Tuesday, March 28, 2017

ՆԱԽԱՆՅՈՒԹՆ ՈՒ ՄԵՆՔ


ՆԱԽԱՆՅՈՒԹՆ ՈՒ ՄԵՆՔ

Տիեզերքում ամեն նյութական ունի սկիզբ, ունի և վերջ։ Միայն նախանյութն է անսկիզբ ու անվերջ։ Նախանյութը կարող է նյութականանալ, կամ նյութական մի ձևից փոխ-վել մեկ այլ ձևի, բայց դա կլինի միանգամայն ուրիշ էութ-յուն, ուրիշ էակ։

Մարդիկ հաճախ փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ ենք ապրում, ո՞րն է մեր կյանքի նպատակը, իմաստը և այլն։ Դա հասկանալու համար հարկավոր է իմանալ նախանյու-թի մասին ամեն ինչ։

Նախանյութը եղել է միշտ։ Ողջ անծայրածիր տիեզերքը միշտ լի է եղել նախանյութով։ Այդ նախանյութից առաջա-ցել է նյութը՝ էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն, հետո՝ ատոմ-մատոմ ու ամեն ինչ մինչև մարդ արարածը։ Թե ինչպես է նախանյութից առաջացել նյութը, դա առանձին ու երկար պատմություն է. այդ մասին հետո... Ամեն դեպքում նախա-նյութից առաջ ոչ մի կազմակերպված ինտելեկտ չի եղել, որ իր ձեռքը վերցներ նախանյութին նյութական ձև տալու գործը։

Նախանյութն իրեն ներհատուկ մղում ունի նյութականա-նալ՝ պարզից դեպի բարդը, պարզունակից դեպի բարձրա-կարգը, հարուստը, ճոխն ու նրբագեղը։ Նախանյութը մի-այն նյութականանալու միջոցով կարող է ինտելեկտ ունե-նալ ու բերկրանք ստանալ։ Նախանյութը ձգտում է բերկ-րանքի՝ երջանկության։ Նախանյութ վիճակում չի կարող բերկրանք զգալ։ Նախանյութ վիճակը զրոյական վիճակ է։ Անսահման պոտենցիալով լի, իհարկե, բայց զրոյական հնարավորություններով։ Նախանյութը պիտի նյութականա-նա, ընդ որում արական ու իգականի տեսքով, որպեսզի կարողանա բերկրանք զգալ։ Այլապես անհնար է։

Նախանյութը ներկայումս արդեն նյութականացել է ու փորձում է բերկրանք ստանալ։ Բերկրանք ստանալու տար-բեր ճանապարհներ կան՝ գիտություն, փիլիսոփայություն... Անչափ բերկրալի է արվեստի ուղին, նաև՝ հողագործու-թյան իհարկե, ընդհանրապես՝ որևէ բան արարելու... Բայց սեռական մերձեցման ճանապարհն ամենաբերկրալին է։ Սեռական մերձեցումը, սակայն, չի ենթադրում անպայմա-նորեն մարմնական շփում։ Տղամարդու և կնոջ միջև ան-գամ հայացքների փոխանակությունը, միմյանց հանդեպ ուշադրության առկայությունը, նաև երկխոսությունն, իհար-կե, սեռական մերձեցում են։ Պատահական չէ, որ շատ մշակույթներում անչափ լուրջ են վերաբերվում սեռական մերձեցման խնդրին ու ամեն ինչ անում են սահմանափակելու կնոջ շփումներն ուրիշ հատկապես անցանկալի տղամարդկանց հետ։ Տգետ ու անքաղաքա-կիրթ են այն հասարակությունները, որոնք ուրիշ տղա-մարդկանց հետ կնոջ անկանոն ու անկառավարելի շփում-ների խնդրին ուշադրություն չեն դարձնում։ Սեռական մեր-ձեցումը տիեզերական նշանակություն ունի։ Ամենաշատն այդ ճանապարհով է մարդու հոգին հառնում կենդանակա-նից դեպի աստվածայինն ու բերկրանք ստանում։

