Thursday, October 8, 2020

ՁԱԽՈՂՈՒՄ

Բազմիցս նկատել ու բարձրաձայնել եմ, որ մեր մեծագույն դժբախտությունն այն է, որ դարեր շարունակ ուսմունքի բացակայության պատճառով, չենք ունեցել մտավորականություն (և դեռ չունենք) ու չենք կարողացել տարբերել լավը վատից, ճիշտը սխալից, արժեքավորն անարժանից, ազնվաբարո մարդուն անբարոյականից, իմաստունին անխելքից, բայց ամենակարևորը՝ հայրենանվեր մարդուն հանցագործից կամ թշնամուց ու դեռ չենք կարողանում։ Մեր պատմության ընթացքում միևնույն՝ ուսմունքի բացակայության, պատճառով մեկը մեկից ճակատագրական սխալներ ենք թույլ տվել ու դեռ շարունակում ենք։ Մինչև չվերականգնենք մեր ազգային ուսմունքը, շարունակելու ենք ոչխարի հոտի պես գնալ տարբեր «առաջնորդների» հետևից, առանց հասկանալու, թե ինչ են ասում նրանք և ուր են տանում մեզ։ Կուրացած նրանց շողոքորթ ու խաբուսիկ ճառերի փայլից և թմրած նրանց փուչ ու անորոշ խոստումներից, սխալ ընտրություն ենք կատարելու և փորձանքի մատնենք մեզ ու մեր սերունդներին։ Ոչինչ չենք հասկանալու նաև այն ժամանակ, երբ արհավիրքը բախի մեր դուռն ու անդառնալի կորուստներ պատճառի մեզ ու մեր երկրին։

