Tuesday, December 23, 2014

ՄԵՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԳԶՎՐՏՈՑԻ ՊԱՏՃԱՌԸ.

ՄԵՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԳԶՎՐՏՈՑԻ
ՊԱՏՃԱՌԸ. մաս1

Գուցե պետականության երկար բացակայությու՞նն է պատճառը, գուցե՝ օտարների դարավոր լու՞ծը, գուցե՝ անընդհատ պատերազմնե՞րը, գուցե՝ կրոնական, կամ այլ բնույթի, ասենք օրինակ՝ հարևան ազգերի մշակութային ազդեցություննե՞րը։ Բայց գուցե կա ավելի՞ խորքային պատճառ։ Թերևս՝ սկսենք սկզբից ու հերթով։

Մենք՝ բոլորս, մեր ամենաականավոր մտածողները ներ-առյալ, նկատել ու դեռ շարունակում ենք դիտարկումներ կատարել այս ամոթալի երևույթի առնչությամբ։ Ցավոք, դիտարկումներից ու դժգոհություններից դեռ շատ առաջ չենք գնացել։ Հայտնի են Հովհաննես Թումանյանի, Դերե-նիկ Դեմիրճյանի, և այլոց դիտարկումները։ Թումանյանը, հատկապես, շատ դիպուկ է նկարագրել մեր միմյանց հան-դեպ չկամությունը, ընդհանուր չարացածությունը, նախան-ձը, միմյանց խանգարելու, վատաբանելու, վարկաբեկելու, նվաստացնելու, պատկերավոր ասած՝ միմյանց մեջքի դա-նակ խփելու, տակ փորելու
«մշակույթն» ու այլ արատա-վոր երևույթներ։ Թումանյանը մասնավորապես բերում է երկու վաճառական ընկերների օրինակը՝ երբ մեկի գոր-ծերը լավ են գնում, իսկ մյուսինը՝ վատ։ Նա, ում գործե-րը որ վատ են գնում, մտատանջությունների մեջ է ընկ-նում ավելի շատ ոչ թե նրանից, որ ի՛ր գործերն են վատ գնում, այլ որ իր ընկերո՛ջ գործերն են լավ գնում։ Նա անքուն գիշերներ է անցկացնում, խեղդվելով սեփական մաղձի մեջ, նույնիսկ հիվանդանում է և այլն։

Թումանյանն ընհանուր առմամբ մեր ազգին բնութագրում է որպես
«փչացած» ազգ։ Սակայն, չխորանալով պատճառ-ների մեջ, սահմանափակվում է միայն դիտարկումներով։ Թումանյանի պես շատ շատերս հիմնականում հանդես ենք գալիս միայն դիտարկումներով, երբեմն էլ՝ համապա-տասխան որակումներով, նույնիսկ՝ ճոխ ու նկարագրական էպիտետներով։ Մեզնից ոմանք երևույթի դիտարկումներից հետո երբեմն հարցնում են՝ «ի՞նչն է պատճառը, ի՞նչու ենք այսպիսին»։ Բայց միայն շատ քչերն են փորձում պա-տասխան գտնել։ Ցավոք, նրանց եզրահանգումները սովո-րաբար փոխաբերություններ են՝ «դառնություն տեսած ժո-ղովուրդ ենք», կամ՝ «օտարի լծի տակ կքալուց ենք դառնացել, չարացել», կամ՝ մի փոքր ավելի վերլուծական՝ «մեր պետականությունը կորցնելուց է»։

Մի կողմ թողնենք փոխաբերական բացատրությունները։ Դրանք դիտարկումների աստիճանի արժեք ունեն։ Անց-նենք պետականությունը կորցնելու փաստարկին։ Պետա-կանությունը կորցնելը, կարծես, ընդունելի ու ծանրակշիռ փաստարկ է։ Սակայն նկատենք, որ հենց մեր պետակա-նություն ունենալու ժամանակաշրջանում պատմագրու-թյամբ փաստված անվերջ, երբեմն բացահայտ թշնաման-քի հասնող գզվրտոցներ են եղել փոխադարձաբար մեր արքաների, իշխանական տների ու հոգևոր դասի միջև, որոնք էլ, ի վերջո, հանգեցրել են մեր պետականության կորստին։ Արքայական, իշխանական ու կրոնական խավե-րի միմյանց միջև հակամարտությունից բացի ընդվզում-ներ են եղել մի կողմում եկեղեցու ու եկեղեցուն սատարող որոշ իշխանական տների, իսկ մյուս կողմում հայ շինա-կանների միջև։ Գուցե հենց եկեղեցու սպասավորների միջև էլ գզվրտոցներ են եղել աթոռի տիրանալու համար... Պատմագրությունը շատ տեղեկություններ չի թողել հասա-րակության ստորին շերտերում տարածված գզվրտոցների մասին մինչև XIX դարի վերջին քառորդը։ XIX վերջի ու XX դարի սկզբի հայ գրականությունը լի է ներազգային գզվրտոցների նկարագրություններով։ Այդ ժամանակաշըր-ջանի ներազգային հարաբերությունների մասին պատկե-րացում կազմելու համար բավական է կարդալ Թուման-յանի, Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի, Զոհրա-բի և այլոց գործերը։ Ենթադրություն չանենք, թե մեր դասականների նկարագրած ներազգային գզվրտոցի
«մշա-կույթն» ավելի խորը գնացող պատմություն ունի, տրա-մաբանական փաստարկ բերելով միայն, թե մշակույթի մեջ որևէ փոփոխություն մի ակնթարթում չի կատարվում, հետևաբար՝ մեր ներազգային գզվրտոցը խորը գնացող արմատներ ունի։ Մեզանում XIX դարի վերջի ու XX դարի սկզբի ներազգային գզվրտոցի մշակույթը վերագրենք այդ ժամանակաշրջանում մոլեգնող կապիտալիզմին, որն, ի դեպ, անհիմն չէ։ Կապիտալիզմն ըստ էության անտագո-նիստական կացութաձև է՝ մրցակցություն, հետևաբար՝ հակամարտություն ու թշնամանք է ենթադրում հասարա-կության ներսում։ Նկատենք միայն, որ ուրիշ ազգերի մոտ, ուր կապիտալիզմը մտավ միևնույն ժամանակ ինչ՝ մեզ մոտ, ներազգային գզվրտոցի նման սրություն չծագեց ինչ՝ մեզանում։ Ուրեմն՝ ներազգային գզվրտոցը մեզանում այ՛լ պատճառներ ունի։

Չհեռանալով պետականության կորստի փաստարկից, նկատենք, որ պետականությունը կորցրած ուրիշ ազգեր, ասենք, օրինակ՝ հրեաները, որոնք մեզնից կրկնակի երկար են ապրել առանց պետականության, նույնիսկ՝ առանց հայրենիքի, ցրված ուրիշ ազգերի ու ժողովուրդնե-րի մեջ, իրենց ողջ տարագրության ընթացքում կարողա-ցան հաջողությամբ պահպանել անգերազանցելի միասնա-կանություն, նույնիսկ կարողացան բարգավաճել ու հզորա-նալ այն աստիճան, որ համաշխարհային թոհ ու բոհի մեջ, ի վերջո, առաջատար դիրք գրավելով ողջ աշխարհում, կարողացան վերականգնել հազարամյակներ առաջ կորց-րած իրենց պետականությունն ու տարածքները։ Փաստո-րեն, պետականության կորստի փաստարկը ոչ մի արժեք չունի։ Հրեաների օրինակը դրա վառ ապացույցն է։ Ի հավելում, աշխարհում դեռևս կան շատ ուրիշ ազգեր ու ժողովուրդներ, որոնք չունեն պետականություն ու երբեք էլ չեն ունեցել, բայց դա ոչնչով չի խանգարել նրանց ունե-նալ իրենց ուրույն ազգային նկարագիրն ու պահպանել նախանձելի  միասնականություն։ Ամեն դեպքում, պետա-կանության բացակայությունն այդ ազգերին չի հասցրել ներազգային գզվրտոցի, ներազգային թշնամանքի ու դրան հետևող կենտրոնախույս մղումների ու արտագաղթի։ Այդ ազգերից ոմանք նույնիսկ պետականություն ստեղծելու փորձեր են անում
հիմա։ Օրինակ՝ քրդերը։

Սակայն, պետականությունը կորցնելու փաստարկը ամբող-ջովին անհիմն չէ։ Ինչպես գիտենք, ամեն պետական կա-ռույցի ներհատուկ է որևէ օրենքների համակարգ ու օրի-նապահ մարմինների առկայություն, ու, որպես կանոն, այդ օրենքների համակարգը կառուցված է որևէ ուս-մունքի, հիմնականում՝ ազգային ուսմունքի, ազգային արժեհամակարգի հիման վրա ու բնականաբար այդ արժե-համակարգի արտացոլումն է ու պատճեն։ Հետևաբար, պե-տությունն իր օրենքների համակարգի ու օրինապահ մար-մինների շնորհիվ դառնում է  ազգային արժեհամակարգի ամենահուսալի կրողը, կիրառողն ու պահապանը։ Պետա-կանության, հատկապես օրինապահ մարմինների կորուս-տը, թուլությունը կամ անգործությունը սովորաբար բերում է օրենքների ոտնահարման, հետևաբար՝ ազգային արժեք-ների, հետագայում նաև ազգային մշակույթի աստիճանա-կան մարման ու անհետացման։ Մշակույթի բացակայու-թյունն էլ մարդուն հետ է վերադարձնում իր գազանային վիճակին, որին էլ հատուկ է գզվրտոցն ու թշնամանքը։

Բայց, հաշվի առնելով հրեաների ու մյուս ժողովուրդների օրինակը, պետք է ընդունենք, որ պետականությունը ազ-գային ուսմունքի, ազգային արժեհամակարգի միակ հնա-րավոր կրողը չէ։ Վերը նշված ժողովուրդների, հատկա-պես հրեաների, օրինակները ցույց են տալիս, որ պետա-կանության բացակայության դեպքում ազգային ուսմունքի կրողը, կիրառողն ու պահապանը դառնում է հոգևոր դասը։ Հրեաների ու մյուս ազգերի օրինակներում հենց հոգևոր դասն է պահել ու պահպանել իրենց ազգային ուսմունքնը, մշակույթն ու հետևաբար՝ ազգի միաբանու-թյունը։ Բայց առանց օրինապահ մարմինների առկայու-թյան դժվար է պատկերացնել որևէ ժողովրդի կամավոր ենթարկվելը թեկուզ հենց սեփական ուսմունքի դրույթնե-րին, մանավնադ, երբ այդ դրույթները հակասում են մարդու եսակենտրոն էությանը։ Կրոնի կողմից ազգային արժեհամակարգի պրոպագանդման ու կիրառման պա-րագայում օրինապահ ուժերի դերը, որպես կանոն, կատա-րել է աներևույթ, ամենատես, ամենակարող ու անողոք մի ուժ իր երկրային սպասավորների՝ ազգի
«հոգևոր առաջ-նորդների»՝ կրոնավորների օժանդակությամբ։  

