Monday, February 16, 2015

ՄԵՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԳԶՎՌՏՈՑԻ ՊԱՏՃԱՌԸ

ՄԵՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԳԶՎՌՏՈՑԻ
ՊԱՏՃԱՌԸ

Գուցե պետականության երկար բացակայությո՞ւնն է պատճառը, գուցե՝ օտարների դարավոր լո՞ւծը, գուցե՝ ան-ընդհատ պատերազմնե՞րը, գուցե՝ կրոնական, կամ այլ բնույթի, ասենք օրինակ՝ հարևան ազգերի մշակութային ազդեցություննե՞րը։ Բայց գուցե կա ավելի՞ խորքային պատճառ։ Թերևս, սկսենք սկզբից ու հերթով։

Մենք՝ բոլորս, մեր ամենաականավոր մտածողները ներ-առյալ, նկատել ու դեռ շարունակում ենք դիտարկումներ կատարել այս ամոթալի երևույթի առնչությամբ։ Ցավոք, դիտարկումներից ու դժգոհություններից դեռ շատ առաջ չենք գնացել։ Հայտնի են Հովհաննես Թումանյանի, Դերե-նիկ Դեմիրճյանի և այլոց դիտարկումները։ Թումանյանը, հատկապես, շատ դիպուկ է նկարագրել մեր միմյանց հան-դեպ չկամությունը, ընդհանուր չարացածությունը, նախան-ձը, միմյանց խանգարելու, վատաբանելու, վարկաբեկելու, նվաստացնելու, պատկերավոր ասած՝ միմյանց մեջքի դա-նակ խփելու, տակ փորելու «մշակույթն» ու այլ արատա-վոր երևույթներ։ Թումանյանը մասնավորապես բերում է երկու վաճառական ընկերների օրինակը՝ երբ մեկի գոր-ծերը լավ են գնում, իսկ մյուսինը՝ վատ։ Նա, ում գործե-րը որ վատ են գնում, մտատանջությունների մեջ է ընկ-նում ավելի շատ ոչ թե նրանից, որ ի՛ր գործերն են վատ գնում, այլ որ իր ընկերո՛ջ գործերն են լավ գնում։ Նա անքուն գիշերներ է անցկացնում, խեղդվելով սեփական մաղձի մեջ, նույնիսկ հիվանդանում է և այլն։

Թումանյանն ընդհանուր առմամբ մեր ազգին բնութագրում է որպես «փչացած» ազգ։ Սակայն, չխորանալով պատճառ-ների մեջ, սահմանափակվում է միայն դիտարկումներով։ Թումանյանի պես շատ շատերս հիմնականում հանդես ենք գալիս միայն դիտարկումներով, երբեմն էլ՝ համապատաս-խան որակումներով, նույնիսկ՝ ճոխ ու նկարագրական է-պիտետներով։ Մեզնից ոմանք երևույթի դիտարկումներից հետո երբեմն հարցնում են՝ «ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ ենք այսպիսին»։ Բայց միայն շատ քչերն են փորձում պա-տասխան գտնել։ Ցավոք, նրանց եզրահանգումները սովո-րաբար փոխաբերություններ են՝ «դառնություն տեսած ժո-ղովուրդ ենք», կամ՝ «օտարի լծի տակ կքալուց ենք դառ-նացել, չարացել», կամ մի փոքր ավելի վերլուծական՝ «մեր պետականությունը կորցնելուց է»։

Մի կողմ թողնենք փոխաբերական բացատրությունները։ Դրանք դիտարկումների աստիճանի արժեք ունեն։ Անց-նենք պետականությունը կորցնելու փաստարկին։ Պետա-կանությունը կորցնելը, կարծես, ընդունելի ու ծանրակշիռ փաստարկ է։ Սակայն նկատենք, որ հենց մեր պետակա-նություն ունենալու ժամանակաշրջանում պատմագրու-թյամբ փաստված անվերջ, երբեմն բացահայտ թշնաման-քի հասնող գզվրտոցներ են եղել փոխադարձաբար մեր արքաների, իշխանական տների ու հոգևոր դասի միջև, որոնք էլ ի վերջո հանգեցրել են մեր պետականության կորստին։ Արքայական, իշխանական ու կրոնական խավե-րի միմյանց միջև հակամարտությունից բացի ընդվզում-ներ են եղել մի կողմում եկեղեցու ու եկեղեցուն սատարող որոշ իշխանական տների, իսկ մյուս կողմում հայ շինա-կանների միջև։ Գուցե հենց եկեղեցու սպասավորների մի-ջև էլ գզվրտոցներ են եղել աթոռի տիրանալու համար... Պատմագրությունը շատ տեղեկություններ չի թողել հասա-րակության ստորին շերտերում տարածված գզվրտոցների մասին մինչև XIX դարի վերջին քառորդը։ XIX վերջի ու XX դարի սկզբի հայ գրականությունը լի է ներազգային գզվրտոցների նկարագրություններով։ Այդ ժամանակաշըր-ջանի ներազգային հարաբերությունների մասին պատկե-րացում կազմելու համար բավական է կարդալ Թուման-յանի, Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի, Զոհրա-բի և այլոց գործերը։ Ենթադրություն չանենք, թե մեր դա-սականների նկարագրած ներազգային գզվրտոցի «մշա-կույթն» ավելի խորը գնացող պատմություն ունի, տրամա-բանական փաստարկ բերելով միայն, թե մշակույթի մեջ որևէ փոփոխություն մի ակնթարթում չի կատարվում, հետևաբար՝ մեր ներազգային գզվրտոցը խորը գնացող արմատներ ունի։ Մեզանում XIX դարի վերջի ու XX դարի սկզբի ներազգային գզվրտոցի մշակույթը վերագրենք այդ ժամանակաշրջանում մոլեգնող կապիտալիզմին, որն, ի դեպ, անհիմն չէ։ Կապիտալիզմն, ըստ էության անտագո-նիստական կացութաձև է՝ մրցակցություն, հետևաբար՝ հակամարտություն ու թշնամանք է ենթադրում հասարա-կության ներսում։ Նկատենք միայն, որ ուրիշ ազգերի մոտ, ուր կապիտալիզմը մտավ միևնույն ժամանակ, ինչ՝ մեզ մոտ, ներազգային գզվրտոցի նման սրություն չծագեց, ինչ՝ մեզանում։ Ուրեմն՝ ներազգային գզվրտոցը մեզանում այլ պատճառներ ունի։

Չհեռանալով պետականության կորստի փաստարկից, նը-կատենք, որ պետականությունը կորցրած ուրիշ ազգեր, ասենք, օրինակ՝ հրեաները, որոնք մեզնից կրկնակի եր-կար են ապրել առանց պետականության, նույնիսկ՝ առանց հայրենիքի, ցրված ուրիշ ազգերի ու ժողովուրդնե-րի մեջ, չնայած իրենց երկու հազար տարվա տարագրու-թյանը, կարողացել են հաջողությամբ պահպանել անգերա-զանցելի միասնականություն, նույնիսկ բարգավաճել ու հը-զորանալ այն աստիճան, որ համաշխարհային թոհ ու բոհի մեջ առաջատար դիրք գրավելով ողջ աշխարհում, ի վերջո կարողացան վերականգնել իրենց պետականությունն ու տարածքները։ Փաստորեն, հրեաների օրինակը ցույց է տալիս, որ պետականության կորստի փաստարկը ոչ մի արժեք չունի։ Ի հավելում, աշխարհում դեռևս կան շատ ու-րիշ ազգեր ու ժողովուրդներ, որոնք չունեն պետականու-թյուն ու երբեք էլ չեն ունեցել, որը սակայն ոչնչով չի խանգարել նրանց ունենալ իրենց ուրույն ազգային նկա-րագիրն ու պահպանել նախանձելի  միասնականություն։ Ամեն դեպքում, պետականության բացակայությունն այդ ազգերին չի հասցրել ներազգային գզվրտոցի, ներազգային թշնամանքի ու դրան հետևող կենտրոնախույս մղումների ու արտագաղթի։ Այդ ազգերից ոմանք ներկայումս նույն-իսկ պետականություն ստեղծելու փորձեր են անում։ Օրի-նակ՝ քրդերը։

Սակայն, պետականությունը կորցնելու փաստարկի կողմ-նակիցների դատողությունները ամբողջովին անհիմն չեն։ Նրանք պարզապես շփոթում են պետականությունն ու պե-տությունը, չնկատելով, որ դրանք միմյանցից շատ տար-բեր բաներ են։ Պետականությունը օտար արժեհամակար-գի վրա հիմնված իշխանական կառույցն է, իսկ պետու-թյունը՝ ազգային ուսմունքի վրա հիմնված պետական կա-ռույցը։ Հետևաբար, պետությունն իր օրենքների համա-կարգով ու օրինապահ մարմիններով հանդերձ ազգային ուսմունքի՝ ազգային արժեհամակարգի, ամենահուսալի կը-րողը, կիրառողն ու պահապանն է։ Պետության, կամ նրա օրինապահ մարմինների կորուստը, թուլությունը, կամ ան-գործությունը սովորաբար բերում են օրենքների ոտնա-հարման, հետևաբար՝ ազգային արժեքների, հետագայում նաև՝ ազգային մշակույթի աստիճանական մարման ու ան-հետացման։ Մշակույթի բացակայությունն էլ մարդուն հետ է վերադարձնում իր գազանային վիճակին, որին էլ հա-տուկ է գզվրտոցն ու թշնամանքը։

Հաշվի առնելով հրեաների ու մյուս ժողովուրդների օրինա-կը, պետք է ընդունենք, որ պետությունը ազգային ուսմուն-քի, ազգային արժեհամակարգի միակ հնարավոր կրողը չէ։ Վերը նշված ժողովուրդների, հատկապես՝ հրեաների, օրինակը ցույց է տալիս, որ պետական կառույցի բացա-կայության դեպքում, ազգային ուսմունքի կրողը, կիրա-ռողն ու պահապանը դառնում է հոգևոր դասը։ Հրեաների, նաև մյուս ազգերի օրինակներում հենց հոգևոր դասն է պահել ու պահպանել իրենց ազգային ուսմունքը, մշա-կույթն ու հետևաբար՝ ազգի միաբանությունը։ Բայց առանց օրինապահ մարմինների առկայության դժվար է պատկերացնել որևէ ժողովրդի կամավոր ենթարկվելը թե-կուզ սեփական ուսմունքի դրույթներին, մանավանդ, երբ այդ դրույթները հակասում են մարդու եսակենտրոն էու-թյանը։ Կրոնի կողմից ազգային արժեհամակարգի պրո-պագանդման ու կիրառման պարագայում օրինապահ ուժե-րի դերը, որպես կանոն, կատարել է աներևույթ, անհաս, ամենատես, ամենակարող ու անողոք մի ուժ իր երկրային սպասավորների՝ ազգի «հոգևոր առաջնորդների»՝ կրոնա-վորների, օժանդակությամբ։  

