Tuesday, November 14, 2023

ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ (ԳՐԱՄՈԼԱ)

Բոլորն են նկատել, որ մարդիկ հիմա գիրք չեն կարդում։ Եթե անգամ կարդում են, ապա միայն արտասահմանյան, օտար հեղինակների գրքեր։ Գիրք ասելով, իհարկե, գեղարվեստական երկ նկատի ունեմ՝ վեպ կամ գոնե ծավալուն պատմվածք։

Պատճառները շատ են։ Դրանցից են հոգևորի համատարած բացակայությունը, կապիտալիստական մրցավազքի և դրա հետևանքով մարդկանց միջև թշնամանքի պատճառով, նաև, իհարկե, ժամանակի բացակայությունը, գունագեղ ու դինամիկ իրադարձություններով լի կինոժապավենների առկայությունը, եթե չասենք հեղեղը, համացանցում դրանց մատչելիությունը, նաև, իհարկե, համացանցում տարբեր բնույթի ճոխ ու գունագեղ տեսահոլովակների անսահման առատությունը և այլն։ Սոցցանցերում միմյանց հետ շփվելու հնարավորությունը ևս մեծ գործոն է։ Չէ՞ որ միմյանց հետ հոգեհարազատ մարդկանց շփումը վեր է ամեն ինչից։
Հազարավոր տարիներ առաջ, երբ գրքեր չկային, մարդիկ բավարարվում էին մտքեր փոխանակելով ու այդպես էին առաջ մղում իրենց հոգևոր զարգացումը, կամ բերկրանք ստանում իրենցից բանիմաց մարդու հետ շփվելով, լսելով նրա մտքերը, գաղափարները, ծանոթանալով նրա ներաշխարհին և խորացնելով սեփականը։
Բայց եկավ ժամանակ, երբ իմաստուն մարդիկ շատ պակասեցին, և ամեն քայլափոխի անհնար էր հանդիպել նրանց ու զրուցել։ Իմաստուններն էլ, հայտնվելով մեկուսացման մեջ, սկսեցին գրի առնել իրենց մտքերը, որպեսզի, նախ, չմոռանան ու չկորցնեն իրենց գլխում ծագած արժեքավոր դիտարկումները, գաղափարներն ու բացահայտումները և կարողանան փոխանցել դրանք իրենց ժամանակակիցներին ու հաջորդ սերունդներին։ Չէ՞ որ դա առաջընթացի միակ շարժիչ ուժն է՝ հաջորդ սերունդներին փոխանցել նախորդ սերնդի կատարած բացահայտումները, որպեսզի հաջորդ սերունդը տեղում չդոփի, անդադար նույն բացահայտումները չանի, կարողանա ավելի խորացնել իր աշխարհճանաչողությունը։ Նկատենք, որ բացահայտումներ անում են միայն անհատները։ Իսկ անհատի կյանքը անսահման չէ։ Անհատն իր սահմանափակ կյանքի ընթացքում չի կարող անսահման բացահայտումներ անել։ Ամեն անհատ կարող է միայն մի քանի քայլ առաջ մղել աշխարհճանաչողության սահմանները։
Մարդիկ սկսեցին կարդալ իմաստունների գրած գրքերը և կրթվել ու հարստանալ։ Հնում գրքերը շատ սահմանափակ էին և հիմնականում ուսմունքային դրույթներ էին պարունակում։ Մարդկանց լայն զանգվածների համար ուսմունքային դրույթների ուսուցանումը մատչելի ու հետաքրքիր դարձնելու համար, դրանք ներկայացվում էին երկխոսություններով և իրադարձություններով լի պատմությունների և էպոսների տեսքով։ Շատ ավելի ուշ, հատկապես տպագրության գյուտից հետո, սկսվեց տարբեր բնույթի զվարճալի պատմությունների, անգամ վեպերի արտադրությունը, որը սարի գագաթից ցած գլորվող ձնեգնդի պես, մեծացավ, արագացող արագացումով հասավ սողանքի, լցվեց մարդկանց գլխին ու իր անսահման ծավալի տակ թաղեց ամբողջ մարդկությանը։ Գրքերի քանակությունն այժմ այնպիսի ծավալների է հասել, որ մարդը ի վիճակի չէ կարդալ անգամ սեփական ազգի գրողների թողած գրական ժառանգությունը։ Մեր հայ ազգային գրականությունն այնքան մեծաքանակ չէ, որքան մյուս ազգերինը, այնուամենայնիվ, մեկ մարդու համար անհնար է կարդալ և ուսումնասիրել այդ ամենը, մանավանդ որ համացանցի հեղեղը ժամանակ չի թողնում այդ ուղղությամբ մտածելու համար։
