Tuesday, July 30, 2019

ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ առանց միաբանվելու տանուլ ենք տալու մեր երկիրը։ Միաբանվել, սակայն, պետք է ոչ թե միև-նույն նպատակի շուրջը, այլ միևույն ուսմունքի՝ մեր ազ-գային ուսմունքի, շուրջը։

Միևույն նպատակի շուրջը միաբանվելը անկայուն միաբա-նություն է, քանի որ մեր նպատակին հասնելուց հետո մեր բոլորի անձնական նպատակները կարող են կտրուկ փոխ-վել և հետ վերադարձնել մեզ դեպի մեր ներկայիս անմիա-բան, պառակտված, թույլ ու խոցելի, պարտված, բզկտված ու հոշոտված իրավիճակին։

Հետևաբար՝ միաբանվել հարկավոր է մեր ազգային ուս-մունքի շուրջը, քանի որ այն անփոփոխ է։

Մեր ազգային ուսմունքը եղբայրությունն է ու նահապե-տական կարգը, որից բխում է ազգայնացևած տնտեսավա-րում և միապետական կառավարում։

Երկրի միապետ կամ գերագույն նահապետ կարող է լինել միայն ազգի ամենաիմաստուն ու հայրենանվեր մարդը, նա, ով բացահայտել ու շարունակում է սերմանել ազգային ուզմունքը, արարչական օրենքների հիմնարար դրույթները, Հայաստանի թագավորության ազգային սահմանադրութ-յունն ու այս ամենն ու համայն հայոց արքային ու միապե-տական Հայաստանը ներկայացնող «Վերածնունդ» վեպը։

©Դավիթ Միրզոյան, 30 Հուլիսի, 2019 թ.
https://www.facebook.com/VERATSNUND/

Saturday, July 27, 2019

ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԹԵ՞

ՄՏԱՎՈՐԱԿԱՆ, ԹԵ՞
Մտավորականության
խնդիրը հանգամանալի պարզաբան-ման կարիք ունի, քանի որ մշտապես թյուրիմացություն է ծագում, երբ գործածվում է «մտավորական» բառը։ Ժողո-վըրդի կոշտ պիտակումը մեր մտավորականության մասին, ի դեպ, շատ խորհսրդանշական է։

Իրականում մտավորական համարվող զանգվածը բաղկա-ցած է տարբեր՝ գիտակից, կիսագիտակից ու անգիտակից շերտերից, նաև իհարկե մոլորված, մոլորված-ինքնահա-վան, ու մոլորված-գոռոզ-ինքնահավան շերտերից։ Վերջի-նը ցավոք գերակշռում է ոչ միայն «մտավոարականութ-յան» մեջ այլ նաև՝ ողջ ժողովրդի (ազգապաշտների հա-մար շտապեմ պարզաբանել, որ ներկայումս մենք դեռ ազգ չենք, քանի որ չունենք ընդհանուր ուսմունք և մշակույթ՝ մենք շատ տարբեր ենք իրարից՝ ղարաբաղցի-հայաստան-ցի, արևելահայ-արևմտահայ, ներսահայ-դրսահայ, պարս-կահայ-մարսկահայ, սիրիահայ-միրիահայ և այլն)։

Ինչևէ, ժողովուրդ-ազգ տարբերակումը այլևս խնդրո առ-արկա չէ, քանի որ այդ տարբերությունը պարզ ու հակիրճ ներկայացված է Արարչական օրենքներում՝ ազգը մշակու-թային ընդհանրություն ունեցող մարդկանց բազմությունն է, իսկ ժողովուրդը մշակութային ընդհանրություն չունեցող մարդկանց բազմությունը։ Գուցե սնափառությունից կամ ազգային հպարտությունից դրդված՝ ձգտում ենք ինքներս մեզ ազգ համարել, միևնույն է, մենք դեռ ազգ չենք, որքան էլ փորձենք ինքնաներշնչմամբ հակառակը համոզել ինքներս մեզ և մյուսներին։

