Thursday, December 27, 2018

ԶՆԴԱՆԻ ՄԵՋ ԶՆԴԱՆՈՒՄ

ԶՆԴԱՆԻ ՄԵՋ ԶՆԴԱՆՈՒՄ

Մարդն ի սկզբանե ապրում էր ազատ՝ կռում էր իր զենքն ու պաշտպանում իրեն, իր ընտանիքն ու գերդաստանը, համայնքն ու երկիրը, ազատորեն օգտվում էր մայր հողի բարիքներից, հող մշակում, տնային կենդանիներ պահում ու կերակրում և՛ իրեն, և՛ իր ընտանիքը։ Մարդուն ստրկացրեցին, զրկելով նրան ինքնապաշտպանության ու մայր հողից ազատորեն օգտվելու իրավունքից։

Բայց ամեն ինչ սկսվեց զենքից։ Իշխանավորները սկզբում միևույն զինատեսակներով զինված զորք կազմեցին ու սկսեցին ճնշել մյուսներին իրենց զորքի քանակով։ Բայց հետագայում սկսեցին կատարելագործել հին զինատեսակ-ներն ու հորինեցին նորերը, այնպիսի զինատեսակներ, որոնք սովորական մարդիկ անկարող էին պատրաստել ինքնուրույն։ Հիմա արդեն արբանյակների ու դրանց միջո-ցով կառավարվող զինատեսակների օգնությամբ մարդ-կանց լայն զանգվածներին, անգամ երկրներին ծնկի բերե-լու և ստրկացնելու հնարավորություններ ունեն։

Ստրկացնելու մյուս միջոցը մայր հողից ազատորեն օգտը-վելու մարդկանց իրավունքը խլելն էր։ Իշխանավորները զենքի ու «օրենքի» ուժով բռնագրավեցին մշակելի հողա-տարածքներն ու զրկեցին մարդկանց մայր հողից ազատո-րեն օգտվելու և իրենք իրենց կերակրելու հնարավորութ-յունից։ Հետո քշեցին նրանց դեպի քաղաքներն ու կախ-ման մեջ գցեցին աշխատանքից։ Քաղաքաբնակը կունենար աշխատանք՝ կունենար ապրուստի միջոց, չէր ունենա աշ-խատանք՝ ոչ մի ապրուստի միջոց չէր ունենա։ Բռնազավ-թըված հողերի վրա արդյունաբերական մաշտաբով սկսե-ցին սննդամթերք արտադրել ու լցնել քաղաք։ Կարևոր չէ այդ սննդամթերքը թունավորված է, թե՝ ոչ։ Կարևորը քա-նակն է ու գնի մատչելիությունը։ Գյուղաբնակներն էլ, գայ-թակղվելով քաղաքի մատչելի սննդամթերքով, սկսեցին զանգվածաբար լցվել քաղաք ու ավելի դյուրին դարձնել մշակովի հողերի բռնազավթումը հարստացած իշխանա-վորների կողմից։

Քաղաքի անելանելի ծուղակում հայտնված մարդիկ, չկա-րողաանալով դուրս պրծնել անվերջ մրցավազքի շրջապը-տույտից, ուժասպառ են լինում, հիվանդանում ու մեռնում։ Բայց դա իշխանավորներին չի հուզում։ Մարդկանց արա-գացող տեմպերով աճող քանակները նրանց մշտապես ար-տադրողների ու սպառողների լայն զանգվածներով են ապահովելու, գերված ու բանտարկված զանգվածներ։

Ցավալին սակայն այն է, որ քաղաքաբնակները ոչ միայն զրկված են գերության ճիրաններից ձերբազատվելու հնա-րավորությունից, այլ որ չեն էլ ուզում։ Հեշտ ապրուստի, խրախճանքի, մարմնական հաճույքների ու մյուսների վրա անիրավ տիրապետություն ունենալու գայթակղությունը շա-տերին է պահում չարի ուժերի ճիրաններում։

Եթե նախկինում մարդուն ստրկացված էին պահում ուժով, ապա հիմա դա անում են նրա ուղեղի մեջ ներարկելով քաքաղային ապրելակերպի գերակայության կեղծ դրույթը։
Ներկայումս միայն ընտրյալներն են հասկանում իշխանա-վորների ծրագրերի ողջ հրեշավորությունն ու ստորությու-նը։ Մարդկանց ճնշող մեծամասնությունն, անհույս մոլո-րության մեջ գամվել է իշխանավորների պատրաստած զնդանին ու չի պատկերացնում ազատ ապրելակերպի էու-թյունը։ Ցավալիորեն քաղաքում ոհմակների մեջ մտնելու կամ համեմատաբար աննկատ կերպով անառակությամբ զբաղվելու հնարավորությունը ազատություն է համարում ու շարունակում ապրել շղթայված, զնդանի մեջ զնդանում։

©Դավիթ Միրզոյան. 27 Դեկտեմբեր, 2018 թ.