Բայց կա ևս մեկ գործոն՝ մեր անսահման գոռոզությունը։ «Ինչպե՞ս թե գրիք կարդալ, ո՞ւմ գրածը, սեփական ազգակցի՞, այն էլ ժամանակակցի՞, էդ էր պակաս, էդ ո՞վ եղավ, որ կարդամ դրա գրածը, ես էլ կարամ գիրք գրեմ, ես էլ եմ համալսարան ավարտել, դա ինձանից ինչո՞վ ա ավել, որ», կկարդաս շատերի թունավոր հայացքներում, խոսքում և վարքում։ Եվ իրոք՝ շատերն են դիպլոմավոր, գրաճանաչ և այլն։ Կարդացած են։ Ճանաչում են հայտնի բանաստեղծներին։ Ծանոթ են նրանց գրական ժառանգությանը։ Ոմանք անգամ անգիր գիտեն նրանց որոշ հայտնի ստեղծագործություններ։ Հետևաբար կարող են և կրկնօրինակել։ Ու անում են։ Ամեն օր հեղեղի պես դաշտ են նետվում բանաստեղծություններ-մանաստեղծություններ և այլն։ Կարևոր չէ, ուսանելի ու կարևո՞ր է դրանց ասելիքը, թե՞ ոչ։ Միայն թե լցոնեն, «որքան շատ, այնքան լավ» նշանաբանով։ Համացանցում գրառումների, բացահայտումների, վերլուծությունների, սեփական կարդացածությունը, տեղեկացվածությունն ու ինտելեկտի փայլատակումները ցուցադրող գրառումների ու մեկնաբանությունների պակաս չկա։ Ամեն օր հայ օգտատերերը նորանոր նվաճումներ են գրանցում ու անձնական ռեկորդներ սահմանում սոցցանցերում։
Բայց դժբախտությունը միայն համացանցով չի սահմանափակվում։ Ամեն, իրեն հարգող «գրագետիկ», հարկ է համարում գիրք գրել։ Եվ որքան ծավալուն, այնքան լավ։ Չէ՞ որ անողոք մրցակցային դաշտում ինքնահաստատվելու, ուրիշների, նաև սեփական աչքում սեփական վարկը բարձրացնելու և բարձր պահելու խնդիր կա։ Դարձյալ՝ կարևոր չէ, թե ինչ կարևորության ասելիք ունեն, կամ ունե՞ն ընդհանրապես որևէ ասելիք, թե՞ ոչ։ Միայն թե գրեն ու գիրք սարքեն, մխրճեն ազգային գրականության նմուշների ցանկիի մեջ, խցկվեն հայ գրողների շարքերն ու անձեռակերտ հուշարձան դառնան հետագա սերունդների համար։ Եվ քանի որ շատ են նման գրող, ավելի ճիշտ՝ մրողները, նաև սեփական ազգակցի գրածը առանց կարդալու արհամարհող ու նվաստացնող գոռոզները, ապա ոչ ոք ոչինչ չի կարդում։ Ճիշտն ասած կարդալու արժանի շատ բան էլ չկա։ Ի՞նչը կարդան։ Քաղաք եկած, համալսարան ավարտած միլիոնավոր գեղացիների կյանքի պատմությո՞ւնը, հիշողություննե՞րը, այս կամ այն գրողի կամ բանաստեղծի ոճի ընդօրինակումնե՞րը, եթե չասենք կապկումը, թե՞ այս կամ այն գիտական ոլորտում ուսումնասիրությունները, որնք շատ դեպքերում պարզապես «հեծանիվ հորինել»-ուց շատ առաջ չեն, թե՞ հիանաս մեր անցյալի գրողների վեպերի միջակից ցածր որակի վերապատմումներով, կամ կիսաֆանտաստիկ պարզունակ ու զգացմունքային զեղումներով լի վեպերով, կամ գուցե հռոմեական անցյալի հոգեխախված ու այլանդակ կայսրերի կյանքի իրադարձությունների «գեղարվեստական» շարադրանքներով և այլն։ Հայ գրականության մեջ վերջին լուրջ ու լայնածավալ վեպը Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ»-ն է։ Ամեն դեպքում, մեծ ասելիք պարունակող գրական երկ չկա հայ գրականության մեջ, մանավանդ նախորդ դարավերջի և ընթացիկ ժամանակաշրջանի։ Հայ «մտավորականությունն ընդհանրապես ոչ մի ասելիք չունի. էլ ուր մնաց՝ կարևոր ասելիք, գոնե համազգային նշանակության ասելիք։ Համաշխարհային նշանակության ասելիքի մասին էլ չխոսենք։ Հայ «մտավորականությունը» գավառական մակարդակից չի կարող ավելին լինել։ Զարմանալու ոչինչ չկա։ Հայ գրող-մրողները գավառական ծագում ունեն։ Դրանց լավագույն նվաճումը օտար հեղինակների կամ մեր միջնադարյան անցյալի հեղինակների մտքերն ու ոճը կապկելն է եղել։ Գավառական ծագումը դեռ ոչինչ։ Գոնե անկեղծություն ունենային և գոռոզության բացակայություն, ինչպես Թումանյանը։ Քաղաքում ինքնահաստատվելու մոլուցքով տարված, ամեն ինչի ընդունակ գեղաբարո, լավագուն դեպքում քաղքենի, զանգվածը միայն աղտոտում ու հետ է պահում հայ գրականության ու հայ մտքի առաջընթացը։
Հետրևաբար շատ մեղադրելու չէ, որ աճող սերնդին պատկանող որոշ եզակի երիտասարդներ, որքան էլ ցանկանան, միևնույն է, մրցունակ հայ գրականություն չեն կարող գտնել։ Ստիպված կա՛մ Գուրջիև են կարդում, կա՛մ Մարկես, կա՛մ Կոելո։
Ու երբ առաջարկում ես կարդալ, անգամ պատրաստ էս նվիրել գրածդ վեպը, ոչ մի հետաքրքրություն չի առաջանում ոչ մեկի մոտ, քանի որ հայ գրականությունը և հայ գրողները գավառական, միջակից ցածր աստիճանի համբավ են վաստակել հայ ժողովրդի մոտ։ Ճիշտ է՝ ընթերցողների քանակը շատ ավելի է պակասել վերջին տասնամյակում։ Սխալված չեմ լինի եթե ասեմ, որ ընդհանրապես չկա որևէ մեկը, ով հետաքրքրվի որևե բան կարդալ հայ գրականությունից, մանավանդ ժամանակակից հեղինակի որևէ գործ։ Անգամ նրանք, ովքեր ձեռք են բերել ու կարդացել վեպիս առաջին հատորն ու հիացմունքի արձագանքներ են ուղղել ինձ, այժմ չեն էլ ուզում նվեր ստանալ երկրորդ հատորը։ 2013 թվականից ի վեր աղետալի անկում... Ուրիշ կերպ անհնար է որակել երևույթը։ Փաստորեն, որքան շատանում են գրամոլները, այնքան պակասում են ընթերցողները։ Գրամոլ միջակությունները, հետևաբար, այնպիսի ահռելի և բազմակողմանի վնաս են պատճառել, որ գուցե երբևք հնարավոր չլինի դասակարգել ու ներկայացնել այն։ Իրենց միջակություններով ու ինքնագովազդով էթերը աղտոտելուց և արժեքավոր ստեղծագործությունները ստվերելուց, եթե չասենք սև տապանաքարի տակ թաղելուց, բացի սասանել ու ջարդուփշուր են արել հայ ընթերցողի հայ գրականության և սեփական ազգի հանդեպ ակնածանքն ու հարգանքը։
Իմ «Վերածնունդ» վեպի երկրորդ հատորում շատ ավելի մանրամասն եմ ներկայացրել հայ գրող-մրողների կողմից հայ ազգին ու գրականությանը պատճառած վնասի բնույթն ու ծավալը։
Գյուղից քաղաք ներհոսքը բնական գործընթաց է, սակայն չի կարելի թույլ տալ, որ գյուղացին միանգամաից բարձրագույն դիպլոմ ձեռք բերի և մրցավազքի ու պայքարի մեջ մտնի քաղաքաբնակ ինտելեկտուալների հետ։ Այդ պայքարը իր էությամբ հակազգային է ու շատ կործանարար, մանավանդ երբ քաղաքացի ինտելեկտուալները հավասարի պես են վերաբերվում գյուղացիներին։ Ճիշտ են ասում, որ ստորակարգ արարածները, երբ հարգանքով ես վերաբերվում, նստում են գլխիդ, և այլևս ոչ ոք չի կարող դրանց իրենց տեղը վերադարձնել։
©Դավիթ Միրզոյան. 22 Ապրիլ, 2023թ.

