Thursday, July 13, 2023

ՄԱՐԴՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդը կենդանուց տարբերվում է շատ արժեքավոր որակներով՝ հատկապես, որ իրականության կատարյալ ընկալում ունի, նաև՝ ինքն իրեն ուսումնասիրելու կատարյալ ունակություն, սակայն մեծապես ձախողվում է, որովհետև իր զոհին դնում է անհասկացողի տեղ։

Կենդանիները նման սխալ թույլ չեն տալիս. իրենց հակառակորդին համարում են նույնքան շրջահայաց ու խելացի, որքան իրենք են։ Հետևաբար միշտ զգուշավոր են ու վրիպումներ թույլ չեն տալիս։ Պարտվում են միայն, երբ վերջանում են ուժերը կամ հակառակորդն ավելի խորամանկ է դուրս գալիս։
Ի հակադրություն, մարդը շատ տարօրինակ վարք ունի. իր զոհին անհասկացողի տեղ դնելու հակում ունի։ Հետևաբար՝ վրիպումներ շատ է թույլ տալիս, բացահայտվում է ու պարտվում։
Ո՞րն է պատճառը։ Այն, որ մարդը գերադասում է առաջնորդվել ավելի շատ իր ցանկություններով ու երազանքներով, քան իրականության ճշմարիտ ընկալումով, չնայած՝ կատարյալ հնարավորություններ ունի լիարժեքորեն ընկալել իրականությունը։ Բայց մի՞թե չի հասկանում, որ դրանով իրեն է վնասելու՝ բացահայտվելու է ու խայտառակվի։ Նախ՝ չի ուզում հասկանալ, քանի որ ալարկոտ է՝ գերադասում է չլարվել ու չհոգնել, չի ուզում ավելի շատ ճիգ ու ջանք գործադրել. երկրորդ՝ գուցե իրեն ապահով է զգում իր նմանների և օրինական դաշտի պայմաններում. երրորդ՝ գուցե չունի իր ձեռքբերումը կորցնելու մտավախություն. կարծում է, թե գետակը կրկին մի անգին համաձուլվածք կբերի, գուցեև՝ ավելի լավը։
Ինչ ասեմ՝ պարզունակ ու միամիտ, նաև սահմանափակ ու անհեռատես մոտեցում։ Սեփական բաղձանքներով առաջնորդվելը երբեք ճշմարիտ գնահատականների չի հանգեցրել։ Ավելին՝ մարդկային փոխհարաբերություններում անգամ հանգեցրել է շահագործվելու ու շահարկվելու։
Նրանք, ովքեր դիմացինի հանդեպ չարակամ ծրագրեր ունեին, ի վերջո մնալու են ձեռնունայն, գուցեև մինչև իրենց կյանքի վերջը տառապելու են, գլխներին տալով, որ դիմացինին անհասկացողի տեղ են դրել։
©ԴՄ

ԿԱՌԱՎԵԼԼԱ

Վերջերս կառավարման մասնագետներ են առաջ եկել և պրոֆեսիոնալ առաջարկություններ են անում։ Սակայն չեն հասկանում, որ արդյունավետ կառավարումը բավարար չէ երկիր առաջնորդելու համար։ Պարզ ասած՝ կառավարելն ու առաջնորդելը միանգամայն տարբեր բաներ են։ Առաջնորդի առաքելությունն է ուղղություն ցույց տալ, իսկ կառավարչի գործը արդյունավետ կերպով կառավարելն է առաջնորդի սահմանած նպատակներին հասնելու համար։ Ավելի պարզ ասած, եթե համեմատելու լինենք նավի հետ, ապա նավապետի օգնականների, բարձր և ցածր սպայական կազմի գործը փոխհամաձայնեցված թիավարելն է առաջնորդի՝ նավապետի, նախանշած ուղղությամբ։

Անշուշտ նավարկելու ընթացքում կարող են ծագել սպասելի, երբեմն էլ անսպասելի խնդիրներ ու խոչնդոտներ, անգամ աղետներ և ճգնաժամային իրավիճակներ։ Նման իրավիճակներին դիմակայելու և լուծումներ գտնելու համար նավաստիների թիավարելու, նույնիսկ սպայական կազմի կառավարելու հմտություններն ու մասնագիտական պատրաստությունը բավարար չեն։ Հատկապես աղետալի իրավիճակներում անհրաժեշտ են նավապետի արագ և նպատակային որոշումները։ Չէ՞ որ միայն նա գիտի, թե ուր է գնում նավը և ինչու։
Ճիշտ է՝ սովորաբար բարձր և միջին սպայական կազմը ևս տեղյակ է նավի նպատակակետի մասին, հետևաբար նաև ուղղության և այլն, սակայն նավի կործանման դեպքում միայն նավապետն է մնալու նավի մեջ և խորտակվի նրա հետ միասին։ Ամեն դեպքում նավապետն է ընդունում ռազմավարական որոշումները, մարտավարականը թողնելով բարձր ու միջին սպայական կազմին։
Երկրի դեպքում, երկրի առաջնո՛րդը միայն գիտի իր ազգի գենետիկ կոդը, այդ գենետիկ կոդից բղող ուսմունքը՝ իր արժեհամակարգով, օրենքներով, անելիքներով, նպատակներով, ընդհուպ մինչև գերնպատակը, ընդհանրապես՝ իր ազգի առաքելությունը։ Հետևաբար միայն երկրի առաջնորդը կարող է ռազմավարական նշանակության որոշումներ ընդունել՝ և՛ տնտեսության, և՛ ռազմական, և՛ կրթության, և՛ արվեստի, և՛ արտաքին հարաբերությունների, և՛ մյուս բոլոր ոլորտներում։ Կառավարման մասնագետները կարող են միայն, պատկերավոր ասած, մեքենայի առանձին հանգույցներն ու մեխանիզմները լինել, սակայն մեքենայի շարժման ուղղությունն ընտրելը, նաև մանևրելը, վթարներից խուսանավելն ու մրցակիցներից առաջ անցնելը վարորդի՝ երկրի առաջնորդի, առաքելությունն է։
Ցավոք, առաջնորդի բացակայության դեպքում, կառավարման մասնագետները հավակնում են առաջնորդի դերին, նման նրան, որ մեքենայի մեխանիզմները ինքնուրույն ընտրեն շարժման ուղղությունն ու նշանակետը, ինքնուրույն մանևրեն և փորձեն խուսափել վթարներից։ Արդյո՞ք կկարողանան։ Չեմ կարծում։ Նրանք բոլորը արդյունավետ կառավարելու են մեքենան, սակայն վթարից խուսափել, վախենամ, չստացվի՝ երկիրը, ավելի ճիշտ՝ ազգը, չհասնի իր նշանակետին՝ քանի որ չկա մեկը ով իմանա, թե ինչ առաքելություն ունի նա և ինչ նպատակակետ։
©Դավիթ Միրզոյան. 14 Հուլիս, 2020 թ.

Monday, July 10, 2023

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ

 Ոմանք ուշադիր հետևում են հրապարակումներիս, սակայն գաղափարներս անիրագործելի են համարում՝ իբր «մարդիկ չեն ընդունի»։