Հաշվի առնելով մեզանում ներազգային գզվրտոցի ամո-թալի երևույթի համառ առկայությունը,  բնականաբար, հարց կառաջանա՝ մի՞թե մենք ո՛չ պետություն ունենք, ո՛չ էլ՝ հոգևոր դաս։ Դժբախտաբար, այո, չունենք։ Բայց մեր իրավիճակն ավելի ծանր է։ Մենք նաև ազգային ուսմունք չունենք։ Մեր երկրի իշխանական կառույցը ոչ միայն ապ-ազգային, օտար արժեհամակարգերի՝ ժողովրդավարու-թյան ու կապիտալիզմի, նաև՝ արևմտյան լիբերալիզմի, կրողն ու կիրառողն է, այլ նաև իր օրինապահ մարմին-ների օժանդակությամբ իշխանական թևի նեղ անձնական, անարդար շահերի ու նկրտումների պաշտպանը։
Նմանապես, մեր  հոգևոր դասը ոչ միայն օտար, թերի ու խեղաթյուրված ուսմունքի ու արժեհամակարգի կրողն ու պրոպագանդողն է, այլ նաև իր ճիզվիտային ողջ կառույ-ցով ու «Աստծո հովանավորությամբ» եկեղեցու և կրոնա-վորների նեղ անձնական շահերի պաշտպանը։ Այն նաև ժողովրդին խավարի մատնելու միջոցով, բոլորի վրա բա-ցարձակ իշխանության հասնելու նպատակ ունի։ Փաստո-րեն, մենք ո՛չ ազգային ուսմունք ունենք, ո՛չ ազգային ուս-մունքի կրող ու պահապան իշխանական կառույց, ոչ էլ՝ ազգային ուսմունքի կրող ու պահապան հոգևոր դաս։

Բայց նկատենք, որ նման իրավիճակ առկա է համարյա բոլոր, մանավանդ քրիստոնյա ժողովուրդների մոտ։ Նը-րանց մոտ ևս, պետությունը կապիտալիստական անողոք ու տմարդի արժեքների, նաև ժողովրդավարության կրողն ու կիրառողն է, իսկ եկեղեցին՝ նույն խեղաթյուրված քրիստոնեական արժեհամակարգի կրողն ու պրոպագան-դողը։ Սակայն ո՛չ եվրոպական, ո՛չ էլ նման իրավիճակում հայտնված մյուս ժողովուրդների մոտ ներազգային գզվըր-տոցի այնպիսի սրություն չկա, ինչ՝ մեզանում։ Նրանց մոտ, իհարկե, ներազգային հակամարտությունը մեղմող տարբեր գործոններ են առկա, սակայն սույն հոդվածի ուղղվածությունը չխճճելու համար, դրանց հիմա չենք անդ-րադառնա։ Այս հոդվածի նպատակն ընթերցողին առանց-քային դիտարկումների միջոցով արագորեն դեպի մեզա-նում տիրող խնդրո առարկա երևույթի բուն պատճառը ներկայացնելն է։

Բարեբախտաբար, բացի իշխանական ու կրոնական կա-ռույցներից, արևմտյան, քաղաքակիրթ երկրներում, նաև՝ մեզանում, կա մի երրորդ ուժ՝ մտավորականությունը՝ ազ-գի գլուխը՝ միտքն ու խիղճը, ինչպես ասում են։ Մանա-վանդ մեզանում, հենց մտավորականությունն է եղել առա-ջին հերթին ու գլխավորապես մեր ազգային արժեհամա-կարգի ու մշակույթի միակ պոտենցիալ կերտողը, կրողը, պահապանն ու սերմնացանը։ Մեզանում, որպես կանոն, մտավորականության կերտած արժեքներով է կրթվել ու դաստիարակվել ամեն նոր սերունդ։
Սակայն, հաշվի առնելով մեզանում ներազգային գզվրտո-ցի ամոթալի երևույթի շարունակական, նույնիսկ սաստկա-ցող առկայությունը, բնականաբար հարց կառաջանա՝ մի՞-թե մտավորականություն ևս չունենք։ Դժբախտաբար, այս-տեղ ևս, մեղմ ասած, շատ պարծենալու տեղ չունենք։ Մե-զանում անհատ մտածողներ, իհարկե, եղել են, բայց, այո՛, մտավորականություն չենք ունեցել ու հիմա էլ դեռ չու-նենք։ Մտավորականությունն, ինչպես ասվեց, ազգային ուսմունքի կերտողը, կրողն ու սերմնացանն է ազգի մեջ։ Ու քանի որ մենք մինչև հիմա դեռ չունենք մեր ազգային ուսմունքը, ապա ո՛չ մտավորականություն ենք ունեցել, ո՛չ էլ մտավորական։ Ունեցել ենք, իհարկե, արվեստագետներ, փիլիսոփաներ, գրողներ, պատմաբաններ և այլն, բայց ազգային ուսմունքի վերականգնման խնդիրներով նրան-ցից ոչ մեկը չի զբաղվել։ Նրանք փոխարենը զբաղվել են միայն արևմտյան արվեստի ու արժեքների ուսումնասիրու-թյամբ ու զարգացմամբ, միաժամանակ հմայված հատկա-պես ժողովրդավարության ու կապիտալիզմի օտար «ար-ժեքներով»։ Հետևաբար, անկախացում ստանալուց հետո մենք ուրիշ ընտրություն չէինք կարող ունենալ, բացի ժո-ղովրդավարությունից ու կապիտալիզմից, նաև՝ արևմտյան արվեստի ու փիլիսոփայության լիբերալիզմից։ Մեր ակա-նավոր մտածողներից թերևս միայն Թումանյանն է կռահել ազգային ուսմունքի գոյության մասին, փորձեր արել գըտ-նելու այն, բայց դժբախտաբար որևէ կոնկրետ բացահայ-տում չի թողել։ Թումանյանի ստեղծագործություններում, չնայած, կան որոշ ակնարկներ մեր ազգային ուսմունքի որոշ հիմնարար դրույթների մասին, բայց ողջ հայ գրակա-նությունը զուրկ է մեր ազգային արժեհամակարգի՝ մեր ազգային ուսմունքի, մասին որևէ հիշատակումից։

Ինչպես ասվեց վերևում, ուսմունքի, մշակույթի, առաքինի արժեհամակարգի բացակայությունը ազգին հետ է վերա-դարձնում իր գազանային վիճակին, որին էլ հատուկ է մրցակցությունը, հակամարտությունը, թշնամանքը, նույն-իսկ՝ գզվրտոցը։ Բայց մի՞թե մեր գրականությունը միան-գամայն զուրկ է որևէ առաքինի արժեքի ներկայացումից, կամ գուցե բավարար նյութ չի՞ ապահովել ժողովրդի մեջ առաքինի մշակույթ ձևավորելու համար։ Ցավոք, մեր հայ դասական գրականության մեջ գերակշռում են դաժան կա-պիտալիզմին հատկանշական անողոք պատմություններ, խեղված, ստորակարգ փոխհարաբերություններ ու տմարդի կերպարներ, խաչագողերից սկսած մինչև «Զիմզիմով»-ներն ու «Զամբախով»-ները։ Ու, ցավալիորեն, սրանց կող-քին չկան օրինակելի կերպարներ ու փոխհարաբերու-թյուններ։ Լավագույն դեպքում կան միայն խեղճ ու կրակ զոհեր։ Մեր դասականների միտումն, իհարկե, տմարդի կապիտալիստական փոխհարաբերությունների մահաբեր դեմքը ներկայացնելն է եղել, որն իհարկե լիովին հասկա-նալի է ու ամենևին ենթակա չէ որևէ քննադատության, բայց, ցավալիորեն, բացի Աբովյանի Աղասուց, նրանց ստեղծագործություններում չկան ժամանակակից հայի անձնվեր, օրինակելի կերպարներ ու փոխհարաբերություն-ներ։ Ցավոք, միայն պատմավեպերում կարելի է հանդիպել անձնվեր ու օրինակելի կերպարներ։ Ընդհանուր առմամբ հայ դասական գրականության մեջ չի եղել ու դեռ չկա մեր ազգային արժեհամակարգն ու մշակույթը ներկայացնող վեպ կամ պատմվածք, չի եղել ու դեռ չկա օրինակելի փոխհարաբերությունների կամ կացութաձևի նկարագրու-թյուն, կամ գոնե՝ ժամանակակից հայի օրինակելի կեր-պար։

Բայց նկատենք, որ գրականության մեջ օրինակելի փոխ-հարաբերությունների ու կերպարների սակավությունը հայ-կական երևույթ չէ միայն։ Համաշխարհային գրականու-թյունը, բացառությամբ Թոմաս Մորի, Ֆրենսիս Բեկոնի, Թոմաս Կամպանելայի, մյուս ուտոպիստ-սոցիալիստների ստեղծագործությունների ու առաջին հերթին՝ հնդարիա-կան դիցաբանության, չի պարունակում օրինակելի հասա-րակությունների, կամ գոնե օրինակելի փոխհարաբերու-թյունների ու կերպարների բավարար նկարագրություն, մարդկանց մոտ առաքինի մշակույթ ձևավորելու համար։ Նկատենք նաև, որ վերը նշված բացառությունները ամեն կերպ պախարակված կամ մոռացության են մատնված արևմտյան աշխարհում։ Այս երևույթի դիտավորությունը բացահայտելն ու քննարկելը, նույնպես, չի մտնում ներկա-յացվող վերլուծության շրջանակների մեջ։ Նկատենք մի-այն, որ նույն հրեաներին, կամ մյուս ազգերին ու ժողո-վուրդներին համաշխարհային գրականության մեջ օրինա-կելի հասարակությունների, օրինակելի փոխհարաբերու-թյունների ու գրական, օրինակելի կերպարների նույն սա-կավությունը, որոշ ազգերի մոտ նույնիսկ սեփական գրա-կանության բացակայությունը, ամենևին չի խանգարել ու չի խանգարում համախմբված ու միաբան ազգ լինել։ Ամեն դեպքում՝ նրանց մոտ նույնպիսի ներազգային գզվրտոց չի ծնել, ինչ՝ մեզանում։

Այդ դեպքում ո՞րն է մեզանում ներազգային գզվրտոցի պատճառը։ Անհրաժեշտություն
կա ավելի մանրամասն ու առավել խորությամբ զննել այս ամոթալի երևույթը, հաս-կանալու համար, թե ինչո՞ւ ներկայումս մեզանում՝ Արար-չական ծագում ունեցող, խելացի, տաղանդավոր, գրագետ, զարգացած, քաղաքակիրթ ու բարձրարժեք գիր ու գրա-կանություն, հազարամյակների փառավոր անցյալ ունեցող ազգի շրջանում ներազգային գզվրտոցն ու թշնամանքն առկա է ու դեռ գնալով սրվում է հասարակության բոլոր շերտերում ու ոլորտներում, նույնիսկ՝ հակառակ արտաքին թշնամիների կողմից մեր երկրի շրջափակմանն ու ընթա-ցիկ պատերազմի առկայությանը։

