավորականություն չենք ունեցել։ Երբ Խաչատուր Աբովյանը նոր-նոր «Վերք Հայասատնին» էր գրում, իրականում «Ողբ հայրենասերին», արևմտյան երկրներում զարգացած գիր ու գրականություն կար, Թոմաս Մորից սկիզբ առած սոցիալ-դեմոկրատական շարժում և այլն։ Կարլ Մարքսը իր Կապիտալն էր գրել... Մի խոսքով՝ մենք դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտենք... Բայց մեր դժբախտությունն այն է, որ չենք էլ ուզում ուտել։ Մեզ մյուս բոլորից բանիմաց ենք կարծում ու տապակվում մեր գոռոզության ու տգիտության մեջ։

ԺԱՆՏԱԽՏ

 ԺԱՆՏԱԽՏ

Ոմանք, հատկապես անբան կնանիք, «ապշած» են, որ երբեմն ամբողջ ազգին գոռոզ ու տգետ եմ անվանում։ Կշտամբում են ինձ ու հորդորում չվիրավորել «իրենց» ազգին և այլն։ Վերջերս դրանցից մեկը հանդգնեց մի ծավալուն խրատ ու հորդոր ուղղել դեպի ինձ, այն էլ՝ հրապարակավ։ Ցավալիորեն, սա եզակի երևույթ չէ։ Նման մոտեցում ունեն համարյա բոլորը։ Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում այդ կնոջը տվածս պատասխանը հրապարակել, որպես պատասխան բոլորին։ Նախ՝ ներկայացնեմ նրա կշտամբանքը՝

«այսինքն ազգդ տգե՞տ է։ Ես ապշած եմ։ Դուք սխալ ուղու վրա եք։ Մարդիք հոգեբանորեն ընդդիմանում են նրան, ով իրենց դասով ցածր ու տգետ է համարում։ 2018-ին ժողովուրդը գնաց նրա հետևից, ում իրեն հավասար զգաց, ով գովեց ու մեծացրեց էդ ժողովրդին։ Եթե ուզում եք համախոհների բանակը շատանա, բավական է վերից նայել բոլորին և վիրավորել։ Շատերը շատ բան չեն հասկանում, հասարակ և քիչ գրագետ մարդիք են, մեդիա դաշտը շատ է մոլորեցնում նրանց։ Ժողովրդի մեծ մասը մոլորվել է, սխալ է ըմբռնում իրականությունը։ Բայց ձեր բռնած ուղին ևս ճիշտ չէ։ Բացատրեք մարդկանց ով ո՞վ է, հասկացրեք իրերի ճիշտ դրվածքը, բայց ո՛չ վիրավորվեք։ Սա նախնադարը չէ, էստեղ մարդկանց այլ արժեքներով են սնում»։