Monday, November 6, 2023

ՈՐ ԼԱՎ ԱՍԵՆՔ ԼԱՎ ԿԼԻՆԻ՞

Երկիրը շտկելու ձեր բոլոր առաջարկները՝ սահմաններն ամրապնդելուց, Արցախի խնդրի վերջնական լուծումից մինչև սեփական արտադրության զենք ու զինամթերք ունենալը, պատմամշակութային հուշարձանների և մատենադարանների պաշտպանություն և այլն (չնայած՝ շատ բան կա, որ չեք մտածել), հնարավոր է միայն երկրի համար հոգատար իշխանության դեպքում։ Մինչև սա չընդունեք, ձեր բոլոր բաղձանքներն այդպես էլ կմնան օդում, և շատ շուտով անիմաստ կդառնան, որովհետև չեք ունենա ո'չ պատմամշակութային հուշարձաններ, ո'չ մատենադարաններ, ո'չ թանգարաններ, ո'չ էլ իհարկե արդյունաբերություն։ Ինչպե՞ս։ Ուկրաինայի օրինակով։ Պա՞րզ է։

Ու հիշեք՝ «լավ ասենք, որ լավ լինի»-ով խնդիրներ չեն լուծվում, դրանով պարզապես բարձրանում է մարդու տրամադրությունը։ Հիշեք նաև, որ խնդիրը կարող է լուծվել միայն, երբ պարզորոշ տեսնում ես այն և դասակարգում պատճառները։ Հարկավ ամեն խնդիր ունի և' հիմնարար պատճառներ, և' ածանցյալ պատճառներ։ Պարզ ասած՝ չի կարելի խառնել հիմնարար և ածանցյալ պատճառները, կամ ընդհանրապես պատճառներ չտեսնել։ Ոմանք վատանում են, որ բացահայտում ու դասակարգում եմ մեր համազգային խնդիրներն ու դրանց պատճառները։ Իրենց բառերով ասած «աղ եմ լցնում մեր վերքերի վրա»։ Անգամ սպառնալիքներ եմ ստանում թե՝ «աղի հանք կլցնեն իմ վերքերի վրա»։ Միայն ժպտում եմ, որովհետև լավը տեսնելն ու լավի հույսով ապրելը մեր ազգային խնդիրների պատճառերից մեկն է, մեր ազգային հիվանդությունը։ Իսկ «աղի հանքով» արձագանքելը արդեն ոչ միայն բորենու սպառնալիք է, այլև մտավոր հաշմանդամության նշան, որը ևս համազգային խնդիր է։
«Վերքը աղով են բուժում, ոչ թե շաքարով» աֆորիզմս ծնվեց ի պատասխան որոշ «շաքարասեր» ընթերցողներիս հարձակումների։ ©Դավիթ Միրզոյան. 06 Նոյեմբեր, 2022 թ.

ԽՈՍՔ և ԳՈՐԾ

Նրանք, ովքեր կարծում են, թե խոսելը անօգուտ բան է, թե պետք է «գործել, գործել, գործել», չեն նկատե՞լ, որ հաճախ կառչում են ինչ-որ մեկի խոսքից, մեծ պատմություն սարքում... ամեն դեպքում հսկա նշանակություն են տալիս նրա խոսքին։ Փաստորեն կրկնակի ստանդարտներ են կիրառում, շահադիտական նպատակով իհարկե։ Մե'կ գործն են արժևորում, երբ ուզում են ասողին տեղից հանել ու փողոց ուղարկել «գործելու», մե'կ էլ խոսքին են անսահաման նշանակություն տալիս, կառչում են անգամ մեկ «անզգույշ» բառից և ամեն ինչ անում խոսքի հեղինակին ի ցույց դնելու և պախարակելու համար, երբեմն էլ գործը հասցնում հաշվեհարդարի սպառալիքների, անգամ հենց հաշվեհարդարի։

Ինչևէ... կողմնորոշվեք պարոնայք։ Գո՞րծն է ավելի կարևոր, թե՞ խոսքը։
Պարզաբանեմ, քանի որ դուք դա չեք անի։ Հավասարապես կարևոր են և՛ գործը, և՛ խոսքը, անկեղծ խոսքը, իհարկե։ Երկուսից էլ երևում է մարդու միտումը։ Վերջապես՝ մարդուն բնորոշում է նրա միտումը, այլ ոչ թե արարքն ու խոսքը։ Մարդու խոսքից ու գործից հնարավոր է կռահել նրա միտումների մասին, բայց միայն կռահել, լիովին գաղափար կազմել հնարավոր չէ, քանի որ խոսքը, նաև գործը շատ հաճախ լիովին չեն ներկայացնում մարդու միտքն ու միտումները, մանավանդ երբ ընկալվում են առանձին, ինչպես ասում են՝ «կոնտեքստից հանված»։
Երբ Քրիստոսն ասում էր՝ «իրենց գործերով կճանաչեք մարդկանց», նկատի ուներ իր ժամանակվա կրոնավորներին, պետական պաշտոնյաներին և այլն ընդհուպ մինչև հասարակ մարդկանց։ Քրիստոսի ժամանակ մտավորականություն չկար։ Մեր ժամանակներն ուրիշ են։ Այժմ կա'ն մտավորականներ։ Հետևաբար Քրիստոսի չափորոշիչը՝ «իրենց գործերով կճանաչեք մարդկանց» չի կարելի կիրառել բոլորի հանդեպ հավասարապես։ Այն, ամեն դեպքում, կիրառելի չէ մտավորականների հանդեպ։ Մտավորականի գործը նրա խոսքն է՝ ասելիքը, խրատը, պարզաբանումը, բացատրությունը, կանխատեսումները և այլն։
Մեր իրականության մեջ պարզապես պետք է ճանաչել սեփական ազգի մտավորականներին։ Բայց դրա համար պետք է նախ ընդունել, որ նրանք կան, քանի որ չեն կարող չլինել։ Պետք է ընդունել նաև այն, որ բոլորը հավասար չեն իրենց ինտելեկտով, անգամ եթե բոլորն էլ ինտելեկտուալ հեռախոսներ ունեն։ Հեռախոսը չի ավելացնում մարդու ինտելեկտը։ Համացանցից օգտվելու հնարավորությունը՝ ևս։ Պետք է ընդունել նաև, որ մտավորականների մեջ ևս բոլորը հավասար չեն իրենց ինտելեկտով, բանիմացությամբ, իմաստնությամբ, նվաճումներով և այլն։ Պարզ ասած մտավորականների մեջ ևս կա հիերարխիա։
Մեծագույն սխալ է սեփական մտքում բոլորին հավասարեցնել և, հաշվի չառնելով ո'չ տարիքային, ո'չ կրթական, ո'չ էլ որևէ այլ գործոն, վերաբերվել հավասարի պես, կամ անհարգալից և այլն։
Պարզ ասած՝ նախքան որևէ մեկին դիմելը փորձեք ճանաչել՝ ում հետ գործ ունեք։ Ովքեր այսուհետև կարհամարհեն նախազգուշացումս և կշարունակեն ինձ իրենց հավասար համարել և դիմել ինձ իրենց մակարդակին համապատասխան փողոցային դիմելաոճով, ապա միանգամից կարգելափակվեն։ Կարգելափակվեն նաև ցինիկ, հետևաբար անպատասխանատու երևույթները։ Մարդու լեզուն չի պտտվում դրանց մարդ անվանի։
©Դավիթ Միրզոյան. 06 Նոյեմբեր, 2022 թ.

