Thursday, January 19, 2017

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԶԳ ՇԱՐՔԻՑ


ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԶԳ ՇԱՐՔԻՑ

Մենք՝ հայերս, առեղծվածային ժողովուրդ ենք դառել. ունենք բառեր, ավելի ճիշտ՝ գաղափարներ, որ ոչ մի ազգ չունի։ Օրինակ՝ «հարցապնդում» բառը։ Կա՞ մի որևէ այլ ազգ, որ նման բառ ունենա։ Ռուսները չունեն։ Անգերե-նում ևս չեմ հանդիպել։ Ի՞նչ է նշանակում հարցապնդում։ Ո՞վ կասի։ Ո՞վ կբացատրի ինձ, թե ինչ ի նկատի ունենք հարցապնդում ասելով։

Երևի միայն մենք կարող ենք միմյանցից անսահմանորեն տարբերվող, իրարամերժ գաղափարներ միացնել իրար մեկ բառի մեջ։ Բայց ինչու՞։ Ո՞վ ինձ կբացատրի՝ ո՞րն է «հարցապնդում» բառի ստեղծման պատճառը։

Համոզված եմ՝ պատճառը դարձյալ մեր գոռոզությունն է ու միաժամանակ՝ մեր երկյուղը, ավելի ճիշտ՝ վախկոտու-թյունը։ Նախ՝ նվաստացնող ենք համարում որևէ «մաքուր» հարց տալ, որովհետև դա կնշանակի, որ չգիտենք պա-տասխանը, գուցեև՝ ոչինչ չգիտենք։ Ամեն դեպքում համոզ-ված ենք, որ մեր «մաքուր» հարցը հենց այդպես էլ կգնա-հատվի դիմացինի կողմից։ Չէ՞ որ դիմացինը նույնչափ գոռոզություն ունի, եթե ոչ՝ ավելին, ու երբեք չի ընդունի, որ հարց ենք տվել ոչ թե որովհետև նախորոք գիտենք պատասխանն ու ցանկանում ենք ստուգել նրա գիտելիքը կամ հունից հանել նրան, այլ որովհետև պարզապես չգի-տենք պատասխանը։ Ուրեմն, «մաքուր» հարց տալը նվաս-տացնող ենք համարում մեր անսահման գոռոզության պատճառով։ Բայց միևույն ժամանակ վախենում ենք հան-դես գալ որևէ հայտարարությամբ կամ պնդումով, որով-հետև սարսափում ենք, որ գուցե անհամաչափ հակահար-ված ստանանք ու չկարողանանք տակից դուրս գալ՝ բա-ցահայտվի մեր տգիտությունը, բացահայտվի որ սխալ համոզմունք ունենք (ինչպիսի՜ ամոթ) կամ չկարողանանք միանգամից հակափաստարկ մոգոնել և այլն։

Շատ պարադոքսալ ժողովուրդ ենք

©Դավիթ Միրզոյան, 18 Հունվար, 2017 թ.