Sunday, November 24, 2019

ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մեր պարտության հիմնական պատճառը մեր անմիաբանությունն է։ Մեր անմիաբանության պատճառը ազգային ուսմունքի բացակայությունն է, ընդհանրապես՝ որևէ առաքինի, մարդկային մշակույթի բացակայությունը։ Մարդկայինը մեր մեջից ջնջելու համար մեր թշնամիները մեզանում սերմանել են «ուժեղը թույլին» ջունգլիների օրենքը, ավելի ճիշտ՝ որևէ առաքինի օրենքի բացակայությունը։ Ջունգլիների օրենքը բնական համարելով՝ անցել ենք գործի ու ազատորեն հոշոտում ենք իրար։ Մեր միմյանց ազատորեն հոշոտելը ամրապնվեց կապիտալիզմով, որրն իրականում մարդու կողմից մարդու լեգալացված շահագործումն ու կողոպուտն է։ Ջունգլիների «բնական» օրենքն է որ գազան է դարձնում մարդ արարածին, մղում նրան ոհմակներ կազմել և հոշոտել միմյանց։ Միմյանց կոկորդի հիմնավոր նստած ու մեկը մյուսի արյունը ծծող ազգը չի կարող հզոր լինել ու կասեցնել թշնամու ձեռքը։ Սա է պատճառը, որ մեր թշնամիները կարողանում են իշխանական լծակների մոտ հայտնվել ու անել այն ամենն ինչ կամենան՝ ծախել երկրի ընդերքը, թունավորել հողն ու ջուրը, հիվանդացնել մարդկանց, քանդել ու ոչնչացնել մեր պատմամշակութային հուշարձանները, արագացված տեմպերով փոխել մեր երկրի դեմոգրաֆիան, քանդել հայ ավանդական ընտանիքի ու մշակույթի հիմքերը, գաղտնի խոստումներ տալ մեր թշնամիներին ղարաբաղյան բանակցությունների ընթացքում և այլն։ Ո՞վ գիտի ուրիշ էլ ինչ ծուղակներ ու ծրագրեր ունեն սրանք։ Ամեն դեպքում՝ արդեն հասել են իշխանական բոլոր լծակների մոտ ու հանդուգն կերպով անցել գործի։

Սրանցից ժամ աաջ ազատվելն անխուսափելի անհրաժեշտություն է։ Բայց միայն համազգային շարժումը կարող է որևե արդյունքի հասնել։ Համատարած անմիաբանության իրականությունը ոչ մի հույս չի ներշնչում։ Ու եթե այսպես շարունակվի, ապա մեր հակազգային իշխանություններն ու բոլոր կուսակցությունները երկիրը շուտով կմատնեն քաոսի ու կործանման։ Բայց քանի դեռ կան ազգանվեր երիտասարդներ, ամեն ինչ դեռ կորած չէ։ Դեռ կարելի է հետ բերել երկիրը կործանում տանող ճանապարհից։ Հուսով եմ գոնե բոլոր ազգանվեր երիտասարդները կհամախմբվեն։

Հարկավոր է ստեղծել ազգային պետություն։ Ազգային պետություն հնարավոր է ստեղծել միայն ազգային ուսմունքի հիման վրա։ Ընդհանրապես առանց որևէ ուսմունքի անհնար է պետություն ստեղծել, երկիր ունենալ։ Մեր երկրի հիմքում ներկայումս օտարի ուսմունքն է՝ դեմոկրատական կառավարումն ու կապիտալիստական տնտեսավարումը՝ ջունգլիների անողոք ու անմարդկային փոխհարաբերությունը։ Հարկավոր է պարզապես օտարի համակարգը փոխարինել մեր ազգայինով՝ միապետական կառավարմամբ և ազգայնացված տնտեսավարմամբ, ինչը որ մշատպես առկա է եղել մեր երկրում ընդհուպ մինչև 301-ն ու ապահովել երկրի հզորությունն ու ինքնիշխանությունը։

Հետևաբար՝ բոլոր ազգանվեր ուժերը պետք է միաբանվեն մեր ազգային ուսմունքի՝ միապետական կառավարման և ազգայնացևած տնտեսավարման շուրջը։ Ովքեր որևէ դեմոկրատական տարր են տեսնում ապագա Հայաստանի կառավարման համակարգի մեջ, կամ որևէ կապիտալիստական տարր ապագա Հայաստանի տնտեսավարման համակարգի մեջ, ապա չեն կարող ազգային ուժ համարվել։

Ահավասիկ Հայաստանի թագավորության ազգային սահմանադրությունը՝
https://www.facebook.com/tagavorutyun/

©Դավիթ Միրզոյան
23 Նոյեմբեր 2019