Բայց
մինչև այդ ծավալուն ուսումնասիրությանն անցնելը, դառնանք որոշ մտածողների այն պնդմանը, թե մեզանում ներազգային գզվրտոցի, կամ, նրանց խոսքերով՝ «անտրա-մաբանական վարքագծի», պատճառը հիմնականում խոր-հըրդային տարիների ազդեցությունն է։

Ճիշտ
է՝ կապիտալիզմի պես, խորհրդային միջավայրը գու-ցեև նպաստեց մեզանում տիրող ներազգային գզվրտոցի աճին ու խորացմանը, միմյանց հանդեպ, հատկապես սե-փական երկրի հանդեպ անտարբերության, նույնիսկ թշնա-մական վերաբերմունքի ձևավորմանը։ Սակայն նկատենք, որ ԽՍՀՄ միջավայրը մյուս ազգերի վրա նույն ազդեցու-թյունը չունեցավ, ինչ՝ մեզ վրա։ Պետական ունեցվածքի հանդեպ անտարբերությանը, երբեմն նաև թշնամությանը զուգահեռ, ԽՍՀՄ մյուս ազգերի մոտ ներազգային գզվըր-տոց ու ներազգային թշնամանք չծագեց։ Տրամաբանորեն, մենք, լինելով եղեռնի ենթարկված ազգ, ապրելով մեր դա-րավոր թշնամու և նրա նմանների հարևանությամբ, պիտի որ միասնական, միմյանց աջակից ու համախմբված ազգ լինեինք, խնամքով ու խանդաղատանքով վերաբերվեինք միմյանց, գնահատեինք ու արժևորեինք մեր ազգակիցնե-րին թե՛ ներսում, թե՛ հատկապես դրսում։ Պարադոքսալ կերպով արեցինք ու անում ենք հակառակը։ Նույնիսկ, դրսում, ուր թվում է, թե կիսելու բան չունենք նյութական բարիքների առատության ու տարածքների ընդարձակու-թյան առկայության պայմաններում, միմյանց հետ վարվում ենք նույն չարությամբ, չկամությամբ ու նախանձով, ինչ՝ ներսում։ Ինչպես ներսում, այնպես էլ դրսում, նաև՝ համա-ցանցում, հաճախ բանը հասնում է անձնական վիրավո-րանքների, հայհոյանքների, ծեծկռտուքների, դանակահա-րությունների, պատվիրված սպանությունների և այլն։ Ու-րեմն, մեր ներազգային գզվրտոցի պատճառը ոչ՛ ներսի նյութական բարիքների ու տարածքի սղությունն է, ոչ՛ էլ ԽՍՀՄ միջավայրի ազդեցությունը, կամ՝ դրան նախոր-դած, նաև՝ ներկայիս, կապիտալիզմն իր անտագոնիզմով։

Նկատենք
նաև, որ դրսում այլազգիների հանդեպ նույն չը-կամությունը, նախանձը, թշնամանքը, նույն լարված վերա-բերմունքը չունենք, ինչ՝ միմյանց հանդեպ։ Նույնիսկ, երբ դրսում մեր տնտեսական գործունեության ոլորտները շատ հեռու են միմյանցից ու կարծես՝ չկա տնտեսական մրցակ-ցության որևէ պատճառ, միևնույն է, չի թուլանում մեր չը-կամությունն ու նախանձը, չի թուլանում մեր թշնամանքն ու միմյանց ճնշելու, սնանկացնելու, միմյանց նվաստացնե-լու, նույնիսկ՝ ոչնչացնելու մղումը։ Դրսում նույնիսկ, եթե որևէ այլազգի անհատի տնտեսական գործունեությունը բախվում է մերին, իսկ մեր ազգակցինը՝ չի բախվում, մի-ևնույն է, պարադոքսալ կերպով, մենք ավելի մեծ չկամու-թյուն ու նախանձ ունենք մեր ազգակցի հանդեպ, քան այն այլազգի անհատի, ում տնտեսական գործունեությունը բախվում է մերին։

Այս
ահավոր երևույթը շատերն են նկատել, բայց դեռ ոչ ոք չի փորձել լրջորեն դիտարկել ու բացատրել այն։ Գուցե ամոթի ահավոր զգացումի՞ց, կամ գուցե նրանից, որ ավե-լի՛ մեծ խնդիրներ ունենք... Ասենք, օրինակ՝ մեր երկրի օրհասական վիճակը և այլն։ Բայց չէ՞ որ բոլոր խնդիրնե-րը փոխկապակցված են։ Գուցե մեր երկրի օրհասական վիճակի պատճառը հենց ներազգային գզվրտոցն է և՛ ներ-սում, և՛ դրսում։ Գուցե, գտնելով այս արատավոր ու ամո-թալի «մշակույթի» պատճառը, կարողանա՞նք գտնել այն դեղատոմսը, որը կմատնանշի ճգնաժամից դուրս գալու ու-ղին ու, եթե ընկալենք ու առանց դիմադրության ընդու-նենք պատճառի բացատրությունը, որքան էլ նվաստաց-նող լինի այն, ապա գուցե դուրս գանք մեր ներկա ճըգ-նաժամից, դառնանք միասնական ու անպարտելի ազգ, ու-նենանք ազգային պետություն, հետևաբար նաև՝ հայրե-նիք։

Հավատացած, որ
ամեն երևույթ, որքան էլ պարադոքսալ ու խայտառակ, ունի իր պատճառներն ու, հետևաբար՝ շտկելու ձևը, անցնենք գործի։

Մարդու
վարքը հիմնականում թելադրվում է ներսից։ Այդ աղբյուրները երեքն են՝. ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
. ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
. ԲՆԱԶԴ


Գիտակցությունն
ավելի շատ գործիք է, ենթագիտակցու-թյանն ու բնազդին ծառայող գործիք։ Այն հիմնականում հաշվարկներ կատարելու համար է՝ համակարգչի պես։ Համակարգիչը չի մտածում, որոշումներ չի ընդունում։ Որոշումներն ընդունում է մարդը։ Համակարգիչը միայն, հրահանգներ ստանալով մարդուց, ավելի արագ ու ճշգրիտ է կատարում հաշվարկը։ Քանի որ խաբելը հսկայական հաշվարկ է պահանջում, գիտակցությունն օգտագործվում է նաև խաբելու, դիմացինին մոլորեցնելու համար։ Մենք՝ հայերս, ամենագիտակից ազգն ենք։ Պատահական չէ, որ աշխարհի չեմպիոնն ենք շախմատից, որն ըստ էության հաշվարկի ու խաբելու մրցույթ է։ Մենք նաև հրաշալի զո-րավարներ, առևտրականներ ու գործարարներ ենք։ Գի-տակցությունը նաև ենթագիտակցության կողմից հայտնա-բերվածը համակարգելու, ներկայացնելու ու բացատրելու գործիք է։ Ցանկացած ակնարկ, հոդված կամ վերլուծու-թյուն մարդու գիտակցության արգասիքն է. օրինակ՝ այս վերլուծությունը։ Գիտակցությունը նաև մարդու կյանքի փորձը կուտակելու ու մտապահելու գործիք է։ Այն նաև գիտելիքներ համադրելու, նորանոր համադրություններ ստեղծելու, ընդհանրապես ստեղծագործելու գործիք է։ Մենք հայերս ապացուցել ենք, որ հրաշալի արվեստագետ-ներ, ճարտարապետներ, գիտնականներ ու արհեստավոր-ներ ենք։

Ենթագիտակցությունն
է հիմնականում ներկայացնում մարդու էությունը։ Մեր էությամբ մենք մեծամասամբ ար-արող ժողովուրդ ենք՝ կառուցող ու ծաղկեցնող։ Մեր ողջ պատմության ընթացքում անընդհատ կառուցել ու կառու-ցել ենք։ Կառուցել ենք գյուղեր ու քաղաքներ, ամրոցներ, ճանապարհներ ու կամուրջներ։ Բայց ավելի շատ՝ եկեղե-ցիներ ու խաչքարեր։ Կառուցել ենք դարավանդներ, ոռոգ-ման համակարգեր, հիմնել՝ այգիներ ու այգեստաններ։ Նույն եռանդով ու խանդավառությամբ կառուցել ենք և՛ այն ժամանակ, երբ մեր պետականությունն ենք ունեցել, և՛ այն ժամանակ, երբ օտարի տիրապետության տակ ենք եղել։ Կառուցել ու ծաղկեցրել ենք որտեղ էլ որ հայտնվել ենք՝ օտար երկրներում, նույնիսկ՝ մայրցամաքներում։ Բո-լոր ազգերը, որոնց երկրներում որ հայտնվել ենք, հիշում ու հարգում են մեզ որպես արարող ու օրինապահ ազգի։ Նույնիսկ ԽՍՀՄ շրջանում կառուցել ու ծաղկեցրել ենք և՛ մեր տարածքը, և՛ մեր հարևան, նույնիսկ՝ հեռավոր հարե-վան հանրապետությունների խոպան տարածքները։ Չկա մի ուրիշ ազգ, որ արարելուց, կառուցելուց այնքան բերկ-րանք ստանա, որքան՝ մենք։ Ուրիշ ազգեր կառուցում են միայն անհրաժեշտությա՛ն դեպքում, իսկ մենք կառուցում ենք նույնիսկ, երբ անհրաժեշտ էլ չի։

Արարչագործ լինելու հետ մեկտեղ
մենք ռազմատենչ ազգ չենք։ Կռվի ենք ելնում միայն, երբ անհրաժեշտ է, երբ այլևս խուսանավելու տեղ չկա, երբ վտանգված է մեր գո-յությունը, երբ դանակն արդեն ոսկորին է հասել։ Այդպես ծագեց Ղարաբաղյան պատերազմը։ Եկել, լցվել էին, ճա-գարի պես բազմանում էին։ Վաղ թե ուշ, քանակապես ճնշելով, գրավելու էին մեր ողջ տարածքը, մեր պատմա-կան հայրենիքի հրաշքով պահպանված վերջին բեկորը ևս։

Մենք
նաև խորաթափանց՝ մարդկանց ու երևույթների էու-թյան մեջ թափանցելու և անսահմանորեն խորանալու մը-ղում, ունենք։ Մենք նաև աշխարհի մակրոկոսմի և միկրո-կոսմի ճշմարիտ ընկալման մղում ունենք։ Մեր խորաթա-փանցությունը հզոր կերպով ճառագում է մեր դեմքից հատկապես՝ մեր աչքերից, ծակող հայացքի տեսքով։ Սա է պատճառը, որ ուր էլ որ հանդիպում՝ ակնթարթորեն ճա-նաչում ենք մեկ մեկու։