Saturday, November 4, 2023

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այլևս իմաստ չունի որևէ խորհուրդ ու խրատ տալ ձեզ, կամ որևէ կանխաեսում հնչեցնել։ Դուք կործանման դատապարված ազգ եք։ Վաղուց անցել եք «ռուբիկոնն» ու հետդարձի ճանապարհ չունեք։ Արդեն շատ ուշ է։ Հիմա արդեն կարևոր չէ, թե ով է մեղավոր՝ դու՞ք, թե՞ ձեր մտավորական կոչվածները։ Դուք կարող եք արդարանալ, թե ձեր մտավորականները ձեզ ոչինչ չեն սովորեցրել, ձեր մտավորականներն էլ կարող են արդարանալ, թե իրե'նց ոչ ոք ոչինչ չի սովորեցրել, որ արել են այն, ինչ կարողացել են սովեական պայմաններում և այլն։ Իհարկե ճիշտ է։ Սովետական տարիների ռեժիմը կոտորեց որոշ ինտելեկուալ պոենցիալ ունեցող մարդկանց, գյուղերից հանեց ու քաղաք բերեց իրեն հնազանդ միջակությունների ու այդպիսով գլխատեց ազգին։ Գյուղերից դեպի քաղաք ներհոսքը գնալով ահագնացավ ու ցավոք այդ հեղեղը նորմալանալու ոչ մի միտում չունի։ Լցվում են ու լցվում։ Բոլորից բարձր են բղավում։ Քաղաքական ու ֆինանսական ոհմակներ են կազմում և իշխանության ձգտում։ Գյուղից դեպի քաղաք հեղեղի կործանարար հետևանքները բոլոր ազգերին են վնասել ու վնասում։ Դա համաշխարհային միտում է։ Մենք ոչնչով չենք արբերվում։ Սակայն պետք է նկատենք, որ ամենավատ իրավիճակում մենք ենք՝ պատերազմ, բնաջնջման վտանգ և այլն։ Ինչ վերաբերում է մեղավորությանը, ապա բոլորդ եք մեղավոր՝ ձեր մտավորական կոչվածները պարզապես գեղացի քաղքենիներ են եղել, դուք էլ գոռոզ ու տգետ սրիկաներ եք։ Սրիկաներ, որովհեև դիտավորյալ կերպով չեք ընդունել ձեզ ուղղված խորհուրդն ու խրատը, մեծ ու փոքր չեք ճանաչել, որ արնակալած աչքերով ու կոկորդ պատռելով ձեր անձնական շահն եք առաջ տարել, իշխանության եք մղվել և այլն։
Բայց սկսենք սկզբից։ Չնայած՝ մանրամասն ներկայացրել եմ իմ «Վերածնունդ» վեպում, բայց անհրաժեշություն կա ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ, որովհետև դուք «մոռացկոտ» արարածներ եք։ Չակերտների մեջ, որովհետև իրականում մոռացկոտ չեք, եթե ձեր անձնական շահին է վերաբերում։ Դուք «մոռացկոտ» եք դառնում, երբ ձեզ խրատող, ճշմարիտ ուղու վրա բերող, պատասխանատվության տակ դնող բացահայտումներ են ներկայացվում։
Բուն ասելիքիս՝ ձեր դժբախտությունների ժամանակագրությանը, անցնելով, ևս մեկ անգամ շեշտեմ, որ մտավորականություն չեք ունեցել։ Եթե սովետական տարիներից առաջ որոշ շարժ էր նկատվում հայ իրականության մեջ՝ Խաչատուր Աբովյանը փորձում էր հայ գրականություն ձևավորել, Մուրացանն ու Րաֆֆին փորձում էին շարունակել գործը, Սունդուկյանն ու Շիրվանզադեն ևս, Թումանյանը պոեզիան բարձրացնում էր աննախադեպ աստիճանների և այլն, ապա սովետական տարիները հայ գրականության գերեզմանափորը դարձան։ Ճիշտ է՝ գյուղից դեպի քաղաք հորդող հեղեղի մեջ մի քանի տաղանդավոր գրողներ ու արվեսագետներ եղան, սակայն ոչ մեկը չկարողացավ իսկական մտավորական դառնալ։ Հիշեցնում եմ, որ մավորականը միայն գրողն ու նկարիչը չէ, կամ երաժիշտն ու դերասանը։ Մտավորականը ազգի ճակատագրով մահոգված անհատն է, իր ազգի ուսմունքի գիտակն ու սերմնացանը։ Սովեական տարիներին ազգային ուսմունքից ոչ ոք գաղափար չուներ, մքովն էլ չէր անցնում, որ գուցե կա, պիտի որ լինի նման բան։ Այժմ ևս ոչ ոք չի հասկանում, որ մենք անուսմունք ժողովուրդ ենք ու որ հենց դա է մեր բոլոր դժբախությունների պատճառը։ Չի հասկանում, չնայած տարիներ շարունակ գրում ու բացատրում եմ։
