Monday, April 29, 2019

ԱՐՎԵՍՏ

ԱՐՎԵՍՏ

Արվեստը վաղուց հեռացել է բացարձակ ճշմարտություն-ներ ուսուցանելու իր դերը կատարելուց։ Ավելի ճիշտ՝ ար-վեստագետները։ Իսկ ավելի ճիշտ՝ «արվեստագետները»։ Նրանք միշտ փորձել են զվարճացնել ու զբաղեցնել դիտո-ղին և ունկընդրին, նաև՝ հետագայում ընթեցողին իհարկե, ու դրանով տգիտացրել ու դեռ շարունակում են տգիտաց-նել մարդկանց։

Իրենց զվարճալի կատակերգություններով, կիսատ-պռատ, անավարտ մտքերով ու գաղափարներով «արվեստագետնե-րը» միայն դեպի փակուղի են տարել ժողորդին։ Ինչպե՞ս կարող են մարդիկ որևէ բան հասկանալ, եթե արվեստա-գետն՝ ինքը, չի հասկանում իր ասելիքը, կամ լիովին չի ներկայացրել այն։ «Արվեստագետները» երբեմն դիտավոր-յալ կերպով շատ բան են թողնում ընթերցողի կամ հան-դիսատեսի կռահելուն։ Շատ հաճախ, սակայն, հիմնկան խնդիրն այն է, որ հենց իրե՛նք չունեն որևէ հստակ միտք, գաղափար կամ ասելիք։ Ինչպե՞ս կարող է որևէ հստակ միտք չունեցող, հատկապես բացարձակ ճշմարտություն չը-բացահայտած արվեստագետն արժեքավոր արվեստ ստեղ-ծել։ Բացարձակ ճշմարտություններից անտեղյակ «արվես-տագետնե՛րն» են հորինել «չկան բացարձակ ճշմարտութ-յուններ. ամեն ինչ հարաբերական է» «բացարձակ ճշմար-տությունը»։ Կամ գուցե բացարձակ ճշմարտությո՞ւնը։ Թե՞ այնուամենայնիվ «բացարձակ ճշմարտությունը»։

Ու, չկարողանալով կողմնորոշվել, շատ «արվեստագետներ» գերադասում են չկողմնորոշվել, հեռանում են բանավեճից, շարունակելու իրենց կիսատ-պռատ, անավարտ մտքերն ու հարաբերական «ճշմարտությունները», առանց նկատելու, որ ճշմարտությունները հարաբերական չեն կարող լինել, որ ճշմարտությունները միայն բացարձակ են լինում, այլա-պես՝ ի՞նչ ճշմարտություն։ Ցավոք ասելիքից զուրկ «ար-վեստը» արմատացել ու հիմնավորվել է ժամանակակից «արվեստում» ու դեռ շարունակում է անորոշության ու խա-վարի մեջ պահել հանդիսատեսին ու ընթերցողին։

Հետևաբար, կարիք չկա զարմանալ, որ շատ են նոսրացել և՛ հանդիսատեսների, և՛ ընթերցողների շարքերը։ Շատերը ներկայումս միայն զվարճալիքներ են փնտրում կամ անո-րոշ, անավարտ ու անհասկանալի գրականություն։ Կարե-վորը խելոք երևալն է՝ եթե անհասկանալի է, ուրեմն խոր-իմաստ է՝ հասարակ մահկանացուների ուղեղներին անհա-սանելի։ Իսկ եթե հանկարծ ընթերցողը «հասկացավ» «արվեստագետի» «ասելիքը», ապա կարողացել է լուծել ռեբուսի պակասող մասն ու հավասարվել իրեն՝ մեծն «արվեստագետին»։

Կարծես բոլորը մոռացել են, որ մտավորականի առաքելու-թյունը ճշմարտություններ բացահայտելն ու իր ժողովրդին ուսուցանելն է, կա՛մ ուղղակի դասախոսությունների ձևով, կա՛մ հարց ու պատասխանի, կա՛մ էլ արվեստի որևէ տե-սակի, հատկապես գրականության միջոցով։

Կարծես բոլորն են մոռացել, որ եթե չկա ասելիք, ուրեմն չի կարող լինել արվեստ. արվեստի գործ՝ ավելի ճիշտ։ Իսկ եթե կա ասելիք, ապա արդեն կա արվեստ, անկախ նրանից, թե ինչ ձևի մեջ է ներկայացված։

Ասելիքի բացակայությո՛ւնն է մղել «արվեստագետներին» հորինելու «չկա բացարձակ ճշմարտություն. ամեն ինչ հա-րաբերական է» «պոստուլատը»։ Նույնիսկ մանկապարտե-զի երեխան կնկատի այդ «պոստուլատի» սնանկությունը։ Մի՞թե ծիծաղելի չէ բացարձակ ճշմարտություն համարել բացարձակ ճշմարտությունը ժխտող նախադասությունը։

©Դավիթ Միրզոյան. 29 Ապրիլ, 2019 թ.