Thursday, January 31, 2019

ՈՎՔԵՐ ԵՆ ԱԶԳԻ ԻՐԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

ՈՎՔԵՐ ԵՆ ԱԶԳԻ ԻՐԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Ինչպես շատերին է հայտնի, ամենաարդյունավետ ու ամե-նատարածված պատերազմի տեսակը տեղեկատվական պատերազմն է։ Համապատասխան տեղեկատվությամբ, ավելի ստույգ՝ ապատեղեկատվության, հահատեղեկատվու-թյան ու անկարևոր տեղեկատվության հեղեղով, կարելի է աննկատ «մշակել» մարդկանց ուղեղները, հաճախ էլ զրկել նրանց ուղեղից ու շատ արագ ուղղորդել ցանկացած ուղ-ղությամբ։

Դա անելու համար միայն փող է հարկավոր։ Մնացածը կանեն նույն այդ մարդիկ՝ գործի դնելով բոլոր հնարավոր ու անհնար տեղեկատվական միջոցներն ու փութաջանո-րեն, մեկը մյուսին տրորելով, կլծվեն տեղեկությունը, ավե-լի ճիշտ՝ ապատեղեկատվությունը տարածելու գործին։ Լը-րագրող-մրագրողներն այնքան են տարվել իրենց «գոր-ծով» որ այլևս ոչինչ չեն կշռադատում՝ չեն կարողանում տարբերել կարևորն անկարևորից, ճշմարիտն անճշտությու-նից։ Չեն էլ ուզում արդեն։ Եթե նույնիսկ փորձվես բացա-տրել, ապա անմիջապես կմերժեն, կփակեն ականջներն ու կհեռանան։ Կարող են քամահրանքով ընդունել ասածդ, նույնիսկ ծաղրել ու թշնամանալ։ Կարող են արհամարհել, հետո ոհմակներ կազմել ու իրենց խրատողին ենթարկել համընդհանուր պարսավանքի իր «հետամնաց» հայացքնե-րի համար և այլն։

Լրագրողների ու շատ սոցցանցաբնակների համար դերա-սան-մերասանների, կամ սեփական վարտիքի ռեզինի գու-նային բծերն ավելի կարևոր են, քան մնացած ամեն ինչը։ Դերասաններն ու երգիչներն էլ ինչ կապիկություն ասես անում են հնարավորինս շատ ուշադրություն գրավելու համար։ Ու այսպես, ձեռք ձեռքի տված, անկարևոր, բայց հիմնականում եսակենտրոն ու ցնցադեպային, գռեհիկ, եր-բեմն էլ այլանդակ ու այլասերող տեղեկություններով լցո-նում են մարդկանց, հատկապես աճող սերնդի ուղեղներն ու փչացնում նրանց։ Իսկ աճող սերնդին փչացնելը հենց այն է, ինչ մեր թշնամիներն են ուզում, քանի որ միայն փչացնելով է հնարավոր բթացնել բոլոր ազգերին ու շա-հագործել։

Հետևաբար
ազգի իրական թշնամին ԶԼՄ-ների ու սոց-ցանցերի այն ներկայացուցիչներն են, որոնք կարևոր տե-ղեկությունը ճանաչելու և տարածելու փոխարեն, եթերը հեղեղում են անկարևոր ու հաճախ էլ այլասերող տեղեկա-տվությամբ։ Ազգի կործանման մեղավորը հենց սրանք են, քանի որ շատ աննկատ երկիրը քանդում են ներսից։ մինչև ատամները զինված արտաքին թշնամին այնքան վտանգավոր չէ, որքան հակամշակույթ սերմանող «արվես-տագետները», դերասան-մերասանները, լրագրող-մրագրող-ները, նկարիչ-մկարիչները և այլն։ Շատ վտանգավոր են նաև այդ ամենը խրախուսող օրենսդիրները։ Երկրի կոր-ծանման ողջ պատասխանատվությունը, հետևաբար, առա-ջին հերթին նրանց ուսերին է, ովքեր մասնակցել են «հեղափոխությանը», հետո նաև ԱԺ ընտրություններին ու իրենց ձայնը տվել ներկա իշխանություններին և պատգա-մավորներին։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 30 Հունվար, 2019 թ.