Ուսանող ժամանակ ես՝ ինքս, դեռ գաղափար չունեի ազգային ուսմունքից։ Հետո, երբ եկավ ղարաբաղյան շարժումը և ժողովուրդը փողոց դուրս եկավ, հասկացա, որ ինչ-որ մեծ ու կարևոր բան պակասում է մեր ազգին։ Երբ սկսվեց պատերազմը ու երկիրը անցավ սրիկաների ձեռքը, հասկացա, որ մեր երկիրը կործանման է դատապարտված։ Այս ամենը ստիպեց ինձ որոնել ու ի վերջո գտնել մեր բոլոր խնդիրների պատճառը։ Պարզվեց դա ազգային ուսմունքի բացակայությունն է, հատկապես՝ որ մենք ազգովի ոչ մի սկզբունք չունենք, ոչ էլ արժեքներ, իհարկե։ Այդ ամենը կորցրել էինք դեռ 3500 տարի առաջ, հետո ենթարկվել էինք տարբեր ուսմունքների ու կրոնների ազդեցություններին և զբաղվում էինք միայն ինքնապաշտպանությամբ։ 301-ին մուտք գործած կրոնը քարը քարին չթողեց այն ամենից, ինչ կարողացել էինք վերականգնել կամ վերստեղծել։ Դրանից հետո սև դարաշրջան սկսվեց մեր պամության մեջ, որը ցավոք, ավարտվում է մեր ազգի վերացումով։
Մեր ազգային ուսմունքի բացահայտումը իմ ամենամեծ նվաճումն եմ համարում։ Շատ իրադարձություններ նպաստեցին, որ հանգեմ ազգային ուսմունքի գաղափարին և ի վերջո բացահայտեմ այդ ուսմունքի էությունը։ Բայց ամենակարևորը ներքին մղումն էր՝ գտնել խնդրի լուծումը, բացահայտել սկզբնապատճառը։ Երբ բացահայտեցի, որ ուսմունքի բացակայությունն է պատճառը, դրանից հետո ուսմունքի բուն էությունը գտնելը շատ դժվար չէր՝ հարկավոր էր միայն նայել ներս՝ սեփական գենեիկ կոդին և գրի առնել տարիներ շարունակ նրա թելադրած մտքերն ու գաղափարները։
Սկզբում ամենակարևորները ի մի հավաքեցի «Արարչական օրենքների» տեսքով, հետո կազմեցի Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությունը, որտեղ ամրագրեցի ամենակարևոր սկզբունքները, արժեքներն ու անելիքները, նաև օրենքներն ու նպատակները, ընդհուպ մինչև գերնպատակը։ Հետո գրեցի «Վերածնունդ» վեպս, ներկայացնելու համար ապագա միապեական Հայաստանը, Համայն Հայոց Արքայի կերպարն ու նրա գործունեությունը։
2010 թվականից ի վեր համացանցում իմ գրառումներով, հոդվածներով ու մեկնաբանություններով տարածում եմ գաղափարներս։ Հատվածներով ներկայացրել եմ կազմածս սահմանադրությունը և այլն։ Ցավոք, դեռ եզակի են իմ գաղափարների հետևորդները անգամ այն բանից հետո, երբ ներկայացրել եմ իշխանափոխության հասնելու իմ մարտավարույունը և Համայն Հայոց Արքայի առաջին մի քանի տարիների գործողությունների ծրագիրը։
Մարդիկ հիմնականում ականջ չեն դնում իմ ասելիքին ու արհամարհում են իմ նախազգուշացումներն ու կանխատեսումները։ Ավելի քան տաս տարի առաջ եմ ասել, որ գենոցիդ է մոտենում։ 2023-ի Սեպտեմբերին այն տեղի ունեցավ՝ հայաթափվեց ամբողջ Արցախը։ 2016-ին հայտարարեցի, որ պատերազմը Սերժ Սարգսյանն էր կազմակերպել, «գրավյալ արածքները» հանձնելու նպաակով։ Միայն մի քանի տարի հետո հասկացաք, այն էլ՝ ոչ բոլորդ։ 2018-ի Ապրիլի կեսերից աղաղակում էի, որ չի կարելի իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, որ իրականում «քոռն» է գալիս իշխանության, որպեսզի անի այն, ինչ չի հասցրել իր իշխանության օրոք։ Հինգ տարի հետո, հուսով եմ, գոնե հասկացաք։ 2018-ի Մայիսի 2-ին գրեցի, թե ինչեր են լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Բոլոր ասածներս իրականացան։ 2022-ի Դեկեմբերի 9-ին հայարարեցի, որ ազգովի 1000 օր ժամանակ ունենք մինչև երկրի իսպառ վերացումը։ Հետհաշվարկ սկսեցի ու գրեցի որ 2023-ին հայաթափվելու է Արցախը, 2024-ին Սյունիքը, իսկ 2025-ին թուրքերը մտնելու են Երևան։ Առաջինն արդեն կատարվել է։ Մնացածը միայն ժամանակի հարց է։
Հիմա գանք մեղավորության խնդրին։ Դուք մեղավոր եք այն բանի համար, որ տեսնելով, որ բոլոր կանխաեսումներս իրականանում են, շարունակում եք արհամարհել ասածներս։ Դուք ընդհանրապես ամեն ինչ մերժող ու ձեր շուրջը մահ սփռող գոռոզություն ունեցող ազգ եք, և հենց այդ պատճառով էլ կոտորվելու եք ձեր իսկ տանը։ Այդպես տիեզերքը պատժում է մարդկության ամենամեծ արատը՝ գոռոզությունը։
©Դավիթ Միրզոյան. 4 Նոյեմբեր, 2023թ.