Մեր
քար ծակող խորաթափանցությունն է, որ մեզ մղում է դեպի կրթության բազմազան օջախներ։ Աշխարհի բոլոր երկրներում կարելի է հանդիպել կրթության համակարգի ամենաբարձր աստիճանների հասած անթիվ անհամար հայերի։ Մենք նաև մեր գիտելիքը մեր ազգակցի, նույնիսկ այլազգիների հետ կիսելու անհագ ծարավ ունենք։ Հազա-րամյակներ շարունակ տարածվել ու կրթել ենք մոլորակի մյուս ժողովուրդներին, բարեփոխել նրանց աշխարհընկա-լումները, արժեհամակարգն ու գիտելիքները։

Մենք
նաև արդարամիտ ու բարի էություն ունենք, անսահ-մանորեն արդարություն ու ազնվություն սիրող, պատրաստ զոհաբերությունների արդարության, բարու ու գեղեցիկի համար։ Մեր կյանքը վտանգելով, արշավել ու տապալել ենք մեր հարևան ազգերի վրա ծանրացած բռնապետու-թյունները։ Սովորեցրել ու օգնել ենք նրանց, կարգ ու կա-նոն հաստատել ու հետ ենք վերադարձել։ Մտքներովս չի անցել ստրկացնել որևէ ազգի։ Ինքներս մեր երկրում ապ-րել ենք որպես ազատ անհատներ։ Մեր երկիրը համարյա միշտ օրինակելի երկիր է եղել մեր հարևան ազգերի հա-մար։ Նրանք Հայաստանն անվանել են Աստվածային օրենքների երկիր, մեզ էլ՝ աստվածամարդիկ։ Ճշմարտու-թյան՝ արդարության, բարու ու գեղեցիկի անսահման ձըգ-տումն է բնորոշում մեզ որպես Արիացի, հետևաբար նաև՝ մեր Արիական ուսմունքի էությունը։

Մենք
միևնույն ժամանակ նաև միամիտ ազգ ենք։ Անծա-նոթի մեջ առաջին հերթին ջանում ենք տեսնել մեզ պես արդարամիտ ու բարի մեկին։ Երբ խաբվում են մեր ակըն-կալիքները, բնականաբար շատ ենք տխրում։ Բայց որքան հաճախ ենք խաբվում, այնքան ուժգին ենք ձգտում մեկ այլ անծանոթի մեջ տեսնել արդարամիտ ու բարի մեկին։ Որ-քան ուժգին ենք ձգտում, այնքան անզգույշ ենք դառնում ու կուրանում։ Որքան կուրանում ենք, այնքան ուշ ենք հա-մոզվում հակառակի մեջ։ Որքան ուշ ենք համոզվում, այն-քան շատ ենք շահագործվում։ Բնականաբար՝ այնքան մեծ է լինում հիասթափության մեր ցավը։

Գուցե պատճառը
մեր շարունակական հիասթափություննե-րի շարա՞նն է, որ դառնանում ու չարակամ ենք դառնում։ Սա գուցե բացատրեր միայն արդարամիտ ու բարի մարդ-կանց դառնացածությունը, բայց ոչ՝ բոլորինը։

Բայց, չհեռանալով նյութից, եթե
մեր էությամբ արարող, արդարամիտ, բարի ու միամիտ ժողովուրդ ենք, այդ ին-չի՞ց է, որ չարակամ ենք ու նախանձ միմյանց հանդեպ։ Որտե՞ղ փնտրենք այս պարադոքսալ երևույթի պատճառը։ Եթե էությամբ արդարամիտ ու բարի ենք, ուրեմն չարա-կամությունն ու նախանձը ձեռքբերովի՞ են։ Ե՛վ այո, և՛ ոչ։
Չմոռանանք, որ
մարդու վարքը պայմանավորող ինքնու-թյունը քարակերտ կառույց չէ, այլ ենթակա է տարբեր ազդեցությունների։ Նրա ձևավորման վրա ազդում են ու-ժեր և՛ դրսից՝ շրջապատող իրականությունը, արտաքին պայմանները, դաստիարակությունն ու մշակույթը, և՛ հատ-կապես ներսից՝ գենետիկ կառույցն իր բազմաթիվ շերտե-րով։ Չնայած այն բանին, որ մշակույթն ինքը ձևավորվում է տեսակի գենետիկ կոդին համապատասխան ու հետագա-յում ձևավորում ու հղկում աճող սերնդի արժեհամակարգը, այնուամենայնիվ, արտաքին պայմանների ճնշման տակ այն կարող է փոխվել ու փչանալ, ընդհուպ մինչև վերա-նալը։ Հենց վերացման հետ էլ գործ ունենք մեր դեպքում։

Մեր
արարչական ու արդարամիտ էությունից վաղնջական ժամանակներում սկիզբ առած Արարչական ուսմունքը, որը պայմանավորում էր մեր ազգի մշակույթը, արտաքին պայ-մանների ճնշման տակ սկսեց քայքայվել։ Սկզբում ասորա-բաբելական կիսավայրենի, հետո՝ սեմական վաշխառու, հետո՝ հունա-հռոմեական այլասերված ու խաբեբա մշա-կույթները մեծապես ազդեցին մեր ազգային մշակույթի վրա։ Բայց ամեն անգամ այլազգիների վերանալուց կամ հեռանալուց հետո կարողանում էինք ինչ-որ չափով վերա-կանգնել մեր էությունից բխող մերն ու ապրել ազատ ու երջանիկ, մեր ազգային Արարչական ուսմունքին համա-հունչ։ Սակայն, երբ Քրիստոնեությունը որպես կրոն տա-րածելու համար ավերվեցին մեր տաճարները, ոչնչացվեց մեր ազգային ուսմունքի կրող հոգևոր դասը, այրվեցին մեր ազգային արժեհամակարգը պարունակող բոլոր մեհե-նական մատյանները, նույնիսկ՝ այբուբենը, ապա ամբող-ջովին ջարդվեց ու վերացավ մեր ազգի ողնաշարը՝ մեր ազգային ուսմունքը։ Մեր ազգային ուսմունքի հիման վրա առաջացած մշակույթն ու ֆոլկլորը դեռ երկար ժամանակ պահպանվում էին։ Սակայն առանց հոգևոր դասի, հատկա-պես առանց ուսմունքի, անխուսափելիորեն աստիճանա-կան անհետացման էին դատապարտված։ Քրիստոնեու-թյուն կրոնի կործանարար մուտքին հաջորդած դեգրադա-ցիան, մանավանդ անընդհատ պատերազմները՝ պարսկա-կան, արաբական, բյուզանդական, մոնղոլական, վերջում արդեն թուրքական նվաճումները, մեծապես ազդեցին մեր մշակույթի վրա։

Այնուամենայնիվ, անպատասխան
մնաց, թե ինչո՞ւ միև-նույն տարածաշրջանում ապրող, միևնույն հարևաններով շրջապատված մեր հարևան այլազգիները, որոնք ի տար-բերություն մեզ ո՛չ Արարչական ու արդարամիտ էություն ունեն, ո՛չ էլ Արարչական ուսմունք ու մշակույթի երկարա-տև պատմություն են ունեցել, մեզ պես չարակամ ու նա-խանձոտ չեն միմյանց հանդեպ։ Հենց նույն այն ազգերը, որոնցից իբր ընդօրինակել ենք մեր չարակամ ու նախան-ձոտ «մշակույթը»Արդյո՞ք նրանք էլ են մեր չափ չարա-կամ ու նախանձոտ միմյանց հանդեպ։ Դժվար... Ուրեմն ինչո՞ւ ենք մենք այսպիսին։

Այս
հարցին պատասխանելու համար հարկավոր է խորա-նալ մեր գենետիկ կոդի խորը շերտերի մեջ։ Գուցե այն-տե՞ղ գտնենք պատասխանը։

Գենետիկ
կոդով է մեծապես պայմանավորված մեր Արար-չական, արդարամիտ էությունը։ Բայց գենետիկ աշխարհն ավելի խորն է ու բազմաշերտ, քան թվում է։ Այն բաղկա-ցած է մեր բնազդներն ու կենսագործունեությունը կարգա-վորող շերտերից մինչև մեր էության, ինտելեկտի ու տա-ղանդի աստիճանը պայմանավորող շերտերը։ Գիտնական-ները մեր գենետիկ կոդի միայն երեք տոկոսն են արձա-նագրել։ Ինչ էլ որ արձանագրել են, դեռ ուսումնասիրված չէ։ Գիտնականները չգիտեն ու երևի երբեք էլ չկարողա-նան բացահայտել, թե մեր գենետիկ կոդի որ հատվածը ինչ ֆունկցիա ունի, ինչ էություն, կամ ինչ վարքագիծ է պայմանավորում։ Բայց մեր հարցի պատասխանը գտնելու համար բավարար է հիմնվել կենդանական աշխարհի վար-քագծի դիտարկումների վրա։

Բոլոր
օրգանիզմները վիրուսներից ու բակտերիաներից սկսած մինչև մարդ արարածը, ունեն մի ընդհանուր հատ-կություն։ Դա սեփական տեսակի հարատևումն ու բարեկե-ցիկ կյանքն ամեն գնով ապահովելու մղումն է։

Ամեն
կենդանի օրգանիզմ, նույնիսկ բորբոսասունկ անում է ամեն ինչ իր սերնդի հարատևումն ապահովելու համար։ Ամեն արարած բնազդաբար սերունդ է տալիս, խնամում ու փայփայում նրան, ամեն գնով հեռու պահում նրան ան-բարենպաստ պայմաններից։ Կենդանական աշխարհում, օրինակ, եղջերուն կարող է ձագին թողնել ու վազել դեպի գիշատիչը, նրան իր հետևից ուրիշ կողմ տանելու ու ձա-գից հեռու պահելու համար։ Նույն կերպ էլ մենք, մեր գի-տակցությունից անկախ, սերունդ տալու, նրան խնամելու և մեծացնելու բնազդային մղում ունենք։ Եղջերուի պես, մեր կյանքի ու առողջության գնով, մենք ևս պատրաստ ենք մեր սերնդին պաշտպանելու համար վտանգին ընդառաջ գնալ, անել ամեն ինչ մեր զավակներին ապահով պահելու համար։ Բոլորս էլ մեր կյանքի ու առողջության գնով ա-նում, դնում ենք մեր երեխաներին խնամելու, մեծացնելու, պաշտպանելու, նրանց համար բարեկեցիկ կյանք ապահո-վելու համար։

