Friday, September 22, 2017

ՍԵՌԱՔԱՂՑ






ՍԵՌԱՔԱՂՑ

Տղամարդը
ճշմարիտ գիտելիք հայթայթելու առաքելություն և ունակություն ունի, իսկ կինը՝ սեր ու նվիրում ճա-ռագելու առաքելություն և ունակություն։ Եթե տղամարդը չկարողանա բավարարել կնոջ ինտելեկտուալ կարիքները (իհարկե ոչ միայն ինտելեկտուալ, այլ նաև՝ նյութական ու սեռական), ապա կինը ուրիշ աղբյուր կփնտրի սեր ու նվի-րում ճառագելու և իր կարիքները բավարարելու համար։ Կնոջ համար հեշտ չի սեր ու նվիրում ճառագել իր կա-րիքները չբավարարող տղամարդու հանդեպ։ Բայց կա նաև հակառակը՝ եթե կինը սեր ու նվիրում չճառագի դե-պի տղամարդը, ապա տղամարդը չի կարողանա բավարա-րել կնոջ բոլոր կարիքները (մարդիկ հաճախ խճճված են «հավն է ձվից, թե՞ ձուն հավից» պարադոքսի մեջ)։ Ներ-կայումս սակայն շատ կանայք ընդհանրապես նվաստաց-նող են համարում սեր ու նվիրում ճառագել։ Դա նշանա-կում է, որ նրանք այլևս կին չեն, տղամարդ են դարձել։ Դա միայնությունից է շատ անգամ, նաև՝ նրանից, որ տանը նորմալ տղամարդ չի եղել։

Կանայք երբեմն տղամարդու անսահման սերն ու նվիրվա-ծությունը թուլություն են համարում, դավաճանում են ու հեռանում նրանից։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկա-նալ պատճառը։ Մեկի սերը քի՞չ է նրանց, թե՞ ավելի շատ բիրտ ուժ են սիրում։ Գուցե հոգնում են մեկից ու սկսում նոր «արկածնե՞ր» փնտրել։ Կամ գուցե շեղվում են սեռա-կանի կողմն ու... Սեռական հաճույքները կնոջը կարող են շատ հեռու տանել։ Կինը կարող է կոտրել, անցնել շատ սահմաններ, խորանալ, խրվել սեռաքաղցի ճահճուտում ու ի վերջո խեղդվել։ Ամեն անգամ հագեցնելով իր սեռաքաղ-ցը, կինը չի կարողանում զսպել իր մեծացող ախորժակը, մանավանդ, երբ սեղանին մեկը մեկից տարբեր «ուտեստ-ներ» կան։ Կինը դառնում է գիշատիչ, իսկ տղամարդը՝ զոհ։ Կինը մեկին ըմբոխշնելուց հետո, անցնում է մյուսին, կամ զուգահեռաբար՝ երկուսին։ Տղամարդիկ միամիտ են ու չեն հասկանում, որ բռնաբարության զոհ են։ Բայց կինը հասկանում է... կինը գիտի՝ ինչ է անում՝ բավարա-րում է իր անհագ սեռաքաղցը։ Սեռաքաղցից կնոջ գիտակ-ցությունը շատ արագ է մթագնում։ Կինը չի կարողանում զգալ, որ դեպի կործանում է գնում։ Իրեն լավ է զգում։ Չի հասկանում, որ դա երջանկություն չի, որ դա պարզապես շատակերություն է, ագահություն, անհագ քաղցը բավարա-րելու մոլուցք։ Կինը դառնում է մոլագար։ Կարծում է, թե երջանիկ է, կամ՝ գոնե իր անգույն կյանքը լցնում է եր-ջանիկ պահերով։ Չի զգում, որ դրանք երջանիկ պահեր չեն, այլ միայն՝ ժամանակավոր հաճույքի ակնթարթներ։ Կինը չի հասկանում, որ ինչքան էլ ուտի, միևնույն է, չի կշտանա, որ հեշտանքի ամեն բավարարումից հետո, իր սեռաքաղցը բազմապատկվելու է, որ ավելի ու ավելի շատ է ուզելու։ Մի տղամարդուն արդեն քիչ է համարելու։ Ուզե-լու է՝ երկուսի հետ միաժամանակ. հետո՝ երեքի. հետո՝ մի ողջ բանակի հետ միաժամանակ... Ու, այդպես շարու-նակելով, հասնելու է զզվելիության աստիճանի։ Կինը չի հասկանում, որ մի քանի տղամարդու հետ ապրած կինը ոչ մի արժեք չունի, որ այդպիսի կնոջը տղամարդիկ երբեք չեն հարգի ու չեն մոտենա հետո, ոչ ոք... Կինը չպիտի անցնի պարկեշտի սահմանը։ Պարկեշտի սահմանն անցած կինը ոչ մի արժեք չունի ոչ մի տղամարդու համար։ Տեսե՞լ եք՝ ինչպես են տղամարդիկ վերաբերվում անառակ կա-նանց։ Ո՛չ մի հարգանք... Բայց կինը չի հասկանում դա. չի հասկանում, թե ինչ է իրեն սպասվում հետո։ Հեշտանքի պահերից այն կողմ ոչինչ չի հասկանում։