Հաշվի առնելով մեզանում ներազգային գզվրտոցի ամո-թալի երևույթի համառ առկայությունը  բնականաբար հարց կառաջանա՝ մի՞թե մենք ո՛չ պետականություն ունենք, ո՛չ էլ՝ հոգևոր դաս։ Դժբախտաբար, մեր իրա-վիճակն ավելի ծանր է։ Մենք պարզապես ազգային ուսմունք չունենք։ Մեր պետական կառույցը ոչ միայն ապազգային, օտար արժեհամակարգերի՝ դեմոկրատիայի ու կապիտալիզմի, նաև՝ արևմտյան լիբերալիզմի կրողն ու կիրառողն է, այլ նաև իր օրինապահ մարմինների օժանդակությամբ իշխանական թևի նեղ անձնական, ան-արդար շահերի ու նկրտումների պաշտպանը։ Նմանապես, մեր  հոգևոր դասը ոչ միայն օտար, թերի ու խեղաթյուր-ված ուսմունքի ու արժեհամակարգի կրողն ու պրոպա-գանդողն է, այլ նաև իր ճիզվիտային ողջ կառույցով ու
«Աստծո հովանավորությամբ» եկեղեցու և կրոնավորների նեղ անձնական շահերի պաշտպանը, նաև ժողովրդի հոծ զանգվածներին խավարի մատնելու միջոցով բոլորի վրա բացարձակ իշխանության հասնելու ծրագրի հեղինակն ու իրագործողը։ Փաստորեն, մենք ո՛չ ազգային ուսմունքի կրող ու պահապան պետություն ունենք, ոչ էլ ազգային ուսմունքի կրող ու պահապան հոգևոր դաս։

Բայց նկատենք, որ նման իրավիճակ առկա է համարյա բոլոր, մանավանդ քրիստոնյա, ժողովուրդների մոտ։ Նրանց մոտ ևս պետությունը կապիտալիստական անողոք ու տմարդի արժեքների, նաև դեմոկրատիայի, կրողն ու կիրառողն է, իսկ եկեղեցին՝ նույն խեղաթյուրված Քրիստոնեական արժեհամակարգի կրողն ու պրոպագան-դողը։ Սակայն, ո
՛չ եվրոպական, ո՛չ էլ նման իրավիճակում հայտնված մյուս ժողովուրդների մոտ ներազգային գզվըր-տոցի այնպիսի աստիճան չկա, ինչ՝ մեզանում։ Տարբեր ժողովուրդների մոտ ներազգային թշնամանքը մեղմող տարբեր գործեններ են առկա, սակայան սույն հոդվածի նյութի խճճվածությունը չավելացնելու համար, դրանց հի-մա չենք անդրադառնա։ Այստեղ նպատակն ընթերցողին առանցքային դիտարկումների ու գործոնների միջով արա-գորեն դեպի խնդրո առակա երևույթի բուն պատճառը հասցնելն է։

Բարեբախտաբար բացի պետականությունից ու կրոնից արևմտյան, քաղաքակիրթ ժողովուրդների մոտ, նաև՝ մեզանում, կա մի երրորդ շերտ՝ մտավորականությունը՝ ազգի գլուխը, միտքն ու խիղճը, ինչպես ասում են։ Մանա-վանդ մեզանում, հենց մտավորականությունն է առաջին հերթին ու գլխավորապես ազգային արժեհամակարգի ու մշակույթի միակ պոտենցիալ կերտողը, կրողը, պահա-պանն ու սերմնացանը։ Որպես կանոն, մտավորականու-թյան կերտած արժեքներով է կրթվում ու դաստիարակվում ամեն նոր սերունդ։
Սակայն, հաշվի առնելով մեզանում ներազգային գզվրտո-ցի ամոթալի երևույթի շարունակական, նույնիսկ սաստկա-ցող առկայությունը, բնականաբար հարց կառաջանա՝ մի՞թե մտավորականություն ևս չունենք։ Դժբախտաբար, այստեղ ևս, մեղմ ասած, շատ պարծենալու տեղ չունենք։ Մեզանում անհատ մտածողներ իհարկե եղել են, բայց, այո՛, մտավորականություն չենք ունեցել ու հիմա էլ դեռ չունենք։ Մտավորականությունն, ինչպես ասվեց, ազգային ուսմունքի կերտողը, կրողն ու սերմնացանն է ազգի մեջ։ Ու, քանի որ մենք մինչև հիմա դեռ չունենք մեր ազգային ուսմունքը, ապա ո՛չ մտավորականություն ենք ունեցել, ո՛չ էլ մտավորական։ Ունեցել ենք իհարկե որոշ մտածողներ, արվեստագետներ, փիլիսոփաներ, գրողներ ու պատմա-բաններ, բայց ազգային ուսմունքի վերականգնման խըն-դիրներով նրանցից ոչ ոք չի զբաղվել, փոխարենը զբաղ-վել են միայն արևմտյան արվեստի ու արժեքների զար-գացմամբ, միաժամանակ՝ հմայված հատկապես դեմո-կրատիայի ու կապիտալիզմի
«արժեքներով»։ Ու, բնակա-նաբար, անկախացում ստանալուց հետո մենք ուրիշ ընտրություն չէինք կարող ունենալ, բացի դեմոկրա-տիայից ու կապիտալիզմից, նաև արևմտյան արվեստի ու փիլիսոփայության լիբերալիզմից։ Մեր ականավոր մտա-ծողներից թերևս միայն Թումանյանն է կռահել ազգային ուսմունքի գոյության մասին, փորձեր արել գտնելու այն, բայց դժբախտաբար որևէ կոնկրետ բացահայտում չի թողել։ Թումանյանի ստեղծագոծություններում, չնայած, կան որոշ ակնարկներ մեր ազգային ուսմունքի որոշ հիմ-նարար դրույթների մասին, բայց ողջ հայ գրականու-թյունը զուրկ է մեր ազգային արժեհամակարգի, մեր ազգային ուսմունքի մասին որևէ հիշատակումից։


Ինչպես ասվեց վերևում, ուսմունքի ու մշակույթի բացակա-յությունը ազգին հետ է վերադարձնում իր գազանային, վիճակին, որին էլ հատուկ է մրցակցությունը, հակամար-տությունը, նույնիսկ՝ թշնամանքն ու գզվրտոցը։ Բայց մի՞թե մեր գրականությունը միանգամայն զուրկ է որևե առաքինի արժեքի ներկայացումից։ Կամ գուցե բավարար նյութ չի՞ ապահովել ժողովրդի մեջ առաքինի մշակույթ ձևավորելու համար։ Ցավոք, մեր հայ դասական գրակա-նության մեջ գերակշռում են դաժան կապիտալիզմին հատ-կանշական անողոք պատմություններ, խեղված, ստորա-կարգ փոխհարաբերություններ ու տմարդի կերպարներ, խաչագողերից սկսած մինչև Զիմզիմովներն ու Զամբա-խովները։ Ու ցավալիորեն, սրանց կողքին չկան օրինա-կելի կերպարներ ու փոխհարաբերություններ։ Լավագույն դեպքում կան միայն խեղճ ու կրակ զոհեր։ Մեր դա-սականների միտումն իհարկե տմարդի կապիտալիստա-կան հարաբերությունների մահաբեր դեմքը ներկայացնելն է եղել։ Որն իհարկե լիովին արդարացի է, ու ամենևին ենթական չէ որևէ քննադատության։ Բայց ցավալիորեն, բացի Աբովյանի Աղասուց, չկան անձնվեր, օրինակելի կերպարներ։ Ցավոք, հայ դասական գրականության մեջ հայրենանվեր ու անձնազոհ կերպարներ պատահում են հիմնականում մեր պատմավեպերում։ Ամեն դեպքում, հայ դասական գրականության մեջ չի եղել ու դեռ չկա մեր ազգային արժեհամակարգն ու մշակույթը ներկայացնող վեպ կամ պատմվածք, չի եղել ու դեռ չկա օրինակելի փոխհարաբերությունների ու կացութաձևի նկարագրու-թյուն, կամ գոնե՝ ժամանակակից հայի օրինակելի կեր-պար։

Բայց նկատենք, որ գրականության մեջ օրինակելի փոխ-հարաբերությունների ու կերպարների սակավությունը միայն հայկական երևույթ չէ։ Համաշխարհային գրականու-թյունը, բացառությամբ Թոմաս Մորի, Ֆրենսիս Բեկոնի, Ֆրենսիս Կամպանելայի, մյուս ուտոպիստ-սոցիալիստնե-րի ստեղծագործությունների, նաև՝ Հնդկաստանի ու հա-րակից ժողովուրդների դիցաբանությունների, չի պարու-նակում օրինակելի հասարակությունների, կամ փոխհարա-բերությունների ու կերպարների բավարար նկարագրու-թյուն, մարդկանց մոտ առաքինի մշակույթ ձևավորելու համար։ Նկատենք նաև, որ վերը նշված բացառություն-ները ամեն կերպ պախարակված ու մոռացության են մատնված արևմտյան աշխարհում։ Այս երևույթի դիտավո-րությունը բացահայտելն ու քննարկելը, նունպես, չի մըտ-նում ներկայացվող ուսումնասիրության շրջանակների մեջ։ Նկատենք միայն, որ նույն հրեաներին, կամ մյուս ազգե-րին ու ժողովուրդներին օրինակելի գրական կերպարների սակավությունը, որոշ ազգերի մոտ նույնիսկ գրականու-թյան բացակայությունն, ամենևին չի խանգարել ու չի խանգարում համախմբված ու միաբան ազգ լինել։ Ամեն դեպքում, նրանց մոտ նույնպիսի ներազգային գզվրտոց չի ծնել ինչ՝ մեզանում։

Այդ դեպքում ո՞րն է մեզանում ներազգային գզվրտոցի պատճառը։ Անհրաժեշտություն
կա ավելի մանրամասն ու առավել խորությամբ զննել այս ամոթալի երևույթը, հաս-կանալու համար, թե ինչու ներկայումս մեզանում՝ արար-չական ծագում ունեցող, խելացի, տաղանդավոր, գրագետ, զարգացած, քաղաքակիրթ ու բարձրարժեք գիր ու գրա-կանություն, հազարամյակների փառավոր անցյալ ունեցող ազգի շրջանում ներազգային գզվրտոցն ու թշնամանքն առկա է ու դեռ գնալով սրվում է հասարակության բոլոր շերտերում ու ոլորտներում, նույնիսկ՝ հակառակ արտաքին թշնամիների կողմից մեր երկրի շրջափակմանն ու ընթա-ցիկ պատերազմի առկայությանը։

