Saturday, March 30, 2019

ԻՆՔՆԱՄԱՔՐՈՒՄ


ԻՆՔՆԱՄԱՔՐՈՒՄ
Սեփական մեղքերը, արատներն ու խնդիրները մեկ առ մեկ չբացահայտող ու չխոստովանող անհատը երբեք չի մաքրվի։ Նույնը ճիշտ է ողջ ազգի դեպքում։ Սեփական արատներն ու խնդիրները մեկ առ մեկ չբացահայտող ու չխոստովանող ազգը երբեք չի ինքնաշտկվի։
Ոմանք զարմանում են, երբ անկողմանակալ ու անողոք կերպով բացահայտում, վեր եմ հանում, ու մանրակրկիտ կերպով ներկայանում մեր ազգի արատները, խնդիրներն ու ընդհանրապես ազգի համատարած փչացած ու անկու-մային վիճակը։ Զարմանում են, վրդովվում, նույնիսկ զայ-րանում են ու, ամաչելու փոխարեն, կատաղությամբ առաջ են մղվում վիրավիորանքների ու մեղադրանքների հեղե-ղով։ Իսկ որոշ խորամանկ տարրեր գործի են դնում իրենց խղճուկ ինտելեկտի ողջ զինանոցը, փորձելով պրովոկա-ցիոն հարցերի միջոցով ինձ ծուղակը գցել ու չարախնդալ։
Հատկապես ծիծաղ է շարժում այն, որ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն, միամիտ, իրականում պարզունակ ու նենգամիտ, հարցերի միջոցով փորձում են ներքաշել ինձ դեպի իրենց լարած ծուղակը տանող ճանապարհը։ Դիմում եմ նրանց, ովքեր նման նկրտումներ են ունեցել։ Սիրելի-ներս, դուք դեռ այդքան ինտելեկտ չունեք ինձ որևե ծու-ղակի մեջ (ինձ համար աննկատ լերպով) ներքաշելու համար։ Ու երբեք էլ չեք ունենա։
Դրանց միամիտ, հարցերից մեկն է՝ «դուք ձեզ այս ազգի մաս համարո՞ւմ եք»։ Դրական պատասխանիս դեպքում եզրակացնելու են՝ ուրեմն դուք ևս այդքան վատն եք, ու հրճվեն ինձ ծուղակը գցելու իրենց հաջողության վրա, իսկ բացասական պատասխանիս դեպքում հորդորելու են ինձ հեռու մնալ իրենց ազգի խնդիրներից, ու դարձյալ հրճվեն ինքնագոհ ու լայնարձակ ժպիտը դեմքներին, որ կարողա-ցան արժանի հակահարված տալ «օտարազգի լրտեսին»։ Երկու դեպքում էլ առկա է սեփական ազգի հիվանդության ախտորոշումը մերժելու դրանց անսահման մղումը։
Բայց մի պահ փորձենք ընդունել, որ ինձ դեպի ծուղակը ներքաշելու որևէ միտում չունեն, ու այս ամենի պատճառը իմ հիվանդագին կասկածամտությունն է։ Ի դեպ՝ տարօրի-նակ կերպով շատ շատերն են նման կարծիքի, հատկա-պես՝ որ ես տեսնում եմ բաներ, որ իրականում չկան ու, հետևաբար, հիվանդագին կասկածամտություն ունեմ։ Դը-րանց բոլորին խորհուրդ կտայի ամենայն լրջությամ և ուշադրությամբ նայել հեյելու մեջ։
Ինչևէ, չշեղվենք։ «Դուք ձեզ այս ազգի մաս համարո՞ւմ եք» հարցից առաջ ու առաջին հերթին հարկավոր էր լըր-ջորեն վերաբերվել՝ մտորել ու պարզել, արդյո՞ք ճիշտ են դիտարկումներս ու եզրահանգումներս։ Մի փոքր ինտե-լեկտ ու ազնվություն ունեցողը հենց այսպես էլ կվարվեր։ Ինչպե՞ս կարելի է ախտորոշումը մերժել ու դեռ բժշկին մեղադրել նման ախտորոշման համար առանց գոնե հար-ցընելու ինչպե՞ս է հանգել նման ախտորոշման։ Միայն հո-գեկան հիվաները չեն ընդունում բժշկի ախտորոշումը։ Մը-նացած բոլորը գոնե փորձում են հարցնել, հավաստիանալ, ճշտել, կամ գոնե փորձում են հետաքրքրվել մեկ այլ բժշկի կարծիք իմանալ և այլն, բայց երբեք միանգամից չեն մերժում ու արհամարհում առաջին ախտորոշումը, այլ լուրջ են ընդունում ու անհանգստանում։ Չէ՞ որ սեփական առողջության հետ գործ ունեն։ Ինչպե՞ս կարելի է աչք փակել ու շարունակել։ Դա կարող է մահվան պատճառ դառնալ։