Ապրել պետք է արժանապատիվ։ Հարկավոր է կպնել ու չպոկվել նրանից, ով իրոք սիրում է քեզ։ Կանայք միշտ մոլորված են։ Տղամարդ է պետք նրանց կաղապարների մեջ պահելու համար, եթե կինն իհարկե դեռ չի պոկել իր սանձերը։ Կինը երբեմն պիտի օգնի տղամարդուն։ Ամեն ինչ չի կարելի թողնել տղամարդու վրա. չի կարելի միայն ընդունող, կլանող ու նստող լինել։ Հարկավոր է համագոր-ծակցել, բորբոքել տղամարդուն։ Կանայք շատ հաճախ մի-այն բավարարվել են ուզում ու քնել։ Դա սպանում է տղա-մարդու հրաբուխը։ Այո՛, բորբոքել է պետք տղամարդուն՝ գնահատելով նրան, սեր ու նվիրվածություն ցույց տալով նրա հանդեպ։ Տղամարդը չի կարող սիրել իրեն լիովին չնվիրված կնոջը։ Դժբախտաբար կանայք նախ սեր են պահանջում, որ հետո մտածեն նվիրվելու, թե չնվիրվելու մասին։

Բայց կան տղամարդիկ, որ գենետիկորեն անհույս ամուլ են՝ սիրուց ոչինչ չեն հասկանում, դրա բերկրանքը չեն զգում։ Կինը չի կարող ապրել նման տղամարդու հետ։ Կինը սիրվելու կարիք ունի։ Սիրում է սիրվել նուրբ ու քնքուշ, բայց նաև ուժգին ու կրքոտ։ Կան շատ տղամար-դիկ, որ միայն անասունի պես են մոտենում կնոջը։ Կինը դա էլ է սիրում, իհարկե։ Կա ընդհանրապես սիրելու, ավելի ճիշտ՝ սեռական հարաբերության հինգ աստիճան՝ առաջին՝ անասունի պես, սերնդի շարունակությունն ապա-հովելու բնազդով, երկրորդ՝ սեռական օրգաններին հա-գուրդ տալու ու լիցքաթափվելու համար, երրորդ՝ սիրելու և սիրվելու հաճույքը վայելելու համար, չորրորդ՝ հոգևոր առումով միաձուլվելու ու միաձուլման բերկրանքն ապրելու համար և հինգերորդ՝ տիեզերքի արարումը կրկնելու և այդպիսով աստվածանալու համար։ Վերջինը կարող է լինել նաև անկոնտակտ։

Ընդհանրապես, կինն իր բնույթով ինն անգամ ավելի սե-ռակարոտ է քան տղամարդը։ Բայց սա դեռ ոչինչ չի նշա-նակում։ Կինը նաև մայր է ու կարող է անսահման երկար ժամանակ հանդես գալ որպես մայր ու միանգմայն հեռու մնալ սեռական կյանքից։ Երբ կինը մոռանում է, որ մայր է, միայն այդ ժամանակ են սկսվում նրա խնդիրները կապված սեռակարոտ լինելու հետ։ Կինն ամեն ինչի ըն-դունակ է իր անսպառ սեռաքաղցը հագեցնելու համար։ Տղամարդը թեև այդքան սեռակարոտ չէ, սակայն կարող է մոռանալ, որ հայր է, կնոջ պես տրվել սեռական սանձ-արձակությունների և կնոջ պես էլ կործանվել իր սեռական էներգիան չարաշահելու հետևանքով, նաև իհարկե անբա-րոյականութան ծանր մեղքի պատճառով։ Տղամարդը ևս կարող է բազմաթիվ կանանց գայթակղել ու սեռական հա-րաբերության մեջ ներքաշել նրանց՝ շատ հաճախ փչացնե-լով անմեղ կանանց ու աղջիկներին։

Երիտասարդ ժամանակ բոլորս էլ սեռակարոտ ենք եղել ու հաճախ ենք սխալվել. չարաշահել ենք մեր սեռական էներ-գիան՝ վնասելով առաջին հերթին ինքներս մեզ՝ մեր առողջականն ու հոգևորը։ Բայց Սանձարձակ սեռական կյանքը վնասակար է նաև շրջապատի մարդկանց համար։ Ցանկացած վարք վարակիչ է։ Մանավանդ՝ վատը։ Վատ օրինակով մյուս բոլորը, հատկապես երիտասարդ զանգ-վածը արագորեն փչանում է ու աստիճանաբար դեպի կոր-ծանում գնում։