Բայց
մինչև այդ ծավալուն ուսումնասիրությանն անցնելը, դառնանք որոշ մտածողների այն պնդմանը, թե մեզանում ներազգային գզվրտոցի, կամ, նրանց խոսքերով՝ «անտրա-մաբանական վարքագծի» պատճառը, հիմնականում խոր-հըրդային տարիների ազդեցությունն է։

Ճիշտ
է՝ կապիտալիզմի պես, խորհրդային միջավայրը գուցեև նպաստեց մեզանում տիրող ներազգային գզվըր-տոցի աճին ու խորացմանը, հատկապես՝ սեփական երկրի հանդեպ անտարբերության, նույնիսկ թշնամության ձևա-վորմանը։ Սակայն նկատենք, որ ԽՍՀՄ միջավայրը մյուս ազգերի վրա նույն ազդեցությունը չունեցավ, ինչ՝ մեզ վրա։ Պետական ունեցվածքի հանդեպ անտարբերությանը, երբեմն նաև թշնամությանը զուգահեռ ԽՍՀՄ մյուս ազգե-րի մոտ ներազգային գզվրտոց ու ներազգային թշնամանք չծագեց։ Տրամաբանորեն, մենք, լինելով եղեռնի ենթարկ-ված ազգ, ապրելով մեր դարավոր թշնամու և նրա նմանների հարևանությամբ, պիտի որ միասնական, միմ-յանց աջակից ու համախմբված ազգ լինեինք, խնամքով ու խնադաղատանքով վերաբերվեինք միմյանց, գնահատեինք ու արժևորեինք մեր ազգակիցներին թե՛ ներսում, թե՛ հատկապես դրսում։ Պարադոքսալ կերպով արեցինք ու անում ենք հակառակը։ Նույնիսկ, դրսում, ուր թվում է թե կիսելու բան չունենք նյութական բարիքների առատության ու տարածքների ընդարձակության առկայության պայման-ներում, միմյանց հետ վարվում ենք նույն չարությամբ, չկամությամբ ու նախանձով, ինչ՝ ներսում։ Ինչպես ներ-սում, այնպես էլ դրսում, նաև՝ համացանցում, հաճախ բա-նը հասնում է անձնական վիրավորանքների, հայհոյանք-ների, ծեծկռտուքների, դանակահարությունների, պատվիր-ված սպանությունների և այլն։ Ուրեմն, մեր ներազգային գզվրտոցի պատճառը ոչ՛ ներսի նյութական բարիքների ու տարածքի սղությունն է, ոչ՛ էլ ԽՍՀՄ միջավայրի ազդե-ցությունը, կամ՝ դրան նախորդած, նաև՝ ներկայիս, կապի-տալիզմն իր անտագոնիզմով։

Նկատենք
նաև, որ դրսում այլազգիների հանդեպ նույն չկամությունը, նախանձը, թշնամանքը չունենք, նույն լար-ված վերաբերմունքը չունենք, ինչ՝ միմյանց հանդեպ։ Նույնիսկ, երբ դրսում մեր տնտեսական գործունեության ոլորտները շատ հեռու են միմյանցից ու կարծես՝ չկա տնտեսական մրցակցության որևէ պատճառ, միևնույն է, չի թուլանում մեր չկամությունն ու նախանձը, չի թուլա-նում մեր թշնամանքն ու միմյանց ճնշելու, սնանկացնելու, միմյանց նվաստացնելու նույնիսկ՝ ոչնչացնելու մղումը։ Դրսում նույնիսկ, եթե որևէ այլազգի անհատի տնտե-սական գործունեությունը բախվում է մերին, իսկ մեր ազգակցինը՝ չի բախվում, միևնույն է, պարադոքսալ կեր-պով, մենք ավելի մեծ չկամություն ու նախանձ ունենք մեր ազգակցի հանդեպ, քան այն այլագի անհատի, ում տնտե-սական գործունեությունը բախվում է մերին։

Այս
ահավոր երևույթը շատերն են նկատել, բայց դեռ ոչ ոք չի փորձել լրջորեն դիտարկել ու բացատրել այն։ Գուցե ամոթի ահավոր զգացումի՞ց, կամ գուցե նրանից, որ ավե-լի՛ մեծ խնդիրներ ունենք... Ասենք, օրինակ՝ մեր երկրի օրհասական վիճակը և այլն։ Բայց չէ՞ որ բոլոր խնդիր-ները փոխկապակցված են։ Գուցե մեր երկրի օրհասա-կան վիճակի պատճառը հենց ներազգային գզվրտոցն է և՛ ներսում, և՛ դրսում։ Գուցե, գտնելով այս արատավոր ու ամոթալի «մշակույթի» պատճառը, կարողանա՞նք գտնել այն դեղատոմսը, որը կմատնանշի ճգնաժամից դուրս գա-լու ուղին ու, եթե ընկալենք ու առանց դիմադրության ընդունենք պատճառի բացատրությունը, որքան էլ նվաս-տացնող լինի այն, ապա գուցե դուրս գանք մեր ներկա ճգնաժամից, դառնանք միասնական ու անպարտելի ազգ, ունենանք ազգային պետություն, հետևաբար նաև՝ հայրե-նիք։

Հավատացած, որ
ամեն երևույթ, որքան էլ պարադոքսալ ու խայտառակ, ունի իր պատճառներն ու, հետևաբար՝ շտկելու ձևը, անցնենք գործի։

Մարդու
վարքը հիմնականում թելադրվում է ներսից։ Այդ աղբյուրները երեքն են՝
. ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
. ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
. ԲՆԱԶԴ

Գիտակցությունն
ավելի շատ գործիք է, ենթագիտակցու-թյանն ու բնազդին ծառայող գործիք։ Այն հիմնականում հաշվարկներ կատարելու համար է՝ համակարգչի պես։ Համակարգիչը չի մտածում, որոշումներ չի ընդունում։ Որոշումներն ընդունում է մարդը։ Համակարգիչը միայն, հրահանգներ ստանալով մարդուց, ավելի արագ ու ճշգրիտ է կատարում հաշվարկը։ Քանի որ խաբելը հսկայական հաշվարկ է պահանջում, գիտակցությունն օգտագործվում է նաև խաբելու, դիմացինին մոլորեցնելու համար։ Մենք՝ հայերս, ամենագիտակից ազգն ենք։ Պատահական չէ, որ աշխարհի չեմպիոնն ենք շախմատից, որն ըստ էության հաշվարկի ու խաբելու մրցույթ է։ Մենք նաև հրաշալի զորավարներ, առևտրականներ ու գործարարներ ենք։

Գիտակցությունը
նաև ենթագիտակցության կողմից հայտ-նաբերվածը համակարգելու, ներկայացնելու ու բացատրե-լու գործիք է։ Ասենք, օրինակ՝ այս վերլուծությունը։ Գի-տակցությունը նաև մարդու կյանքի փորձը կուտակելու ու մտապահելու գործիք է։ Այն նաև գիտելիքներ համա-դրելու, նորանոր համադրություններ ստեղծելու, ընդհան-րապես ստեղծագործելու գործիք է։ Մենք հայերս ապա-ցուցել ենք, որ հրաշալի արվեստագետներ, ճարտարա-պետներ, գիտնականներ ու արհեստավորներ ենք։

Ենթագիտակցությունն
է հիմնականում ներկայացնում մարդու էությունը։ Մեր էությամբ մենք մեծամասամբ արարող ժողովուրդ ենք՝ կառուցող ու ծաղկեցնող։ Մեր ողջ պատմության ընթացքում անընդհատ կառուցել ու կա-ռուցել ենք։ Կառուցել ենք գյուղեր ու քաղաքներ, ամրոց-ներ, ճանապարհներ ու կամուրջներ։ Բայց ավելի շատ՝ եկեղեցիներ ու խաչքարեր։ Կառուցել ենք դարավանդներ, ոռոգման համակարգեր, հիմնել՝ այգիներ ու այգեստան-ներ։ Նույն եռանդով ու խանդավառությամբ կառուցել ենք և՛ այն ժամանակ, երբ պետականություն ենք ունեցել, և՛ այն ժամանակ, երբ օտարի տիրապետության տակ ենք եղել։ Կառուցել ու ծաղկեցրել ենք որտեղ էլ որ հայտնվել ենք՝ օտար երկրներում, նույնիսկ՝ մայրցամաքներում։ Բոլոր ազգերը, որոնց երկրներում որ հայտնվել ենք, հիշում ու հարգում են մեզ որպես արարող ու օրինապահ ազգի։ Նույնիսկ ԽՍՀՄ շրջանում կառուցել ու ծաղկեցրել ենք և՛ մեր տարածքը, և՛ մեր հարևան, նույնիսկ՝ հեռավոր հարևան հանրապետությունների խոպան տարածքները։ Չկա մեկ ուրիշ ազգ, որ արարելուց, կառուցելուց այնքան բերկրանք ստանա, որքան՝ մենք։ Ուրիշ ազգեր կառուցում են միայն անհրաժեշտությա՛ն դեպքում, իսկ մենք կառու-ցում ենք նույնիսկ, երբ անհրաժեշտ էլ չի։

Արարչագործ լինելու հետ մեկտեղ
մենք ռազմատենչ ազգ չենք։ Կռվի ենք ելնում միայն, երբ անհրաժեշտ է, երբ այլևս խուսանավելու տեղ չկա, երբ վտանգված է մեր գոյությունը, երբ դանակն արդեն ոսկորին է հասել։ Այդ-պես ծագեց Ղարաբաղյան պատերազմը։ Եկել, լցվել էին, ճագարի պես բազմանում էին։ Վաղ թե ուշ, քանակապես ճնշելով, գրավելու էին մեր ողջ տարածքը, մեր պատմա-կան հայրենիքի հրաշքով պահպանված վերջին բեկորը ևս։

Մենք
նաև խորաթափանց՝ մարդկանց ու երևույթների էու-թյան մեջ թափանցելու և անսահմանորեն խորանալու մղում, ունենք։ Մենք նաև աշխարհի մակրոկոսմի և միկ-րոկոսմի ճշմարիտ ընկալման մղում ունենք։ Մեր խորա-թափանցությունը հզոր կերպով ճառագում է մեր դեմքից հատկապես՝ մեր աչքերից, ծակող հայացքի տեսքով։ Սա է պատճառը, որ ուր էլ որ հանդիպում՝ ակնթարթորեն ճանաչում ենք մեկ մեկու։