Որևէ գաղափարի իրագործելիության աստիճանն իրականում կախված է ոչ թե ուրիշների պատրաստ լինելուց կամ չլինելուց, այլ առաջին հերթին հենց մեր պատրաստ լինելուց կամ չլինելուց։
Շատերը չեն ընդունում միապետության անցնելու առաջարկս, որովհետև իրավամբ գտնում են, որ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չի կարող լինել Համայն Հայոց Արքան (ոչ միայն որովհետև ես եմ միապետության գաղափարի հեղինակը, նաև Արարչական օրենքների ու Հայասատանի թագավորության ազգային սահմանադրության հեղինակը, այլ նաև այդ ամենը ներկայացնող «Վերածնունդ» վեպի հեղինակը երկու հատորով) ու հետևաբար իրենք ստորադաս դիրք են ունենալու ապագա Հայաստանի թագավորությունում։
Փաստորեն սեփական ամբիցիաների ու գոռոզության պատճառով, շատերը պատրաստ են լռության մատնել առաջարկներս, անգամ խլացնել ձայնս ու խանգարել, փակուղի մտցնելով ողջ գործընթացը, միայն թե ինչ-որ մեկը իրենցից բարձր դիրք չունենա երկրում, կարևոր չէ՝ երկիրը կկործանվի՞, թե՞ ոչ։
Ոմանք էլ արքայական տոհմ են փնտրում կամ գոնե ազնվական՝ արիստոկրատ, անհատ՝ նրան առաջարկելու հայոց գահը։ Առնվազն զարմանալ կարելի է։ Բայց նախ՝ շատ կուզեի իմանալ թե, օրինակ, ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով են մտադիր որոշել մարդն արքայական, կամ ազնվական՝ արիստոկրատ, պատկանելություն ունի, թե՞ ոչ։ Գրավո՞ր, կամ մանավանդ բանավո՞ր վկայությամբ, թե՞ մեկ այլ չափորոշիչ կա։
Բայց մի՞թե արքայական տոհմին պատկանելության որևէ փաստաթուղթ կամ արիստոկրատ էության որևէ «ապացույց» բավարար են ազգի ապագան այդ անձնավորությանն ու նրա սերունդներին վստահելու համար։
Մի՞թե այդ անձնավորության կողմից ազգային ուսմունքի իմացությունն, օրիակ, չափորոշիչ չէ, եթե չասենք ամենակարևոր չափորոշիչը։ Մի՞թե չափորոշիչ չէ ազգային ուսմունքի բուն էությունը բացահայտելու մարդու կարողությունն ու հատկապես նրա առաջնայնությունը (չէ՞ որ բացահայտեուց հետո շատերը կարող են հանդես գալ ազգային ուսմունքի իրենց «իմացությամբ», միևույն ժամանակ անտեսելով սակայն, որ հրապարակված նյութերից բացի դեռ շատ դրութներ կան որ չեն հրապարակվել)։ Մի՞թե չափորոշիչ չէ ազգային պետության բուն էության բացահայտումն ու ազգային սահմանադրության՝ ազգի հիմնական օրենքների, բացահայտումն ու հրապարակումը, նաև ազգի մշակույթում արմատացած սխալ ու ապակողմնորոշող համոզմունքների պարզաբանումն ու ճշգրտումը և այլն։
Մի՞թե այս բոլոր չափորոշիչների, արքայի անձնական որակների ու իմաստնության գործոնները պակաս կարևոր են, քան որևէ արքայական տոհմի պատկանելության որևէ փաստաթուղթ կամ արիտոկրատության որևէ «ապացույց»։
Ներկայումս չկան արքայական տոհմեր, անգամ՝ իշխանական տոհմեր։ Հազար տարվա ընթացքում ո՛չ արքայական տոհմ է մնացել իր մաքուր անապական վիճակով, ո՛չ էլ որևէ իշխանական տոհմ, կամ՝ արիստոկրատ ընտանիք։
Ի դեպ՝ արքայական տոհմ փնտրող անձիք երբևէ մտածե՞լ են՝ ինչպե՞ս է առաջացել առաջին արքայական տոհմը, ինչպե՞ս է ճանաչվել այն, եթե ոչ, դարձյալ, վերը թվարկածս չափորոշիչներով, ու ինչո՞ւ չի կարելի կրկին անգամ ճանաչել արքայական՝ արիստոկրատ, գենետիկ կոդը միևնույն՝ վերը թվարկածս, չափորոշիչներով։ Մի՞թե փաստաթուղթը կամ արիստոկրատ ընտանիքի պատկանելության «ապացույցն» ավելի կարևոր են, քան արքայի արժանիքներն ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչներն ու նրա ծավալած գործունեությունը։
Ովքեր հետաքրքրվում են, ապա արքայի որակների ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչների մասին կարող են տեղեկանալ՝ կազմածս Արարչական օրենքներին ու Ազգային սահմանադրությանը ծանոթանալով։
Հարգանքներս...
5 Հուլիս, 2019
Դավիթ Միրզոյան