Friday, November 3, 2023

ՔԱՔԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի կառավարման (ընտրություններ-մընտրություններ և այլն) հարցում Ժողովրդի կրավորական կեցվածքը բացատրելի է և բնական։ Ժողովուրդը չպիտի մասնակցի պետության կառավարմանը։ Դա ժողովրդի գործը չէ։ Ժողովրդի գործը սեփական անձի և ընտանիքի մասին հոգալն է, առավելագույնը՝ սեփական գերդաստանը կառավարելը, իսկ ամենակարևորը՝ բերք ու բարիք արարելը։ Հետևաբար մեր ժողովուրդը, իր անձնականի և ընտանիքի վրա սևեռված, մեծ կարևորություն չի տվել այն բանին, թե ով կկառավարի երկիրը և այլն։ Ովքեր էլ որ ջանադրաբար ներգրավվել են ընտրությունների գործընթացներում և ընդհանրապես ոտով գլխով ընկղմված են եղել այս կամ այն քաղաքական ուժի ծրագրերում, դա արել են հիմնականում անձնական շահ հետապնդելով՝ պաշտոն-մաշտոն, դրա հետ եկող ազգային գանձարանի անպատիժ կողոպուտի հնարավորություն, կուսակցական ոհմակի կողմից պաշտպանություն և այլն։

