Saturday, December 17, 2016

ԶՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բացահայտում արած չեմ լինի եթե ասեմ, որ մարդիկ ծնվում են միմյանցից շատ տարբեր, հաճախ անհամատե-ղելի էություններով։ Երբեմն մեծ տարբերություն, նույնիսկ անհամատեղելիություն կա միևնույն ընտանիքի ներսում երեխաների ու ծնողների, երեխաների միջև և այլն։ Հետե-վաբար մարդկանց միջև, նաև ընտանիքների ներսում առ-կա է լարվածություն, հակամարտություն, երբեմն նույնիսկ թշնամանք, որը կարող է անգամ երկարատև ու անողոք պատերազմների հասնել։ Դժբախտությունն այն է, որ մարդը չի ընտրել այն ընտանիքը, որտեղ ծնվել ու մեծա-ցել է, այն միջվայրը, որը ստիպել է նրան ընթանալ սխալ ճանապարհով, հաճախ էլ ճակատագրական «ընտրություն-ներ» կատարել։ Խոսքս հիմնականում ամուսնության մա-սին է։

Մարդ, ցավոք, ուշ է հասկանում իր «ընտրության» կործա-նարար բնույթը։ Երազում է ժամանակը հետ շրջել, կամ գոնե մի հրաշքով փոխել ամեն ինչ։ Բայց, ավա՜ղ, հենց նույն միջավայրը և շատ այլ հանգամանքներ ստիպում են մարդուն տեղից չշարժվել, շարունակել մնալ նույն զնդա-նում, անկախ ամեն ինչից։ Միջավայրը՝ հասարակությու-նը, հատկապես անմիջական շրջապատը չի ընդունում իր սրտի թելադրանքով ապրելու մարդու իրավունքն ու ամեն կերպ ճնշում է նրան։ Ցավալիորեն, հաճախ մարդն ինքն է կաշկանդում ու սպանում իր իսկ երջանկության ձգտումը շրջապատի թշնամական վերաբերմունքից խուսափելու համար։

Անմիջական շրջապատի կողմից միայն կաշկանդող ու ճըն-շող մոտեցում ստանալով, մարդ միայն դեպի կործանում կարող է գնալ։ Մարդ չի կարող ապրել առանց հոգեհա-րազատ էակի հետ շփման, ինչպես պրոտոնը չի կարող առանց էլեկտրոնի և այլն։ Մարդ մշտապես հոգեհարա-զատ էակի որոնումների մեջ է։ Հոգեհարազատ էակի որո-նումները, եթե նույնիսկ երբևէ թուլանան, կամ եթե հուսա-հատությունը խավարի մեջ առնի նրան՝ հոգեհարազատ էակին, գտնելու որևէ հեռանկար, միևնույն է մի գեղեցիկ օր բոցավառվելու են նրան գտնելու որոնումները, այն էլ՝ ավելի թեժ բոցերով, որովհետև անլուծելի ընտանեկան խնդիրներն, ի վերջո, ավելի հուժկու պոռթկումների են բերելու։

Հոգեհարազատ էակի որոնումները մարդուն մղում են օգտագործել ամեն հնարավորություն նրան գտնելու հա-մար. ու հիմնականում՝ իր անմիջական շրջապատից դուրս, քանի որ նախկինում այն միայն ճնշել ու կաշկանդել է։ Ներկայումս համացանցային շփումները շատ լայն հնարա-վորություններ են բացել մարդկանց առջև՝ հոգեհարազատ էակին գտնելու հավանականությունը համարյա ժամանակի հարց դարձնելով։ Համացանցային շփումները թույլ են տալիս արագ ու անկաշկանդ թիավարել վիրտուալ տա-րածքում, զրուցել, մտքեր փոխանակել միանգամից մեծ թվով անձաբց հետ ու արագ կողմնորոշվել, չնայած այն բանին, որ համառոտ ու արագ նամակագրության ձևաչա-փը թույլ չի տալիս լիովին ընկալել միմյանց։

Բայց վիրտուալ իրականության ընձեռած բոլոր հնարավո-րությունները, ազատագրող լինելով հանդերձ, իրենց մեջ նաև մեծ վտանգ են պարունակում։ Խոսքս վերաբերում է ոչ միայն նրան, որ այդ շփումները հենց վիրտուալ էլ կարող են մնալ, միևնույն աստիճանի վրա, որն ինքնին շատ ճնշող է մարդու համար, քանի որ մարդն առաջա-դիմելու մղում ունի, չի բավարարվում ունեցածով, միշտ ձգտում է զարգացնել ու խորացնել մտերմությունը, այլ նաև այն պատճառով, որ մարդ իր անմիջական շրջապա-տի ճնշման տակ կարող է և ստիպված լինել դադարեցնել ամեն վիրտուալ շփում ու ինքնակամ վերաբանտարկվել, որն էլ կարող է անչափ կործանարար լինել մարդու համար, վնասելով նրա հոգևոր աշխարհն ու ի վերջո նրա առողջականը։

©Դավիթ Միրզոյան, 14 Հոկտեմբեր, 2016 թ.