Thursday, August 20, 2020

ՇԱՀՆՇԱՀ

 ՇԱՀՆՇԱՀ

Դեմոկրատական կառավարման հիմքում դրված է մեծա-մասնության ցանկությունը, մեծամասնության կարծիքը, իրականում՝ մեծամասնության շահը։ Փաստորեն դեմո-կրատական երկիրը տեսականորեն կառավարում է մեծա-մասնությունը։ Իսկ եթե մեծամասնությունը տգետ է և էգոցենտրիկ շահեր ունի... (և դա միշտ է այդպես եղել. իմաստունները մշտապես շատ սակավաթիվ փոքրամաս-նությունն են եղել միշտ ու դեռ են)։ Մի՞թե կարելի է երկրի բախտը հանձնել տգետ մեծամասնության քմահա-ճույքին։

Երկրի ներքին և հատկապես արտաքին խնդիրները չի կարելի լուծել մարդկանց շահերը հաշվի առնելով կամ հասարակության տարբեր շերտերի շահերի հարցում փոխ-համաձայնության գալով։ Օրինակ՝ Արցախի հարցում բա-ցի մեր ժողովրդի շահից, ուրիշ ո՞ւմ շահերը պիտի հաշվի առնվեն։ Անգամ եթե փորձենք հաշվի առնել մեր ժողովըր-դի մեծամասնության կարծիքը, գուցեև պարզվի որ նրանք չեն ուզում ինքնազոհաբերությունների գնալ Արցախի հա-մար, ընդհանրապես չեն ուզում Արցախը։ Կամ, օրինակ՝ ներքին քաղաքականության հարցում, ասենք՝ Ամուլսարի հարցը քննարկելիս, ո՞ւմ շահերը պիտի հաշվի առնենք, մեր երկրի՞ թե ապագա հանքի հարևանությամբ ապրող մի քանի գյուղերի բնակիչների շահերը, որոնք իրենց հո-ղատարածքները վաճառել կամ վարձակալության են տվել օտարերկրացիներին անձնական շահի համար։ Ամեն դեպ-քում, երկիր չի կարելի կառավարել ժողովրդի տարբեր խավերի շահերը, կամ ձայները հաշվի առնելով։ Մարդիկ շահամոլ են և նեղ անձնական ու շատ չարամիտ շահեր կարող են ունենալ։ Պետք է հաշվի առնել նաև, որ մարդ-կանց ձայները կարող են գնվել և այլն, ինչը չույց է տվել մեր վերջին երեսուն տարվա պատմությունը։

Երկիր կառավարում են ճշմարիտ սկզբունքներով, այլ ոչ թե հաշվի առնելով մարդկանց շահերը, նույնիսկ մեծա-մասնության շահը։ մեծամասնության շահը կարող է և շատ վնասակար լինել հենց նույն մեծամասնության և ամբողջ երկրի համար։ Եթե երկիրը կառավարելիս պետք է հաշվի առնել մեծամասնության շահը և կատարել մեծա-մասնության ցանկությունը, ապա էլ ինչի՞ համար են վար-չապետի կամ նախագահի ինստիտուտները, էլ ո՞ւմ է պետք ազգային ժողով ունենալ, եթե միևնուն է, ամեն ինչ արվելու է մեծամասնության ցանկությամբ, հաշվի առնելով մեծամասնության շահը։ Կրկնում եմ՝ մեծամասնությունը երբեք իմաստնություն չի ունեցել, եղել է շահամոլ և կա-րող է կործանարար ցանկություններ ունենալ։

Երկրի առաջնորդը երկիր կառավարելիս չպիտի հաշվի առնի մեծամասնության շահը, կամ ցանկությունը և այլն, քանի որ այդ շահերն ու ցանկությունները կարող են և ճիշտ չլինել՝ լինել կործանարար հետագա սերունդների համար։ Երկիրը պետք է առաջնորդի նա, ով անկախ մարդկանց ցանկություններից, երկիրը կառավարում է ճշմարիտ սկզբունքներով, իմաստուն կերպով՝ նպատակա-յին և հեռանկարային ներդրումներ կատարելով երկրի տնտեսության մեջ նաև իմաստուն որոշումներ ընդունելով երկրի ներքին և արտաքին հարցերում։ Վերջապես երկրի առաջնորդը գիտի այն, ինչ ուրիշները չգիտեն, գիտի թե ուր է առաջնորդում ազգին և ինչի համար։ Ժողովուրդը չգիտի, այլապես առաջքնորդի կարիք չէր ունենա։

Ընդհանրապես, երկիրը
պետք է կառավարի երկրի ամե-նաիմաստուն մարդը, ոչ թե մեծամասնության ցանկությու-նը։ Հտևաբար դեմոկրատիան իր էության մեջ սխալ է և վնասակար՝ մեծամասնության շահը, կամ կարծիքը չի կարելի դնել երկրի կառավարման հիմքում։ Երկիրը պետք է առաջնորդվի ճշմարիտ սկզբունքներով։ Իսկ ճշմարիտ սկզբունքներին մեծամասնությունը տեղյակ չի կարող լինել։ Մեծամասնությունը առաջնորդվում է միայն անձնա-կան շահով։ Միայն չնչին փոքրամասնությունն է իմաս-տուն՝ տեղյակ ճշմարիտ սկզբունքներից, հետևաբար և ունակ կառավարելու ըստ այդ սկզբունքների։

Այդ չնչին փոքրամասնությունը բոլոր դարերում կոչվել է արիստոկրատիա։ Երկիրը միշտ կառավարել է արիստո-կրատիան։ Ընթացիկ դարաշրջանում երկիրը պետք է կառավարի մտավորականությունը՝ ազգային ուսմունքից, ճշմարիտ արժեքներից տեղյակ մտավորականությունը։ Բայց միայն այն դեպքում երբ երկիրը չի գտնվում պատե-րազմի մեջ, հատկապես երբ շրջապատված չէ թշնամական երկրներով։ Պատերազմի մեջ և թշնամական երկրներով շրջապատված իրավիճակում գտնվող երկիրը պետք է անցնի բանակային կառավարման, հիերարխիկ՝ վերից վար՝ ինչպես բանակում է՝ գերագույն հրամանատարից մինչև դաշտային զինվորը։ Հետևաբար արիստոկրատիայի, կամ մտավորականության իշխանությանը պետք է փոխա-րինի միապետությունը, երկիրը պետք է կառավարի արիս-տոկրատիան գլխավորող նահապետը, նա ով բացահայտել է ազգի ուսմունքն ու հիմնարար սկզբունքները։ Երկիրը պետք է կառավարի միապետը հատկապես երբ դեռ տա-րածում չի գտել ազգային ուսմունքն, ու ազգային ուսմուն-քի, ճշմարիտ արժեքների և սկզբունքների գիտակներ հա-մարյա չկան։

©Դավիթ Միրզոյան. 18 Օգոստոս, 2020 թ.