Ժողորդի նման անտարբերությունը (որն իրականում մեղադրելու չէ) բերել է նրան, որ երկրի ղեկին մշտապես հայտնվել են «անհայտ» աղբյուրներից սնվող քաղաքական բախտախնդիրները։ Բացառություններ չկան։ Ոչ ոք իր ու իր ընտանիքի բարեկեցությոան համար անհրաժեշտ գումարներն ու ժամանակը չի զոհաբերի մի գործունեության վրա, որի բարենպաստ արդյունքի մեջ լիարժեք վստահություն չունի, իրեն ու իր ընտանիքին սովի չի մատնի ուրիշների համար։ Պարզ ասած՝ բոլոր քաղաքական կուսակցություններն ու կուսակցականները, կամ դրանց սպասարկող լրագրողներն ու աջակիցները ֆինանսավորվել ու դեռ շարունակում են ֆինանսավորվել դրսից, որպես կանոն թշնամի ուժերի կողմից։ Օրինակ՝ ոչ ոք իր անձնական միջոցների հաշվին չի կերակրի փողոցի ցուցարարներին, մանավանդ՝ խորովածով։
Համոզված եմ, որ այս անգամ ևս իշխանության են անցնելու օտար, թշնամական ուժերի կողմից ֆինանսավորվող տարրեր և շարունակելու են երկիրը տանել հայաթափման ու վերացման։ Մի խոսքով՝ ժողովրդի մասին մտածող չկա։ Մեր փրկության խնդիրը մե'ր խնդիրն է։ Եթե ուզում եք փրկվել անձնապես, կամ փրկել ձեր ընտանիքներն ու հարազատներին, ապա նախ պետք է այդ գործը վերցնեք ձեր ձեռքը, հետո՝ պետք է հաշվի առնեք, որ դրսում փրկություն չկա, քանի որ ամբողջ դուրսը մեր թշնամու հսկողության տակ է։ Միակ տեղը որ կարող ենք ինքնապաշտպանություն կազմակերպել, մեր երկիրն է։ Այն կարող եք համարել միջնաբերդ, որը ցավոք վերից վար լի է թշնամիներով ու թշնամիների գործակալներով։ Նման պայմաններում հարկավոր է գործել մտածված։ Չի կարելի հռե-կոպալի փողոց դուրս գալ, մանավանդ երբ բավարար թվով միաբանված զանգված չկա։ Պետք է նախ միաբանվել մեկ գաղափարի շուրջը և շարունակել հետևորդներ հավաքել։ Մնացած քայլերի մասին ավելի մանրամասն կարելի է հետո խոսել։ Եթե կա խնդիր, ապա կա նաև լուծումը։ Հիշեք նաև, որ կախարդական դեղահաբ չկա։ Ցանկացած օրգանիզմի ապաքինումը գործընթաց է և այն պետք է առաջ տանել հետևողականորեն։
Միայն չասեք՝ «ժամանակ չկա»։ Արդեն մի քանի տասնամյակ է, դա եմ լսում։ Եվ հանկարծ չփորձեք հորդորել ինձ փողոց դուրս գալ, ուրիշներից բարձր բղավելու կամ ուրիշների խոստումներից բարձր խոստումներ բարձրաձայնելու համար։ Դա մահացու վիրավորանք է։ Ինչ վերաբերում է խոստումներին՝ ես խոստումներ ևս չեմ տալիս։ Իմ միակ խոստումը ամրագրված է իմ կազմած Հայաստանի Թագավորության Ազգային սահմանադրության մեջ՝ կառավարել ըստ ազգային ուսմունքի և սահմանադրության։
©Դավիթ Միրզոյան. 03 Նոյեմբեր, 2022 թ.

ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց մեծամասնությունը միջակություններ են։ Մնացածի մեծամասնությունը ստորակարգ արարածներ։ Միայն շատ աննկատ փոքրամասնությունն է իմաստուն ի ծնե, իր գենետիկ կոդով։
Իմաստուններն իրենց հեռու են պահում երկրային կայնքի ունայն իրարանցումից, այդ ամենը նույնիսկ վնասակար համարելով։
Առնետների մրցավազքի մեջ են մտնում հիմնականում ստորակարգ արարածներն ու միջակությունները, ոհմակներ կազմած ու գլխապատառ։ Հետևաբար հիմնականում նրանք են հասնում նվաճումների տնտեսական, ֆինանսական ու իշխանական բոլոր ոլորտներում ու աստիճաններում։ Ու զարմանալի չէ, որ արվեստի ոլորտը լի է անճաշակ, հաճախ էլ իմաստազուրկ տհասություններով։ Միանգամայն բացատրելի է, թե ինչու են գումարներ ծախսվում անօգուտ, անկապ ու անկարևոր ծրագրերի վրա, ինչու են բոլոր տնտեսական ու ֆինանսական ձեռնարկումները միայն զզվանք պատճառում, ինչու են կառուցվում անդեմ ու անիմաստ շինություններ, ինչու են «ստեղծվում» նողկանք առաջացնող ֆիլմեր, հեռուստահաղորդումներ և այլն։
Իմաստուն մարդիկ խորը հիասթափությամբ, երբեմն էլ զայրույթով, են հետևում այս ամենին, միանգամայն անկարող փոխել որևէ բան։
Որպեսզի որևէ բան փոխվի դեպի լավը, ապա երկիրը պիտի կառավարեն իմաստունները։ Իշխանությունը գրաված տորակարգ արարածների ոհմակները իրենց միշտ ստորադաս են համարելու դրսի ուժերի հանդեպ ու ենթարկվելու են նրանց թելադրած «ճաշակին», տնտեսական ու ֆինանսական ոլորտի պահանջներին ու դրանով ջնջելու են ու վերացնեն ամեն ազգային։
Հետևաբար ստորակարգ ու միջակ ինտելեկտի տեր արարածների իշխանությունը ազգին տանելու է դեպի անխուսափելի վախճան։
Ցավալիորեն աղմուկ աղաղակն այն աստիճանի բարձր է ու քաոսային, որ նույնիսկ ընդունակ մարդիկ անկարող են նկատել ու ճանաչել իսկապես արժանավոր մեկին։ Կա նաև գոռոզության գործոնն իհարկե։
Ինչևէ, սթափվել է պետք։ Իմաստուն ու արիստոկրատ մարդիկ պետք է համախմբվեն իրենք իրենց ու իրենց սերունդներին, նաև բոլոր տհաս միջակություններին անխուսափելի կործանումից փրկելու համար։
ԴՍ