Նույնիսկ եթե ախտորոշման հեղինակը պաշտոնապես ճա-նաչված հիվանդանոցի բժիշկ չէ, միևույն է, անխոհեմու-թյուն է առանց մտորելու մերժել ու արհամարհել նրա դի-տարկումը, մանավանդ՝ փորձել ծուղակը գցել նրան ու չա-րախնդալ։ Ինքնաշտկման մտադրություն ունեցող մարդու կամ ազգի առաջին արձագանքը պիտի կլիներ լրջորեն մը-տորել ներկայացված կարծիքի, հատկապես դիտարկման շուրջ, մանավանդ որ նման ախտորոշում առաջին անգամ չի, որ լսում է։
Եթե մարդ մերժում է իր ազգի վերաբերյալ որևէ դիտար-կում ու ախտորոշում, ապա իր ազգին անթերի է համա-րում։ Իսկ քանի որ չկան անթերի ազգեր ու անհատներ, իհարկե, ապա կարելի է միայն եզրակացնել, որ գործ ունենք կամ հասարակ ճշմարտությունից անտեղյակ կամ էլ անսահման գոռոզ ու սնափառությամբ տառապող հոգե-կան հիվանդի հետ։
Մենք՝ հայերս անսահման գոռոզ ենք, հետևաբար անհույս հիվանդ։ Մինչև չգիտակցենք սա, ապա երբեք չենք ապա-քինվի ու տանուլ կտանք այն, ինչ դեռ ունենք՝ մեր խըղ-ճուկ հողատարածքը, որը մեզ միայն գերեզմանատեղի են հատկացրել և այլն։ Ասածս կարիք չկա ակնարկ համարել Ապրիլի 24-ի նախաշեմին։ Ես միշտ եմ հանդես եկել բա-ցահայտ հայտարարությամբ, որ Մեծ Եղեռնը եկավ որպես պատիժ մեր գոռոզության, փչացածության, անխելքության ու ներազգային գզվռտոցի համար։ Շատ անգամ եմ նա-խազգուշացրել, որ մեր համատարած՝ մեծից փոքր ան-սահման գոռոզության, փչացածության, ախմախության ու առավել սաստկացած ներազգային գզվռտոցի համար ավե-լի մեծ արհավիրքի ենք արժանանալու։ Եվ կարիք չկա անդադար տարակուսել, թե «ուր էր աստված», կամ, թե «ինչո՞ւ թույլ տվեց նման անարդարություն»։ Միայն ան-սահման գոռոզը առանց մտորելու միանգամից կփորձի վիճարկել արդարության, կամ աստծո գոյության խնդիրը։
Եվս մեկ անգամ եմ նախազգուշացնում՝ մեր գոռոզության ու ներազգային գզվռտոցի համար պատժվելու ենք, շատ խիստ ու այս անգամ, վախենամ, անվերադարձ։ Ի դեպ, այդ արհավիրքն արդեն ընթացքի մեջ է։ միայն կույրը կամ ինքնասիրահարված պինգվինը չի տեսնի։
Ովքեր արհամարհում, մանավանդ ծաղրում են նման նա-խազգուշացումներ և բռնել են գոռոզության, ամբարտավա-նության, ինքնագոհության ու այլասերվածության ճանա-պարհը, ապա պատժվելու են չարաչար։ Պատմության ողջ ընթացքում նման մարդիկ ու ազգեր միշտ էլ պատժվել են։ Դա է համատիեզերական օրինաչափությունը։ Աստված ինքն էլ ի զորու չէ փոխել այն։ Իրականում աստված ասվածը հենց համատիեզերական օրինաչափությունների ամբողջությունն է։
Մարդ մինչև ամենայն մանրամասնությամբ չխոստովանի իր մեղքերն ու սայթաքումները, ապա երբեք ներում չի ստանա։ Նույնը ճիշտ է ողջ ազգի համար։ Հետևաբար, երբ մանրամասն խոստովանություն եմ ակնկալում նրան-ցից, ովքեր փորձում են ինձնից ներողություն խնդերել իմ հանդեպ իրենց արած թե չարած մեղքերի կամ «ակամա» վիրավորանքների համար, կամ երբ մանրակրկիտ կերպով ներկայացնում եմ հարազատիս կամ ազգիս բոլոր մեղքե-րըն ու արատները, ապա այս ամենը պետք է ընդունել որպես օժանդակություն, ոչ թե թշնամանք՝ քանի որ առանց մանրակրկիտ խոստովանության անհնար է ներում ստանալ կամ ինքնաշտկվել։ Ուրիշ ճանապարհ չկա։ Անո-րոշ, առանց խոստովանության ներողությունները ոչ մի արժեք չունեն ու չեն աշխատում։ Դա խնդրից խուսափելու խորամանկ մարտավարություն է ունպատակ ունի անվճար ներում ստանալ։ Դրանով Աստծուն չես խաբի։
©Դավիթ Միրզոյան. 30 Մարտ, 2019 թ.