Sunday, September 22, 2019

ԱՐԱՏԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՏԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեր դռան շեմից այն կողմ ամեն ինչի հանդեպ մեր ան-տարբերության, անպատասխանատվության, անփութութ-յան, հաճախ էլ թշնամական վերաբերմունքի, ընդհանրա-պես մեզանում արմատացած, առնել-թռնելու, վնասել-հե-ռանալու, խաբել-փախնելու, ուտել-մնդռելու, կեղտոտել-չը-մաքրելու և այլ արատավոր երևույթներ ամենևին էլ պե-տականության կորստի, կամ քոչվոր ցեղերի հարևանութ-յամբ մեր ապրելու հետևանք չեն։

Մենք մշտապես միատարր երկիր ենք եղել ու դեռ ենք։ Մեզանում շատ չնչին է եղել այլազգի քոչվորների ներկա-յութ-յունը, որոնցից իբր ընդօրինակել ենք մեր քոչվորա-յին մենտալիտետը։ Քոչվոր համարվող, հիմնականում քըր-դական ցեղերը ապրել են առանձին, հեռու բարձրադիր գոտիներում, մեկուսացած համայնքներով ու շատ չեն շըփ-վել մեր նախնիների հետ։ Ամեն դեպքում՝ միախառնված չեն ապրել նրանց հետ։ Հայկական գյուղերն, իրենց հեր-թին, առանձին ու մեկուսացած համայնքներ են եղել ու ապրել են իրենց նախնիներից ժառանգած նահապետա-կան կարգով։ Անգամ հազար տարվա պետականության կորուստը ոչնչով չէր խախտել հայ ավանդական նահապե-տական ընտանիքի, գերդաստանի ու համայնքի վաղնջա-կան կացութաձևը։ Մեր նախնյաց նահապետական մշա-կույթը համարյա անփոփոխ կերպով պահպանվել էր հա-զար տարի շարունակ, մեր պետականության անկումից հետո, ընդհուպ մինչև Մեծ Եղեռնը։

Մեծ Եղեռնը ահռելի մեծ հարված հասցրեց մեզ։ Մենք կորցրեցինք ոչ միայն մեր ազգի մեծ մասին ու մեր տա-րածքները, այլ նաև՝ մեր մշակույթը, վերածվելով անուս-մունք ու անսկզբունքային սովորական մի ժողովրդի։ Մեր ազգի վերը թվարկածս բոլոր արատավոր հատկություննե-րը մենք ձեռք ենք բերել մեծ բռնագաղթի ճանապարհին։ Վաղվա օրվա հանդեպ մեր վախն ու անորոշությունը, միմ-յանց հանդեպ մեր անվստահությունն ու թշնամանքը և այլն ամենևին էլ քոչվորային չեն, այլ ձևավորվել են մեր բռնագաղթի ճանապարհին ու դեռ շարունակում են աճել։

Քոչվորները միմյանց հանդեպ անվստահություն ու թշնա-մանք չունեն. որևէ քոչվոր համայնքի գոյատևումը մեծա-պես կախված է նրա բոլոր անդամների միահամուռ ու փոխհամաձայնեցված գործողություններից, ընդհանրապես՝ միմյանց հետ սերտ համագործակցությունից, պարզ ու ան-թաքույց
հաղորդակցությունից, ընդհանուր շահի շուրջ հա-մախմբված ու անկեղծ փոխհարաբերություններից, հատ-կապես՝ ընդհանուր վտանգի դեպքում միավորվելուց ու ձեռք-ձեռքի միահամուռ գործելուց՝ առանց գլուխ պահելու և պատասխանատվությունից խուսափելու։