Ոմանք ինձ մեղադրում են մեր ազգային խնդիրների պատճառները որոնելու, գնտնելու և բարձրաձայնելու համար։ Հանդգնում են անգամ քարկոծել ու հայհոյել, երբ ներկայացնում եմ բուժամիջոցը։ Ես գիտեմ, որ դրանց մեծ մասը չգիտես ինչ ուժերի ծառայող «ֆեյքեր» են, սակայն հավատացած եմ, որ կան նաև իրական, գուցեև հայրենասեր, անձիք։ Բոլորն էլ, դժբախտաբար, խնդիրների լուծման ճանապարհը տեսնում են խնդրի մասին լռելու, այն չնկատելու, խնդրի պատճառները չփնտրելու, չբացահայտելու և համապատասխան բուժամիջոց չգտնելու մեջ և, անպատասխանատու բժշկի պես, խնդրի ախտանշանները կոծկելու, կամ դրանք խլացնելու, իսկ ամենավտանգավորը՝ խնդրի վրա հապճեպ, ժամանակավոր և ոչնչով չհիմնավորված «բուժամիջոց» կիրառելու ուղին են որդեգրել, իսկ հիմնականում՝ կոչեր-մոչեր հնչեցնելու, աղոթք-մաղոթքներ կիրառելու կամ ինքնախաբեությամբ իրենք իրենց և մյուս բոլորին համոզելու, թե ոչ մի խնդիր էլ չկա, թե հիվանդը պարզապես պետք է վեր կենա ու քայլի։
Բազմիցս եմ բացատրել, որ անհնար է բուժել հիվանդությունը առանց դրա պատճառները բացահայտելու և համապատասխան բուժամիջոց գտնելու, որ իսկական հայրենասերը նա է, ով չի կոծկում ազգային խնդիրների ախտանշաններն ու պատճառները, այլ փորձում է գտնել դրանք և բուժամիջոց է առաջարկել։
Հետաքրքիր է՝ սեփական ազգի արատներն ու խնդիրները անտեսել քարոզողների մեջ կգտնվե՞ն մարդիկ, ովքեր նույնը կքարոզեն, երբ հարցը հասնի սեփական առողջությանը, մի՞թե կգտնվի մեկը ով անվրդով կնայի, թե ինչպես են բժիշկները կոծկում իրենց կամ իրենց մահամերձ հարազատի հիվանդության ախտանշաններն ու ոչինչ չեն անում բացահայտելու հիվանդության պատճառները, համապատասխան բուժամիջոց գտնելու համար, կամ ինչպես են անկապ, մանավանդ թանկարժեք դեղամիջոցներ առաջարկում «գուցե օգնի» տրամաբանությաբ։ Արդյո՞ք կգտնվեն մարդիկ, ովքեր բժշկի նման մոտեցումը իրենց սեփական, կամ իրենց հարազատի հիվանդության բուժումը ձախողող ուղի չեն համարի և չեն վրդովվի, եթե չասենք զայրանա, նման բժշկի վրա։ Եվ կամ մի՞թե չեն հորդորի, անգամ՝ ստիպի, բժշկին հաշվի առնել բոլոր ախտանշաններն ու գտնել հիվանդության պատճառը, նաև իհարկե ամենապատշաճ բուժամիջոցը։ Կգտնվի՞ մեկը, ով չի ցանկանա ողջ ճշմարտությունն իմանալ իր կամ իր հարազատի հիվանդության մասին։ Չեմ կարծում։
Անշուշտ գերադասելի է իմանալ ողջ ճշմարտությունը սեփական հիվանդության պատճառերի ու բնույթի և աստիճանի մասին։ որքան էլ անհույս լինի մարդու վիճակը, որքան էլ մահամերձ լինի մարդ, միևնույն է, ցանկանում է իմանալ ամբողջ ճշմարտությունը, ուզում է որ իրեն չխաբեն։ Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ մեր ազգի դեպքում գերադասում ենք աչք փակել մեր ազգային խնդիրների վրա, անգամ չենք վարանում քարկոծել նրանց, ովքեր փորձում են նկատել առկա խնդիրները, կամ գոնե այդ խնդիրների ախտանշանները։