Հնդկաստանում հայտնի Արևի տաճարի վրա պատկերված են սեռական մերձեցման տարբեր տեսարաններ։ Բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ աստիճաններ կան՝ ստորինից մինչև վերին աստիճանը։ Առաջինում զուտ կեն-դանական աստիճանի սեռական շփումների պատկերներ են։ Ամենավերինում ոչ մի սեռական մերձեցման պատկեր չկա։ Դա աստվածային աստիճանն է՝ հոգիների միձուլու-մըն ու ճախրանքը։

Բայց հետ գանք մեր խնդրին։ Նյութականանցած ու կատարեության հասած նախանյութը փաստորեն մենք ենք, անձնապես մենք։ Ավելի ճիշտ՝ մենք նախանյութի դրսևորումներից մեկն ենք։ Միակը չենք անշուշտ։ Բոլորն էլ նախանյութի նյութական դրսևորումներն են։ Մեկն ավելի կատարյալ, քան մյուսը և այլն։ Կան իհարկե նաև անհաջող դրսևորումներ։

Եթե նախանյութը մեր միջոցով չստանա իր բերկրանքը, ապա կստանա մեկ ուրիշի միջոցով։ Մենք անձնապես կմեռնենք, թե՝ ոչ, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի նախանյութի համար։ Նախանյութն իր բերկրանքը կստանա կամ ուրիշների միջոցով, կամ՝ մեր սերունդների։ Նա ոչ մի կապվածություն չունի անձնապես մեզ հետ։ Եր-բեք չի զոհաբերի իր մղումները անձնապես մեզ համար։ Մարդիկ հնուց են նկատել, որ կյանքն իրոք անողոք է, նույնիսկ՝ անսահման դաժան։ Անձնական հաշվեհարդարի խնդիր ընդհանրապես չկա։ Պարզապես, նախանյութի երջանկության ու բերկրանքի մղումներն ավելի կարևոր են։ Ու հենց էստեղ է կյանքի պարադոքսը, որը մենք սովորաբար որպես դժբախտություն ենք որակում։ Ոմանք զարմանում են՝ եթե աստված կա, ապա ինչո՞ւ ենք դժբախտ։ Մյուսներն էլ համոզված են, որ աստված չկա ու ապրում են անաստվածաբար՝ մարմնական հճույքներ ստանալու մոլուցքով, նաև՝ մյուս բոլորին շահագործելով ու կողոպտելով և՛ նյութապես, և՛ հոգեպես։

Ամեն դեպքում՝ նախանյութն ավելի մեծ մղումներ ունի, քան որևէ մեկի անձնական կարևորությունն է։ Նախանյու-թը մշատպես առաջ է ընթանում, չխորանալով անձնապես մեր հանգամանքների մեջ, առանց որևէ կապվածության ու կարեկցանքի։ Որոշ մարդիկ ավելի շատ կարեկցանք կարող են ունենալ մյուսի հանդեպ, քան նախանյութն իր սեփական դրսևորումների հանդեպ։ Շատ ժողովուրդների դիցաբանություններում աստվածները զարմանալիորեն ան-ողոք են, զուրկ՝ մարդկային, կամ գուցե աստվածային կարեկցանքից։ Իսկական աստվածներն, իրականում,  մարդկանց մեջ են։ Աստվածամարդի՛կ են իսկական աստ-վածները։

Նախանյութն անդադար ինքնակատարելագործվում ու առաջ է ընթանում, նյութականանալով նորանոր ավելի ու ավելի կատարյալ դրսևորումների մեջ ու փորձելով ավելի կատարյալ բերկրանք ստանալ նրանց միջոցով։ Սակայն նախանյութի առաջընթացի ճանապարհին անխուսափելիո-րեն հսկայական խոտան է առաջանում։ Առաջանում է ու խանգարում։ Ամեն կողմից շրջափակում է ու խեղդում։ Յուրաքանչյուրն իր շահն է փնտրում, փորձում իր հա-ճույքները ստանալ, թեկուզ՝ մյուսներին շահագործելու, քամելու ու դեն նետելու գնով։ Բերկրանքի մասին շատ քչերն են հիշում։ Ավելի քչերը գիտեն, որ բերկրանքի մի-ակ ճանապարհը երկու հոգեհարազատ եակների միջև ան-մնացորդ սերն ու անսահման փոխնվիրվածությունն է։