Ուրեմն մեր եսապաշտությունը, անմիաբանությունը, միմ-յանց հանդեպ անվստահությունն ու թշնամանքը, միմյան-ցից բան թաքցնելու, միմյանց խաբելու և վնասելու արա-տավոր հոգեբանությունը, հատկապես ընդհանուր վտանգի դեպքում չմիավորվելու, ընդհանրապես գլուխ պահելու, պատասխանատվությունից խուսափելու և հատկապես
«մեր դռան շեմից էն կողմ թեկուզ երկրաշարժ» մշակույթը մենք չենք ընդօրինակել քոչվորներից հենց միայն այն պարզ պատճառով, որ այդ ամենն ամենևին էլ քոչվորային չէ։ Մեր արատավոր հոգեբանությունը մենք ձեռք ենք բե-րել մեր բռնագաղթի ճանապարհին։ Բռնագաղթի ճանա-պարհի՛ն են մարդիկ ինքնապահպանման բնազով կորցը-նում իրենց արժեհամակարգը, դառնում եսապաշտ, ոչ մե-կին չվստահող ու ամեն գնով սեփական կաշին փրկելու մղումով տոգորված սովորական կենդանիներ, կամ այլ կերպ ասած՝ մարդկային կերպարանքով գազաններ։ Հե-տևաբար՝ մեզանում ազգային ուսմունքի բացակայության պատճառը ոչ թե պետականության կորուստն է եղել կամ հազարամյակներ շարունակ անմտավորական իրականութ-յունը, այլ Մեծ եղեռնի սարսափելի իրողությունն իր զան-գըվածային սպանություններով, խոշտանգումներով, կողո-պուտով, բռնագաղթով ու փախեփախով։ Մեծ Եղե՛ռնը, փաստորեն, քարուքանդ արեց հազարամյակներ շարունակ մեր ազգային ուսմունքի հիման վրա ձևավորված մեր վա-ղընջական նահապետական մշակույթն ու մեզ դարձրեց անուսմունք ու անմշակույթ գազանների հավաքածու։ Ցա-վոք, միայն հոյոց լեզուն գործածելու շնորհիով է որ հայ ենք համարվում։ Սա է պատճառը, որ օտար ափերում հայտնված ու հայերեն չիմացող մեր ազգակցին արդեն հայ չենք համարում։ Եվ իրոք՝ եթե չլինի նրանց հայրե-նասիրությունը կամ թեկուզ Հայաստանի հանդեպ նրանց հետաքրքրությունը, ապա հայերեն չիմացող մեր ֆրանսա-հայ ազգակիցը ոչնչով չի տարբերվի ֆրանսիացուց, ռու-սահայը ռուսից, պարսկահայը պարսիկից, արաբահայը արաբից և այլն։ Հայաստանաբնակն էլ հայ է համարվում միայն իր հայերենի գործածության շնորհիվ. պարտադիր չէ, որ հայրենասեր լինի նա, կամ գոնե՝ հոգատար իր երկրի հանդեպ. Եթե հայերեն է խոսում ու միաժամանակ ապրում Հայաստանում, ապա հայ է, ու վերջ. նրա հայ լինելը քննարկման թեմա լինել չի կարող, նույնիսկ եթե նա անխնա է վարվում այն տարածքի հանդեպ, որտեղ ապրում է, աղտոտում է ու փչացնում, թունավորում ու ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում այդ ամենի համար։

Հողի ու ջրի, ընդհանրապես շրջակա միջավայրի հանդեպ անտարբերությունը ևս բռնագաղթի հետևանքն է։ Օտար ճանապարհներին հայտնվելով, մարդ կորցնում է իր դա-րեր շարունակ ձևավորված կապերն իրեն ծանոթ ու հա-րազատ միջավայրի հետ ու ներփակվում, մեկուսանում, ամեն դեպքում չի հասցնում կապվել իր բռնագաղթի ճա-նապարհի միջավայրին, քանի որ այն ամեն օր, ամեն ժամ փոփոխվում է։ Ինչպե՞ս կարելի է հարազատ համարել ու կապվել մի միջավայի, որը հաջորդ օրն ուրիշ է լինելու, խորթ ու անհյուրընկալ։ Մեծ եղեռնի զարհուրելի իրողու-թյունն իր դրոշմով այնքան խորը հետք է թողել մեր ժո-ղովրդի գենետիկ կոդում, որ բարենպաստ պայմաններում հայտնվելու դեպքում անգամ, սերունդներ են պետք ձեր-բազատվելու ստացած վերքերից ու վերականգնելու ապա-հով, ապագայի հանդեպ վստահ, նստակյաց մարդու հոգե-բանություն։

Մեծ Եղեռնի բռնագաղթի ճանապարհի՛ն ենք ձեռք բերել մեր ներփակվելու, մեկուսանակու, մեր անձնական տիրույ-թից այն կողմ ոչինչ չընդունելու, մեր անձնականից բացի ուրիշ ոչինչ կարևոր չհամարելու, անգամ մեր գտնվելու վայրին չկապվելու, այն օտար ու ժամանակավոր համարե-լու, հետևաբար շրջակա միջավայրի ու մարդկանց հանդեպ որևէ պատասխանատվություն չստանձնելու մահաբեր մեն-տալիտետը։ Մեր եսապաշտական մենտալիտետը ձևավոր-վելուն իհարկե նպաստել է ու դեռ շարունակում է նպաս-տել մեր երկրի թշնամիներով շրջապատված, շարունակա-կան անկայուն իրավիճակն ու հատկապես մեր ղեկավար-ների ժամանակավոր բնույթը, բայց ավելի շատ այն, որ ինչպես բռնագաղթի ճանապարհին, այնպես էլ ներկայումս մենք ազգովի չենք ունեցել ու դեռ չունենք ազգանվեր, սրտացավ ու հիմնական ղեկավար։