Մեր
քար ծակող խորաթափանցությունն է, որ մեզ մղում է դեպի կրթության բազմազան օջախներ։ Աշխարհի բոլոր երկրներում կարելի է հանդիպել կրթության համակարգի ամենաբարձր աստիճանների հասած անթիվ անհամար հայերի։ Մենք նաև մեր գիտելիքը մեր ազգակցի, նույնիսկ այլազգիների հետ կիսելու անհագ ծարավ ունենք։ Հազա-րամյակներ շարունակ տարածվել ու կրթել ենք մոլորակի մյուս ժողովուրդներին, բարեփոխել նրանց աշխարհընկա-լումները, արժեհամակարգն ու գիտելիքները։

Մենք
նաև արդարամիտ ու բարի էություն ունենք, անսահ-մանորեն արդարություն ու ազնվություն սիրող, պատրաստ զոհաբերությունների արդարության, բարու ու գեղեցիկի համար։ Մեր կյանքը վտանգելով, արշավել ու տապալել ենք մեր հարևան ազգերի վրա ծանրացած բռնապետու-թյունները։ Սովորեցրել ու օգնել ենք նրանց, կարգ ու կանոն հաստատել ու հետ ենք վերադարձել։ Մտքներովս չի անցել ստրկացնել որևէ ազգի։ Ինքներս մեր երկրում ապրել ենք որպես ազատ անհատներ։ Մեր երկիրը միշտ էլ օրինակելի երկիր է եղել մեր հարևան ազգերի համար։ Նրանք Հայաստանն անվանել են Աստվածային Օրենքնե-րի երկիր, մեզ էլ՝ աստվածամարդիկ։ Արդարության, բարու ու գեղեցիկի անսահման ձգտումն է բնորոշում մեզ որպես Արիացի, հետևաբար նաև՝ մեր Արիական ուսմուն-քի էությունը։

Մենք
միևնույն ժամանակ նաև միամիտ ազգ ենք։ Անծա-նոթի մեջ առաջին հերթին ջանում ենք տեսնել մեզ պես արդարամիտ ու բարի մեկին։ Երբ խաբվում են մեր ակըն-կալիքները, բնականաբար շատ ենք տխրում։ Բայց որքան հաճախ ենք խաբվում, այնքան ուժգին ենք ձգտում մեկ այլ անծանոթի մեջ տեսնել արդարամիտ ու բարի մեկին։ Որքան ուժգին ենք ձգտում, այնքան անզգույշ ենք դառ-նում ու կուրանում։ Որքան շատ ենք կուրանում, այնքան ուշ ենք համոզվում հակառակի մեջ։ Որքան ուշ ենք համոզվում, այնքան շատ ենք շահագործվում։ Բնականա-բար՝ այնքան մեծ է լինում հիասթափության մեր ցավը։

Գուցե
մեր շարունակական հիասթափությունների՞ շարա-նըն է պատճառը, որ դառնանում ու չարակամ ենք դառ-նում։ Սա գուցե բացատրեր մեր դառնացածությունը օտարների հանդեպ, բայց ոչ՝ մեր չկամությունը միմյա՛նց հանդեպ՝ սեփական ազգակիցների՛, մանավանդ՝ բարե-կամների, նույնիսկ՝ հարազատների հանդեպ։

Եթե
մեր էությամբ արարող, արդարամիտ, բարի ու միա-միտ ժողովուրդ ենք, այդ ինչի՞ց է, որ չարակամ ենք ու նախանձ միմյանց հանդեպ։ Որտե՞ղ փնտրենք այս պարա-դոքսալ երևույթի պատճառը։ Եթե էությամբ արդարամիտ ու բարի ենք, ուրեմն չարակամությունն ու նախանձը ձեռքբերովի՞ են։ Ե՛վ այո, և՛ ոչ։

Չմոռանանք, որ
մարդու վարքը պայանավորող ինքնու-թյունը քարակերտ կառույց չէ, այլ ենթակա է տարբեր ազդեցությունների։ Նրա ձևավորման վրա ազդում են ու-ժեր և՛ դրսից՝ շրջապատող իրականությունը, արտաքին պայմաններն ու մշակույթը, և՛ ներսից՝ գենետիկ կառույցն իր բազմաթիվ շերտերով։ Չնայած այն բանին, որ մշա-կույթն ինքը ձևավորվում է տեսակի գենետիկ կոդին համապատասխան ու հետագայում ձևավորում ու հղկում է աճող սերնդի արժեհամակարգն ու մշակույթը, այնուամե-նայնիվ, արտաքին պայմանների ճնշման տակ այն կարող է փոխվել, ընդհուպ մինչև վերանալը։ Հենց վերացման հետ էլ գործ ունենք մեր դեպքում։

Մեր
արարչական ու արդարամիտ էությունից վաղնջական ժամանակներում սկիզբ առած Արարչական ուսմունքը, որը պայմանավորում էր մեր ազգի մշակույթը, արտաքին պայմանների փոփոխության հետևանքով սկսեց քայքայվել։ Սկզբում ասորաբաբելական կիսավայրենի, հետո՝ սեմա-կան վաշխառու, հետո՝ հունահռոմեական այլասերված ու խաբեբա մշակույթները մեծապես ազդեցին մեր ազգային մշակույթի վրա։ Բայց ամեն անգամ այլազգիների անհե-տանալուց հետո կարողանում էինք ինչ-որ չափով վերա-կանգնել մեր էությունից բխող մերն ու ապրել ազատ ու երջանիկ մեր ազգային Արարչական ուսմունքին համա-հունչ։ Սակայն, երբ Քրիստոնեությունը որպես կրոն տա-րածելու համար ավերվեցին մեր տաճարները, ոչնչացվեց մեր ազգային ուսմունքի կրող հոգևոր դասը, այրվեցին մեր ազգային արժեհամակարգը պարունակող բոլոր մեհե-նական մատյանները, նույնիսկ՝ այբուբենը, ապա ամբող-ջովին ջարդվեց ու վերացավ մեր ազգի ողնաշարը՝ մեր ազգային ուսմունքը։ Մեր ազգային ուսմունքի հիման վրա առաջացած մշակույթն ու ֆոլկլորը դեռ երկար ժամանակ պահպանվում էին։ Սակայն առանց հոգևոր դասի, առանց ուսմունքի, անխուսափելիորեն աստիճանական անհետաց-ման էին դատապարտված։ Քրիստոնեություն կրոնի կոր-ծանարար մուտքին հաջորդած դեգրադացիան, մանավանդ անընդհատ պատերազմները՝ պարսկական, արաբական, բյուզանդական, մոնղոլական, վերջում արդեն թուրքական նվաճումները, մեծապես ազդեցին մեր մշակույթի վրա։ Բայց անկարող էին փոխել մեր գենետիկ կոդը, որից էլ Փյունիկի պես միշտ վեր է հառնելու մեր ազգային ուս-մունքն ու մշակույթը։ Ու երբ վերականգնենք մեր Արար-չական ուսմունքն ու համապատասխան մշակույթ ձևավոր-վի, ապա կդառնանք այն ազգը, որին մեր հարևաններն անվանում էին աստվածամարդիկ։

Այնուամենայնիվ, անպատասխան
մնաց, թե ինչու՞ միև-նույն տարածաշրջանում ապրող, միևնույն հարևաններով շրջապատված մեր հարևան այլազգիները, որոնք ի տար-բերություն մեզ ո՛չ Արարչական ու արդարամիտ էություն ունեն, ո՛չ էլ Արարչական ուսմունք ու մշակույթի երկարա-տև պատմություն են ունեցել, ո՛չ արտաքին թշնամիներ ունեն, ո՛չ էլ անընդհատ պատերազմների մեջ են եղել, մեզ պես չարակամ ու նախանձոտ չեն միմյանց հանդեպ։ Հենց նույն այն ազգերը, որոնցից իբր ժառանգել ենք մեր չարակամ ու նախանձոտ «մշակույթը»Արդյո՞ք նրանք էլ են մեր չափ չարակամ ու նախանձոտ միմյանց հանդեպ։ Դժվար... Ուրեմն ինչու՞ ենք մենք այսպիսին։

Այս
հարցին պատասխանելու համար հարկավոր է խորա-նալ մեր գենետիկ կոդի խորը շերտերի մեջ։ Գուցե այնտե՞ղ գտնենք պատասխանը։

Գենետիկ
կոդով է մեծապես պայմանավորված մեր Արար-չական, արդարամիտ էությունը։ Բայց գենետիկ աշխարհն ավելի խորն ու բազմաշերտ է, քան թվում է։ Այն բաղ-կացած է մեր բնազդներն ու կենսագործունեությունը կար-գավորող շերտերից մինչև մեր էության, ինտելեկտի ու տաղանդի աստիճանը պայմանավորող շերտերը։ Գիտնա-կանները մեր գենետիկ կոդի միայն երեք տոկոսն են արձանագրել։ Ինչ էլ որ արձանագրել են, դեռ ուսումնա-սիրված չէ։ Գիտնականները չգիտեն ու երևի երբեք էլ չկարողանան բացահայտել, թե մեր գենետիկ կոդի որ հատվածը ինչ ֆունկցիա ունի, ինչ էություն, կամ ինչ վարքագիծ է պայմանավորում։ Բայց մեր հարցի պատաս-խանը գտնելու համար բավարար է հիմնվել կենդանական աշխարհի վարքագծի դիտարկումների վրա։

Բոլոր
օրգանիզմները վիրուսներից ու բակտերիաներից սկսած մինչև մարդ արարածը, ունեն մի ընդհանուր հատկություն։ Դա սեփական տեսակի հարատևումն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով ապահովելու մղումն է։

Ամեն
կենդանի օրգանիզմ, նույնիսկ բորբոսասունկ անում է ամեն ինչ իր սերնդի հարատևումն ապահովելու համար։ Ամեն արարած բնազդաբար սերունդ է տալիս, խնամում ու փայփայում նրան, ամեն գնով հեռու պահում նրան անբարենպաստ պայմաններից։ Կենդանական աշխար-հում, օրինակ, եղջերուն կարող է ձագին թողնել ու վազել դեպի գիշատիչը, նրան իր հետևից ուրիշ կողմ տանելու ու ձագից հեռու պահելու համար։ Նման օրինակները կենդանական աշխարհում շատ են։ Նույն կերպ էլ մենք, մեր գիտակցությունից անկախ, սերունդ տալու, նրան խնամելու, մեծացնելու բնազդային մղում ունենք։ Եղջերուի պես, մեր կյանքի ու առողջության գնով, մենք ևս պատ-րաստ ենք մեր սերնդին պաշտպանելու համար վտանգին ընդառաջ գնալ, անել ամեն ինչ մեր զավակներին ապա-հով պահելու համար։ Բոլորս էլ մեր կյանքի ու առողջու-թյան գնով անում, դնում ենք մեր երեխաներին ամուս-նացնելու ու նրանց համար բարեկեցիկ կյանք ապահո-վելու համար։