Մեր իրականությունում ամատարած մոտեցումն այն է, որ ազգային խնդիրների, կամ այլ կերպ ասած, հիվանդության մասին ճշմարտությունը կարող է խուճապ առաջացնել և հետևաբար խանգարել։Միայն ժպտալ կարելի է։ Եթե Հիվանդության մասին ճշմարտությունը խուճապ առաջացներ ու խանգարեր, ապա ոչ մի հիվանդ կամ հիվանդատեր չէր փորձի իմանալ իր կամ իր հարազատի հիվանդության մասին ողջ ճշմարտությունը և չէր հորդորի, անգամ ստիպի բժշկին բացահայտել այն ու անթաքույց կերպով ներկայացնել։ Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ մեր ազգային խնդիրների, կամ ավելի ճիշտ՝ հիվնդության, դեպքում, վարվում ենք միանգամայ հակառակ կերպ՝ չենք ուզում որևե բան իմանալ մեր հիվանդության ախտանշանների ու պատճառներրի մասին, անգամ քարկոծում ու թշնամի ենք համարում այն բժշկին, ով փնտրել, գտել է դրանք, և փորձում է բացատրել մեզ և ներկայացնել իր առաջարկած բուժամիջոցը։
Ճշմարտությունը երբեք չի կարող խուճապ առաջացնել։ Միայն ճշմարտությունն է հնարավորություն տալիս կշռադատված և նպատակային քայլեր կատարել, քանի որ խնդրի մասին ճշմարտությունն իմանալով է միայն հնարավոր համապատասխան բուժում կամ հակահարված կազմակերպել։ Նմանապես միայն հակառակորդի ծրագրերն ուժերի դասավորությունը իմանալով է հնարավոր խուճապի չմատնվել և արդյունավետ դիմակայում կազմակերպել։ Ընդհանրապես, մարդուն խուճապի է մատնում միայն անորոշությունը, հատկապես անհասկանալի ու հանկարծահաս խնդիրն ու արհավիրքը։ Մարդ խուճապի է մատնվում միայն այն ժամանակ, երբ ոչինչ չգիտի իր հիվանդության կամ սպասվելիք խնդիրների ու դժբախտությունների մասին։ Հետևաբար՝ ցանկացած պարագայում, գերադասելի է փնտրել ու գտնել խնդրի պատճառը, այլ ոչ թե անտեսել դրա ախտանշաններն ու քարկոծել նրանց, ովքեր փորձում են գտնել պատճառն ու լուծել խնդիրը։ Հատկապես, մեղմ ասած, անխոհեմ է խնդիրը լուծելու համար պատեպատ խփվող բժշկին դավաճան ու թշնամի համարել ու քարկոծել։ Սեփական բարօրության համար մտահոգվող մարդը երբեք նման բան չի անի։
Ինչ վերաբերում է ճգնաժամային, օրհասական փուլում գտնվող հիվանդին, երբ կենաց մահու խնդիր կա, այսինքն կորցնելու ժամանակ չկա և այլն, ապա նման դեպքերում ծայրահեղ անհրաժեշտություն ունի հիվանդության պատճառների շուտափույթ բացահայտումն ու արդյունավետ բուժամիջոց գտնելը, այլապես հիվանդը միայն մահվան է դատապարտված։ Մեր ներկա իրավիճակը շատ նման է մահամերձ հիվանդի իրավիճակին, որի շուրջը հավաքված հիվանդատերերը ոչինչ չեն կիրառում բացի ջերմություն իջեցնող միջոցներից և թշնամի են համարում, ընդ որում՝ շատ երկար ժամանակ, հիվանդության պատճառն իմացող և բուժում առաջարկող մասնագետին, չեն էլ ընդունում նրա մասնագետ լինելը, այլ փորձում են ինքնագլուխ բաներ անել, միաժամանակ լսելով ծանոթ-հարևանների խորհուրդները, հորդորներն ու պարտադրանքը։
Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ ենք ազգովի անտրամաբանական, ավելի ճիշտ՝ անհասկանալի, մոտեցւմ ցուցաբերում մեր ազգային ճգնաժամին։ Բանն այն է, որ եթե սեփական հիվանդության դեպքում չենք կարող խուսափել պատասխանատվությունից, և ինքնապահպանման բնազդով ստիպված ենք ամեն ինչ անել ողջ մնալու համար, ապա ազգի դեպքում խուսափում ենք պատասխանատվությունից, նաև պահանջվող ինքնազոհաբերություններից, մանավանդ որ ընդհանուրի դեպքում ինքնապահպանման բնազդը չի գործում։ Սեփական կաշին փրկելու համար, բավական է պարզապես հեռանալ երկրից։ Անգամ եթե երկրից հեռանալու հնարավորություն չլիներ, ապա միևնույն է, մեր տգիտության ու անձնապաշտության պատճառով անտեսելու էինք խնդիրը, պատասխանատվությունից ու գործից խուսափելու համար։
©Դավիթ Միրզոյան. 5 Հոկտեմբեր, 2020 թ.