Ցավալիորեն, երկիրում առկա դեմոկրատական կառավա-րումը ստեղծում է ժամանակավոր իրավիճակների շարու-նակական շարան, անկայուն ու անկանխատեսելի, ինչպի-սին մեր բռնագաղթի ճանապարհին էր։ Ժամանակավոր կառավարիչների անդադար փոփոխվող իշխանությունը ոչ միայն վաղվա օրվա հանդեպ անվստահություն է սերմա-նում երկրում, այլ նաև՝ իշխանական թևում համատարած կոռուպցիա, (ցանկացած ժամանակավոր կառավարիչ իր ժամանակավոր պաշտոնավարումն իր անձնական շահի համար օգտագործելու և երկրից
«թռնելու» մղում ունի), որն էլ վերից վար փոխանցվում է ողջ ժողովրդին ու շա-րունակում մեծ բռնագաղթի ճանապարհին նրա ձեռք բե-րած «առնել-թռնելու» արատավոր հոգեբանությունը։ Երկ-րի թշնամիներով շրջապատված լինելու և մինչ օրս շրջա-փակված իրավիճակն ավելի է սրում պաշտպանված չլինե-լու զգացումն ու ավելի խորացնում երկրին չկապվելու և ամեն րոպե այն լքելու պատրաստակամությունը։

Ընդհանրապես գաղթականի հոգեբանություն է ոչ միայն բնակության վայրին հիմնավորապես չկապվելու, այլ նաև ձեռքի տակ եղած նյութերով կիսաժամանակավոր կացա-րան կառուցելու հոգեբանությունը։ Միայն
«պրոֆեսիոնալ» գաղթականը չի մտածի իր կացարանի հարմարավետութ-յան ու գեղեցկության մասին. չէ՞ որ վաղ թե ուշ լքելու է այն ու գաղթի մեկ այլ տեղ։ Հետևաբար, զարմանալի չէ մեր քաղաքների ու գյուղերի անհրապույր տեսքը, հատ-կապես՝ գոմանման միահարկ, կամ թեկուզ բարձրահարկ, կացարանները և ընդհանուր աղտոտվածությունը։ Ինչո՞ւ մաքրել, կամ մաքուր պահել մի տարածք, որը վաղը լքելու ես ու տեղափոխվես մեկ այլ տեղ, ինչո՞ւ խնամքով ու խանդաղատանքով կառուցել որևէ շինություն, կամուրջ կամ ճանապարհ, եթե չգիտես գաղթելու ես, թե՞ ոչ։ Կամ ինչու՞ չգողանալ, ինչո՞ւ չշորթել, ինչո՞ւ չկողոպտել, եթե չգիտես վաղն ունենալու ես այդ հնարավորությունը, թե՞ ոչ։ Գաղթականի հոգեբանությամբ աղտոտված՝ կողոպտե-լու, «առնել-թռնելու» մոլուցքով են տարված երկրի ամե-նաբարձր ղեկավարից մինչև հասարակ գյուղացին։ Միայն ստալինյան խստագույն ժամանակներն էին որ ժամանա-կավորապես զսպեցին մեր գաղթականի հոգեբանությունն ու անգամ սկսեցին երկրի հիմնական բնակչի հոգեբանու-թյուն ձևավորել։ Ինչպե՞ս։ Թեկուզ հենց քաղաքներում պե-տության կառուցած կացարանների ճարտարապետութ-յամբ։ Ստալինյան ժամանակներում բնակարաններն ու մյուս բոլոր շինությունները կառուցվում էին հիմնավոր ու ամենայն բծախնդրությամբ։ Օրինակ՝ Երևանի այսպես կոչված «ստալինյան պրոյեկտներով» կառուցված շենքերը։ Անգամ Հայրենական պատերազմի ընթացքում ամեն ինչ կառուցվում էր հիմնավոր ու ամենայն բծախնդրությամբ։ Օրինակ՝ Երևանի «Հաղթանակ» կամուրջը։ Ստալինի մա-հից հետո էր, որ սկսվեց ժամանակավոր կացարանների զանգվածային շինարարությունը։ Այսպես կոչված՝ «խրուշ-չովյան» շինությունները «ստալինյանի» համեմատ գաղթա-կանի կացարաններ են. ոչ ավելին, որն էլ հենց շարունա-կեց ու խորացրեց մեզանում գաղթականի հոգեբանու-թյունը։ Մեր միմյանց հանդեպ անվստահությունը, չկամու-թյունն ու թշնամանքը, որ ձևավորվել էին բռնագաղթի ճա-նապարհներին, շարունակեցին խորանալ դարձյալ հետ-ստալինյան անկայուն քաղաքական ու տնտեսական ժամա-նակաշրջանում։ Անկախացումից հետո մեր երկրի ավելի՛ անկայուն ու անկանխատեսելի ապագան, մեր երկրի իշ-խանությունների կլեպտոկրատիկ բնույթը շարունակում է ավելի խորացնել բռնագաղթի ճանապարհներին ձեռք բե-րած մեր գաղթականի հոգեբանության ողջ ընտրանին։