Եթե մարդ կարողանա լցվել անսահման սիրով ու նվիր-վածությամբ, ապա, պատկերավոր ասած, նախանյութը մեծ ուշադրություն կդարձնի նրա կողմը, կլցվի նրա ներսն ու կսկսի բերկրանք զգալ նրա միջոցով։ Կամ ավելի ճըշ-գըրիտ ասած՝ երբ մարդ ձերբազատվում է ստորակարգ մղումներից ու ազատագրում իր ներսում բանտարկված սերն ու նվիրվածությունը, ապա սկսում է բերկրանք զգալ, երջանկանալ, ճախրել, դառնալով այն դարպասը, որի մի-ջով նախանյութն առաջադիմելու ճանապարհ է գտնում։ Ողջ տիեզերքը կենտրոնանում է այդ ուղղությամբ։ Մարդ դառնում է տիեզերքի կենտրոնը, նախանյութի բարձրա-գույն դրսևորումը։ Իր սիրով ու նվիրումով իրագործելով նախանյութի ողջ պոտենցիալը, մարդ դառնում նրա թագն ու պսակը, դառնում կատարելություն, աստված, աստվա-ծուհի։ Կյանքն իմաստ է ստանում, երբ լցվում է սիրով ու նվիրվածությամբ։ Առանց սիրո ու նվիրվածության չկա ո՛չ կյանքի իմաստ, ո՛չ երջանկություն։

Բայց խոտանը խանգարում է մշտապես։ Խոտանը չի գնա-հատում աստվածների ու աստվածուհիների սերն ու նվիր-վածությունը, ամեն կերպ փորձում է շահագործել, նվաս-տացնել նրանց, ցած բերել ու տրորել, խառնել հողին ու զվարճանալ, զվարճանալ, որ չկա իրենից բարձր մեկը։ Աստվածների ու աստվածուհիների արժանիքները չգնահա-տելն աններելի սրբապղծություն է։ Դրանից նրանք միայ-նություն են զգում, հիասթափվում ու սկսում մահանալ, հատկապես, երբ խոտանը նրանց դնում է իր նմանի տեղն ու վարվում նրանց հետ ինչպես կվարվեր իրեն հավասա-րի հետ, կամ երբ արհամարհում է նրանց, կամ չի արժևո-րում։

Ամեն դեպքում՝ միակողմանի սերն ու նվիրվածությունը ոչ մի արժեք ու իմաստ չունեն։ Միակողմանի ամեն ինչ ի վերջո մարելու է ու անհետանա։ Սերն ու նվիրվածությունն արժեք ունեն միայն երբ փոխադարձ են։ Միայն փոխա-դարձությունն է հզորացնում սիրո կրակը, խորացնում նը-վիրվածությունն ու այդ ամենով անդերձ առաջ մղում աստվածներին ու աստվածուհիներին դեպի նորանոր եզերքներ։