Sunday, July 9, 2023

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Ժողովրդին չի կարելի կշտամբել իր «անտարբերության» համար. պետք է պատճառը հասկանալ։ Չէ՞ որ ամեն խնդիր պատճառ ունի, և այն լուծելու համար նախ պատճառն է պետք բացահայտել ու վերացնել։ Առանց պատճառը բացահայտելու անհնար է լուծել խնդիրը։
Ուրեմն՝ ո՞րն է ժողովրդի անտարբերության պատճառը։ Կամ ավելի ուղիղ ասած՝ ինչո՞ւ ժողովուրդը չի արձագանքում սահմանը պահող ազգի նվիրյալների կոչերին ու չի միանում նրանց։ Պատճառը հետևյալն է։ Ժողովուրդը հասկանում է, որ ամենամեծ խնդիրը արտաքին թշնամին չէ, այլ ներքին թշնամին։ Նախկինում ներքին թշնամին նախկիններն են եղել։ «Քոռ»-ից սկսած թալանել են երկիրն ու ժողովրդին, իրավազրկել մարդկանց, հուսահատության հասցրել, սպանել ու հոշոտել։ Ինչ վերաբերում է ներկաներին, ապա ժողովուրդն արդեն հասկացել է, որ շատ է սխալվել սրանց իշխանության բերելով։ Որոշ եզակի անհատներ էլ համոզվել են, որ սրանք ջնուդամասոնական օլիգարխիայի գործակալներ են, որոնք իրենց «պամպերսից» սկսած մինչև հիմա կերակրվել ու դեռ շարունակվում են կերակրվել ջհուդների փողերով և ծրագրավորված կերպով ոչնչացնում են երկիրը ներսից։
Փաստորեն՝ թշնամին միշտ ներսում է եղել, ներսից է քանդել երկիրը, իսկ մենք միամտաբար դեռ շարունակում ենք սահմանից այն կողմ նայել, սևեռել մեր ուշադրությունը արտաքին թշնամու վրա ու չենք հասկանում, թե ինչու ենք տանուլ տալիս մեր նվիրյալների կյանքի ու առողջության գնով ազատագրված մեր հայրենիքը։
Ժողովուրդը շատ վաղուց է հասկացել, որ քանի դեռ թշնամին ներսում է, իշխանական լծակների մոտ, ապա անիմաստ է որևէ այլ բանի մասին մտահոգվել ու ինքնազոհաբերությունների գնալ։ Ժողովուրդը միշտ իմացել է, որ քանի որ թշնամին ներսում է, ապա վաղ թե ուշ, կորցնելու է բոլոր ազատագրված տարածքներն ու անգամ ամբողջ Հայաստանը։ Այդ պատճառով էլ ժողովուրդը միշտ, այժմ ևս, գլուխը կախ է հետևում արցախյան զարգացումներին, հատկապես Արցախը Հայաստանի կազմից դուրս հանելու դավաճանական ու բախտորոշ սրիկայությունից հետո։
Հետագա տարիներին մոլեգնող «քոռուպցիան», հետո՝ «քոչիլանտախտն» ու դրան հաջորդած «չիբուռելետը» անհույս ընկճախտի մեջ թաղեցին ժողովրդին։ Ու երբ սկսվեց «թավշամոլոզը», ժողովուրդը մեծ հույսերով տոգորվեց «կիկոլացավով» ու մինչև վերջերս հույսեր էր փայփայում, թե ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ժողովրդի հույսերը փոխվեցին խորը ապատիայի, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Ժողովրդի անհույս հուսահատությունը խորանում է նաև այն պատճառով, որ ընդդիմադիր ուժերի շարքերը լի են նախկին դեմկերով ու մեմկերով, որ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում ոչ մի ազգային գաղափար չկա, չկա ոչ մի ազգանվեր ուժ կամ անհատ։
Եթե ընդդիմադիր դաշտում շարունակեն մնալ դիմակափոխված նախկին-մախկինները, ապա ժողովուրդը ոտքի չի կանգնի և երկիրը կկործանվի։ Ժողովրդի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ անգամ ազգի փոքրաթիվ նվիրյալների շուրթերից ելնող սահմանը պահելու հուսահատ ճիչերը։ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ խնդիրը սահմաններին կամ սահմանից այն կողմ չէ։ Հետևաբար անիմաստ է համարում նահատակվել սահմանները պահելու համար, եթե երկիրը քանդող ուժերը դեռ ներսում են, իշխանական լծակների մոտ, ընդդիմադիր դաշտում, կողոպտած ողջ հարստությունը դեռ գրպաններում։
Բազմիցս եմ զգուշացրել՝ ժողովուրդը հարուստների ունեցվածքն ու կալվածքները պաշտպանելու համար երբեք ոչինչ չի անի, անգամ եթե թշնամին ներս մտնի ու սկսի կոտորել աջ ու ձախ։ Ժողովուրդը, անգամ, մեծ ուրախությամբ կընդունի թշնամու ներխուժումը։ Ժողովրդի մի մասը իր սրտի խորքերում փափագում է, որ թշնամին ներս գա ու կոտորի իր կյանքն ու երկիրը կործանած թալանչի ու սրիկա նախկիններին, ինչն ինքը չի կարողացել անել։ Ոչի՛նչ որ իրեն ու իր երեխաներին ու թոռներին ևս կոտորի։ Ինքն արդեն կոտորված է։ Երեխաներն ու թոռնւերն էլ կորցրել են իրենց ապագան։ Շատերն էլ մտածում են, որ կարող են թշնամու ներխուժման դեպքում արտագաղթել ու փրկել իրենց երեխաներին ու թոռներին։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ երկիրը թալանած ու սեփական ազգակիցների ճակատագրերը խեղած թալանչի ու կերած- խմած նախկինները ժողովրդի ամենամեծ թշնամիներն են։ Քոռի գլխավորությամբ գործող ներկաները՝ ևս։ Ժողովրդի աչքում բոլորը իր թշնամիներն են։ Այստեղ չմոռանանք, որ թշնամու թշնամին ինքնաբերաբար որպես բարեկամ է ընկալվում։ Այդ իսկ պատճառով թուրքը ժողովրդի աչքում այդքան էլ մեծ թշնամի չէ։ Կրկնում եմ՝ ժողովրդի համար ամենամեծ թշնամին նախկին թալանչիներն են, նաև՝ ներկա դեղնակտուց գործակալները, որոնք ջհուդի ծրագրով իշխանության են բերվել ու մեթոդիկ կերպով ոչնչացնում են երկիրը։ Հետևաբար՝ ժողովրդին ոտքի հանելու ոչ մի կոչ չի աշխատի, եթե այն ելնում է նախկին դեմկերի բերաններից, որովհետև նախկինների ակտիվացումը ժողովուրդն իրավամբ ընկալում է որպես իշխանության վերադառնալու մղում։ Իսկ դա ժողովուրդը երբեք թույլ չի տա։ Ժողովուրդը ականջ չի դնի նաև սահմանը պահելու մեր փոքրաթիվ նվիրյալների կոչերին։ Ժողովրդի վրա չի ազդի նաև նրանց ինքնազոհաբերությունը, անգամ ողջ ընտանիքով նահատակվելու նրանց անձնական օրինակը և այլն։
Երկիրը փրկելու կամ որևէ հաջողության հասնելու համար, պետք է որ ասպարեզում ոչ մի նախկին դեմք չերևա. էլ չեմ ասում, որ բոլոր թալանչիները պետք է հետ վերադարձնեն ժողովրդից թալանած իրենց ողջ հարստությունը։ Դա իհարկե կամավոր չեն անի։ Պետք է գոնե բոլոր նախկինները չքվեն ասպարեզից ու հետագայում ոտքի տակ չընկնեն ու չխանգարեն։ Պետք է թույլ տան, որ ասպարեզում երևան իսկապես ազգանվեր մարդիկ իրենց ազգային գաղափարներով։ Գուցե ոչ միանգամից, բայց ժողովուրդը կարող է ոտքի կանգնել միայն նոր դեմքերի, հատկապես նոր գաղափարների առաջնորդությամբ։
Ամեն դեպքում՝ կրկնակի անհույս է, երբ նախկիններն են ասպարեզում և ոչ մի նոր գաղափար չեն ներկայացնում, միայն վատաբանում են ներկաներին, իշխանության մղվում ու ժողովրդին ինքնազոհաբերությունների գնալու կոչեր անում։