Հիմա պատասխանս՝

Ինչո՞ւ ես ապշած։ Դու ես ասում, որ «Շատերը շատ բան չեն հասկանում, հասարակ և քիչ գրագետ մարդիկ են... Ժողովրդի մեծ մասը մոլորվել է, սխալ է ըմբռնում իրականությունը» և այլն։ Եթե մոլորվել է ու մինչ այժմ սխալ է ըմբռնում, ուրեմն ի՞նչ ասեմ՝ իմաստու՞ն։ Իսկ երբ բացատրում եմ, ու չի հասկանում, ի՞նչ ասեմ՝ խելացի՞։ Ու քեզ թվում է, թե ես չգիտե՞մ, որ երբ գովես մարդկանց, ապա կգան հետևիցդ։ Մտքովդ չի՞ անցնում, որ ինձ նման հետևողներ պետք չեն։ Դե, իհարկե չի անցնում։ Դուք միայն քաղցր խոսքի հետևից եք գնում։ Չնայած, ո՛չ մեկն էլ չեք հասկանում՝ ո՛չ ճիշտ խոսքը, ո՛չ էլ քաղցրը։ Ու ինչո՞ւ է ձեզ՝ բոլորիդ, թվում, թե այն, ինչ ասում եմ, ի՛նձ է պետք։ Մտքներով չի անցնո՞ւմ, որ ձե՛զ է պետք։ Իհարկե անցնում է, բայց իսկույն ինքնախաբեության գիրկն եք գցում ձեզ ու համոզում ինքներդ ձեզ, թե ի՛նձ է պետք, ոչ թե ձեզ։ Գիտե՞ք՝ ինչու։ Որպեսզի ոչինչ չանեք։ Այ, որ գիրքս կարդայիր, կիմանայիր։ Մանրամասն բացատրել եմ դեռ 2013 թվականին։ Ասում ես՝ չեմ բացատրե՞լ։ Ճի՞շտ։ Ամեն մեկիդ տուն պիտի մտնեի՞ ու բացատրեի՞։ Բա, էս 13 տարի ա, ի՞նչ եմ անում ֆեյսբուքում։ Միայն տգե՞տ ու գոռո՞զ եմ ասում ձեզ։ Եթե ոչինչ չեմ բացատրում, այլ միայն գոռոզ ու տգետ եմ ասում, ինչո՞ւ ես հիմա ասում այդ մասին։ 13 տարի առա՛ջ ասեիր։ Եթե ժողովրդի մեծ մասը մոլորվել է, ուրեմն կարելի է ենթադրել, որ փոքր մասը չի մոլորվել։ Ու եթե չի մոլորվել (հավանաբար ինքդ քեզ չմոլորվածների շարքին ես դասում), ապա ինչու՞ ես ակնկալում, անգամ ինձնի՛ց պահանջում, որ ե՛ս բացատրեմ։ Եթե ասածդ փոքրամասնությունը մոլորված չէր, ապա թող բացատրեր։  Գուցե բոլո՛րդ եք մոլորված։ «Նախնադար չէ», ասում ես։ Այսինքն ի՞նչ ես ուզում դրանով ասել։ Որ մա՞րդ եք դառել, արժանապատվություն ունե՞ք։ Բա, որ մարդ եք դառել ու արժանաոատվություն ունեք, ապա ինչու՞ եք հիմա վիրավորվում։ Եթե 13 տարի շարունակ ձեզ վիրավորում եմ, ինչո՞ւ եք մինչ այժմ կուլ տվել այդ վիրավորանքները։ Ի դեպ, վիրավորանք չեն ասածներս։ Դուք իսկապես ազգովի գոռոզ եք ու տգետ։ Գոռոզ եք, որովհետև մահացու վիրավորանք եք համարում, որ ձեզ բան են բացատրում։  Ձեզ նվաստացած եք զգում, որ ձեզնից բանիմաց ու խելացի մեկը կա։ Տանել չեք կարողանում, որ ինչ-որ մեկն ավելի բարձր է ձեզնից իր ինտելեկտով, իմասնտունթյամբ և բոլորիցդ շուտ է գտել ձեր բոլորի խնդիրների պատճառն ու լուծման բանալին։ Պատրաստ եք հարձակվել արնախում գազանի պես ու հոշոտել։ Ուղեղ էլ չունեք, որ հասկանաք, որ դրանով ձեզ եք վնասում, որ եթե չլինի գաղափարակիրը, ապա ձեզ անդնդից հանող չի լինի, կմնաք անդնդի հատակում ու կվերանաք։ Չնայած՝ դուք ամեն ինչի կգնաք, միայն թե ձեզ կարգադրող ու հրամայող չլինի։ Ավելի շուտ կմեռնեք, միայն թե ոչ ոք ձեզնից բարձր չլինի իր արժեքներով, արժանիքներով ու դիրքով։ Պատրաստ եք ուրիշ ազգի, անգամ թուրքի առաջ, գլուխներդ խոնարհել, միայն թե ձեր ազգակիցներից ոչ մեկը ձեզ չառաջնորդի։ Դուք իրականում առաջնորդ չեք փնտրում, որ հետևեք նրան։ Դուք առաջնորդ եք փնտրում, որ առաջ գա ու միայնակ լուծի բոլորիդ խնդիրները։ Դուք առաջնորդին լսող չեք, անսահման գոռոզ եք։ Ո՛չ լսում եք, ո՛չ էլ անգամ ուշադրություն դարձնում։ Ուզում եք, որ գաղափարակիրը ձեր հետևից ընկնի, խնդրի, համոզի ձեզ։ Դուք էլ, իհարկե, երեսներդ թեքեք, քթներդ վեր տնկեք ու թանկացնեք ձեզ, Էնքան ձգեք ու ոչինչ չանեք, որ գաղափարակիրը ինքն անի ամեն ինչ։ Իսկ դուք, ձեր բներից դուրս չգալով, երբեմն-երբեմն ֆշտացնում եք, որ զզվել եք իմ բացատրություններից ու հորդորում