Քանի որ ստորակարգ արարածներն իրենց վերաբերմուն-քով խանգարում են աստվածներին ու աստվածուհիներին առաջադիմել, մանավանդ երբ սպանում են նրանց, ապա վերջիններիս մոտ բնական մղում է առաջանում ձերբա-զատվել այդ ճնշումից, երբեմն հեռանալով տականքների միջավայրից, երբեմն էլ պատնեշվելով, կամ ներփակվելով, եթե հնարավոր չէ հեռանալ։ Բայց ընդհանրապես առաջին ու ամենաճիշտ լուծումը ստորակարգ տականքին ոչնչաց-նելն է։ Ներկայումս իհարկե ամենուր հսկայական արգելք-ներ կա։ Ամենուր օրենսդրությունն արգելում է ոչնչացնել ստորակարգ տականքին։ Սակայն իրականում ոչնչացնելն է ամենաճշմարիտ տարբերակը։ Չէ՞ որ ոչ ոք չի զարմա-նում, երբ այգեպանը մոլախոտերից մաքրում է այգին կամ բանջարանոցը, առողջ բերք ու բարիք ստանալու համար, կամ երբ կեղտ ու փոշուց մաքրում են տունը, առողջ ու նորմալ ապրելու համար, կամ երբ բակտերիաներից ու մակաբույծներից մաքրում են մարմինը։ Նմանապես ան-հրաժեշտ է ստորակարգ արարածներից մաքրել միջավայ-րը առողջ ու երջանիկ, սիրով ու բերկրանքով ապրելու համար, այլապես ստորակարգ արարածները կաղտոտեն ու կփչացնեն ամեն ինչ։ Նրանց ահագնացող ճնշումն աստվածամարդկանց աստիճանաբար կճզմի, կտրորի, կը-ստորացնի ու կսպանի հոգեպես, միաժամանակ նաև ֆի-զիկապես իհարկե։ Չէ՞ որ ոչ մի տարբերություն չկա հո-գու և մարմնի միջև։ Անհնար է սպանել հոգին, միաժամա-նակ չվնասելով մարմինը։ Եվ հակառակը՝ անհնար է սպանել մարմինը, միաժամանակ չսպանելով հոգին։ Հո-գին ու մարմինը միևնույն իրողությանը տված տարբեր անուններ են միայն։ Ուրիշ՝ ոչինչ։

Ամեն դեպքում՝ ստորակարգ արարածներին ոչնչացնելու մղումը միանգամայն բնական է։ Նախանյութը պարզապես ուզում է ձերբազատվել իրեն խանգարող, իր առաջընթացը կասեցնող, իրեն վնասող ամեն ինչից։ Հետևաբար, աստ-վածամարդու մոտ խոտանը ոչնչացնելու մղում է առաջա-նում ամեն անգամ, երբ այն փորձում է իր արարքներով, կամ իր ներկայությամբ խանգարել նախանյութի, ավելի ճիշտ՝ աստվածամարդկանց, առաջընթացին, սպառնալ նը-րանց գոյությանը։ Պետք է վերացվեն բոլոր նրանք, ովքեր խանգարում են աստվածամարդկանց ապրել սիրով ու բերկրանքով, առաջադիմել ու ինքնակատարելագործվել։

Իսկ թե ինչպես է նախանյութից առաջացել նյութն իր ամենատարրական դրսևորումից մինչև մարդ արարածը, միանգամայն այլ թեմա է։ Դա թաքնագիտական գիտելիք է։ Այդ մասին՝ հետո։

Ինձ հաճախ հարցում են, թե որտեղի՞ց գիտեմ այս ամե-նը։ Տիեզերքի ողջ գիտելիքը մարդու, ավելի ճիշտ՝ աստ-վածամարդու, գենետիկ կոդում է։ Ցանկության, ավելի ճիշտ՝ բուռն ցանկության դեպքում, կարելի է ներս նայել ու իմանալ։ Միանգամից, սակայն, հնարավոր չէ, քանի որ միջավայրի ավերիչ վիբրացիաները անանցանելի անտառի պես շրջապատել են ճշմարիտ գիտելիքը։ Ի դեպ, կարդալ-մարդալը շատ չի օգնում բացահայտել ճշմարիտությունը։ Անթիվ անհամար գրքեր կան։ Այդ ամենը խայտաբղետ ու ավերիչ վիբրացիաների պես կաշկանդում են մարդու միտ-քը։ Գրքեր կարդալով, մարդ ավելի շատ կարող է խճճվել ու ոչ մի տեղ չհասնել։ Լավագույն դեպքում մարդ կարո-ղանում է անգիր հիշել որոշ մտքեր ու հատվածներ, իսկ հիմնականում մոլորվում է ու մնում մոլորված՝ ոչինչ էլ չբացահայտելով։ Ոմանք սակայն գերադասում են անգիր արված տեքստերի պաշար կուտակել ու, ինտելեկտի պատ-րանք ստեղծելով, ճնշել մյուսներին։ Ամեն դեպքում՝ շատ տարբեր բաներ կարդալը կարող է ոչ միայն մոլորեցնել, այլ նաև սխալ ուղու վրա դնել մարդուն, քանի որ գրավոր խոսքը, մանավանդ հեղինակավոր անհատների կողմից գրվածն ու լայն զանգվածների կողմից գնահատվածը ճըն-շող է իր «հեղինակությամբ»։ Կարդալով հնարավոր է որոշ ճշմարիտ կամ հուշող միտք գտնել, բայց եթե ներսումդ դեռ չես բացահայտել ճշմարտությունը, ապա չես նկատի ու հասկանա, բաց կթողնես ուշադրությունիցդ ու կմնաս մոլորության մեջ։