Saturday, October 3, 2020

ԴԵՄՈՆՍՏՐԱՑԻԱ

Գործող իշխանություններին գահընկեց անողներ, մտածե՞լ եք ինչո՞վ, կամ ումո՞վ եք փոախարինելու սրանց, կամ ի՞նչ եք անելու, որ սրանք չեն անում։

Եթե չեք մտածել՝ ՄՏԱԾԵՔ։
Մտածեք, նոր ձեռքներդ գցեք քլունգին։ Արդյո՞ք անմտածված քլնգելը չէ՞ պատճառը, որ մինչև հիմա խելքի չի գալիս երկիրը։ Քլնգում ենք, հետո նոր մտածում։ Կամ չենք էլ մտածում, որովհետև արդեն ուշ է մտածելը։ Եվ հաջորդ քայլով՝ մտածելու, հետո նոր գործելու փոխարեն, դարձյալ գործում ենք առանց մտածելու։ Չնայած, մտածելու համար նախնական որոշ գիտելիքի պաշար է պետք ունենալ, կամ գոնե փորձ։ Մինչ այժմ ո՛չ մեկն ենք ունեցել, ո՛չ էլ մյուսը։ Բայց, փառք աստծո, հիմա գոնե բավարար փորձ ունենք։ Հուսով եմ բավարար է մեր ունեցած փորձը, հասկանալու համար, որ դեմոկրատիան ու կապիտալիզմը իրենց չեն արդարացնում։ Թե՞ դեռ բավարար չէ։ Դատելով խուլ արձագանքներից ու դեմոկրատիայի հանդեպ համառ էնտուզիազմից, կարելի է ենթադրել, որ բավարար չէ։
Վախենամ, մի երեսուն տարի էլ պահանջվի, մինչև գոնե ազգի տաս տոկոսը հասկանա։ Դա ահագին մեծ ուժ կլինի։ Երանելի ժամանակներ կլինեն։ 2050 թվականին գուցե հնարավոր լինի իսկապես ազգային պետություն ունենալ։ Բայց այդ ժամանակ գուցե Հայաստան արդեն չլինի։ Հինգ տարի հետո արդեն չի լինելու։ Հինգ տարի հետո Հայաստանում հայերը լինելու են փոքրամասնություն, եթե ընդհանրապես լինեն։ Աշխարհի ջհուդամասոնական գլոբալիստ ուժերի կողմից աշխարհի բնակչության քանակը կրճատելու ծրագրին առընթեր ցուցակում Հայաստանը առաջինն է։ Մենք միշտ ենք եղել առաջինը նրանց ցուցակներում՝ ամենատաղանդավորների, ամենաընկալունակների, ամենահամարձակների և այլն, նաև ամենաառաջինը ոչնչացվելիքների։ Ջհուդամասոն սրիկաների շոշափուկներն ամենուր են։ Հատկապես դրսում հայտնված հայերը նրանց համար ամենահեշտ թիրախն են։ Հայաստանը վերացնելուց հետո, ջհուդներն անցնելու են դրսի հայերին հետապնդելուն՝ քրեական գործեր են սարքելու գլխներին ու հարստահարեն։ Իսկ հարստահարված մարդը կապիտալիստական աշխարհում նման է օդից զրկված օրգանիզմի։ Արագ շնչահեղձ կլինի ու կանհետանա, կամ կուծանա, կձուլվի ու կոչնչանա։ Դա ևս մտնում է մեր թշնամիների ծրագրերի մեջ՝ ուծացնել կամ իրենց մեջ ձուլել մեր գենետիկ կոդն ու բարեփոխվել։
Չնայծ, ասում եմ ու միևնույն ժամանակ ժպտում։ Մեր գենետիկ կոդն իրենց մեջ ձուլելով մեզնից չեն պրծնի։ Մենք ներսից քանդելու ենք իրենցն ու ձերբազատվենք իրենցից։ Գալու է ժամանակ, որ փոշմանելու են իրենց արածի համար, քանի որ տարածվելով իրենց մեջ ու հասնելով իրենց համակարգի կառավարման ամենաբարձր շերտերին, ձեռքներս ենք վերցնելու և շտկելու ենք պատմական անարդարությունը, փակելու ենք շրջանն ու մեր գրավված երկիրն ու աշխարհը հայտարարելու ենք մերը։ Երազանքնե՞ր։ Ֆանտազիա՞։ Գուցե։ բայց հնարավոր է նման բան, ինչպես եղավ, օրինակ, «Մահաբհարատտա» էպոսում դեմոնների հետ։ Դրանց թագավորներից մեկը առևանգեց աստվածամարդկանց թագավորի դստերն ու դրանով փորձեց բարելավել իր տեսակը։ Ու ի՞նչ եղավ։ Ծնվեց արքայազնը։ Դեմոն հայրը նրան ամենաճանաչված գուրուի մոտ ուսման տվեց։ Հետո երբ արքայազնը իր ուսումն ավարտելուց հետո վերադարձավ պալատ, հայրը, չգիտես ինչու համզված, որ իր որդին իր կողքին է կանգնելու ու շարունակի իր բռնակալ քաղաքականությունը, այդպիսով կրկնակի հզորացնելով իր իշխանությունը, սկսեց ավելի հանդուգն գործել։ Սակայն անակնկալի եկավ, երբ իր սեփական որդին դուրս եկավ իր դեմ։ Իրավիճակն ավարտվեց նրանով, որ որդին սպանեց դեմոն հորը և փրկեց թագավորության հպատակներին նրա բռնակալությունից։ Դեռ շատ հեռավոր անցյալում մարդիկ նկատել են, նկարագրել ու հետագա սերունդների համար արձանագրել նման դեմոնական միտումների ու ծրագրերի հնարավոր (չասենք անխուսափելի) վախճանը։ Դրանով մեզ փորձել են նախազգուշացնել, որ շատ անկանխատեսելի բաներ կարող են լինել, հատկապես, որ որպես կանոն աստվածամարդկանց գեները շատ ավելի կենսունակ են և կարող են, այո, բարեփոխել ցանկացած դեմոնի գենը, բայց ոչ դեմոնի ցանկացած ուղղությամբ։ Ավելի պարզ ասած՝ աստվածամարդու գենետիկ կոդը ինքն իրեն, նաև խոտանին, անգամ դեմոնին աստվածամարդ դարձնելու ներուժ ունի։ Այնպես որ կարիք չկա հիասթափվել՝ եթե ուծացման են մղում, ուզում են ձուլել իրենց մեջ, ապա միայն իրենց կործանումն են նախապատրաստում։ Մեր գենը, բացիլի պես, կարող է մտնել ու ներսից գրավել ինչ կա չկա։
Սա չի նշանակում, թե ազգովի պետք է կամավոր գնալ ուծացման։ Ամենևին։ Ապահովության համար (չգիտես ինչ անկանխատեսելի շրջադարձեր կարող են լինել) պետք է պահպանել մեր երկիրը, մշակույթը, և ամենակարվորը՝ վերականգնել ու պահպանել մեր գենետիկ կոդից բխող ուսմունքը՝ արժեքների, սկզբունքների, պատվիրանների, անելիքների ու նպատակների համակարգը։ Իսկ դա անելու համար պետք է պարզապես սթափվել, հրաժարվել դեմոկրատիայի ու կապիտալիզմի թմբիրից և ճանաչել ու որդեգրել մեր ազգային ուսմունքը՝ միապետական կառավարումը, ազգայնացված տնտեսավարումը և այլն։ Պետք է միաբանվել մեր ազգային ուսմունքի շուրջն ու համախոհներ ու համակիրներ հավաքել, հավաքել ու շատանալ, բանակ կազմել ու հասնել իշխանափոխության։ Միայն իշխանապոխության հասնելով է հնարավոր մեր ազգային ուսմունքի վրա հիմնված պետություն կառուցել։ Միայն դա կլինի մեր ազգային պետությունը։
©Դավիթ Միրզոյան. 17 Օգոստոս, 2020 թ.