Կա
մի հրեշավոր բորբոսասունկ, կոչվում է Կանդիդա Ալբիկանս։ Սա ապրում է մարդու աղիներում։ Մարդու աղիների օգտակար բակտերիաները սնվում են սրանով։ Բայց, եթե հակաբիոտիկների ազդեցությամբ վերանում են օգտակար բակտերիաները, Կանդիդան գլուխ է բարձրաց-նում ու չափից դուրս բազմանում։ Կանդիդան սնվում է շաքարով։ Ծակում է աղիների պատերն ու իր թույները տարածում արյան մեջ։ Կարող է նույնիսկ անձամբ թա-փանցել արյան մեջ, հասնել թոքերին, նույնիսկ սրտին ու պարալիզել ողջ օրգանիզմը։ Ոչ մի դեղամիջոց արդյու-նավետ չի։ Այս բորբոսասնկի դեմ պայքարի առաջին քայ-լը շաքար չուտելն է նաև՝ օսլա, քանի որ օսլայի քայայ-ման վերջին օղակը շաքարն է, հետևաբար կեր է Կանդի-դայի համար։ Այսինքն, Կանդիդայի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը այս բորբոսասնկին սովամահ անելն է։ Սակայն, Կանդիդան շատ բանական մարտավարություն ունի։ Զգալով, որ սովամահ է լինում, որ մի շաբաթից ավել չի կարողանալու դիմանալ, հավաքում է իր վերջին ռեսուրսներն ու սպորներ սարքելով բաց թողնում մարդու մարմնում, ինքն անձամբ սպառվելով ու ոչնչանալով իհարկե, այն միտումով, որ երբ բարենպաստ պայմաններ առաջանան, այսինքն, երբ մարդը շաքար ուտի, այդ սպոր-ները ծիլ կտան, բորբոսասունկ կդառնան ու կապահովվի իր տեսակի հարատևումը։

Փաստորեն, այս
վտանգավոր բորբոսասունկը բնազդային մղում ունի իր կյանքի գնով ապահովել իր տեսակի հարա-տևումը։ Կանդիդայի նման, կենդանական աշխարհի բոլոր օրգանիզմների գենետիկ կառուցվածքին հատուկ է ու այդ կառուցվածքի անբաժանելի մասն է հանդիսանում գենե-տիկ կոդի այն հատվածը, որը պայմանավորում է սեփա-կան տեսակի հարատևումն ամեն գնով ապահովելու բնազդային մղումը։

Մենք
ևս կենդանական աշխարհի մասն ենք։ Հետևաբար մեր գենետիկ կոդում կրում ենք սեփական տեսակի հարատևումն ամեն գնով ապահովելու մղումը պայմանա-վորող հատված։ Գենետիկ կոդի այդ հատվածն է պատ-ճառը, որ սերունդ տալու, նրան մեծացնելու, մեծանալու ընթացքում անբարենպաստ պայմաններից՝ շառ ու փոր-ձանքից, հեռու պահելու, ամուսնացնելու, նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու, նրանց սերնդին՝ մեր թոռներին, տեսնելու ու խնամելու, նաև նրանց բարեկեցիկ կյանքի մասին հոգալու և այլն, մղում ունենք։ Սա է պատճառը, որ ամեն գնով ջանում ենք մեր երեխաներին ուսման տալ, որ կյանքում չխեղճանան, բարեկեցիկ կյանք ունենան։ Ինչու՞։ Որ իրենք էլ իրենց հերթին կարողանան ապահովել իրենց երեխաների՝ մեր թոռների ու ծոռների, բարեկեցիկ կյանքը, որ մեր տեսակը չոչնչնա, շարունակի հարատևել։

Բայց
սովորկան հարատևելը մեզ չի գոհացնում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ներկա անողոք, կապիտա-լիստական՝ ջունգլիների «մշակույթի», պայմաններում մեր սերունդը կամ տեր պիտի լինի, կամ՝ ծառա։ Ծառայի կարգավիճակն, իհարկե, ընդունելի չէ։ Մենք ուզում ենք, որ մեր սերունդը տեր լինի՝ առատ նյութական բարիք-ների սեփականատեր։ Ինչու՞։ Որ շատ չաշխատի, չհիվան-դանա, չմեռնի, երկար ապրի, շատ երեխաներ ունենա, որ մեր սերունդը ոչ միայն հարատևի, այլ նաև բազմապատկ-վի ու որքան հնարավոր է՝ շատ, թեկուզ՝ ուրիշների հաշ-վին։ Այ՛, այստեղ ընդհուպ մոտեցանք մեր ներազգային գզվրտոցի խնդրին։

Սեփական
տեսակի հարատևումն ամեն գնով ապահովելու գենետիկ մղումով թելադրված, մեր բոլորի առանձին շահերը, ամենօրյա հակամարտության ու բախման մեջ են։ Այդ հակամարտությունն ու բախումը առավել անողոք է դառնում կապիտալիստական կացութաձևի պայմաններում ու ստիպում բոլորիս ամեն ինչ անել մեր սերնդին կրթու-թյան տալու, նրանց ոչ միայն կապիտալիստական անողոք մրցակցությանը նախապատրաստելու, այլ նաև առավելա-պես մարտունակ դարձնելու միջոցով մեր տեսակի հարա-տևումն ապահովելու համար։ Թումանյանի հանրահայտ պատմվածքի մեջ, Համբոն Գիքորին քաղաք էր տանում նույն նպատակով, որ Գիքորը «մարդ դառնար» ու... Մա՞րդ դառնար։ Իհարկե, ոչ։ Համբոն իրականում Գիքո-րին քաղաք էր տանում, որ Գիքորը խարդախություն սովորեր ու հետո տեր դառնար։ «Մարդ» ասելով, Համբոն հասկանում էր տեր, այլապես խարդախ առևտրականին ծառայության չէր տա իր որդուն, այլ ծառայության կտար մի ազնիվ, անշառ արհեստավորի կամ գոնե դպրոց կու-ղարկեր գիր ու գրագիտություն սովորելու։ Համբոն չէր ուզում, որ իր սերունդը ծառա մնա, աղքատ, զուրկ նյու-թական բարիքների առատությունից, հետևաբար՝ զուրկ բարգավաճելու ու բազմանալու հնարավորությունից։ Համ-բոն ուզում էր, որ իր որդին՝ իր սերնդի պոտենցիալ շարունակողը, տեր դառնար ու հնարավորություն ունենար շարունակելու ու բազմապատկելու իր տեսակը, թեկուզև մյուս տեսակների հաշվին։

Հիմա
դառնանք Թումանյանի երկու վաճառական ընկեր-ների օրինակին, երբ մեկի գործերը վատ են գնում, իսկ մյուսինը՝ լավ։ Ում գործերը, որ վատ են գնում, նա մտա-տանջությունների մեջ է ընկնում ավելի շատ ոչ թե նրա-նից, որ ի՛ր գործերն են վատ գնում, այլ որ իր ընկերո՛ջ գործերն են լավ գնում։ Նա անքուն գիշերներ է անց-կացնում, խեղդվելով սեփական մաղձի մեջ, նույնիսկ հիվանդանում է և այլն։ Ինչու՞։ Նկատենք, որ իր ընկերոջ գործերի լավ գնալը իր սեփական գործերի վատ գնալու հետ կապ չունի։ Նրանք մրցակիցներ չեն։ Տարբեր բնա-գավառների վաճառականներ են։

Պատճառը
հետևյալն է՝ մարդը բնազդաբար վախենում է, որ իր ընկերոջ սերունդը կբարգավաճի, նյութական բա-րիքների առատության շնորհիվ հնարավորություն կունենա բազմանալու, հետևաբար՝ ավելի շատ աշխատող ձեռքեր ունենալու, նրանց գործի դնելու, հետևաբար՝ ավելի շատ նյութական բարիքներ կուտակելու ու, շարունակելով բազ-մանալ ու զորանալ, ի վերջո իր սերունդներին ճնշելու, շահագործելու, Գիքորի օրը գցելու՝ հիվանդացնելու ու սպանելու, որով էլ գուցե կտրվի իր շառավիղը՝ վերջանա, գնա իր տեսակը։ Ահա, սեփական տեսակի պահպանման ու հարատևման, առաջին հերթին սեփական սերնդի բարեկեցիկ կյանքի համար պայքարն է, որ ծնում է համատարած ներազգային գզվրտոց։

Սակայն հարց կառաջանա, թե ինչու՞
ենք այսպիսին նաև դրսում, ուր նյութական բարիքների առատություն կա, նաև՝ աճի ու բազմանալու շատ ավելի լայն, համարյա ան-սահման հնարավորություններ, քան ներսում։ Ու ինչու՞ դրսում այլազգիների հանդեպ նույն չկամ ու նախանձոտ վերաբերմունքը չունենք։

Այս
հարցերի պատասխանները շատ խորն են խոցելու։ Բանն այն է, որ ինչպես ներսում, այնպես էլ դրսում, միմյանց մեջ տեսնում ենք մեր տեսակի հարատևմանը սպառնացող ամենամեծ վտանգը, միաժամանակ, այլազ-գիների մեջ համարյա վտանգ չտեսնելով։ Հետևաբար, նշանակություն չունի ներսում ենք, թե՝ դրսում։ Դրսում, որտեղ էլ որ հանդիպում ենք իրար, առաջին հերթին զգու-շանում ենք միմյանցից, խուսափում շփվելուց, մանավանդ փոխկապվածության մեջ մտնելուց։ Միմյանց հետ որպես կանոն վարվում ենք մեծ զգուշավորությամբ։

Բայց
ինչու՞ է ամեն ինչ այսքան խորացել ու հասել ներազգային թշնամանքի։ Ինչու՞ ենք միմյանց մեջ մեր սեփական տեսակին սպառնացող ավելի մեծ վտանգ տեսնում, քան որևե այլազգի անհատի մեջ։ Այս հարցին պատասխանելու համար հարկ կլինի ավելի՛ խորանալ մեր գենետիկ կառույցի բազմաթիվ շերտերի մեջ, հասնել հատակին։

Բանն
այն է, որ մեր գենետիկ կոդից բխում է ոչ միայն սեփական տեսակի հարատևումն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով ապահովելու մղումը, այլ նաև սեփական տեսակի գերակայությունն ու, ի վերջո, ողջ աշխարհում մեր սեփական տեսակի բացարձակ տիրապետությունը հաստատելու, մոլորակի վրա միայն մեր տեսակի գոյու-թյունն ամեն գնով ապահովելու մղումը։

