Tuesday, September 11, 2018

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Աստված ասվածը մարդու խիղճն է։ «Անաստված» մեզա-նում ասել են անխիղճ մարդուն։ Անխիղճ մարդը գազան է։ Գազանները խիղճ չունեն՝ ազատորեն՝ անխիղճ ու անխը-նա կերպով հոշոտում են միմյանց, իրենցից թույլերին և այլն։ Մարդը գազանից տարբերվում է իր առաքինի արժեքների համակարգով, դիմացինի հանդեպ կիրթ ու հարգալից վերաբերմունքով և այլն։ Հետևաբար՝ ի հակա-դրություն կենդանական աշխարհում իշխող ազատ, անո-ղոք ու անկաշկանդ մրցակցության, մարդկանց ներհատուկ է կենդանական բնազդների ու ցանկությունների ազատու-թյունը զսպող արժեքների համակարգը, որի ամենակարե-վոր բաղադրիչներն են խիղճն ու կարեկցանքը, արդարու-թյան զգացումն ու հարգանքը։

Մարդկային հասարակությունում, հետևաբար, չի կարող լինել ազատություն՝ ամեն ինչ անելու իրավունք, ինչպի-սին առկա է կենդանիների աշխարհում։ Մարդկային հա-սարակությանը ներհատուկ է միմյանց հանդեպ հարգան-քը, համագործակցությունն ու փոխօգնությունը։

Կապիտալիզմն,
իր էությամբ, կենդանական աշխարհի ազատ՝ անխիղճ ու անողոք, մրցակցակցային հարաբերու-թյուններն են ու հետևաբար մարդու մեջ վերացնում են ամեն մարդկային, դարձնում նրան գազան, բութ ու անո-ղոք։ Իսկ բութ ու անողոք կենդանիները երբեք չեն կարող համագործակցել, համախմբվել, կամ գոնե հասկանալ իրենց ստորակարգ վիճակը։

Ազատությունը մարդիկ գնահատում են որպես մեծագույն արժեք, մոռանալով որ այն ներհատուկ է միայն կենդանա-կան աշխարհին։ Կենդանական աշխարհո՛ւմ է, որ չկան ազատությունը, կամ այլ կերպ ասած, ամենաթողությունը զսպող բարոյական նորմեր ու արժեքներ։ Բարոյական նորմերից ու արժեքներից զուրկ հասարակությունը ոչնչով չի տարբերվում կենդանականից։

Կապիտալիզմը բարոյական նորմերից ու արժեքներից զուրկ կացութաձև է։ Կենդանական աշխարհի պես, այն միայն առաջնորդվում է սեփական շահով։ Շահույթ ունե-նալու նպատակով, կապիտալիստը ոտնահարում է բոլոր բարոյական նորմերն ու արժեքները, կամ այլ կերպ ասած, կորցնում է իր խիղճն ու վերածվում կենդանու։ Նա կարող է տարբեր դիմակներ փոխել, ներկայանալու համար որպես բարեգործ, բարերար և այլն, բայց դա ամենևին չի փոխում նրա անխիղճ, անողոք ու դաժան կենդանական էությունը։

Կապիտալիզմին ներհատուկ է շահույթի համար անպատիժ կերպով ամեն ինչ անելու ազատությունը։ Իսկ մարդկային հասարակությանը ներհատուկ է անազատությունը՝ ի շնոր-հիվ մարդու կենդանական բնազդները զսպող առաքինի արժեհամակարգի։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 10 Սեպտեմբեր, 2018 թ.