Որպեսզի սկսենք ձերբազատվել մեր երկրի ու միմյանց հանդեպ մեր անտարբերության ու թշնամանքի, հատկա-պես
«առնել-թռնելու» հոգեբանությունից, հարկավոր է որ, թեկուզ թշնամիներով շրջապատված ու շարունակական պատերազմի մեջ գտնվելով հանդերձ, սկսենք մեր երկիրը ժամանակավոր կացարան չհամարել։ Որպեսզի մեր երկի-րը ժմանակավոր կացարան չհամարենք, ապա պետք է գո-նե վերացնենք երկրի ժամանակավոր կառավարիչներ ծը-նող դեմոկրատական կառավարման համակարգն ու անց-նենք երկրի հիմնական տիրոջ՝ միապետության ինստիտու-տին։

Ընթերցողի մոտ բնականաբար հարց կառաջանա՝ իսկ ինչ երաշխիք, որ միապետը նույն գաղթականի հոգեբանությու-նը չի ունենա ու չի կողոպտի ժողովրդին երկրից
«թռնե-լու» միտումով։ Պատասխանը հետևյալն է՝ միապետը չի կողոպտի, որովհետև ըստ «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրության», որ կազմել եմ դեռ յոթ տարի առաջ, Համայն Հայոց Արքան ու նրա ընտանիքի բոլոր անդամները անձնագիր չեն ունենալու և անկարող են լինելու դուրս գալ երկրի սահմաններից, ինչպես նավի նավապետն իրավունք չունի լքել ու հեռանալ նավը խոր-տակվելու դեպքում։ Բացի անձնագիր չունենալուց, ըստ «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրութ-յան», ո՛չ Արքան, ո՛չ էլ նրա ընտանիքի որևէ անդամ իրավունք չունի ընդունել որևէ այլ երկրի ղեկավարի հրա-վեր ու թեկուզ պաշտոնական այցելություն կատարել դեպի այդ երկիր։ Չի լինելու արքայական ինքնաթիռ։ Արտաքին հարաբերությունների համար պատասխանատու պաշտոն-յաները ճանապարհորդելու են միայն դիպլոմատիկ անձ-նագրերով, օգտվելով առկա ավիափոխադրողների ծառա-յություններից։ Ի հավելումն՝ ըստ Ազգային Սահմանադրու-թյան, հպատակներն ունեն զենք կրելու և զինված ապս-տամբության իրավունք, կանխելու և կասեցնելու Համայն Հայոց Արքայի հնարավոր հակասահմանադրական հրա-մաններն ու քայլերը։

Որպես ամփոփում՝ մներ ազգային հոգեբանության ու հա-մապատասխան մշակույթի ողջ արատավոր ընտրանին մենք ձեռք ենք բերել մեծ բռնագաղթի ճանապարհին և շարունակում ենք խորացնել այն, երկրում պահպանելով դեմոկրատական կառավարումն իրեն ներհատուկ ժամա-նակավոր կառավարիչների ու օրենսդիրների անպատաս-խանատվությամբ և կոռուպցիայով։ Բռնագաղթի ճանա-պարհին մեր ձեռք բերած եսապաշտությունն ու մեր ազ-գակիցների հանդեպ անվստահությունն ու թշնամանքը խո-րանում են նաև կապիտալիզմի՝ մարդու կողմից մարդու լեգալացված շահագործման, պատճառով։

Ուրեմն, մեր արատավոր մշակույթից ձերբազատվելու, մեր վաղնջական ուսմունքն ու մշակույթը վերականգնելու, հզոր ազգ ու պետություն դառնալու և մեր ամբողջական հայրե-նիքը վերականգնելու համար անհրաժեշտ է ձերբազատվել դեմոկրատական կարավարման ու կապիտալիստական տնտեսավարման մոդելից ու անցնել միապետական՝ նա-հապետական, կառավարման և ազգայնացված տնտեսա-վարման մոդելին, որը հենց մեր ազգային ուսմունքին միակ համահունչ մոդելն է, որն անխուսափելիորեն կսկսի վերականգնել մեր ազգային ուսմունքը, մշակույթն ու հոգեբանությունը։

Հզոր երկիր ունենալու համար հարկավոր է ունենալ այն արժեհամակարգը, որը կար, երբ հզոր երկիր ունեինք։

©Դավիթ Միրզոյան. 21 Սեպտեմբեր, 2019 թ.