Ճշմարիտ գիտելիքը ներսում է, մարդու գենետիկ կոդում։ Մարդ միայն պետք է փորձի ձերբազատվել իրեն շրջապա-տող աղմուկ աղաղակից ու հանգիստ ներս նայել։

Ցավում եմ, որ սփոփիչ բացահայտումներ չստացվեցին, բայց որպես ամփոփում՝ նախանյութը եղել է մշտապես ու իրեն ներհատուկ մղումներն ունի՝ նյութականանալու, կա-տարելագործվելու և բերկրանք ստանալու նպատակով։

Ի սկզբանե նախանյութն անսահման պոտենցիալ, բայց զրոյական հնարավորություններ ունեցող իրավիճակ է։ Նյութականանալով, նախանյութը ձեռք է բերում ինտելեկտ ու բերկրանք վայելելու հնարավորություն, աճում է պար-զից դեպի բարդն ու բարձրակարգը, ճոխն ու հարուստը։ Նախանյութի համատիեզերական արշավում անհատ մար-դըն անձնապես ոչ մի նշանակություն չունի։ Նախանյութի մղումներն ավելի կարևոր են, քան անձնապես որևէ մեկի կյանքը։ Շատերն են տառապել կյանքի, ավելի ճիշտ՝ նա-խանյութի, անողոքության ու դաժանության, կամ շատերի ձևակերպմամբ՝ աստծո բացակայության պատճառով։ Մարդիկ մոռացել են, որ հենց իրենք են աստվածները, որ հենց իրենք են և՛ լավի, և՛ վատի աղբյուրը։ Մոռացել են, որ միայն սեր ճառագելով ու անսահման նվիրվածությամբ է հնարավոր ապրել, որ հենց դրանում է կյանքի իմաստը։ Մարդիկ չեն գիտակցում, որ իսկական ազատությունը ան-սահման նվիրվածությունն է։ Սխալմամբ նվիրվածության մեջ կապանքներ են տեսնում։ Փոխարենը՝ սեփական նենգ ու չարամիտ արարքների համար անպատժելիությունը որակում են որպես ազատություն։ Նվիրվածության այն-պիսի բաղադրիչներ ինչպիսիք են հնազանդությունն ու խոնարհությունը, համարում են ստրկական ու նվաստաց-նող։ Չեն գիտակցում, որ միայն սեր ճառագելով ու անսահման նվիրվածությամբ կկարողանան դառնալ տիե-զերքի կենտրոնն ու վերածվել նախանյութի ինքնադրսևոր-ման աղբյուրի, դառնալ աստվածամարդ, դառնալ աստված։

Տիեզերքում մարդու նշանակությունն ուղիղ համեմատա-կան է նրա կողմից սեր ու նվիրվածություն ճառագելու չա-փին։ Որքան մեծ է այն, ապա այնքան մեծ է մարդու արժեքը տիեզերքում։

©Դավիթ Միրզոյան. 26 Մարտ, 2017 թ.