Անցնենք «մտավորականությանը»։ «Մտավորականությու-նըն» իրեն, իհարկե, մտավորական է համարում, հիմնա-կանում, սակայն, միանգամայն անկարող տալ մտավորա-կանի սահմանումը։ Ցաք ու ցրիվ ու անորոշ ձևակերպում-ներից բացի ուրիշ ոչինչ չես լսի։ Լավագույն ձևակերպու-մը, որ կարելի է լսել նրանցից, սահմանափակվում է մտա-վոր աշխատանքով, բարձրագույն կրթությամբ կամ բարե-կրթությամբ, երբեմն լեզուների իմացությամբ, գրող-մրող կամ արվեստագետ լինելով, անգամ՝ արվեստաբան։

Հնչած որակումներից միայն բարեկրթությունն է, որ որոշ չափով մոտ է մտավորականի ճշմարիտ նկարագրին։ Ան-շուշտ դիմացինի հանդեպ հարգալից, բարեկիրթ վերաբեր-մունքը մարդուն մի գլուխ բարձր է դնում կենդանուց։ Սա-կայն դա մարդուն իրականում միայն մարդ է դարձնում. ուրիշ ոչինչ։ Մտավորական համարվելու համար մարդ լի-նելը դեռ բավարար չէ, չնայած պարտադիր պայման է։ Մարդ լինելը միայն առաջին աստիճանն է, որն իրակա-նում նշանակում է անասնական՝ ջունգլիների, անսկզբուն-քային սկզբունքներից ու ձգտումներից ձերբազատված ար-արած։ Ինչպես նախկինում եմ ասել՝ ամեն կենդանու էլ կարելի է գրել-կարդալ, անգամ երգել-մերգել ու նկարել-մկարել սովորեցնել, բայց դա նրան մարդ չի դարձնի, այլ միայն՝ գրաճանաչ կենդանի։

Մարդ դառնալու համար առաքինի արժեքներ են անհրա-ժեշտ, որոնց բացահայտողն ու սերմնացանը հենց իսկա-կան մտավորականությունն է։ Միայն իսկական մտավորա-կանությունն է ազգի առաջնորդը։ Հետևաբար միայն իս-կական մտավորականությունը պիտի կառավարի երկիրը, այլ ոչ թե կուսակցական թայֆաբազ բաշիբոզուկների ոհ-մակները, որ չգիտես թե ում կողմից են ֆինանսավորվում և ում շահերն են առաջ տանում։

Ազգային մտավորականությունը ազգային ուսմունքի բա-ցահայտողն ու սերմնացանն է։ Ազգային մտավորականու-թյան խնդիրը ազգային ուսմունքի հիման վրա ազգային պետություն կառուցելն է։ Աշխարհում շատ ազգեր կան, որոնք ունեն իրենց ազգային ուսմունքն ու ազգային պե-տությունը. օրինակ՝ Ճապոնիան, Չինաստանը, Բութանը, Հնդկաստանը, մահմեդական աշխարհի երկրները և այլն։

Մենք այն միակ ազգն ենք աշխարհում, որի ազգային ուս-մունքը չի սահմանափակվում սեփական տարածքի սահ-մաններում ինքնիշխան, ազգային պետություն ունենալու խնդրով, այլ իրենից ներկայացնում է համամարդկային ամենաբարձր արժեքների համակարգն ու առաքելություն-ները, նպատակ ունի աշխարհի բոլոր ազգերին կրթել այդ ամենաբարձր արժեքներով և նրանց հետ միասին վերա-կանգնել երկրագնդի անաղարտությունն ու միահամուռ կերպով վերածել այն մի մեծ դրախտավայրի, միաժամա-նակ վերացնելով գիտատեխնիկական առաջընթացի ճա-նապարհի ներկայիս արհեստական խոչընդոտներն ու առաջ մղել գիտությունն ու արվեստը, որպեսզի մարդիկ ապրեն ազատ ու երջանիկ, սիրո ու բերկրանքի մթնոլոր-տում։
©Դավիթ Միրզոյան, 26 Հուլիս, 2019 թ.