 ՀԱՅ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՀԱՅԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ(((

Արվեստի մասին քիչ եմ արտահայտվում, իմ արվեստագետ ընկերների «հոգու նուրբ լարերին» չդիպչելու համար։ Ոչ իրարկե այն պատճառով, որ գուցե սխալ կարող է լինեմ, նաև ոչ այն պատճառով, որ ինձ համար որևէ նշանակություն ունեն նրանց զգացումները, այլ որովհետև ներկա պահին ավելի կարևոր խնդիրներ կան երկրում։ Իսկ արվեստի բնագավառում իմ կրթության, նվաճումների ու փորձառության աստիճանով դժվար թե ինձ գերազանցող մեկը գտնվի հայ իրականության մեջ։
Աչքովս ընկավ մի հոդված քանդակ կոչվող ինչ-որ քարերի կույտի մասին, որը 2015 թվականին Ստամբուլում ներկայացվել է որպես գլխատված հայ մտավորականների չգիտեմ ինչը ներկայացնող «արվեստի գործ»։ Հեղինակն ու իր ամուսինն էլ վատացել են, որ հիմա, Հայաստան բերվելուց հետո այդ «արվեստի գործը» չի ընդունվում և ցայսօր իր հիմնական տեղը չի գտել մայրաքաղաքի որևէ պատվավոր մասում։
Դիմելով «քանդակի» հեղինակին կուզեի նախ հարցնել՝ աղջիկ ջան, դու ընդհանրապես գծանկար անել գիտե՞ս։ Թուղթ ու մատիտ, կամ ռետին գործածել որտե՞ղ ես սովորել։ Սովորե՞լ ես ընդհանրապես, ինչպե՞ս ես ինչ-որ «Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի» տնօրեն դարձել (ձեր նորարարությունները գնացեք ձեր տանն արեք), ո՞վ է ֆինանսավորել քեզ։ Չեմ զարմանա եթե պարզվի, որ նկարել ընդհանրապես չգիտես, որ եթե որևէ կրթություն ես ստացել, ապա դա եղել է դրսում (չնայած Հայաստանում ևս շատ վաղուց արդեն ոչ ոք նկարել չգիտի) ստացել ես դրսի մոդեռնիստ և պոստմոդեռիստ լափի ողջ տեսականին ու հիմա նույն դրսից փողեր ես ստանում այդ լափը մեր երկրում տարածելու, երիտասարդությանը կերցնելու և ավելի մեծ գումարներ ստանալու նպատակով։
Ընդհանրապես էդ Գայֆեջյան կոչվող իբր թե արվեստի կենտրոնը իր տեղով ծաղր է մեր ժողովրդի գլխին։ Եթե էդ ամբողջ տարածքի
«արվեստի գործերի» վրա ծախսված գումարը ներդրվեր գյուղատնտեսության մեջ, ավելի մեծ օգուտ կլիներ երկրին։ Իսկ այդ գործերի ներկայությունը միայն անճաշակություն ու հիմարություն է սերմանում։