Հարկավոր է գոնե նոր գաղափար առաջ քաշել։ Նկատի ունեմ՝ նոր կացութաձևի գաղափար՝ դեմոկրատականին հակառակ միապետական կառավարման և կապիտալիստականին հակառակ ազգայնացված տնտեսավարման։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոտքի հանել ժողովրդին և փրկել երկիրը։ Այլապես կոտորվելու ենք բոլորս։ Ժողովրդին արագ ոտքի հանելու համար պետք է նաև հայտարարել, որ բոլոր նախկին ու ներկա թալանչիները պատասխան են տալու դատարանի առաջ և բռնագրավվելու է նրանց բոլորի հարստությունը։ Ժողովուրդը, իհարկե, շատ վաղուց կորցրել է իր վստահությունը դատարանների ու դատավորների հանդեպ։ Այդ իսկ պատճառով, ավելի քան տաս տարի առաջ հրապարակված Հայաստանի Թագավորության իմ կազմած սահմանադրության մեջ ամրագրել եմ դատարանում դատավճիռ ընդունող միակ մարմնի՝ անկախ ատենակալների ինստիտուտի, առկայությունը։ Ըստ իմ սահմանադրության, դատավորների գործառույթը իջեցվելու է դատավարության աստիճանի։ Իմ սահմանադրությամբ դատավորին դատավճիռ ընդունողից դարձրել եմ պարզապես դատը վարող՝ դատավար, ոչ թե դատավոր։
Հուսով եմ արդեն պարզ պատկերացում կազմեցիք իրավիճակի բնույթի և լրջության մասին։ Ովքեր այսուհետև դատարկ հայրենասիրական կոչեր կանեն, ժողովրդին ամոթանքի մեջ թաթախելու և սահմանը պահելու ինքնազոհաբերությունների մղելու նպատակով, կդիտվեն որպես նախկինների շահերն ու հարստությունը պաշտպանող տարրեր։ Իսկ նրանք, ովքեր այժմ ինքնազոհաբերությունների են գնացել սահմանները պահելու համար, պատկերավոր ասած՝ կանգնել են պարիսպների վրա, ամրոցը պաշտպանելու համար, իմացեք, որ միջնաբերդն է գրավված։ Հետևությունը թողնում եմ ձեզ։
Իմ ֆեյսբուքյան ընկերներին հորդորում եմ տարածել և ազգի նվիրյալ զավակներին հասցնել ուղերձս։ Ու թող իրենք որոշեն ինչ անել՝ մնալ պահպանելո՞ւ սահմանները, թե՞ սևեռվել միջնաբերդի վրա։
Վերջապես, խոսքս ուղղում եմ բոլորին՝ լսեք ու հասկացեք, թե ձեզ ինչ են ասում ազգի մտավորականները։ Այլապես ազգովի վերանալու եք շուտով։ Մնաց 879 օր։
©Դավիթ Միրզոյան. 08 Ապրիլ, 2023թ.

Thursday, July 6, 2023

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ

Ոմանք ուշադիր հետևում են հրապարակումներիս, սակայն գաղափարներս անիրագործելի են համարում՝ իբր «մարդիկ չեն ընդունի»։

Որևէ գաղափարի իրագործելիության աստիճանն իրականում կախված է ոչ թե ուրիշների պատրաստ լինելուց կամ չլինելուց, այլ առաջին հերթին հենց մեր պատրաստ լինելուց կամ չլինելուց։
Շատերը չեն ընդունում միապետության անցնելու առաջարկս, որովհետև իրավամբ գտնում են, որ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չի կարող լինել Համայն Հայոց Արքան (ոչ միայն որովհետև ես եմ միապետության գաղափարի հեղինակը, նաև Արարչական օրենքների ու Հայասատանի թագավորության ազգային սահմանադրության հեղինակը, այլ նաև այդ ամենը ներկայացնող «Վերածնունդ» վեպի հեղինակը երկու հատորով) ու հետևաբար իրենք ստորադաս դիրք են ունենալու ապագա Հայաստանի թագավորությունում։
Փաստորեն սեփական ամբիցիաների ու գոռոզության պատճառով, շատերը պատրաստ են լռության մատնել առաջարկներս, անգամ խլացնել ձայնս ու խանգարել, փակուղի մտցնելով ողջ գործընթացը, միայն թե ինչ-որ մեկը իրենցից բարձր դիրք չունենա երկրում, կարևոր չէ՝ երկիրը կկործանվի՞, թե՞ ոչ։
Ոմանք էլ արքայական տոհմ են փնտրում կամ գոնե ազնվական՝ արիստոկրատ, անհատ՝ նրան առաջարկելու հայոց գահը։ Առնվազն զարմանալ կարելի է։ Բայց նախ՝ շատ կուզեի իմանալ թե, օրինակ, ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով են մտադիր որոշել մարդն արքայական, կամ ազնվական՝ արիստոկրատ, պատկանելություն ունի, թե՞ ոչ։ Գրավո՞ր, կամ մանավանդ բանավո՞ր վկայությամբ, թե՞ մեկ այլ չափորոշիչ կա։
Բայց մի՞թե արքայական տոհմին պատկանելության որևէ փաստաթուղթ կամ արիստոկրատ էության որևէ «ապացույց» բավարար են ազգի ապագան այդ անձնավորությանն ու նրա սերունդներին վստահելու համար։
Մի՞թե այդ անձնավորության կողմից ազգային ուսմունքի իմացությունն, օրիակ, չափորոշիչ չէ, եթե չասենք ամենակարևոր չափորոշիչը։ Մի՞թե չափորոշիչ չէ ազգային ուսմունքի բուն էությունը բացահայտելու մարդու կարողությունն ու հատկապես նրա առաջնայնությունը (չէ՞ որ բացահայտեուց հետո շատերը կարող են հանդես գալ ազգային ուսմունքի իրենց «իմացությամբ», միևույն ժամանակ անտեսելով սակայն, որ հրապարակված նյութերից բացի դեռ շատ դրութներ կան որ չեն հրապարակվել)։ Մի՞թե չափորոշիչ չէ ազգային պետության բուն էության բացահայտումն ու ազգային սահմանադրության՝ ազգի հիմնական օրենքների, բացահայտումն ու հրապարակումը, նաև ազգի մշակույթում արմատացած սխալ ու ապակողմնորոշող համոզմունքների պարզաբանումն ու ճշգրտումը և այլն։
Մի՞թե այս բոլոր չափորոշիչների, արքայի անձնական որակների ու իմաստնության գործոնները պակաս կարևոր են, քան որևէ արքայական տոհմի պատկանելության որևէ փաստաթուղթ կամ արիտոկրատության որևէ «ապացույց»։
Ներկայումս չկան արքայական տոհմեր, անգամ՝ իշխանական տոհմեր։ Հազար տարվա ընթացքում ո՛չ արքայական տոհմ է մնացել իր մաքուր անապական վիճակով, ո՛չ էլ որևէ իշխանական տոհմ, կամ՝ արիստոկրատ ընտանիք։
Ի դեպ՝ արքայական տոհմ փնտրող անձիք երբևէ մտածե՞լ են՝ ինչպե՞ս է առաջացել առաջին արքայական տոհմը, ինչպե՞ս է ճանաչվել այն, եթե ոչ, դարձյալ, վերը թվարկածս չափորոշիչներով, ու ինչո՞ւ չի կարելի կրկին անգամ ճանաչել արքայական՝ արիստոկրատ, գենետիկ կոդը միևնույն՝ վերը թվարկածս, չափորոշիչներով։ Մի՞թե փաստաթուղթը կամ արիստոկրատ ընտանիքի պատկանելության «ապացույցն» ավելի կարևոր են, քան արքայի արժանիքներն ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչներն ու նրա ծավալած գործունեությունը։
Ովքեր հետաքրքրվում են, ապա արքայի որակների ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչների մասին կարող են տեղեկանալ՝ կազմածս Արարչական օրենքներին ու Ազգային սահմանադրությանը ծանոթանալով։
Հարգանքներս...
5 Հուլիս, 2019
Դավիթ Միրզոյան