Կինը պիտի ջանա գտնել ինտելեկտուալ տղամարդ, որը լիովին ճանաչում է կնոջ բնույթն ու կարող է տալ նրան այն, ինչ անհրաժեշտ է՝ անհրաժեշտ նյութական, սեր և գիտելիք. հատկապես՝ սեր։ Անցյալում հիմնականում հենց այդպես էլ եղել է։ Կինն է ընտրել տղամարդուն։ Նկատեով տղամարդու արժանիքները, կինն առաջինն է մոտեցել նը-րան ու առաջարկել իր ձեռքը՝ իր սատարումը, իր զինակ-ցությունը։ Մեզանում պահպանված օժիտի երևույթը դրա վառ ապացույցն է։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ սկսեց սխալ գնալ երբ իմաստուն ու լավ տղամարդիկ սկսեցին պակասել։ Այլևս բավարար քանակի իմաստուն տղամարդ չկար։ Բո-լոր աղջիկներն առաջվա պես իհարկե ձգտում էին ամուս-նանալ ամենաիմաստուն ու բանիմաց տղամարդու հետ։ Բայց իմաստուն տղամարդիկ շատ չէին։ Հետագայում ավելի՛ պակասեցին։ Մեկ տղամարդը չէր կարող կնության վերցնել իրեն դիմող բոլոր կանանց։ Ու առաջացավ օժիտը որպես կաշառք։ Աղջիկների ծնողները ջանում էին կաշա-ռել տղամարդուն կնության վերցնել հենց իրենց աղջկան։ Փաստորեն շահագրգռված, եթե չասենք խնդրող, կողմը աղջկա կողմն էր։ Ներկայումս աղջկա ձեռքը խնդրելու է գնում տղայի կողմը, սակայն կաշառքը տալիս է աղջկա կողմը։ Անհասկանալի պարադոքս...

Ուրեմն կինը պետք է ընտրի իմաստուն ու բանիմաց տղա-մարդ, նորմալ ընտանիք կազմելու և երջանիկ կյանք ունե-նալու համար։ Բայց քանի որ ներկայումս չկան իմաստուն տղամարդիկ, ապա աղջիկները հիմնականում բաժին են հասնում տգետներին։ Երբեմն աղջիկներն՝ իրենք, նույն-պես տգետ են ու չեն հասկանում իրենց կյանքի ողջ դա-տարկությունը։ Գենետիկորեն բարձրակարգ կանայք սա-կայն զգում են, որ ահավոր մեծ բան է պակասում իրենց, բայց արդեն շատ ուշ է որևէ բան փոխելու համար։ Ի՞նչ անել։ Եթե այդպիսի կինն արդեն ամուսին ունի, ապա նախ պիտի փորձի նրանից իմաստուն այր կերտել։ Նախ՝ իհարկե ինքնակրթվել ու փորձել փոխել ամուսնուն։ Երբեն սակայն անհույս է... Տգետից շատ դժվար է իմաստուն այր կերտել։ Մի ողջ կյանք չի հերիքի։ Տարբեր աստիճանի ու շեղվածության տգիտություններ կան, որոնք հիմնականում սխալ կրթությունից են։ Բայց երբեմն մարդիկ գենետիկ տգետ են։ հիմա շատ վատ ժամանակներ են։ Տղամարդիկ մեծամասամբ տգետ են։ Նորմալ կինը տգետ տղամարդու հետ կարող է որոշ ժամանակ ապրել, դիմանալ. բայց ոչ՝ ընդմիշտ։

Կինը տղամարդու ինտելեկտուալ էներգիայի կարիքն ունի։ Բայց եթե զգում է, որ չունի, ուրեմն կին չի. ավելի շատ տղամարդ է։ Տղամարդը չի կարող սիրել այդպիսի կնոջը։ Երբ կինն է որոշումներ ընդունում, ապա գործում է որպես տղամարդ։ Կինը երբեմն ստիպված է որոշումներ ընդունել այն դեպքերում, երբ միայնակ է, կամ նորմալ տղամարդ չունի տանը։ Կինը որոշումներ չպիտի ընդունի. կինը պի-տի միայն տղամարդու հետ կիսվի իր մտավախություննե-րով, զգուշացնի ու փորձի հետ պահել նրան իր անխոհեմ ձեռնարկումներից։ Միայնակ կանայք սակայն ուրիշ ելք չունեն՝ ստիպված են ինքնուրույն որոշումներ ընդունել։ Դժբախտությունն այն է, որ ընդհանրապես ճշմարիտ ուս-մունքի բացակայության պայմաններում տղամարդիկ չեն կարող առաջնորդել, որովհետև չգիտեն՝ դեպի ո՞ւր։

Ներկայումս տղամարդիկ անինտելեկտ էակներ են, որոնց հետ զրուցել կարելի է միայն անօգուտ՝ տրիվիալ, բանե-րից։ Սակայն դա չի բավարարում կնոջը, քանի որ կինը տղամարդու ճշմարտություններ բացահայտող ինտելեկտի կարիքն ունի։ Եթե կինը տղամարդու ճշմարտություններ բացահայտող ինտելեկտի կարիքը չունի, ուրեմն կին չի, պարզապես տղամարդուն օգտագործում է իր հեշտասիրու-թյունը բավարարելու համար։

©Դավիթ Միրզոյան. 21 Սեպտեմբեր, 2017 թ.