Ի
դեպ, գլոբալիզավող աշխարհի անցուդարձերից պարզ երևում է, որ աշխարհի ներկայիս կառավարիչները նման մղումներ ունեն։ Նրանք նկատել են նաև, որ մեր՝ հայե-րիս, մեջ ամենաթունդն է այդ մղումը։ Հետևաբար մեր հանդեպ հատուկ թշնամանք ունեն, քանի որ մեզ՝ հայե-րիս, ամենամեծ վտանգն են համարում իրենց ճանապար-հին։

Բայց, վերադառնալով
մեր ներազգային խնդիրներին մաս-նավորապես և՛ ներսում, և՛ դրսում մեր ներազգային գզվրտոցի խնդրին, միևնույն ժամանակ մտքում պահած ներազգային թշնամանքի հենց նոր բացահայտված պատ-ճառը՝ սեփական տեսակի գերակայությունը, նույնիսկ մյուս տեսակների հաշվին ողջ աշխարհում մեր սեփական տեսակի գոյությունն ու բացարձակ տիրապետությունն ամեն գնով ապահովելու մեր գենետիկ մղումը, փորձենք հպանցիկ շոշափել նաև անկասելի թվացող արտագաղթի խնդիրը։

Ինչպես
ասվեց վերևում, կապիտալիստական կացութաձևի պայմաններում հստակ հասկանում ենք, որ մենք, նաև՝ մեր սերունդները, կամ տեր պիտի լինենք, կամ՝ ծառա։ Սակայն կանխազգալով, որ մեր հարազատ երկրում չենք կարողանալու տեր դարձնել մեր զավակներին, ու իհարկե հաշվի առնելով Թումանյանի Գիքորի դառը ճակատագիրն ու մեր ազգակից տերերի կողմից սեփական ազգակից-ներին անողոքաբար շահագործելու դեռ շարունակվող Բազազ Արտեմական պրակտիկան, և ընդհանրապես միմ-յանց ամեն քայլափոխի խեղդելու մեր գենետիկ մղումը, գերադասում ենք դուրս պրծնել մեր երկրից։ Գերադասում ենք ինքներս ծառայության մտնել, մեր երեխաներին էլ ծառայության տալ օտարին, այլ ոչ թե մեր «հարազատ» «Բազազ»-ներին։

Բայց,
այնուամենայնիվ, կարող է հարց առաջանալ՝ ինչու՞ ենք այսքան շատ թշնամացել միմյանց հետ։ Չե՞ որ բոլորս էլ հայ ենք, միևնույն ազգից։

Բանն
այն է, որ մենք՝ հայերս, շատ տարբեր ենք միմյանցից։ Հաճախ՝ այնքան տարբեր, որքան ասենք՝ գերմանացին իսպանացուց, կամ ֆրանսիացին լեհից և այլն։ Այդ տարբերությունն էլ հենց պայմանավորում է թշնամանքի աստիճանը։ Մարդ սեփական կամ նման տե-սակի հետ թշնամաբար չի վարվի։ Թշնամաբար վարվում են սեփականից տարբեր տեսակի հետ։ Ու որքան տարբեր է տեսակը, այնքան սուր է թշնամանքը։ Մեր՝ հայերիս, մեջ բնականաբար միշտ կա այն մտավախությունը, որ մեզնից տարբեր տեսակների նպատակն է ոչնչացնել մեր տեսակին, որ ամենաքիչը մեր սերնդին թշնամաբար կշահագործեն, ինչպես Բազազ Արտեմը՝ Գիքորին։ Սա է պատճառը, որ լավ լինի երկրում իրավիճակը, թե՝ վատ, միևնույն է արտագաղթելու ենք, մանավանդ, երբ երկրում տիրում են կապիտալիստական փոխհարաբերությունները՝ լեգալացված կողոպուտի «մշակույթը»։

Բայց
չշեղվենք մեր վերը բարձրացրած հարցերից՝ ինչու՞ դրսում այլազգիների հանդեպ նույն հակամարտությունը, թշնամանքն ու բախումները չունենք։ Չէ՞ որ, այլազգիները գենետիկորեն ավելի տարբեր են մեզնից։

Ճիշտ
է, այլազգիներն իհարկե ավելի տարբեր են։ Բայց, չհաշված մեր անմիջական թշնամիներին, նրանց մեծա-մասնությունը համեմատաբար անվնաս են մեզ համար։ Նրանց ծառայելն ավելի ապահով է, որովհետև այլազգի-ների մեջ նախ շատ թույլ է սեփական տեսակի հարատե-վումն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով ապահովելու գենետիկ մղումը, մանավանդ՝ զարգացած, քաղաքակիրթ երկրներում, հետո՝ չկա աշխարհում որևէ այլ ազգ, որ կա-րողանա համեմատվել մեզ հետ իր ինտելեկտուալ պոտեն-ցիալով։ Ի վերջո, քաղաքակիրթ երկրներում մարդիկ իրոք քաղաքակիրթ են։ Դրսում այլազգիների մեջ մեր շառավղի հարատևմանը սպառնացող նույնքան վտանգ չենք տես-նում, որքան մեր սեփական ազգակիցների մեջ նաև այն պատճառով, որ, հատկապես արևմտյան աշխարհի երկըր-ներում հասարակություններն անհույս պառակտված են՝ այնտեղ համարյա իսպառ վերացել է նահապետական ըն-տանիքի, մանավանդ՝ գերդաստանի, ինստիտուտը։ Արև-մտյան քաղաքակրթության երկրներում արդիկ հիմնակա-նում սեփական անձի բարեկեցության մասին են մտա-հոգված։ Նրանց շատ չի հետաքրքրում, թե իրենց երեխան կամ թոռն ի՞նչ կանի, ինչպե՞ս կապրի, արդյոք կհա-րատևի՞ իր տեսակը, թե՞ ոչ։ Սա է հիմնականում պատ-ճառը, որ մանավանդ քաղաքակիրթ երկրների մարդկանց մեջ ոչ մի վտանգ, հետևաբար՝ ախոյան, չենք տեսնում։ Սա է պատճառը, որ արտագաղթելիս դիմում ենք դեպի քաղաքակիրթ երկրներ։ Չէ՞ որ Ղազախստանում էլ շատ տեղ կա, Պարսկաստանում էլ... Բայց՝ ոչ... Արտագա-ղթելիս ընտրում ենք Եվրոպական երկրները, թեկուզև մեր երկրից շատ ավելի խիտ բնակեցված, բայց՝ քաղաքակիրթ երկրները, ուր չկան կամ շատ թույլ են մեր սերնդի հարատևմանը սպառնացող գործոնները, ուր առկա են, գոնե համեմատաբար մատչելի են բարգավաճելու ու բազ-մանալու պայմանները։

Ահա
և պարզեցինք մեր հանրահայտ ներազգային գզվըր-տոցի, թշնամանքի, միմյանցից խուսափելու, հետևաբար և արտագաղթի պատճառները։ Առաջինը մեր չափազանց թունդ գենետիկ կառուցվածքի խորը շերտերում թաքնված, մեր սեփական տեսակի հարատևումն ու ողջ աշխարհում նրա բացարձակ գերակայությունն ու գոյությունն ամեն գնով ապահովելու բնազդային մղումն է, իսկ մյուսը այդ բնազդային մղումը թույլատրող ու խրախուսող պայման-ները՝ կապիտալիզմը, մանավանդ, երբ չկան վերը նկա-րագրված բնազդային մղումները զսպող ուսմունքն ու մշակույթը։

Բայց
որևէ պրոբլեմի պատճառները գտնելն ու դեղատոմս չառաջարկելը առնվազն թշնամություն է։ Պատկերացրեք՝ բժիշկը գտներ հիվանդության պատճառն ու ոչ մի բուժում չառաջարկեր։ Կյանքում, չնայած, հիմնականում հակառա-կըն է լինում՝ շատ հաճախ բժիշկները բուժում են առա-ջարկում առանց հիվանդության բուն պատճառն իմանալու։ Երբեմն էլ, առանց փորձելու իմանալ հիվանդության պատ-ճառները, դեղամիջոցներ են նշանակում միայն ախտանը-շանները կոծկելու համար։ Որպես հետևանք, միայն վնաս են տալիս։ Ուրիշ՝ ոչինչ։

Սովորաբար
հիվանդության պատճառներն իմանալը հու-շում է բուժման ճանապարհը։ Հիվանդությունների, այդ թվում, վարակիչ հիվանդությունների, հիմնական մասն առաջանում է իմունային համակարգի թուլության պատճա-ռով։ Բուժելու համար կամ վերացնում են հիվանդության հարուցիչներին՝ վիրուս կլինի, բակտերիա, թե՝ բորբոսա-սունկ, եթե առկա են սրանք, միաժամանակ օրգանիզմի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով ինքնա-մաքրվելու, սեփական իմունային համակարգի ողջ հզորու-թյունը վերականգնելու ու ապաքինվելու համար։ Դա անում են օրգանիզմից հեռացնելով թունավոր նյութերի կուտակումները, կասեցնում են թունավոր սննդի կամ այլ վնասակար նյութերի ընդունումը, փոխարենը օրգանիզմը սնում են մաքուր ու սննդարար նյութերով։ Այսպիսով ամրապնդված իմունային համարգը, կկարողանա կպայքա-րել հարուցիչների դեմ ու առողջ պահել օրգանիզմը։

Քանի
որ մեր հիվանդության պատճառը թաքնված է մեր գենետիկ կառույցի խորը շերտերում, մեր գործը հեշտ չի լինելու։ Գենետիկ կոդը չես փոխի։ Սակայն հիշենք, որ այդ չարաբաստիկ գենետիկ կոդի նման, մարդու մարմնում միշտ էլ կան տարբեր հիվանդությունների հարուցիչներ՝ վիրուսներ, բակտերիաներ ու մակաբույծներ, որ միայն մարդու իմունային համակարգն է զսպված պահում բոլոր հարուցիչներին։ Մեր ազգի դեպքում փաստորեն գործ ունենք մեր իմունային համակարգի՝ մեր ազգային արժե-համակարգի, մեր ուսմունքի թուլության, ավելի ճիշտ՝ չլինելու հետ։ Այդ ուսմունքի չլինելն է, որ թույլ է տվել ոչ միայն օտար գաղափարների ներթափանցումը, այլ նաև մեր գենետիկ կոդի խորխորատներում ծվարած սեփական տեսակի հարատևումն ամեն գնով ապահովելու բնազդա-յին մղումի սանձազերծմանը։

Ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության վարքն
ու ինքնությունը պայմանավորված է ոչ միայն գենետիկ կառույցի բազմաթիվ շերտերի ողջ համակարգով, այլ մեծապես նաև դաստիարակությամբ։ Վերևում նշեցինք, որ մարդու ենթագիտակցությունը քարակերտ կառույց չէ, որ այն ենթակա է փոփոխվելու, որ նրա վրա ազդում են ուժեր ոչ միայն ներսից՝ գենետիկ շերտերից, այլ մեծա-պես նաև դրսից՝ կրթություն, դաստիարակություն և այլն։

Ինչպես
ասվեց վերևում՝ գենետիկ կոդը չես փոխի։ Ավելի ստույգ՝ գենետիկ կոդի այն հատվածը, որը հենց խնդրո առարկա երևույթի պատճառն է։ Բայց բարեբախտաբար մեր գենետիկ կոդի մյուս շերտերը, որոնք պայմանավո-րում են մեր ինքնության հիմնական մասը՝ արարչական ու արդարամիտ մասը, ինտելեկտն ու տաղանդը, շատ ավելի հզոր են։ Վերջապես, ունենք մեկ այլ հզոր միջոց՝ մեր գիտակցությունը։ Հենց այս բոլոր միջոցների միա-համուռ զորությամբ էլ կկարողանանք վերականգնել մեր ազգային ուսմունքը՝ մեր իմունային համակարգն, ու բարեփոխել ինքներս մեզ, հետո նաև՝ մյուսներին ու հետագայում նաև հատևան ազգերին։

Այս ծանր գործը
ծանրացած է մտավորականության ուսերին։ Մտավորականությունն է ազգի գլուխը, հետևա-բար գործի միակ հնարավոր նախաձեռնողն ու առաջա-մարտիկը։ Մտավորականությունից բացի ուրիշ ոչ ոք չի կարող անել այդ գործը։ Մտավորականությունն առաջինը պիտի հասկանա, որ ունենք ընդհանուր թշնամի՝ ի դեմս գլոբալիզացիայի հեղինակների, որոնք անողոք կերպով գործի են անցել վերացնելու մեզ՝ հայերիս, որպես իրենց ծրագրերի մեծագույն ու միակ խոչընդոտի։ Սա հասկանա-լուց հետո մտավորականությունը պիտի գործի անցնի բա-ցատրելու մեր մյուս ազգակիցներին վտանգի ողջ լրջու-թյունը, նաև՝ որ անջատ-անջատ, ամեն մեկս մեր անձնա-կան խնդիրները լուծելով, մանավանդ միմյանց հոշոտելով, չենք ձերբազատվի մեր թշնամուց ու նրա ոտնձգություն-ներից, որ միայն միահամուռ ջանքերով կկարողանանք դիմադրել ու չեզոքացներ մեր բոլորի գլխին կախված ահավոր վտանգը։ Թեկուզ հենց նույն ինքնապահպանման բնազդով, մենք՝ մտավորականներս, պարտավոր ենք գոր-ծի լծվել կասեցնելու մեր ազգի ու մեր սեփական տեսակի գոյությանն ու հարատևմանը սպառնացող վտանգը։

Բայց
գուցե շատերիս մոտ վերացե՞լ է սեփական տեսակի հարատևումն ապահովելու մղումը պայմանավորող գենե-տիկ կոդը։ Դժվար... Ուրեմն՝ հաշտվե՞լ ենք սեփական տեսակի անխուսափելի ոչնչացման հետ։ Կամ գուցե չե՞նք գիտակցում մեր բոլորի, ներառյալ մեր սեփական տեսա-կի, գլխին կախված վտանգը։ Իսկ գուցե ներազգային գըզ-վըրտոցի մեջ ներգրավված, գլուխները կորցրած, տգիտու-թյան մեջ խարխափող ու գոռոզ մեր ազգակիցների ահագ-նացող քանա՞կն է մեզ հուսալքության մատնել, մանա-վանդ, որ ժամանակ համարյա չունենք։ Բայց ավելի լավ է ուշ, քան՝ երբեք։ Եթե մեզ մտավորական ենք համարում, ապա պիտի որ գիտակցենք վտանգի չափն ու անմիջապես գործի անցնենք։ Գոնե՝ չհանձնվենք առանց կռվի։

Ներկա
օրհասական իրավիճակից դուրս գալու, մեր սեփա-կան տեսակն անխուսափելի ոչնչացումից փրկելու համար մենք՝ մտավորականներս, պարտավոր ենք օրինակ ծառա-յել՝ համախմբվել ու դաշնակցել միմյանց հետ, առաջին հերթին՝ վայր դնելով մեր մեծագույն խոչընդոտը՝ մեր հիվանդագին գոռոզությունը։ Չկա ժողովրդի համախմբվա-ծություն առանց մտավորականության համախմբվածու-թյան։ Ինչպիսին մտավորականությունն է՝ պառակտված ու անկազմակերպ, այնպիսին էլ ժողովուրդը կլինի՝ պա-ռակտված ու անկազմակերպ։ Պիտի գիտակցենք նաև, որ թեկուզ ճշմարիտ գաղափարներով զինված մի խումբ մտավորականների ոտքի կանգնելն ու համախմբվելը դեռ բավական չէ։ Համազգային խնդիրների լուծման խնդիրը ողջ ազգի խնդիրն  է։ Պիտի գիտակցենք նաև, որ միայն մեր ազգային, առաքինի ուսմունքով է հնարավոր բարե-փոխել մեր ազգի ինքնությունն ու արմատախիլ անել ներազգային գզվրտոցի ու թշնամանքի արատավոր, ամո-թալի ու բոլորիս համար կործանարար երևույթը, որ ան-հրաժեշտ է վերականգնելով այն, դնել ամեն հայի սեղա-նին ինքնաշտկվելու համար, միաժամանակ բացատրելով նրանց, որ դրանից բացի ուրիշ ճանապարհ չկա, որ միայն մեր ազգային, առաքինի արժեհամակարգն է ժողո-վրդին, հատկապես՝ երիտասարդ սերնդին, կրթելու և համախմբելու միակ միջոցը և, որ դա հնարավոր է։ Մտավորականությունը պիտի խորը գիտակցի, որ նույն-իսկ ամենակատարյալ կառավարման համակարգը ոչ մի օգուտ չունի անբարոյական ժողովրդի համար, նաև, որ բարոյական ժողովրդին ոչ մի վնաս չի տա, նույնիսկ ամե-նաանկատար կառավարման համակարգը։
Երբ բոլորն իմանան, թե անցյալում ինչպիսի առաքինի մշակույթ ենք ունեցել, ինչպիսի ազնվասիրտ ազգ ենք եղել, ապա իրենք ևս կազնվանան։ Ու երբ բոլորն ազնվանան, այլևս խնդիր չենք ունենա։

Հարկավոր
է միշտ հիշել, որ հազարամյակներ շարունակ եղել ենք աստվածային, միասնական ու անպարտելի ազգ, որ մինչև կապիտալիզմի մուտքը համարյա միևնույն արարչական ու արդարամիտ մշակույթն ենք ունեցել, որ փչանալ ենք սկսել միայն վերջերս, երբ կապիտալիստա-կան կացութաձևի պայմաններում սկսվեց արագորեն քայ-քայվել մեր առաքինի մշակույթը։ Մեր մշակույթի բացա-կայությունն ու անբարենպաստ կապիտալիստական մըր-ցակցության պայմանները քանդեցին ու վերացրեցին մեր իմունիտետը, թույլ տալով, որ դուրս գան մեր գենետիկ կոդի խորքերում ծվարած կենդանական բնազդները։

Ամենակարևորը՝ հարկավոր է գիտակցել, որ անձնապես մեր սեփական տեսակի հարատևումը, մանավանդ ողջ աշխարհում նրա գերակայությունը, գոյությունն ու բարգա-վաճումը ամեն գնով ապահովելու մեր էգոցենտրիկ բնազ-դը մեզ ազգովի անմիաբանության ու պառակտվածության է հասցրել ու խոցելի դարձրել մեր ընդհանուր թշնամու առջև։  Ի հավելում, որպես չափազանց հեռագնա կանխա-տեսում, հարկավոր է նաև գիտակցել, որ մեր ազգային, առաքինի ուսմունքի բացակայության պայմաններում,
նույնիսկ մեր սեփական տեսակի հաղթանակի դեպքում, որ քիչ հավանական է, ողջ աշխարհում մեր էգոցենտրիկ մղումների անկաշկանդ դրսևորումը անխուսափելիորեն կբերի երկրագնդի բնական ռեսուրսների աստիճանական սպառմանն ու հետևաբար մեր սեփական տեսակի կոր-ծանմանը։

Մեր ազգային
ուսմունքի ու արժեհամակարգի օգնությամբ ազգի ինքնությունը բարեփոխելը մեր բոլորի փրկության դեղատոմսի առաջին կետն է։ Իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխությունն է։

Վերևում
տեսանք, որ ներազգային գզվրտոցն ու մանա-վանդ թշնամանքը սաստկացան կապիտալիստական կա-ցութաձևի պայմաններում։ Կապիտալիզմից առաջ ժողո-վըրդի մեջ համարյա չկար ներազգային գզվրտոց։ Ինչու՞։ Որովհետև կապիտալիզմից առաջ յուրականչյուր անհատ իրավունք ուներ բնությունից ազատորեն վերցնել այնքան, որքան անհրաժեշտ էր։ Նույնիսկ ցանկության դեպքում ոչ ոք ոչ մի լծակ չուներ սահմանափակելու կամ արգելելու մեկ ուրիշին վերցնել մայր բնությունից այնքան, որքան անհրաժեշտ էր նրան ու իր ընտանիքին։ Կապիտալիստա-կան կացութաձևի պայմաններում իրավիճակը միանգամից փոխվեց։ Մարդիկ իրավունք ստացան սեփականացնել բլորին իրավամբ պատկանող հողը ջուրը, ընդերքը, ընդ-հանրապես՝ մասնավոր սեփականություն ունենալ։ Իսկ, եթե կա իրավունքը ապա անպայման կլինեն նաև այդ իրավունքից օգտվողներ, մյուսներին ճնշելու ու հարստա-հարելու հաշվին, իհարկե։ Ուրիշ կերպ չի լինում։ Հետո, «Ով աշխատի, նա կուտի» հնարովի պոստուլատի օգնու-թյամբ մեծամասնությանը հավաքեցին ու ստրկացրեցին քաղաքներում, կախման մեջ գցելով նրանց աշատանքից։ Քաղաքներում կապիտալիզմի պայմաններում մարդու կեն-սագործունեությունը կախված է նրա աշխատանք ունենա-լուց կամ չունենալուց։ Քաղաքներում աշխատանքը մարդու օդն է։ Չկա աշխատանք՝ չկա օդ։ Կտրվեց օդը՝ չկա մարդը։ Մարդու ստրկությունը կապիտալիստական հասա-րակարգում նրա կախվածությունն է աշխատանքից։ Երբ կապիտալիստալիզմն իրավունք տվեց մարդկանց սեփա-կանացնել հողը, ջուրն ու դրանով ստրկացնել գյուղացի-ներին վարկերի ու հարկերի ծանր բեռի տակ, քանդվեց նաև ազգի ողնաշար հանդիսացող գյուղը։ Ընդհանրապես, կապիտալիստական կացութաձևի պայմաններում լծակներ են առաջանում սահմանափակել կամ կտրել անցանկալի մեկի օդը։ Իսկ, եթե կան այդ լծակները, ապա անմիջա-պես առաջ կգան դրանք գործածողները։