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ազգովի տարօրինակ տրամաբանություն ունենք, ավելի ճիշտ՝ չափորորշիչներ՝ մե՛կ մտածում ենք՝ թող լափածը գա նստի թագավոր, որ այլևս չլափի (տրամաբանությունն այստեղ այն է, որ կերել կշտացել է ու այլևս չի լափի), մե՛կ էլ մտածում ենք՝ թող չլափածը գա նստի, որ չլափի (որովհետև անկարող է՝ լափել չգիտի, մինչև սովորի՝ կփոխենք)։ Նկատենք, որ երկու դեպքում էլ տրամաբանություն չկա, կա միայն սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու և ինքնախաբեության մոլուցք։ Մենք պարզապես երազում ենք միայն, որ մեզ չխաբեն ու չկողոպտեն։ Եվ իրականությունից փախչելու նպատակով, խաբում ենք ինքներս մեկ, մեկ՝ թե աչքը կուշտը չի կողոպտի, մեկ էլ թե՝ նա, ով չի լափել երբևէ ու ձևերը չգիտի։ Նկատենք, որ մարդու աչքը երբեք չի կշտանում, ձևերը չիմացողն էլ կսովորի։

Ամեն դեպքում ուրիշ չափորոշիչ չունենք։ Չենք մտածում օրինակ՝ «մի ազնիվ, անկաշառ, ազգանվեր մարդու գտնենք, դնենք մեզ թագավոր, որ ազնիվ ու անկաշառ կառավարի, չխաբի, չթալանի, մտահոգվի մեր մասին, կամ գոնե բանիմաց մեկին գտնենք, դնենք թագավոր, որ գոնե իմանա ի՞նչ է անում, ինչպե՞ս է անում, ո՞ւր է առաջնորդելու երկիրը, ի՞նչ ենք լինելու, ու՞ր ենք հասնելու և այլն»։ Զարմանալիորեն կամ թալանչին ու գողն է մեր չափորոշիչը, կամ սովածն ու անճարը։
Ուրիշ չափորոշիչ չունենք ազգովի։ Կարծես ազնվության, անկաշառության ու բանիմացության վրա մի կախարդական արգելք կա մեզանում։ Կարծես մի անտեսանելի ձեռք ինչ-որ կերպ մեր ուղեղներից հանել, տարել է մյուս բոլոր չափորոշիչներն ու թողել միայն կենդանականները՝ մարդասպանություն, գողություն, կողոպուտ, մորթապաշտություն, էգոիզմ և այլն։ Զարմանալի չէ, իհարկե։ Հեռուստաէկրաններից անդադար հորդում է մարդասպանությունը, հանցամտությունը, ընդհանրապես հանցագործ վարքը, գողական կամ կիսագողական ժարգոնն ու կերպարները։
Կործանման է դատապարտված այն ազգը, որի արվեստը ներկայացնում ու սերմանում է հանցավորն ու ստորակարգը, որը ոչ մի դրական կերպար, ոչ մի օրինակելի վարք ու խոսք չի սերմանում։ Կործանված է այն երկիրը, որի օրինապահներն են արդեն ներծծել կիսագողական մշակույթ։ Չնայած՝ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել՝ օրորոցից սկսած ներ են ծծում շրջապատի կիսագողականն ու հանցագործը, հանցամիտն ու խորամանկը, անսկզբունքայինն ու թունավորը։ Սովետական տարիներից սկսած եթերը գերհագեցած է այս ամենով ու դեռ շարունակվում է։ Անգամ «մտավորականությունն» է ներծծել ամեն ստորակարգ ու, ցավոք, այլ բան արդեն չի պատկերացնում։
Եթե կործանված է այն երկիրը որի օրինապահներն են կոռումպացված ու կիսագողական, ապա ի՞նչ ասենք այն երկրին, որի «մտավորականությունն» է արդեն ստորակարգ ու բթամիտ և ուրիշ չափորոշիչներ չի պատկերացնում, քթածակ էլ չունի տարբերելու լավը վատից, ազնիվն անազնիվից, ինտելկտը անինտելեկտությունից, լույսը գորշությունից, իմաստնությունը հիմարությունից։
Ախր, ինչպե՞ս տարբերի, երբ հենց ի՛նքն է գլխավորում ազգային գորշության դարբնոցը, ի՛նքն է այդ անինտելեկտ, գորշ ու անբան տհասը, օտարի գրքեր սերտած անգաղափարը, կամ լավագույն դեպքում, օտարի գաղափարների կրողն ու տարածողը։ Անգաղափար թութակից ի՞նչ պիտի սովորեն մյուսները, մանավանդ երբ սովորեցնողները ո՛չ ունակ են, ո՛չ էլ ուզում են որևէ բան սովորեցնել։ Սովորեցնեն, որ կրակն ընկնե՞ն, որ հենց իրենց ուսանողները բացահայտե՞ն իրենց դասախոսների սնանկությունը։ Եվ հենց այդ պատճաով էլ ջանում են տգետ ու տհաս ուսանողություն ունենալ, որ ոչ ոք հանկարծ առաջ չանցնի ու չնկատի իրենց դատարկությունը։ Տհաս ուսանողություն են փափագում ունենալ, որպեսզի չնկատվի իրենց դատարկությունը, և դրանով կործանման են տանում ողջ կրթական համակարգն ու ազգին։ Իսկ թե որևե բան հարցնես՝ կպատասխանեն, որ ջանք ու եռանդ չեն խնայում աճող սերնդին լուսավորելու, իրենցից առաջ մղելու համար, որ երկրի համար են տառապում, ազգի ապագան են կերտում, օրն ի բուն զբաղված են գիտական ուսումնասիրություններով, որ աշխատում են իրենց չխնայելով, որպեսզի առաջ մղեն ազգի գիտական միտքը, որքան հնարավոր է առաջ, որ մաքառում են իրենցից հետո գիտական ժառանգություն թողնել, ոչի՛նչ որ մոմի պես այրվեն, հալվեն ու վերջանան։ Բա, իրե՛նք են ազգի ռահվիրանները։ Ուրիշ ինչպե՞ս են լինում հերոսները։ Եվ երբ հայտնվում է մեկը, ով իրենց պես օտարի գրքեր անգիր արած թութակ չէ, միանգամից վատանում են, հարձակ-վում ու հոշոտում, որ հանկարծ ոչ ոք չնկատի նրա ու օտարահոտ գաղափարներ սերտած իրենց նախիրի միջև ճչացող տարբերությունը։
Հոշոտում են ու անցնում «ազգի ապագան կերտելու» իրենց բուն գործին, ինքնագոհ ու վստահ, որ մեջտեղից հանել ու վերացրել են նրան, ով խանգարում էր։ «Ինչպիսի՜ հանդգնություն՝ հավակնել առաջնորդի դերի՞ն, ի՞նչ իրավունքով։ Միայն իրե՛նք պիտի որոշեն։ Չի՛ կարող առաջնորդ լինել։ Մեզանում բոլո՛րս ենք առաջնորդ, ամեն մեկս մեր տեղում։ Էդ էր պակաս՝ ինչ-որ մեկը գա ու հրամայի մեզ, այն էլ դրսից, ով չի էլ տառապել մեզ պես։ Ինչպե՞ս կարող է առաջնորդել նա, ով մեր չափ չի տառապել, փախել է ու հիմա վերադարձել ու հրամաններ է արձակում։ Ինչպե՞ս կարելի է վստահել նրան, ում ընտանիքը դրսում է և այլն»։
Ինչպե՞ս կարելի է տարրական տրամաբանություն, կամ գոնե սովորական խելք ակնկալել ժողովրդից, եթե դրանից զուրկ է նրա «մտավորականությունը»։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում՝ «չի կարող առաջնորդ լինել, բոլորս ենք առաջնորդ»։ Ինչպե՞ս բացատրես, որ տասնիներորդ դարի քարացած դոգմաները, թե «քանակը բերում է որակի» միշտ չէ, որ ճիշտ է, կամ գուցե ընդհանրապես ճիշտ չէ։ Եթե ճիշտ լիներ, ապա ոքան շատ մարդ լիներ ազգային ժողովում, ապա այնքան իմաստուն որոշումներ կընդուներ այն։ Բայց չէ՞ որ այդպես չէ։ Տրամաբանությունն ու հազարամյակների պատմությունն ապացուցում են, որ իմաստուն լինում են եզակիները, հետևաբար մեծամասնությունը չի կարող իմաստուն որոշումներ ընդունել։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ հազար անխելքը, որքան էլ համախմբվեն, միևնույն է, մեկ խելոք չարժեն։ Հնուց ի վեր մարդիկ միշտ առաջնորդ են փնտրել՝ նրան, ով շատ ավելին է տեսնում քան մնացած բոլորը։ Իսկ մերօրյա «խելոքները» հանկարծ որոշել են, որ եթե «խելք խելքի տան», ապա կկարողանան խելոք մտքեր ունենալ ու յոլա գնալ առանց առաջնորդի։ Մտքներով չի անցնում իհարկե, կամ ավելի ճիշտ, չեն ուզում ընդունել, որ աշխարհում ոչ մի հայտնագործություն խմբակային ջանքերի արդյունք չէ, նմանապես՝ ոչ մի արվեստի գործ, կամ բացահայտում։ Ան-գամ ֆուտբոլում խաղի որակը չի բարելավվում խաղացողների քանակի աճի հետ։ Ճիշտ է, երբեմն օգտակար է զրուցել, անգամ բանավիճել արդյունավետ լուծումներ գտնելու համար, սակայն դա վերաբերում է միայն մարտավարական որոշ հարցերի, բայց ոչ երբեք ռազմավարական խնդիրներին։
Բայց մեր «խելոքները» մերժում են առաջնորդի անհրաժեշտությունը ոչ թե, որովհետև չեն հասկանում նրա կարևորությունը, այլ պարզապես որովհետև գոռոզ են՝ չեն կարող հանդուրժել հրամաններ ու հրահանգներ ընդունել մեկ ուրիշից, լսել նրա բացատրություններն ու պարզաբանումները, ենթարկվել նրա ռազմավարությանը, ուղղորդությանն ու խրատներին։ Եվ այսպես խեղդելով ու հոշոտելով առաջնորդներին, անդունդն ենք գլորվում ու չենք հասկանում։ Գալու է ժամանակ, որ անդունդի հատակում, ճահճի մեջ մինչև կոկորդներս խրված ու հազիվ շնչելով հարցնելու ենք՝ «բա, ո՞ւր էր առաջնորդը, ինչո՞ւ չէր առաջնորդում»։ Իսկ «մտավորականությունը» գլուխը կախ ծպտուն չի հանելու, իր մեղավորությունը հասկացող մարդասպանի պես։
©Դավիթ Միրզոյան. 04 Հուլիս, 2020 թ.