Կա
մի հրեշավոր բորբոսասունկ, կոչվում է՝ Կանդիդա Ալ-բիկանս։ Սա ապրում է մարդու աղիներում։ Մարդու աղի-ների օգտակար բակտերիաները սնվում են սրանով։ Բայց, եթե հակաբիոտիկների ազդեցությամբ վերանում են օգ-տակար բակտերիաները, Կանդիդան գլուխ է բարձրաց-նում ու չափից դուրս բազմանում։ Կանդիդան սնվում է շա-քարով։ Ծակում է աղիների պատերն ու իր թույները տա-րածում արյան մեջ։ Կարող է նույնիսկ անձամբ թափանցել արյան մեջ, հասնել թոքերին, նույնիսկ՝ սրտին ու պարա-լիզել ողջ օրգանիզմը։ Ոչ մի դեղամիջոց արդյունավետ չի։ Այս բորբոսասնկի դեմ պայքարի առաջին քայլը շաքար չուտելն է, նաև՝ օսլա, քանի որ օսլայի քայքայման վերջին օղակը շաքարն է, հետևաբար կեր է Կանդիդայի համար։ Այսինքն, Կանդիդայի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը նրան սովամահ անելն է։ Սակայն, Կանդիդան շատ բանական մարտավարություն ունի։ Զգալով, որ սովամահ է լինում, որ մի շաբաթից ավել չի կարողանալու դիմանալ, հավաքում է իր վերջին ռեսուրսներն ու, սպորներ սարքե-լով, բաց թողնում ինքն անձամբ սպառվելով ու ոչնչանա-լով իհարկե, այն միտումով, որ երբ բարենպաստ պայման-ներ առաջանան, այսինքն, երբ մարդը շաքար ուտի, այդ սպորները ծիլ կտան, բորբոսասունկ կդառնան ու կապա-հովվի իր տեսակի հարատևումը։ Փաստորեն, այս վտան-գավոր բորբոսասունկը բնազդային մղում ունի իր կյանքի գնով ապահովել իր տեսակի հարատևումը։

Կանդիդայի
նման, կենդանական աշխարհի բոլոր օրգա-նիզմների գենետիկ կառուցվածքին հատուկ է ու այդ կա-ռուցվածքի անբաժանելի մասն է հանդիսանում գենետիկ կոդի այն հատվածը, որը պայմանավորում է սեփական տեսակի հարատևումն ամեն գնով ապահովելու բնազդա-յին մղումը։

Մենք
ևս կենդանական աշխարհի մասն ենք։ Հետևաբար մեր գենետիկ կոդում կրում ենք սեփական տեսակի հարա-տևումն ամեն գնով ապահովելու մղումը պայմանավորող հատված։ Գենետիկ կոդի այդ հատվածն է պատճառը, որ սերունդ տալու, նրան խնամելու, մեծացնելու, մեծանալու ընթացքում անբարենպաստ պայմաններից՝ շառ ու փոր-ձանքից, հեռու պահելու, ամուսնացնելու, նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու, նրանց սերնդին՝ մեր թոռներին, տեսնելու ու խնամելու, նաև նրանց բարեկեցիկ կյանքի մասին հոգալու և այլն, մղում ունենք։ Սա է պատ-ճառը, որ ամեն գնով ջանում ենք մեր երեխաներին ուս-ման տալ, որ կյանքում չխեղճանան, բարեկեցիկ կյանք ու-նենան, որ իրենք էլ իրենց հերթին կարողանան ապահո-վել իրենց սերնդի՝ մեր թոռների ու ծոռների, բարեկեցիկ կյանքը, որ մեր տեսակը չոչնչանա, շարունակի հարատե-վել։

Բայց
սովորական հարատևելը մեզ չի գոհացնում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ներկա անողոք, կապիտա-լիստական՝ ջունգլիների «մշակույթի», պայմաններում մեր սերունդը կամ տեր պիտի լինի, կամ՝ ծառա։ Ծառայի կարգավիճակն, իհարկե, ընդունելի չի կարող լինել։ Մենք ուզում ենք, որ մեր սերունդը տեր լինի՝ առատ նյութական բարիքների սեփականատեր։ Ինչո՞ւ։ Որ շատ չաշխատի, չհիվանդանա, չմեռնի, երկար ապրի, շատ երեխաներ ու-նենա, որ մեր սերունդը ոչ միայն հարատևի, այլ նաև բազմապատկվի ու որքան հնարավոր է՝ շատ, թեկուզ՝ ուրիշների հաշվին։ Այ՛, այստեղ ընդհուպ մոտեցանք մեր ներազգային գզվրտոցի խնդրին։

Սեփական
տեսակի հարատևումն ամեն գնով ապահովելու գենետիկ մղումով թելադրված, մեր բոլորի առանձին շա-հերը, ամենօրյա հակամարտության ու բախման մեջ են։ Այդ հակամարտությունն ու բախումը առավել անողոք է դառնում կապիտալիստական կացութաձևի պայմաններում ու ստիպում բոլորիս ամեն ինչ անել մեր սերնդին կրթու-թյան տալու, նրանց ոչ միայն կապիտալիստական անողոք մրցակցությանը նախապատրաստելու, այլ նաև, առավելա-գույնս մարտունակ դարձնելու միջոցով, մեր տեսակի հա-րատևումն ապահովելու համար։ Թումանյանի հանրահայտ պատմվածքի մեջ, Համբոն Գիքորին քաղաք էր տանում նույն նպատակով, որ Գիքորը «մարդ դառնար» ու... Մա՞րդ։ Համբոն իրականում Գիքորին քաղաք էր տանում, որ Գիքորը խարդախություն սովորեր ու հետո տեր դառ-նար։ «Մարդ» ասելով, Համբոն հասկանում էր տեր, այլա-պես խարդախ առևտրականին ծառայության չէր տա իր որդուն, այլ ծառայության կտար մի ազնիվ, անշառ արհես-տավորի կամ գոնե դպրոց կուղարկեր գիր ու գրագիտու-թյուն սովորելու։ Համբոն չէր ուզում, որ իր սերունդը ծա-ռա մնա, աղքատ, զուրկ նյութական բարիքների առատու-թյունից, հետևաբար՝ զուրկ բարգավաճելու ու բազմանալու հնարավորությունից։ Համբոն ուզում էր, որ իր որդին՝ իր սերնդի պոտենցիալ շարունակողը, տեր դառնար ու հնա-րավորություն ունենար շարունակելու ու բազմապատկելու իր տեսակը, թեկուզև մյուս տեսակների հաշվին։

Հիմա
դառնանք Թումանյանի երկու վաճառական ընկեր-ների օրինակին, երբ մեկի գործերը վատ են գնում, իսկ մյուսինը՝ լավ։ Ում գործերը, որ վատ են գնում, նա մտա-տանջությունների մեջ է ընկնում ավելի շատ ոչ թե նրա-նից, որ ի՛ր գործերն են վատ գնում, այլ որ իր ընկերո՛ջ գործերն են լավ գնում։ Նա անքուն գիշերներ է անց-կացնում, խեղդվելով սեփական մաղձի մեջ, նույնիսկ հի-վանդանում է և այլն։ Ինչո՞ւ։ Նկատենք, որ իր ընկերոջ գործերի լավ գնալը իր սեփական գործերի վատ գնալու հետ կապ չունի։ Նրանք մրցակիցներ չեն։ Տարբեր բնա-գավառների վաճառականներ են։

Պատճառը
հետևյալն է՝ մարդը բնազդաբար վախենում է, որ իր ընկերոջ սերունդը կբարգավաճի, նյութական բա-րիքների առատության շնորհիվ հնարավորություն կունենա բազմանալու, հետևաբար՝ ավելի շատ աշխատող ձեռքեր ունենալու, նրանց գործի դնելու, հետևաբար՝ ավելի շատ նյութական բարիքներ կուտակելու ու, շարունակելով բազ-մանալ ու զորանալ, ի վերջո իր սերունդներին ճնշելու, շա-հագործելու, Գիքորի օրը գցելու՝ հիվանդացնելու ու սպա-նելու, որով էլ գուցե կտրվի իր շառավիղը՝ վերջանա, գնա իր տեսակը։ Ահա, սեփական տեսակի պահպանման ու հարատևման, հետևաբար սեփական սերնդի բարեկեցիկ կյանքի համար պայքարն է, որ ծնում է համատարած ներ-ազգային գզվրտոց։

Սակայն, հարց կառաջանա, թե ինչո՞ւ
ենք այսպիսին նաև դրսում, ուր նյութական բարիքների առատություն կա, նաև՝ աճի ու բազմանալու շատ ավելի լայն, համարյա ան-սահման հնարավորություններ, քան՝ ներսում։ Ու ինչո՞ւ դրսում այլազգիների հանդեպ նույն չկամ ու նախանձոտ վերաբերմունքը չունենք։

Այս
հարցերի պատասխանները շատ խորն են խոցելու։ Բանն այն է, որ ինչպես ներսում, այնպես էլ դրսում, միմ-յանց մեջ տեսնում ենք մեր տեսակի հարատևմանը սպառ-նացող ամենամեծ վտանգը, միաժամանակ, այլազգիների մեջ համարյա վտանգ չտեսնելով։ Հետևաբար, նշանակու-թյուն չունի ներսում ենք, թե՝ դրսում։ Դրսում, որտեղ էլ որ հանդիպում ենք իրար, առաջին հերթին զգուշանում ենք միմյանցից, խուսափում շփվելուց, մանավանդ փոխ-կապվածության մեջ մտնելուց։ Միմյանց հետ, որպես կա-նոն, վարվում ենք մեծ զգուշավորությամբ։

Բայց
ինչո՞ւ է ամեն ինչ այսքան խորացել ու հասել ներ-ազգային թշնամանքի։ Ինչո՞ւ ենք միմյանց մեջ մեր սեփա-կան տեսակին սպառնացող ավելի մեծ վտանգ տեսնում, քան որևէ այլազգի անհատի մեջ։ Այս հարցին պատաս-խանելու համար հարկ կլինի ավելի՛ խորանալ մեր գենե-տիկ կառույցի բազմաթիվ շերտերի մեջ, հասնել հատա-կին։

Բանն
այն է, որ մեր գենետիկ կոդից բխում է ոչ միայն սեփական տեսակի հարատևումն ու բարեկեցիկ կյանքն ա-մեն գնով ապահովելու մղումը, այլ նաև սեփական տեսա-կի գերակայությունն ու, ի վերջո, ողջ աշխարհում մեր սե-փական տեսակի բացարձակ տիրապետությունը հաստա-տելու, ողջ մոլորակի վրա միայն մեր տեսակի գոյությունն ամեն գնով ապահովելու մղումը։

Ի
դեպ, գլոբալիզացվող աշխարհի անցուդարձերից պարզ երևում է, որ աշխարհի ներկայիս կառավարիչները նման մղումներ ունեն։ Նրանք նկատել են նաև, որ մեր՝ հայե-րիս, մեջ ամենաթունդն է այդ մղումը։ Հետևաբար, մեր հանդեպ հատուկ թշնամանք ունեն, քանի որ մեզ՝ հայե-րիս, ամենամեծ վտանգն են համարում իրենց ճանապար-հին։