Ազգային
արժեհամակարգի օգնությամբ բուժման գործ-ընթացի հետընթացը կանխելու համար, հետվաբար հար-կավոր է վերացնել անբարենպաստ պայմանները՝ կապի-տալիզմը՝ մարդու կողմից մարդու լեգալացված կողո-պուտը։ Ուրեմն, դեղատոմսի երկրորդ կետը միմյանց հոշոտելու մղող կապիտալիզմի՝ մասնավոր սեփականու-թյան իրավունքի, վերացումն է իրեն ներհատուկ դրամա-իրային հարաբերությունների ողջ համակարգով հանդերձ։
Կապիտալիզմն, իհարկե, ինքն
իրեն չի վերանա։ Դրա համար ժողովրդի միահամուռ ջանքերն են անհրաժեշտ։ Իսկ ժողովրդին ոտքի կհանի միայն այն համոզմունքը, որ կապիտալիզմն է մեր հիմնական դժբախտությունների պատճառը։ Որ միակ ճանապարհը տնտեսության ազգայ-նացումն ու այն ազգի գերագույն նահապետի՝ Համայն Հայոց Արքայի՝ երկրի հիմնական պատասխանատուի իշխանության տակ դնելն է։  Ազգը պիտի պատրաստ լինի նոր կացութաձևին առաջին հերթին գաղափարապես։ Գաղափարապես պատրաստ մարդկանց համար նույնիսկ հրամայական պահանջ կլինի վերացնել կապիտալիզմն ու անցում կատարել մեր ազգային ուսմունքին համապատաս-խան կացութաձևի։
ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
Մեր
ազագյին ուսմունքը ազգայնացված տնտեսությունն է ու նահապետական՝ միապետական, կառավարումը։ Մեր ազգային ուսմունքի հիմնարար սկզբունքը նույնական է Քրիստոնեություն ուսմունքի մեջ պահպանված «Սիրիր մերձավորիդ այնպես ինչպես քեզ ես սիրում» հիմնարար սկզբունքի հետ, որը բխում է Արարչական ուսմունքի ամե-նագլխավոր դրույթից՝ մարդկանց իրավահավասարության ու հավասարազորության դրույթից։ Մարդկանց իրավահա-վասարության ու հավասարազորության դրույթից բխում է նաև իրավունքների ու արգելքների մի կուռ համակարգ, ըստ որի՝
1. Ամեն
մարդ իրավունք ունի բնությունից ազատորեն վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է իր ու իր ընտա-նիքի կենսագործունեության համար։ Ոչ պակաս, բայց նաև ոչ ավել։
2. Ոչ
ոք իրավունք չունի սահմանափակել կամ արգելել մեկ ուրիշին օգտվել մայր բնության ընձեռած բարիք-ներից։
3. Ոչ
ոք իրավունք չունի, անհրաժեշտից ավել նյութական բարիքներ վերցնելով, կամ որևէ այլ կերպ վնասել մայր բնությանը։
4. Ոչ
ոք իրավունք չունի մարմնական, մտավոր, հոգևոր, կամ ֆինանսական վնաս պատճառել մեկ ուրիշին։
5. Ամեն
մարդ, ընտանիք կամ գերդաստան իրավունք ունի զբաղվել իր ընտրած արհեստով, արվեստով կամ այլ տնտեսական գործունեությամբ։
6. Ոչ
ոք իրավունք չունի շահագործել մեկ ուրիշի աշխա-տանքը, նրան որպես վարձու բանվոր կամ ծառա վերց-նելով։ Արգելվում է մարդու կողմից մարդու շահագործումը և այլն։
Մեր ուսմունքից բխող օրենքներն ավելի ծավալուն կեր--պով շարադրված են «Արարչական Օրենքներում»։ Այդ օրենքների հիման վրա կազմվել է ապագա «Միապետա-կան Հայաստանի Ազգային Սահմանադրությունը»։

Ինչպես
տեսնում ենք, մեր ազգային ուսմունքն ընդհանուր ոչինչ չունի կապիտալիզմի, մանավանդ մոնոպոլիստական կապիտալիզմի հետ։ Մեր ազգային ուսմունքն ու կապի-տալիզմը անհամատեղելի գաղափարախոսություններ են, որտեղից էլ բխում է կապիտալիզմի վերացման ու տնտե-սության տոտալ ազգայնացման անհրաժեշտությունը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Ուրեմն, հարկավոր
է՝
1. Վերականգնել մեր ազգային ուսմունքն ու ամեն հայի սեղանին դնել այն, որպես ստանդարտ ինքնաշտկվելու համար։
2. Վերացնել կապիտալիզմն ու ազգայնացնել ողջ տնտե-սությունը, այն դնելով ազգի գերագույն նահապետի՝ Համայն Հայոց Արքայի, իշխանության տակ։
Միայն այս ճանապարհով կդառնանք միասնական ու անպարտելի ազգ։ Միայն այս ճանապարհով կունենանք ազգային պետություն ու հայրենիք։ Միայն այս ճանապար-հով կկանգնի արտագաղթը, նույնիսկ կսկսվի հակառակ գործընթացը։ Միայն այս ճանապարհով կկարողանանք վերականգնել մեր կորցրած տարածքներն ու փրկել մեր սեփական տեսակը ոչնչացումից։
ՄԵՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԳԶՎՐՏՈՑԻ
ՊԱՏՃԱՌԸ
(հավելված)
Ներազգային գզվրտոցը ստիպում է բոլորին, ինքնապաշտ-պանության մղումով, իհարկե, ներփակվել, դառնալ քարա-ցած սրտով պրագմատիկ մեքենաներ, կամ ավելի ստույգ՝ գազաններ։ Շատերն, իհարկե՝ ոչ միայն ինքնապաշտպա-նության մղումով։
Սա է պատճառը, որ ամեն քայլափոխի ականատես ենք լինում դիմացինի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, դիմացինի արժանիքներն ու արժանապատվությունը նսե-մացնող ոտնձգությունների։ Անտառի գազանների պես, ամեն մեկս ջանում ենք մեր շուրջը ստեղծել փշալարերով պատված պարսպի պատերից դուրս ցցված նիզակների ու կացինների մի ստվար դաշտ աղմուկ աղաղակի, դիմա-ցինի կարծիքը արհամարհելու, միայն մեր կարծիքն ու խոսքը լսելի դարձնելու և նման այլ բաների տեսքով։ Իսկ, եթե հաշվի առնենք մեզ ներհատուկ գոռոզությունն ու եսասիրությունը, ապա պատկերն ավելի կամբողջանա։ Այսպես էլ հոշոտում ենք և՛ միմյանց, և՛ ինքներս մեզ։ Ինքներս մեզ՝ որովհետև փոխադարձ թշնամական միջա-վայրն անբարենպաստ է ազդում բոլոր կողմերի վրա։ Ինչպե՞ս։
Օրգանիզմի կենսագործունեությունն ամբողջովին կախված է միջավայրից։ Ձուկը ջրից դուրս չի կարող ապրել, մարդն էլ՝ ջրում, օրինակ։ Պարզվում է նաև, որ մարդու օրգա-նիզմն ունի իր սեփական գիտակցությունը։ Ու դժբախտա-բար, երբեմն էլ բարեբախտաբար, այն ոչ մի կախում չունի մարդու սեփական գիտակցությունից։ Անբարենը-պաստ պայմաններում հայտնվելով, մարդու օրգանիզմը միջոցներ է ձեռնարկում ինքնապահպանման համար, նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի էլ գիտակցում դրանց անհրաժեշտության մասին։ Բայց լինում է և հակա-ռակը։ Նույնիսկ, երբ մարդը գիտակցում է անբարենպաստ պայմանների առկայությունը, գիտակցում է ինքնապահ-պանման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, միևնույն է՝ չի կարող ազդել օրգանիզմի գիտակցության ու ձեռնարկած արագ ինքնաոչնչացման ընթացքի վրա։
Իսկ, եթե ավելի մանրամասն՝ ապա անբարենպաստ միջավայրում հայտնվելով, մեր օրգանիզմը սկսում է արագ ինքնաոչնչացման գործընթացը, քանի որ հենց նույն ինքապահպանման բնազդով չի ուզում մեզ մատնել երկարատև տառապանքների։ Մեր սեփական գիտակցու-թյունն անզոր է փոխել որևե բան, եթե օրգանիզմն արդեն սկսել է այդ ինքանաոչնչացման գործընթացը։
Իսկ օրգանիզմի ինքնաոչնչացման գործընթացը սկսվում է ամեն անգամ, երբ մարդն ապրում է անբարենպաստ միջավայրում, վարում է անբնական ապրելակերպ։ Ասենք, օրինակ՝ չի շնչում լիաթոք, չի ընդունում անհրաժեշտ քա-նակի ու որակի հեղուկ, չի ընդունում լիարժեք՝ անհրա-ժեշտ որակի ու քանակի, սնունդ, կամ որկրամոլությամբ, ալկոհոլով, ծխախոտով և այլ վնասակար նյութերով թու-նավորում է սեփական օրգանիզմը, կամ տքնում է ուժերից վեր, ապրում թշնամիների միջավայրում՝ անսեր ու լքված, կամ՝ ապրում աննպատակ ու անիմաստ կյանքով և այլն։
Ցավալի է, բայց՝ նմանապես, ողջ հասարակությունը կարող է մտնել ինքաոչնչացման ռեժիմի մեջ։ Ու որքան էլ մտավորականությունը, նույնիսկ եթե այն կա ու համա-խմբված է, ջանա դուրս բերել նրան այդ ռեժիմից, միևնույն է ոչինչ չի ստացվի։

Բայց հուսանք, որ
մեր ազգային օրգանիզմը դեռ չի մտել ինքնաոչնչացման ռեժիմի մեջ։

Դավիթ
Միրզոյան, Մարտ 2013www.davitmirzoyan.com