Wednesday, July 5, 2023

ՏԱԲՈՒ

Երկիրը և ամբողջ ազգը մինչև մազերի ծայրը խրվել է անդնդի հատակում գտնվող ճահճի մեջ։ Դեռ 2019 թվականին էի ասում, որ ժամանակ չունենք։ Այն ժամանակ դեռ մինչև կոկորդներս խրված չէինք։

Սեփական մազերից բռնած, սեփական մարմինը ճահճից դուրս քաշելու համար ՄԻԱԲԱՆՎԱԾ և տիտանական ջանքեր են պետք։ Բայց անգյալության, ձրիակերության և գլուխ պահելու սովոր մեր ժողովուրդը նման բան դժվար թե անի, մանավանդ, որ զինված չէ հրազենով։ Եթե անգամ զինված էլ լիներ, երբեք իր զենքը չէր ուղղի իր կեղեքողների դեմ։
Ինչու՞։ Որովհետև մեր ազգի մեջ մի անբացատրելի «տաբու» կա հանցագործին ու հանցամիտ տականքին դիմակայելու հարցում։ Պատճառները շատ են։ Նախ՝ դա սովետական շրջանում ձևավորված գողական ու կիսագիողական ենթամշակույթն է, երբ գողն ու ավազակը, խուժան-խուլիգանն ու լկտին, թալանչին և բոլոր կոռումպացված շերտերը, թաղային «հեղինակությունները» և նրանց երկրպագող ու ծառայող փողոցայինները վախի և դրանից բխող «հարգանքի» զգացում էին վայելու իրենց հանդեպ մարդկանց լայն շրջանակների մոտ։ «Բաշարում ա, անում ա» կարգախոսով, բնակչության ճնշող մեծամասնությունը հարգում ու սատարում էր հանցագործությունը։ Բայց որտեղի՞ց ծնվեց այդ կարգախոսը և ինչո՞ւ։
Այստեղ գալիս ենք երկրորդ պատճառին՝ օտարի լծի տակ դարեր շարունակ ապրելուն, սովետական տարիները ներառյալ։ Չէ՞ որ օտարի լծի տակ ապրելը, փաստորեն՝ և՛ իրավական, և՛ իրական տեսանկյունից, նշանակում էր ապրել օտարի երկրում։ Այսինքն, երկրում ամեն ինչ օտարինն էր, մերը չէր։ Հետևաբար կարելի էր, անգամ հերոսություն էր, դողանալը, թալանելը, եթե կարող ես։
Երրորդ պատճառը մեր գաղթականի հոգեբանությունն է՝ կլպել ու յուրացնել, որքան հնարավոր է, որովհետև չգիտես արդյո՞ք նույն հնարավորությունը կունենաս վաղը, թե՞ ոչ։ Նույն՝ գաղթականի, հոգեբանությունը ուներ և՛ հասարակ գյուղացին, և՛ պահեստապետը, և դատավորը, և՛ օրինապահը, և՛ մտավորականը, և՛ անգամ երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը և այլն։ Սա է պատճառը որ գյուղացին, ժամանակ ու եռանդ խնայելու նպատակով, օրինակ՝ արմատախիլ է անում դեղաբույսերի հսկա տարածքներ, առանց մտածելու, որ մյուս տարի գարնանը գուցե խիստ նվազած գտնի բաղձալի դեղաբույսի տարածքները կամ գուցե ընդհանրապես չգտնի։ Գյուղացու միակ մտահոգությունն է հենց հիմա կլպել, որքան հնարավոր է, շուկա հանել ամբողջն ու փողի վերածել։ Նույն հոգեբանությամբ են գործում հասարակության բոլոր շերտերը՝ ամեն ոք, գյուղացուց մինչև երկրի գերագույն ղեկավարը՝ կլպել որքան հնարավոր է, քանի որ վաղը գուցե հնարավոր չլինի։ Վաղը գուցե հնարավոր չլինի, որովհետև արնախում գազանները շատ են, պտտվում են շուրջդ և ամեն ինչ անում են «եկամտի աղբյուրիդ» տիրանալու համար։ «Շատ են»-ը չափազանց մեղմ է ասված։ Չնչին բացառությամբ, բոլորն են արնախում գազան։
Վերջապես եկանք հիմնական պատճառին՝ ազգային ուսմունքի և այդ ուսմունքը կրող դասի՝ մտավորականության, բացակայությանը։ Բազմիցս եմ ասել, որ ուսմունքի բացակայության պայմաններում մարդը դառնում է պարզապես տարբեր տեխնոլոգիաներով զինված ու գրաճանաչ կենդանի՝ գազան, արնախում գիշատիչ։ Ահա և ողջ պատմությունը։ Արնախում գազանը ամեն րոպե պատրաստ է պատառ խլել, կամ ավելի ճիշտ՝ «եկամտի աղբյուր»։ «Եկամտի աղբյուր» ունեցողն էլ շտապում է կթել իր ձեռքի տակ եղած «աղբյուրը», որքան հնարավոր է, քանի դեռ իր ձեռքից չեն խլել, և ամեն ստորության գնում է այն իր ձեռքում հնարավորինս երկար պահելու համար։
Սրան գումարած՝ գողական, կիսագողական, հանցագործ ու կիսահանցագործ ենթամշակույթը, թաղային հեղինակությունների և հանցագործ ոհմակների հանդեպ վախն ու դրանից բխող «հարգանքը», որը շատերի մոտ երկրպագության է հասնում։ Նաև իհարկե օտարի երկրում ապրելու և օտարի ունեցվածքը թալանելու պատճառաբանությունը՝ «օրինական» իրավունքը, եթե չասենք՝ հերոսությունը։
Ընթերցողը կհարցնի՝ բայց չէ՞ որ այժմ, անկախություն ստանալուց ի վեր, չկա օտարի տիրապետություն, ունենք մեր սեփական կառավարությունը, զինված ուժերը, օրինապահ մարմինները և այլն։ Այդ ամենը ճիշտ է։ Չնայած եթե այդ բոլոր իշխանական մարմինները գործում են բնակչության լայն զանգվածների դեմ, ապա ինչպե՞ս կարող են մերը համարվել. էլ չեմ ասում՝ հարազատ։ Երբ իշխանավորները թաղված են կոռուպցիայի մեջ՝ թալանում են ազգային հարստություններն ու ժողովրդին, ինչպե՞ս կարող են մերը համարվել։ Վնասատու իշխանությունները ավելի վատն են քան օտարի իշխանությունը։ Օտարը գոնե միայն հարկ էր հավաքում և պահպանում օրինականությունն ու պաշտպանում արտաքին հարձակումներից։ Իսկ սեփական իշխանությունները և՛ հարկահանությամբ, և՛ համատարած կոռուպցիայով պարզապես քերթում են ժողովրդի կաշին, միանգամայն չմտահոգվելով իրենց կատարած ոճիրների պատճառով երկիրը լքող հոծ զանգվածների մասին։ Միայն գաղթականի հոգեբանությամբ ներծծված իշխանավորը կարող է չմտահոգվել, որ իր ղեկավարած երկիրը բնակչություն է կորցնում, այսինքն զրկվում է իր էությունից։ Չէ՞ որ եթե չկա ժողովուրդ, ապա չկա նաև երկիր։ Միայն տարածքն ու բնական հանածոները բավարար չեն երկիր համարվելու համար։ Անտարկտիդան ևս բաղկացած է տարածքներից և բնական հանածոներից, սակայն երկիր չէ։
Գումարած դրան, կա սոցիալական անարդարության խնդիրը՝ հարուստ կապիտալիստները կեղեքում են նրանց, ովքեր ստեղծում են իրենց հարստությունը՝ կոպեկներ վճարելով նրանց և թքած ունենալով նրանց առողջության վրա։ Ինչպե՞ս կարող է և՛ իշխանությունների, և' սեփական ազգակցի կողմից կեղեքվող անհատը իր երկիրը օտար չհամարել։ Օտար է համարում և ինքն էլ է պատրաստ կողոպտել, եթե միայն իշխանական լծակ կամ այլ հնարավորություն ընկնի ձեռքը։ Սակայն ոչ բոլոր արտագաղթողներն են արդարամիտ և արդարադատ։ Երկրից փախչում են նաև անարդարները։ Փախչում են, որովհետև անգամ անարդարները չեն սիրում անարդարությունը, դավաճանությունը, կեղծիքը, սուտն ու խաբեությունը։ Փաստորեն անարդարությունից փախչում են և՛ արդարները, և՛ անարդարները։
Փախչում են, սակայն չեն ուզում պայքարել անարդարության դեմ։ Հայ ժողովրդի մշակույթում արմատացած «տաբուն» թույլ չի տալիս։ «Գործ չտալու», «չծախելու» կամ այլ կերպ ասած անարդարության ու հանցագործության հանդեպ աչք փակելու մշակույթը շատ վաղուց է արմատացել մեր մեջ։
Սակայն, եթե այսպես շարունակենք, ապա բնակչություն կկորցնենք, հետևաբար նաև՝ երկիրը (չմոռանանք որ երկիրը տարեկան լքում է մոտ հիսուն հազար մարդ, եթե ոչ ավելին)։ Բայց ո՞վ է մտածում այդ մասին։ Չէ՞որ այն օտարի և օտարների երիր է՝ թալանչիների, գողերի անցագործների, կոումպացված զանգվածների, չկամ հարևանների, նախանձոտ «մտավորականների», գոռոզ «խելոքների», տգետ «շակալների» և այլն։
Այս ամենի ծանրության տակ, անհնար է մտածել հայրենիքի մասին։ Հայրենիք չի էլ երևում այս ամբողջ աղբի կույտի տակ։ Աղբի կույտն ավելի ծանր է, քան երկիրը, անգամ հայրենիքը։ Վերջապես՝ ոչ ոք էլ չգիտի, թե ինչ է հայրենիքը։ Այն հաճախ նույնացնում են հողի կամ ջրի հետ, չգիտակցելով, որ հայրենիքը հենց մեր գենետիկ կոդն է, ավելի ճիշտ անապական ու կատարյալ հայի՝ աստվածամարդու, գենետիկ կոդը։ Անասնամարդը՝ հանցագործը, չի կարող ընդհանրապես մարդ համարվել, հետևաբար նաև՝ որևէ ազգի պատկանել։ Ճիշտ են ասում, որ հանցագործը հայրենիք չունի։ Հետևաբար հանցագործների և հանցագործության վրա աչք փակող անհատների հավաքականությունը չի կարող հայրենիք համարվել։ Չմոռանանք Արիական ամենակարևոր դրույթներից մեկը, որ հանցագործության հանդեպ անտարբեր անհատը ավելի մեծ հանցագործ է։
Հետևաբար, եթե ուզում ենք հայրենիք ունենալ, այլ ոչ թե միայն երկիր, ապա պետք է վերացնել հանցագործությունը։ Միայն այս դեպքում մարդիկ կմիաբանվեն ու ոտքի կկանգնեն։ Իսկ հանցագործությունը վերանում է, ոչ թե պատժամիջոցների խստացման հետևանքով, այլ հանցագործության հանդեպ հասարակության անզիջում և անդադար անհանդուրժողականության։
©Դավիթ Միրզոյան. 30 Ապրիլ, 2023թ.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Երբ արցախահայությունը մի երկու ամիս առաջ ոտքի կանգնեց հանրահավաքի, միամտաբար կարծեցի, թե մի նոր 88 է սկսվում, մանավանդ, երբ Երևանում, ի պատասխան, նման մի հանրահավաք տեղի ունեցավ։ Բայց երբ նկատեցի այդ՝ երևանյան հանրահավաքի, արհեստական, թատերականացված բնույթը, միանգամից հասկացա, որ ընդդիմադիր ուժերն էին կազմակերպել այն, չգիտես ում փողերով ու ղեկավարությամբ։ Ե'վ Արցախում, և' Երևանում սկսված հանրահավաքները շարունակություն չունեցան և դրանով հիմնավորեցին այն մտավախությունս, որ հայությունն այլևս ոչ մի 88 չի կարող արարել։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ ենք մենք այսքան անտարբեր Արցախի ճակատագրի հանդեպ, մանավանդ երբ Արցախն արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ շրջափակման մեջ է, այն էլ այս ցուրտ ձմեռ օրով։ Փորձենք հասկանալ։


Ոմանք փաստարկ են բերում, թե Արցախի հանդեպ հայաստանահայերիս անտարբերությունը նրանից է, որ մենք Արցախում ծառայող որդիներ չունենք այլևս։  Գուցեև լուրջ ընդունեի այս կարծիքը, եթե չհիշեի, որ 1988-ին ևս չունեիք։ Այդ դեպքում ո՞րն է իրական պատճառը, որ համարյա 35 տարի առաջ ամբողջ հայությունը մի մարդու պես ոտքի կանգնեց Արցախի համար, և՛ Հայաստանում, և՛ անգամ սփյուռքում, իսկ հիմա ո՛չ հայաստանցիները, ո՛չ էլ սփյուռքահայերը ոտքի չեն կանգնում, այն էլ այն դեպքում, երբ Արցախն արդեն ավելի քան երկու շաբաթ է գտնվում է շրջափակման մեջ, երբ թուրքերը կտրել են գազի ւանապարհը, երբ ռուս խաղաղապահ զորքերի բարձրաստիճան զինվորականների բերանով արցախահայությանն ուղղված սպառնալիքներ են հնչում և այլն։ 