եք ինձ՝ գաղափարակրիս, որ «գործ» անեմ, այլևս չբացատրեմ։ Երբ էլ ձեզ հարցնում են՝ ի՞նչ նկատի ունեք «գործ» ասելով, ոչինչ չեք պատասխանում, միայն լռում եք ու շարունակում եք դուրս չգալ ձեր բներից, խուլ եք ձևանում, որ ստիպեք ինձ ձեր փոխարեն «գործ» անել։ Մի քանի անգամ ասել եմ ձեզ՝ չեք տեսնի նման բան ինձնից։ Ես ձեր համար փողոց դուրս չեմ գա ու «գործ» չեմ անի։ Եթե դուք համառորեն սպասում եք, որ ես ձեր փոխարենն «գործ» անեմ, ապա իմացեք՝ ես ձեզնից համառն եմ, սպասելու եմ, որ դուք անեք։ Եթե անգամ չանեք ու ի վերջո կոտորվեք, կործանեք երկիրն ու թուրքի ոտերի տակ ստրուկ դառնաք, միևնույն է, ես միայնակ ո՛չ կարող եմ, ո՛չ էլ մտադրություն ունեմ ձեր փոխարեն «գործ» անել։ Իմ գործը ձեր ազգային դժբախտությունների պատճառը գտնելն էր և լուծում առաջարկելը։ Ամեն ինչ ներկայացրել եմ իմ հոդվածներով, գրածս սահմանադրությամբ, Արարչական օրենքներով ու վեպով։ Մի խոսքով՝ ամեն ինչ դուք պիտի անեք։ Կանեք՝ կփրկվեք. չեք անի՝ չեք փրկվի։ Իսկ թե ինչու ես չեմ անի, եթե անգամ կարողանայի, ապա դա ևս բացատրել եմ՝ համատիեզերական օրենք կա՝ հասարակության խնդիրների լուծման խնդիրը, ողջ հասարակության խնդիրն է։ Ավելի մանրամասնեմ՝ ձեր համազգային խնդիրը դու եք սարքել, դուք էլ պիտի շտկեք, ազգովի։ Մեկ անձնավորությունն իրավունք չունի շտկել ձեր բոլորի մեղքերի հետևանքով ձեր գլխին ծանրացած խնդիրը։ Դա նման է նրան, որ չբանտարկես ու չպատժես հանցագործին, այլ լավություն անես, պարգևներ տաս, կամ՝ որ գնաս ու վերակառուցես անգյալի ու թմրամոլի տունը, մի կճուճ էլ ոսկի տաս, կամ՝ որ սրիկային մեծ գումարներով փող տաս պարտքով, իմանալով որ չի շտկվելու, ավելի է լկտիանալու և այլն։ Վերջապես՝ եթե մարդ ինքը չի շտկում իր մեղքերի հետևանքով առաջացած իրավիճակը, ապա ոչինչ չի սովորելու և հետագայում շարունակելու է իր արատավոր գործունեությունը և հետո գուցե ավելի արատավոր դառնա։ Անաբանին չի կարելի որևէ բան նվիրել։ Դուք ազգովի, անգյալ սրիկայի պես, ամեն ինչ անում եք, որ մի հիմար հանդիպի ձեզ, ձեզ ցեխից հանի ու տանի պալատ։ Դուք դեռ երկար կշարունակեք սպասել։ Ավելի ճիշտ՝ տառապել ձեր մեղքերի պատճառով, մինչև խելքի չգաք։ Դուք կա՛մ խելքի չգալով կոտորվելու եք, կա՛մ խելքի եք գալու և չոքեչոք խնդրեք, որ առաջնորդեմ ձեզ՝ ասեմ թե ինչ է պետք անել ու երբ։ Ու եթե հանկարծ ժամանակին չկատարեք հրամաններս, կամ կիսատ-պռատ կատարեք, ապա ոչ մի ներողամտություն չսպասեք ինձնից։ Ստանալու եք ձեր արդար պատիժը։ Ովքեր երկար են համառել ու ընդդիմացել, ամենադաժան պատժի են արժանանալու։ Իսկ նրանք, ովքեր հանդգնել են սադրել ու զրպարտել ինձ, մանավանդ վիրավորել են ինձ, կամ փորձել են ոտնահարել իմ արժանապատվությունն ու դեռ ոչ մի պատասխանի չեն արժանացել իմ կողմից, ապա երանի կտան, որ ծնված չլինեին։ Կա՛մ ես եմ պատժելու, կա՛մ երկիր ներխուժած թուրքը։ Հավանաբար երկրորդն է լինելու։ Պատրաստվեք։ Ինչ վերաբերում է դրսի հայերին, ապա նրանք ևս պատժվելու են։ Թուրքի և ջհուդի ձեռքերը նրանց ևս կհասնեն։ Նրանք չեն հասկանում, որ արդեն ջհուդի մահակի տակ են ապրում, պատկերավոր ասած՝ ջհուդի գրպանում։ Բավարար կլինի, որ ջհուդը ձեռքը գրպանը տանի, ու՝ վերջ։ Դրսի հայերը կա՛մ վերջնականապես ուծանալու են ու վերանան, կա՛մ հարստահարվելու են ու մատնվեն ընչազրկության։ Ձեր բոլորի՝ թե՛ դրսի, թե՛ ներսի հայերի, հարստությունը եթե չօգտագործեք ի պաշտպանություն երկրի, ապա անպայմանորեն կորցնելու եք այն ու լավագույն դեպքում դառնաք մուրացկան։

©Դավիթ Միրզոյան. 14 Մայիս, 2023թ.