Բայց, վերադառնալով
մեր ներազգային խնդիրներին մաս-նավորապես և՛ ներսում, և՛ դրսում մեր ներազգային գըզ-վըրտոցի խնդրին, միևնույն ժամանակ մտքում պահած նե-րազգային թշնամանքի հենց նոր բացահայտված պատճա-ռը՝ սեփական տեսակի գերակայությունը, նույնիսկ մյուս տեսակների հաշվին ողջ աշխարհում մեր սեփական տեսա-կի գոյությունն ու բացարձակ տիրապետությունն ամեն գը-նով ապահովելու մեր գենետիկ մղումը, փորձենք հպան-ցիկ շոշափել նաև անկասելի թվացող արտագաղթի խնդի-րը։

Ինչպես
ասվեց վերևում, կապիտալիստական կացութաձևի պայմաններում հստակ հասկանում ենք, որ մենք, նաև՝ մեր սերունդները, կամ տեր պիտի լինենք, կամ՝ ծառա։ Սակայն կանխազգալով, որ մեր հարազատ երկրում չենք կարողանալու տեր դարձնել մեր զավակներին, ու իհարկե հաշվի առնելով Թումանյանի Գիքորի դառը ճակատագիրն ու մեր ազգակից տերերի կողմից սեփական ազգակիցնե-րին անողոքաբար շահագործելու դեռ շարունակվող Բա-զազ Արտեմական պրակտիկան, և ընդհանրապես միմյանց ամեն քայլափոխի խեղդելու մեր գենետիկ մղումը, գերա-դասում ենք դուրս պրծնել մեր երկրից։ Գերադասում ենք ինքներս ծառայության մտնել, մեր երեխաներին էլ ծառա-յության տալ օտարին, այլ ոչ թե մեր «հարազատ» «Բա-զազ»-ներին։

Բայց,
այնուամենայնիվ, կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ ենք այսքան շատ թշնամացել միմյանց հետ։ Չե՞ որ բո-լորս էլ հայ ենք, միևնույն ազգից։

Բանն
այն է, որ մենք՝ հայերս, շատ տարբեր ենք միմ-յանցից։ Հաճախ՝ այնքան տարբեր, որքան ասենք՝ գերմա-նացին իսպանացուց, կամ ֆրանսիացին լեհից և այլն։ Այդ տարբերությունն էլ հենց պայմանավորում է թշնամանքի աստիճանը։ Մարդը սեփական կամ նման տեսակի հետ թշնամաբար չի վարվի։ Թշնամաբար վարվում են սեփա-կանից տարբեր տեսակի հետ։ Ու որքան տարբեր է տե-սակը, այնքան սուր է թշնամանքը։ Մեր՝ հայերիս, մեջ բնականաբար միշտ կա այն մտավախությունը, որ մեզնից տարբեր տեսակների նպատակն է ոչնչացնել մեր տեսա-կին, որ ամենաքիչը մեր սերնդին թշնամաբար կշահագոր-ծեն, ինչպես Բազազ Արտեմը՝ Գիքորին։ Սա է պատճառը, որ լավ լինի երկրում իրավիճակը, թե՝ վատ, միևնույն է արտագաղթելու ենք, մանավանդ, երբ երկրում տիրում է անողոք կապիտալիզմը՝ լեգալացված կողոպուտի «մշա-կույթը»։

Բայց
չշեղվենք մեր վերը բարձրացրած հարցերից՝ ինչո՞ւ դրսում այլազգիների հանդեպ նույն հակամարտությունը, թշնամանքն ու բախումները չունենք։ Չէ՞ որ, այլազգիները գենետիկորեն ավելի տարբեր են մեզնից։

Ճիշտ
է, այլազգիներն իհարկե ավելի տարբեր են։ Բայց, չհաշված մեր անմիջական թշնամիներին, նրանց մեծա-մասնությունը համեմատաբար անվնաս են մեզ համար։ Չկա աշխարհում որևէ այլ ազգ, որ կարողանա համեմատ-վել մեզ հետ իր ինտելեկտուալ պոտենցիալով, տաղանդով ու ձեռներեցությամբ։ Ի հավելում, հատկապես քաղաքա-կիրթ այլազգիների մեջ շատ թույլ է սեփական տեսակի հարատևումն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով ապահո-վելու մղումը։ Հետևաբար, դրսում այլազգիների մեջ մեր շառավղի հարատևմանը սպառնացող նույնքան վտանգ չենք տեսնում, որքան մեր սեփական ազգակիցների մեջ։ Հատկապես արևմտյան աշխարհի երկրներում հասարակու-թյուններն անհույս պառակտված են։ Այնտեղ համարյա իսպառ վերացել է նահապետական ընտանիքի, մանա-վանդ, գերդաստանի ինստիտուտը։ Արևմտյան քաղաքա-կըրթության երկրներում մարդիկ հիմնականում սեփական անձի բարեկեցության մասին են մտահոգված։ Նրանց շատ չի հետաքրքրում, թե իրենց երեխան կամ թոռն ի՞նչ կանի, ինչպե՞ս կապրի, արդյոք կհարատևի՞ իր տեսակը, թե՞ ոչ։ Սա է հիմնականում պատճառը, որ մանավանդ քաղաքակիրթ երկրների մարդկանց մեջ ոչ մի վտանգ, հե-տևաբար՝ ախոյան, չենք տեսնում։ Սա է պատճառը, որ արտագաղթելիս դիմում ենք դեպի քաղաքակիրթ երկրներ։ Չէ՞ որ Ղազախստանում էլ շատ տեղ կա, Պարսկաստա-նում էլ... Բայց՝ ոչ... Արտագաղթելիս ընտրում ենք եվրո-պական երկրները, թեկուզև մեր երկրից շատ ավելի խիտ բնակեցված, բայց՝ քաղաքակիրթ երկրները, ուր չկան, կամ շատ թույլ են մեր սերնդի հարատևմանը սպառնացող գործոնները, ուր առկա են, գոնե համեմատաբար մատչելի են բարգավաճելու ու բազմանալու պայմանները։

Ահա
և պարզեցինք մեր հանրահայտ ներազգային գզվըր-տոցի, թշնամանքի, միմյանցից խուսափելու, հետևաբար և արտագաղթի պատճառները։ Առաջինը՝ մեր չափազանց թունդ գենետիկ կառուցվածքի խորը շերտերում թաքնված, մեր սեփական տեսակի հարատևումն ու ողջ աշխարհում նրա բացարձակ գերակայությունն ու գոյությունն ամեն գը-նով ապահովելու բնազդային մղումն է, իսկ մյուսը այդ բնազդային մղումը թույլատրող ու խրախուսող պայմաննե-րը՝ կապիտալիզմը, մանավանդ, երբ չկան վերը նկարա-գրված բնազդային մղումները զսպող ուսմունքն ու մշա-կույթը։

Բայց
որևէ պրոբլեմի պատճառները գտնելն ու դեղատոմս չառաջարկելը առնվազն թշնամություն է։ Պատկերացրեք՝ բժիշկը գտներ հիվանդության պատճառն ու ոչ մի բուժում չառաջարկեր։ Կյանքում, չնայած, հիմնականում հակառա-կըն է լինում՝ շատ հաճախ բժիշկները բուժում են առա-ջարկում առանց հիվանդության բուն պատճառն իմանալու։ Երբեմն էլ, առանց փորձելու իմանալ հիվանդության պատ-ճառները, դեղամիջոցներ են նշանակում միայն ախտանը-շանները կոծկելու համար։ Որպես հետևանք, միայն վնաս են տալիս։ Ուրիշ՝ ոչինչ։

Սովորաբար
հիվանդության պատճառներն իմանալը հու-շում է բուժման ճանապարհը։ Հիվանդությունների, այդ թվում, վարակիչ հիվանդությունների հիմնական մասն, առաջանում է իմունային համակարգի թուլության պատճա-ռով։ Վիրուսներ, բակտերիաներ, բորբոսասնկեր ու տար-բեր տեսակի մակաբույծներ միշտ էլ կան։ Բուժելու համար բժիշկները սովորաբար փորձում են կոտորել մարդու մար-մին ներթափանցած հիվանդության հարուցիչներին՝ վի-րուս կլինի, բակտերիա, թե՝ բորբոսասունկ, բայց հիմնա-կանում օրգանիզմի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում ինքնամաքրվելու, սեփական իմունային համա-կարգի ողջ հզորությունը վերականգնելու ու ապաքինվելու համար։ Օրինակ՝ օրգանիզմից հեռացնում են թունավոր նյութերի կուտակումները, կասեցնում են թունավոր սննդի կամ այլ վնասակար նյութերի ընդունումը, փոխարենը՝ օր-գանիզմը սնում են իմունային համակարգը վերականգնող նյութերով։ Ու այսպիսով ամրապնդված իմունային համա-կարգը նոր կարողանում է պայքարել հարուցիչների դեմ ու առողջ պահել օրգանիզմը։

Քանի
որ մեր հիվանդության պատճառը թաքնված է մեր գենետիկ կառույցի խորը շերտերում, մեր գործը հեշտ չի լինելու։ Գենետիկ կոդը չես փոխի։ Սակայն, նկատենք, որ այդ չարաբաստիկ գենետիկ կոդի պես, մարդու մարմնում միշտ էլ կան տարբեր հիվանդությունների հարուցիչներ՝ վիրուսներ, բակտերիաներ, բորբոսասնկեր, նույնիսկ՝ մա-կաբույծներ։ Չմոռանանք նաև, որ մարդու իմունային հա-մակարգն է միայն, որ կարողանում է զսպված պահել այդ բոլոր հարուցիչներին, որ մարդու իմունային համակարգի տկարությունն է բոլոր հարուցիչների բարգավաճման ու ողջ մարմնի հիվանդության պատճառը։

Մեր դեպքում, մեր ներսի՝ մեր գենետիկ կոդի, նաև դրսի հարուցիչների՝ օտար գաղափարախոսությունների, հետ մեկտեղ, դժբախտաբար, գործ ունենք նաև մեր իմունային համակարգի՝ մեր ազգային արժեհամակարգի, մեր ուս-մունքի, տկարության, ավելի ճիշտ՝ նրա համարյա չլինելու հետ։ Մեզանում այդ ուսմունքի չլինելն է, որ թույլ է տվել ոչ միայն օտար գաղափարների՝ դեմոկրատիայի, կապի-տալիզմի, լիբերալիզմի ու ֆեմինիզմի ներթափանցումն ու արմատավորումը մեր մարմնում, այլ առաջին հերթին մեր գենետիկ կոդի խորխորատներում ծվարած սեփական տե-սակի հարատևումն ամեն գնով ապահովելու
մեր բնազդա-յին մղումի ու համապատասխան վարքի անկաշկանդ դըր-սևորումն ու մոլեգին տարածումը։ Հետևաբար, մեր մարմ-նի առողջությունը վերականգնելու համար, հրամայական է մեր իմունային համակարգի՝ մեր ազգային արժեհամա-կարգի, մեր ուսմունքի շուտափույթ վերականգնումը։