Մենք ազգովի պարադոքսալ կերպով անտարբեր ենք այն ժամանակ, երբ ներկայումս Արցախին սպառնացող ավելի մեծ վտանգներ կան, քան 35 տարի առաջ։ Չէ՞ որ այժմ Արցախը հսկայական տարածքային կորուստներ է կրել 2020-ի 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով, հայտնվել է մահվան օղակի մեջ, շրջապատված թուրք զինյալների ահագնացող հրոսակներով, միայն Բերձորի, այսպես կոչված, «կյանքի ճանապարհի» հույսին, որի շուրջը վխտում են թուրք հատուկ ջոկատայիններ, որոնց վրա աչք է փակում ռուս խաղաղապահ զորախումբը և այլն։ Չէ՞ որ անհնար է գոնե կարեկցանք չունենալ դառը ճակատագիր ու կյանքի ահավոր հարվածներ ստացած հարազատիդ հանդեպ, նաև անծանոթ որևէ մեկի հանդեպ, անգամ գրքի կամ կինոի որևէ հալածված ու դժբախտ հերոսի հանդեպ։ Ուրեմն ո՞րն է մեր անտարբերության պատճառը ։


Գուցե Արցախի անհույս վիճակի պատճառո՞վ է մեր քար անտարբերությունը։ Այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ Արցախն անվերադաձ կորցրել ենք, որ արցախահայության արտագաղթը պարզապես ժամանակի հարց է և այլն։ Ենթագիտակցական մակարդակում բոլորս էլ հասկանում ենք, որ կորցրել ենք Արցախը, որովհետև գիտենք, որ ռուսական զորքերը վաղ թե ուշ լքելու են տարածքն ու հեռանան։ Հաստատ գիտենք, որովհետև ռուսները անթաքույց հասկացնում են արցախահայությանը, որ վեր կենան ու հեռանան, քանի որ Արցախը ադրբեջանական հող է և այլն։  Այսինքն, պատկերավոր ասած, կանգնած ենք մեր մահամերձ հարազատի մահճակալի մոտ և գիտենք, որ ոչինչ չենք կարող անել նրան փրկելու, կամ գոնե նրա տառապանքները թեթևացնելու համար։ Ամեն դեպքում, հասկանում ենք, որ կորցրել ենք մեր հարազատին և մտածում ենք մեր անձնական փրկության մասին, վախենալով, որ նույն մահացու հիվանդությունը վաղը մեր դուռն է բախելու, կամ գուցե արդեն բախել է, այսինքն վարակված ենք նույն հիվանդությամբ և վաղ թե ուշ մենք ևս անկողին ենք ընկնելու և արժանանալու նույն ճակատագրին։


Բայց գո՞ւցե կա ավելի ծանրակշիռ պատճառ։ Եթե 35 տարի առաջ, 1988-ին արցախահայությունն ուզո՛ւմ էր միանալ Հայաստանին, ապա այժմ չի ուզում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեկին, թեկուզև անտուն, սոված ու հալածված մեկին, ով մեզ չի ընդունում, այլ իր հայացքն ուղղել է իրեն զրկանքների մատնած, բայց բարերար ձևացող մեծահարուստի կողմը։ Իսկ գուցե պատճառերից մեկն էլ այն է, որ եթե 35 տարի առաջ Արցախի Ազգային Ժողովը պաշտոնական որոշում էր ընդունել միանալ Հայաստանին, ապա այժմ չի էլ մտածում։ (գիտեմ, որ չի մտածում, որովհետև ես նամակով մի քանի անգամ հատուկ դիմել եմ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանին այդ առաջարկով՝ Արցախի ԱԺ մակարդակով պաշտոնապես դիմել Հայաստանին վերամիավորվելու համար, սակայն լուրջ պատասխան չեմ ստացել)։ Հայաստանի իշխանություններն էլ չեն կարող որևէ որոշում ընդունել, որովհետև չկա հայցվորը։

Իսկ գուցե հայցվորը՝ Արցախի ղեկավարությունը, չի դիմում Հայաստանի ղեկավարությանը վերամիավորման խնդրանքով, որովհետև նրան թշնամի է համարո՞ւմ, համոզված, որ այդ Հայաստանի ներկա իշխանությոիւնն՛երն ամեն ինչ արեցին Արցախը թշնամուն հանձնելու համար 2020-ի պատերազմի ժամանակ։  Նրանց չես մեղադրի նման կարծիք ունենալու համար։  Այն ամենևին էլ անհիմն չէ, ավելին՝ խնամքով թաքցվող դառն ու ամոթալի ճշմարտություն է։ Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի ներկա իշխանությունները մեր թշնամիների գործակալներն են, մինչդեռ 1988-ին Սովետական Հայաստանի կոմունիստ ղեկավարությունը թշնամի չէր։ Այն, թեկուզ առերևույթ, բայց կոմունիստական ամենաբարձր բարոյական արժեքներով առաջնորդվող կուսակցություն էր։ Առերևույթ իհարկե, որովհետև իրականում խորապես կոռօւմպացված համակարգ էր և ամեն ինչ անում էր իր կոռումպացված բնույթը ցույց չտալու համար։


Ասելիքս այն է, որ շատ հնարավոր է, որ Արցախի ներկա իշխանությունները չեն ուզում վերամիավորվել, ընդհանրապես չեն ուզում որևէ առընչություն չունենալ հարևան թշնամական երկրի՝ ՀՀ-ի հետ։ Կարելի էր միանգամայն հասկանալի համարել Արցախի իշխանությունների զգուշավոր մոտեցումը։  Սակայն մահվան օղակի մեջ լինելով, և հաշվի առնելով ՀՀ-ում արյունակից հայ ժողովրդի առկայությունը, Արցախի իշխանությունները պետք է որ դիմեին մայր հայրենիքին վերամիավորվելու համար, որովհետև հայ ժողվուրդը արցախցու թշնամին չէ։


Իսկ եթե թշնամի՞ն է։ Իսկ եթե Հայաստանի բնակչությունը ևս թշնամաբար է տրամադրված Արցախի հանդեպ... Բայց ինչո՞ւ։ Գուցե նրանից, որ իր երկրի վերջին երկու արցախցի նախագահների՛ն է համարում իր բոլոր դժբախտությունների պատճառը՝ համատարած կոռուպցիա, թալան, կամայականություններ, իշխանավորների ու նրանց վիժվածքների անպատժելիություն, քաղաքական, նաև անձնական վրեժով պայմանավորված սպանություններ, երկրի հարստությունների օտարում, արտաքին պարտքի աճ, քաղաքացիների տարրական իրավունքների ոտնահարումներ և ապօրինություններ, սփյուռքահայության կողմից հայրենիքին նվիրաբերած միլլիոնների կողոպուտ, Արցախի շուրջ բանակցությունների տապալում և այլն։ Հայ ժողովրդի հիշողությունն, իհարկե, չափազանց կարճ է, պատմության խորքերից պեղելու և մտաբերելու ՀՀ առաջի՛ն նախագահի օրոք և նրա անմիջական հովանավորությամբ կատարված այլանդակություններն ու հատկապես երկրին հասցված կործանարար ու անդառնալի վնասը։  ՀՀ առաջին նախագահի ծագումնաբանությունը ամբողջովին ջրի երես դուրս կգա հետագայում, սակայն, դժբախտաբար, ժողովրդի աչքում նա մեր հարազա՛տ սրիկան է, ամեն դեպքում արցախցի չէ, կապ չունի Արցախի հետ։ Չխոսենք այն մասին, որ արցախցի երկու նախագահների կառավարման ժամանակաշրջանում բազմաթիվ արցախցիներ, լքելով իրենց հայրենի հողը, բիզնես-միզնեսներ դրեցին Հայաստանի տարածքում, շատերն էլ արտագաղթեցին «ռուսաստանները»։ Չմոռանանք նաև Արցախից ՀՀ տեղափոխված հանցագործների հսկայածավալ զանգվածներին, որոնք էլ հենց ամրապնդեցին ՀՀ վերջին երկու նախագահների իշխանությունն ու ավելի խորըկործանման մղեցին երկիրը։ 


Բայց դառնալով Արցախի հասարակ բնակչությանը՝ ախր, ինչպե՞ս կարելի է օգնել, թեկուզ հալածված ու հալածվող բնակչությանը, որն ինքն իրեն օգնելու համար ճիգ ու ջանք չի գործադրում, լքում է ու հեռանում իր հողից։ Դեռ ավելին՝ հանդուրժում է իր հանցագործ ղեկավարներին ու դրանում ոչ մի մեղավորություն չի զգում։ Արցախի հանցագործ «առաջնորդներին» դեռ կանդրադառանք։  Սա ամենահսկա պատճառերից մեկն է, որի մասին խոսել եմ մշտապես, վերջերս էլ մի հակիրճ գրառում էի արել իմ ֆեյսբուքյան էջում։ Այժմ շարունակենք նկատել այլ պատճառներ, այս անգամ՝ արտաքին։  


Եթե 1988-ին համաշխարհային հանրությունը «երկաթե վարագույրի» հետևից ուշի-ուշով հետևում էր արցախահայության և ընդհանրապես ամբողջ հայության ընդվզումներին կոմունիստական իշխանությունների դեմ, ապա այժմ չի հետևում, անտարբեր է, իսկ ավելի պարզ ասած՝ թքած ունի, եթե չասենք, որ բացահայտ կերպով սատարում է թուրքերին, նավթ ու գազի համար։ Չմոռանանք, որ ԲԹՋ (Բաքու-Թիֆլիս-Ջեյհան) խողովակաշարը պատկանում է արևմուտքին՝ հիմնականում Անգլիային, նաև Ամերիկային, Ֆրանսիային, անգամ Ռուսաստանին և այլն։ Այսինքն մենք՝ հայաստանահայերս, նաև սփյուռքահայերը, շատ լավ հասկանում ենք, որ միայնակ ենք թուրքի, ռուսի, արևմուտքի դեմ հանդիման։ Այսինքն՝ ինքներս ենք վտանգված, հետևաբար Արցախի մասին մտահոգվելու սիրտ չունենք, մտածում ենք միայն սեփական կաշին փրկելու մասին, զգում ենք, որ այս ամենը միայն Արցախի վերացումով չի ավարտվելու, որ նույն ուժերի ճնշման տակ հայաթափելու են նաև Սյունիքը, հետո Երևանը և այլն։


Հիմա գանք ամենամեծ ու ամենակործանարար պատճառին։ Եթե 35 տարի առաջ Արցախի ղեկավարությունը ազգանվեր մտավորականներից էր կազմված, ապա վերջին երեսուն տարիների ընթացքում, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Ազգային Ժողովում և բոլոր ղեկավար պաշտոններում հայտնվեցին հանցագործ թալանչիներ և երեսուն տարի շարունակ կլպեցին Արցախն ու գրպանեցին ինչ հնարավոր էր, միաժամանակ ժողովրդին մատնելով աղքատության ու սովի, տապալեցին բանակաշինությունը և պատճառ դարձան հազարավոր արցախցիների արտագաղթի։ Դեռ ավելին՝ Արցախի ներկա հանցագործ իշխանությունների շարքերը համալրվել են Երևանի կողմից պարտադրված դրածոներով  (բոլորս գիտենք, թե ինչպես են «ընտրվում» այս կամ այն մակարդակի ղեկավարները՝ ընտրակաշառքներ, ընտրողների հանդեպ ահաբեկչություն տեղի խուլիգանների և կազմակերպված հանցագործ խմբավորումների, այսպես կոչված թաղային կամ ազատագրական պատերազմի մասնակից «հեղինակությունների» միջոցով և այլն)։ Փաստորեն Արցախի բարձրաստիճան ղեկավարները ևս համաշխարհային ջհուդամասոնական, կամ այլ կերպ ասած՝ ֆինանսավարկային օլիգարխիայի կողմից նշանակված գործակալներ են։ Ինչպե՞ս կարելի է որևէ համակրանք ունենալ դրանց հանդեպ։ Անշուշտ ոմանք կառարկեն, թե «չի կարելի նույնացնել Արցախի ժողովրդին Երևանի, վերջերս էլ արդեն Կրեմլի կողմից նշանակված դրածոների հետ»։ Նույնացնելու խնդիր չկա։ Բայց երբ Արցախի ժողովուրդը երեսուն տարի շարունակ հանդուրժել է Արթուր Մկրտչյանին սպանողներին, բոլորին հավասարապես պատկանող հողը, ջուրը, ընդերքն ու սարերը սեփականացրած գող ու ավազակ սրիկաներին և թույլ տվել դրանց, որ ոչ միայն ապրեն ու բազմանան, այլ նաև ամենաբարձր պաշտոնները զբաղեցնեն, ապա քարը քարին չի մնում այն մեծ հարգանքից, սիրուց ու ակնածանքից, որը արցախահայությունը միշտ ունեցել է մայր հայրենիքում։ Ու որքան էլ հայաստանահայությունը կամ սփյուռքահայությունը հասկանան, որ Արցախը կորցնելով տանուլ են տալու նաև ամբողջ Հայաստանը, միևնույն է անհնար է օգնության ձեռք մեկնել, երբ կորցրել ես հարգանքդ, մանավանդ որ դա անելու համար հսկա ինքնազոհաբերություններ են պահանջվելու։


Հայությունը, վերջապես, հասկանում է, որ անիմաստ է որևէ կերպ մտահոգվել, կամ անհանգստանալ Արցախի մասին, քանի որ Արցախի հանցագործ ու մարդասպան, նաև արդեն օտարի գործակալ, ղեկավարների պատճառով շատ վաղուց արդեն տանուլ է տվել այն։ Հայաստանահայությունը հասկանում է նաև, որ նույն պատճառով արդեն տանուլ է տվել նաև Հայաստանը։ Ճակատամարտի ճակատագիրը նախ որոշվում է հոգևոր դաշտում և ֆիզիկական ճակատամարտից շատ առաջ։ Մենք իսկապես տանուլ ենք տվել ամեն ինչ շատ վաղուց՝ այն օրվանից, երբ իշխանության բերեցինք ու ամենաբարձր պաշտոններում տեղավորեցինք մեր թշնամու գործակալներին մեր երկրի անկախացում ստանուց անմիջապես հետո։ Հետո՝ երբ աչք փակեցինք նրանց կամայականությունների և երկրի ողնաշարը ոչնչացնելու վրա, երբ հանդուրժեցինք քաղաքական սպանությունների ու համատարած կոռուպցիայի իրողությունը։ Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, մենք ամեն ինչ՝ և՛ Հայաստանը, և՛ Արցախը տանուլ էինք տվել դեռ ավելի վաղ՝ սովետական տարիներին, երբ երկրում համատարծ կոռուպցիա էր, իսկ մենք հանդուրժում, անգամ երկրպագում էինք, դրանց «խառոշի տղա» հորջեորջելով, երբ երկրպագում էինք թաղային «հեղինակություններին» ու ամեն տեսակ խուժանի, անուղեղի ու սրիկայի, փողատեր «ցեխավիկի» ու տականքի, մեծ ու միջին, փոքր ու մանրապճեղ պահեստակերի ու «կոմսոմոլ» անտաղանդի և այլն։


Որպես ամփոփում՝ Արցախի հանդեպ մեր անտարբերության ամենահիմնական պատճառն այն է, որ այլևս ոչ մի հույս չունենք։ Արդեն հասկացել ենք, որ տանուլ ենք տվել ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Այլ կերպ ասած՝ Արցախի հանդեպ մեր անտարբերությունը մեր մեծ անտարբերության միայն մի փոքր մասն է։ Մենք ավելի շատ անտարբեր ենք մեր սեփական երկրի հանդեպ։ Հաշվի առնելով, որ հույսը մարդուց հետո է մեռնում, կարելի է պնդել, որ մենք որպես ազգ արդեն մահացել ենք, ամեն դեպքում մեզ մահացած ենք համարում։


Սակայն, ինչպես հնարավոր է մահացածին հետ բերել մահվան ճիրաններից արհեստական շնչառության, արյան փոխներարկման և այլ ագրեսիվ միջոցներով, այդպես էլ հնարավոր է մեր ազգին վերակենդանացնել, կենսատու ներարկումներ կատարելով։ Խոսքը ֆինանսների կամ նման որևէ նյութական բանի մասին չէ։ Խոսքը ազգային ուսմունքի և դրանից բխող ազգի անելիքների ու նպատակների մասին է, ընդհանրապես ազգի գենետիկ կոդից բխող նրա առաքելության մասին։ Ցավոք, մենք ոչինչ չենք հիշում մեր առաքինի անցյալից և, անցյալի մեր հերոսներով ու երևելիներով պարծենալուց բացի, ուրիշ ոչնչի ընդունակ չենք։ Խոսքը բարձր ու առաքինի վարքի մասին է։ Կենդանական բնազդներով առաջնորդվելն ու սեփական սերնդի հարատևությունն ամեն գնով ապահովելու մեր բնազդային մղումներով միմյանց միս ուտելը մարդկության բարձրագույն նվաճումը չէ։ Մենք ավելի՛ն կարող ենք անել և պարտավոր ենք։ Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է։ Եթե նա, ում շատ է տրված, զբաղված է ստորագույն կենդանական գզվռտոցով, ապա չարաչար պատժվելու է, մինչև խելքի չգա։ Հուսով եմ չենք հասնի այն կետին, որ ո՛չ երկիր կունենանք, ո՛չ էլ արդեն գոյություն։ Ազգովի հասել ենք նրան, որ պետք է կամ խաչ քաշեն ինքներս մեզ վրա, կամ սկսենք ՎԵՐԱԾՆՈՒՆԴ-ը։

©Դավիթ Միրզոյան. 31 Դեկտեմբեր, 2022թ.