Ինչպե՞ս։ Անհատի, նաև ողջ հասարակության վարքն
ու ինքնությունը պայմանավորված է ոչ միայն նրա գենետիկ կառույցի բազմաթիվ շերտերի ողջ համակարգով, այլ մե-ծապես նաև դաստիարակությամբ։ Վերևում նշեցինք, որ մարդու ենթագիտակցությունը քարակերտ կառույց չէ, որ այն ենթակա է փոփոխվելու, որ նրա վրա ազդում են ու-ժեր ոչ միայն ներսից՝ գենետիկ շերտերից, այլ մեծապես նաև դրսից՝ կրթություն, դաստիարակություն և այլն։

Ինչպես
ասվեց վերևում՝ գենետիկ կոդը չես փոխի։ Ավելի ստույգ՝ գենետիկ կոդի այն հատվածը, որը հենց խնդրո առարկա երևույթի պատճառն է։ Բայց բարեբախտաբար մեր գենետիկ կոդի մյուս շերտերը, որոնք պայմանավորում են մեր ինքնության հիմնական մասը՝ արարչագործ ու արդարամիտ մասը, ինտելեկտն ու տաղանդը, շատ ավելի հզոր են։ Վերջապես, ունենք մեկ այլ հզոր միջոց՝ մեր գի-տակցությունը։ Հենց այս բոլոր միջոցների միահամուռ զո-րությամբ էլ կկարողանանք վերականգնել մեր ազգային ուսմունքը՝ մեր իմունային համակարգն, ու բարեփոխել ինքներս մեզ, հետո նաև՝ մյուսներին ու հետագայում նաև մեր հարևան ազգերին։

Այս ծանր գործն, ինչպես միշտ, ընկած
է մտավորականու-թյան ուսերին։ Մտավորականությունն է ազգի գլուխը, հե-տևաբար՝ գործի միակ հնարավոր նախաձեռնողն ու առա-ջամարտիկը։ Մտավորականությունից բացի ուրիշ ոչ ոք չի կարող անել այս գործը։ Մտավորականությունն առաջին հերթին պիտի հասկանա, որ ունենք ընդհանուր թշնամի՝ ի դեմս գլոբալիզացիայի հեղինակների, որոնք անողոք կերպով գործի են անցել վերացնելու մեզ՝ հայերիս, որ-պես տեսակ, մեզ համարելով իրենց ծրագրերի մեծագույն ու միակ խոչընդոտը։ Սա հասկանալուց հետո մտավորա-կանությունը պիտի գործի անցնի բացատրելու մեր մյուս ազգակիցներին վտանգի ողջ լրջությունը, նաև՝ որ ան-ջատ-անջատ, ամեն մեկս մեր անձնական խնդիրները լու-ծելով, մանավանդ միմյանց հոշոտելով, չենք ձերբազատվի մեր թշնամուց ու նրա ոտնձգություններից, որ միայն միա-համուռ ջանքերով կկարողանանք դիմադրել ու չեզոքացնել մեր բոլորի գլխին կախված ահավոր վտանգն ու խուսա-փել կոտորվելուց։ Թեկուզ հենց նույն ինքնապահպանման բնազդով, մենք՝ մտավորականներս, պարտավոր ենք գոր-ծի լծվել կասեցնելու մեր ազգի ու մեր սեփական տեսակի գոյությանն ու հարատևմանը սպառնացող վտանգը։

Բայց գուցե շատերիս մոտ վերացե՞լ է սեփական տեսակի հարատևումն ապահովելու մղումը պայմանավորող գենե-տիկ կոդը։ Դժվար... Ուրեմն՝ հաշտվե՞լ ենք սեփական տե-սակի անխուսափելի ոչնչացման հետ։ Կամ՝ գուցե չե՞նք գիտակցում մեր բոլորի, ներառյալ մեր սեփական տեսա-կի, գլխին կախված վտանգը։ Իսկ գուցե ներազգային գըզ-վըրտոցի մեջ ներգրավված, գլուխները կորցրած, տգիտու-թյան մեջ խարխափող ու գոռոզ մեր ազգակիցների ահագ-նացող քանա՞կն է մեզ հուսալքության մատնել, մանա-վանդ, որ ժամանակ համարյա չունենք։ Բայց ավելի լավ է ուշ, քան՝ երբեք։ Եթե մեզ մտավորական ենք համարում, ապա պիտի որ գիտակցենք վտանգի չափն ու անմիջապես գործի անցնենք։ Գոնե՝ չհանձնվենք առանց կռվի։
Ներկա
օրհասական իրավիճակից դուրս գալու, մեր սեփա-կան տեսակն անխուսափելի ոչնչացումից փրկելու համար մենք՝ մտավորականներս, պարտավոր ենք օրինակ ծառա-յել՝ համախմբվել ու դաշնակցել միմյանց հետ, առաջին հերթին վայր դնելով մեր մեծագույն խոչընդոտը՝ մեր հի-վանդագին գոռոզությունը։ Չկա ժողովրդի համախմբվա-ծություն առանց մտավորականության համախմբվածու-թյան։ Ինչպիսին մտավորականությունն է՝ պառակտված ու անկազմակերպ, այնպիսին էլ ժողովուրդը կլինի՝ պառակ-տըված ու անկազմակերպ։ Պիտի գիտակցենք, որ թեկուզ ճշմարիտ գաղափարներով զինված մի խումբ մտավորա-կանների ոտքի կանգնելն ու համախմբվելը դեռ բավարար չէ։ Համազգային խնդիրների լուծման խնդիրը ողջ ազգի խնդիրն է։ Պիտի գիտակցենք նաև, որ միայն մեր ազգա-յին, առաքինի ուսմունքով է հնարավոր բարեփոխել մեր ազգի ինքնությունն ու արմատախիլ անել ներազգային գզվրտոցի ու թշնամանքի արատավոր, ամոթալի ու բոլո-րիս համար կործանարար երևույթը, որ անհրաժեշտ է, վե-րականգնելով մեր ազգային Արարչական ուսմունքը, դնել այն ամեն հայի սեղանին ինքնաշտկվելու համար, միաժա-մանակ բացատրելով նրանց, որ դրանից բացի ուրիշ ճա-նապարհ չկա, որ միայն մեր ազգային, առաքինի արժեհա-մակարգն է ժողովրդին, հատկապես երիտասարդ սերնդին, կրթելու և համախմբելու միակ միջոցը և որ դա հնարավոր է։
Երբ բոլորն իմանան, թե անցյալում ինչպիսի առաքինի մշակույթ ենք ունեցել, ինչպիսի ազնվասիրտ ազգ ենք եղել, ապա իրենք ևս կազնվանան։ Ու երբ բոլորն ազնվա-նան, այլևս խնդիր չենք ունենա։
Հարկավոր է միշտ հիշել, որ հազարամյակներ շարունակ եղել ենք աստվածային, միասնական ու անպարտելի ազգ, որ մինչև կապիտալիզ-մի մուտքը համարյա միևնույն Արարչական ու արդարա-միտ մշակույթն ենք ունեցել, որ փչանալ ենք սկսել միայն վերջերս, երբ կապիտալիստական կացութաձևի պայման-ներում սկսվեց արագորեն քայքայվել մեր առաքինի մշա-կույթը։ Մեր մշակույթի բացակայությունն ու անբարենը-պաստ կապիտալիստական մրցակցության պայմանները քանդեցին ու վերացրեցին մեր իմունիտետը, թույլ տալով, որ դուրս գան մեր գենետիկ կոդի խորքերում ծվարած կենդանական բնազդները։

Ամենակարևորը՝ հարկավոր է գիտակցել, որ անձնապես մեր սեփական տեսակի հարատևումը, մանավանդ ողջ աշ-խարհում նրա գերակայությունը, գոյությունն ու բարգավա-ճումն ամեն գնով ապահովելու մեր էգոցենտրիկ բնազդը մեզ ազգովի անմիաբանության ու պառակտվածության է հասցրել ու խոցելի դարձրել մեր ընդհանուր թշնամու առ-ջև։ Որպես չափազանց հեռագնա կանխատեսում, հարկա-վոր է նաև գիտակցել, որ մեր ազգային, առաքինի ուս-մունքի բացակայության պայմաններում,
նույնիսկ մեր անձնական հաղթանակի՝ ողջ աշխարհում մեր սեփական տեսակի գերակայության ու գոյության դեպքում, որ քիչ հավանական է, մեր էգոցենտրիկ մղումների անկաշկանդ ու շարունակական դրսևորումը անխուսափելիորեն բերելու է երկրագնդի բնական ռեսուրսների աստիճանական սպա-ռմանն ու, հետևաբար, մեր սեփական տեսակի կործան-մանը։

Ուրեմն, մեր ազգային
արժեհամակարգի, մեր ուսմունքի օգնությամբ ազգի ինքնությունը բարեփոխելը մեր ապա-քինման դեղատոմսի առաջին կետն է։ Իսկական հեղափո-խությունը գաղափարական հեղափոխությունն է։

Վերևում
տեսանք, որ ներազգային գզվրտոցն ու, մանա-վանդ, թշնամանքը սաստկացան կապիտալիստական կա-ցութաձևի պայմաններում։ Կապիտալիզմից առաջ ժողո-վըրդի մեջ համարյա չկար ներազգային գզվրտոց։ Ինչո՞ւ։ Որովհետև կապիտալիզմից առաջ յուրաքանչյուր անհատ իրավունք ուներ մայր բնությունից ազատորեն վերցնել այնքան, որքան անհրաժեշտ էր։ Նույնիսկ ցանկության դեպքում ոչ ոք ոչ մի լծակ չուներ սահմանափակելու, կամ արգելելու մեկ ուրիշին վերցնել մայր բնությունից այնքան, որքան անհրաժեշտ էր նրան ու իր ընտանիքին։

Կապիտալիստական
կացութաձևի պայմաններում իրավի-ճակը միանգամից փոխվեց։ Մարդիկ իրավունք ստացան սեփականացնել բոլորին հավասարապես պատկանող հողը, ջուրը, ընդերքը, ընդհանրապես իրավունք ստացան մասնավոր սեփականություն ունենալ։ Իսկ եթե կա իրա-վունքը, ապա անպայման կգտնվեն նաև այդ իրավունքից օգտվողներ, մյուսներին ճնշելու ու հարստահարելու հաշ-վին, իհարկե։ Ուրիշ կերպ չի լինում։

Կապիտալիստական միջավայրում
«Ով աշխատի, նա կու-տի» հնարովի պոստուլատի օգնությամբ, ստորակարգ ոհ-մակները մեծամասնությանը խաբեցին, հավաքեցին ու ստրկացրեցին քաղաքներում, կախման մեջ գցելով նրանց աշխատանքից։ Քաղաքներում մարդու կենսագործունեու-թյունը կախված է նրա աշխատանք ունենալուց կամ չունե-նալուց։ Քաղաքներում աշխատանքը մարդու օդն է։ Չկա աշխատանք՝ չկա օդ։ Կտրվեց օդը՝ չկա մարդը։ Մարդու ստրկությունը կապիտալիստական հասարակարգում նրա կախվածությունն է աշխատանքից։ Երբ կապիտալիզմն իրավունք տվեց մարդկանց սեփականացնել հողը, ջուրն ու դրանով ստրկացնել գյուղացիներին վարկերի ու հարկերի ծանր բեռի տակ, ապա քանդվեց նաև ազգի կմախքը հանդիսացող գյուղը։ Ընդհանրապես, կապիտալիստական կացութաձևի պայմաններում լծակներ են առաջանում սահ-մանափակել կամ կտրել անցանկալի մեկի օդը։ Իսկ, եթե կան այդ լծակները, ապա անմիջապես առաջ կգան դրանք գործածող ստորակարգ արարածները։

Ազգային
արժեհամակարգի օգնությամբ բուժման գործըն-թացի հետընթացը կանխելու համար, հետևաբար հարկա-վոր է վերացնել անբարենպաստ պայմանները՝ կապիտա-լիզմը՝ մարդու կողմից մարդու լեգալացված կողոպուտը։ Ուրեմն, դեղատոմսի երկրորդ կետը միմյանց հոշոտելու մղող մասնավոր սեփականության իրավունքի, վերացումն է։

Կապիտալիզմն, իհարկե, ինքն
իրեն չի վերանա։ Դրա հա-մար ժողովրդի միահամուռ ջանքերն են անհրաժեշտ։ Իսկ ժողովրդին ոտքի կհանի միայն այն համոզմունքը, որ կա-պիտալիզմն է մեր հիմնական դժբախտությունների պատ-ճառը։ Որ միակ ճանապարհը տնտեսության ազգայնա-ցումն ու այն ազգի գերագույն նահապետի՝ Համայն Հա-յոց Արքայի՝ երկրի հիմնական պատասխանատուի, իշխա-նության տակ դնելն է։  Ազգը պիտի պատրաստ լինի նոր կացութաձևին առաջին հերթին գաղափարապես։ Գաղա-փարապես պատրաստ մարդկանց համար նույնիսկ հրա-մայական պահանջ կլինի վերացնել կապիտալիզմն ու ան-ցում կատարել մեր ազգային ուսմունքին համապատաս-խան կացութաձևի՝ ազգայնացված տնտեսության ու միա-պետական կառավարման։ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
Մեր
ազգային ուսմունքն ազգայնացված տնտեսությունն է ու նահապետական՝ միապետական, կառավարումը։ Մեր ազգային ուսմունքի հիմնարար սկզբունքը նույնական է Քրիստոնեություն ուսմունքի մեջ պահպանված «Սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես քեզ ես սիրում» հիմնարար սկզբունքի հետ, որը բխում է Արարչական ուսմունքի ամե-նագլխավոր դրույթից՝ մարդկանց իրավահավասարության ու հավասարազորության դրույթից։ Մարդկանց իրավահա-վասարության ու հավասարազորության դրույթից բխում է նաև իրավունքների ու արգելքների մի կուռ համակարգ, ըստ որի՝
1. Ամեն
մարդ իրավունք ունի բնությունից ազատորեն վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է իր ու իր ընտա-նիքի կենսագործունեության համար։ Ոչ պակաս, բայց նաև ոչ ավել.
2. Ոչ
ոք իրավունք չունի սահմանափակել կամ արգելել մեկ ուրիշին օգտվել մայր բնության ընձեռած բարիքնե-րից.
3. Ոչ
ոք իրավունք չունի, անհրաժեշտից ավել նյութական բարիքներ վերցնելով, կամ որևէ այլ կերպ վնասել մայր բնությանը.
4. Ոչ
ոք իրավունք չունի մարմնական, մտավոր, հոգևոր, կամ ֆինանսական վնաս պատճառել մեկ ուրիշին.
5. Ամեն
մարդ, ընտանիք կամ գերդաստան իրավունք ունի զբաղվել իր ընտրած արհեստով, արվեստով կամ այլ տնտեսական գործունեությամբ.
6. Ոչ
ոք իրավունք չունի շահագործել մեկ ուրիշի աշխա-տանքը, նրան որպես վարձու բանվոր, կամ ծառա վերց-նելով։ Արգելվում է մարդու կողմից մարդու շահագործումը և այլն։Մեր ուսմունքից բխող օրենքներն ավելի ծավալուն կեր-պով շարադրված են «Արարչական Օրենքներում»։ Այդ օրենքների հիման վրա կազմել եմ ապագա «Միապետա-կան Հայաստանի Ազգային Սահմանադրությունը»։

Ինչպես
տեսնում ենք, մեր ազգային ուսմունքն ընդհանուր ոչինչ չունի կապիտալիզմի, մանավանդ մոնոպոլիստական կապիտալիզմի հետ։ Մեր ազգային ուսմունքն ու կապի-տալիզմը անհամատեղելի գաղափարախոսություններ են, որտեղից էլ բխում է կապիտալիզմի վերացման ու տնտե-սության տոտալ ազգայնացման անհրաժեշտությունը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ուրեմն, հարկավոր
է՝
1. Վերականգնել մեր ազգային ուսմունքն ու ամեն հայի սեղանին դնել այն, որպես ստանդարտ ինքնաշտկվելու համար.
2. Վերացնել կապիտալիզմն ու ազգայնացնել ողջ տնտե-սությունը, այն դնելով ազգի գերագույն նահապետի՝ Հա-մայն Հայոց Արքայի, իշխանության տակ։
Միայն այս ճանապարհով կդառնանք միասնական ու ա-նպարտելի ազգ։ Միայն այս ճանապարհով կունենանք ազ-գային պետություն ու հայրենիք։ Միայն այս ճանապարհով կկանգնի արտագաղթը, նույնիսկ կսկսվի հակառակ գործ-ընթացը։ Միայն այս ճանապարհով կկարողանանք վերա-կանգնել մեր կորցրած տարածքներն ու փրկել մեր սեփա-կան տեսակը ոչնչացումից։

ՀԱՎԵԼՎԱԾ
Ներազգային գզվրտոցը ստիպում է բոլորին, ինքնապաշտ-պանության մղումով, իհարկե, ներփակվել, դառնալ քարա-ցած սրտով պրագմատիկ մեքենաներ, կամ ավելի ստույգ՝ գազաններ։ Շատերն, իհարկե՝ ոչ միայն ինքնապաշտպա-նության մղումով։
Սա է պատճառը, որ ամեն քայլափոխի ականատես ենք լինում դիմացինի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, դիմացինի արժանիքներն ու արժանապատվությունը նսե-մացնող ոտնձգությունների։ Անտառի գազանների պես, ամեն մեկս ջանում ենք մեր շուրջը ստեղծել փշալարերով պատված պարսպի պատերից դուրս ցցված նիզակների ու կացինների մի ստվար դաշտ աղմուկ-աղաղակի, դիմացի-նի կարծիքը արհամարհելու, միայն մեր կարծիքն ու խոս-քը լսելի դարձնելու և նման այլ բաների տեսքով։ Իսկ, ե-թե հաշվի առնենք մեզ ներհատուկ գոռոզությունն ու եսա-սիրությունը, ապա պատկերն ավելի կամբողջանա։ Այս-պես էլ հոշոտում ենք և՛ միմյանց, և՛ ինքներս մեզ։ Ինք-ներս մեզ՝ որովհետև փոխադարձ թշնամական միջավայրն անբարենպաստ է ազդում բոլոր կողմերի վրա։ Ինչպե՞ս։
Օրգանիզմի կենսագործունեությունն ամբողջովին կախված է միջավայրից։ Ձուկը ջրից դուրս չի կարող ապրել, մարդն էլ՝ ջրում, օրինակ։ Պարզվում է նաև, որ մարդու օրգա-նիզմն ունի իր սեփական գիտակցությունը։ Ու, դժբախտա-բար, երբեմն էլ բարեբախտաբար, այն ոչ մի կախում չու-նի մարդու սեփական գիտակցությունից։ Անբարենպաստ պայմաններում հայտնվելով, մարդու օրգանիզմը միջոցներ է ձեռնարկում ինքնապահպանման համար, նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի էլ գիտակցում դրանց անհրաժեշ-տության մասին։ Բայց լինում է և հակառակը։ Նույնիսկ, երբ մարդը գիտակցում է անբարենպաստ պայմանների առկայությունը, գիտակցում է ինքնապահպանման միջոց-ներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, միևնույն է՝ չի կա-րող ազդել օրգանիզմի գիտակցության ու նրա ձեռնարկած արագ ինքնաոչնչացման ընթացքի վրա։
Իսկ, եթե ավելի մանրամասն՝ ապա անբարենպաստ մի-ջավայրում հայտնվելով, մեր օրգանիզմը սկսում է արագ ինքնաոչնչացման գործընթացը, քանի որ հենց նույն ինք-նապահպանման բնազդով չի ուզում մեզ մատնել երկա-րատև տառապանքների։ Մեր սեփական գիտակցությունն անզոր է փոխել որևէ բան, եթե օրգանիզմն արդեն սկսել է այդ ինքանաոչնչացման գործընթացը։
Իսկ օրգանիզմի ինքնաոչնչացման գործընթացը սկսվում է ամեն անգամ, երբ մարդն ապրում է անբարենպաստ մի-ջավայրում, վարում է անբնական ապրելակերպ։ Ասենք, օրինակ՝ չի շնչում լիաթոք, չի ընդունում անհրաժեշտ քա-նակի ու որակի հեղուկ, չի ընդունում լիարժեք՝ անհրա-ժեշտ որակի ու քանակի, սնունդ, կամ որկրամոլությամբ, ալկոհոլով, ծխախոտով և այլ վնասակար նյութերով թու-նավորում է սեփական օրգանիզմը, կամ տքնում է ուժերից վեր, ապրում թշնամիների միջավայրում՝ անսեր ու լքված, կամ՝ ապրում աննպատակ ու անիմաստ կյանքով և այլն։
Ցավալի է, բայց՝ նմանապես, ողջ հասարակությունը կա-րող է մտնել ինքաոչնչացման ռեժիմի մեջ։ Ու որքան էլ մտավորականությունը, նույնիսկ եթե այն կա ու համա-խմբված է, ջանա դուրս բերել նրան այդ ռեժիմից, միև-նույն է ոչինչ չի ստացվի։

Բայց հուսանք, որ
մեր ազգային օրգանիզմը դեռ չի մտել ինքնաոչնչացման ռեժիմի մեջ։

Դավիթ
Միրզոյան, Մայիս 2013www.davitmirzoyan.com