ԹՇՆԱՄԻՆ ՆԵՐՍԻՑ

Ներկա պատերազմի ամբողջ մեղավորը լտպ-ն է և նրանից հետո բոլոր ղեկավարները։ Եթե Արցախը շարունակեր մնալ Հայաստանի կազմի մեջ, ապա ոչ մի պատերազմ չէր լինի ու ոչ մի զոհ չէինք ունենա. Հայաստանի հանդեպ ցանկացած ոտնձգություն կհամարվեր ոտնձգություն ՀԱՊԿ համակարգի դեմ և կկասեցվեր ամենախիստ միջոցներով ու ակնթարթորեն։ Որևէ ոտնձգություն չէր էլ լինի, քանի որ Հայաստանը ընդգրկված կլիներ ՀԱՊԿ արբանյակային հետազոտության և տեղակատվության փոխանակման համակարգում և կունենար, պատկերավոր ասած, աչքեր ու ականջներ նկատելու և հետևելու իր սահմանների երկայնքով թշնամու ցանկացած տեղաշարժի մասին։

Հայաստանի հանդեպ ոչ մի ոտնձգություն չէր լինի նաև, եթե Հայաստանը տնտեսական, հետևաբար և ռազմական այնպիսի հզորություն ունենար, որ կարողանար առանց մարդկային կորուստների նկատել ու ոչնչացնել թշնամու ցանկացած զինվորի կամ որևէ ցամաքային կամ օդային զրահատեխնիկա, նկատել ու ոչնչացնել մեր դիրքերի վրա ուղղված ցանկացած հարվածային համակարգ կամ անօդաչու թռչող սարք։
Մեր երկրի վրա ոչ մի հարձակում չէր լինի, հատկապես եթե թշնամին ներսից չլիներ՝ մեր երկրի ղեկավարները հանցավոր համաձայնության չգային թշնամու հետ պատերազմի միջոցով նրան հանձնելու մեր ազատագրված տարածքները։ Ներկա պատերազմը գուցե նման մի դավադրության հետևանք է։ Թշնամին շաբաթներ առաջ մեր սահմանների երկայնքով զինուժ ու տեխնիկա է կուտակել ու նախապատրաստվել հարձակման, և շատ զարմանալի է, որ մեր զինված ուժերը, հատկապես ՀՕՊ ուժերը «անակնկալի» են եկել ու չեն կարողացել նկատել ու կասեցնել թշնամու ԱԹՍ նավատորմը և թույլ են տվել նրան ռմբակոծել մեր դիրքերն ու քաղաքները։ Առնվազն հարցեր են առաջանում, եթե չասենք՝ կասկածելի է։ Գուցե դարձյալ ինչ-որ «անտեսանելի» ձեռք կուրացրել է մեր ՀՕՊ համակարգը։ Կասկածելի է նաև, որ տեսնելով մինչև ատամները զինված ու տասնապատիկ գերակշռող թշնամուն, մեր երկրի ղեկավարությունը առաջնագծից չի հեռացնում մեր ժամկետային զինծառայողներին և չի փոխարինում նրանց պայմանագրային փորձառու զինծառայողներով։Կամ ինչո՞ւ մինչ այժմ չի «հանդգնում» հրամայել խփել թշնամու կենսական նշանակության ենթակառուցվածքներին։ Մի՞թե ավելի կարևոր է աշխարհին անմիջապես տեղեկացնել թշնամու կողմից կռվող վարձկանների առկայության մասին, կամ համոզել, որ դրանք իրոք կան։ Ուրեմն եթե վարձկաններ չլինեին, ապա աշխարհը պետք է թո՞ւյլ տար ադրբեջանի կողմից որևէ ագրեսիա մեր դեմ։ Սա ի՞նչ ստրկամտություն է։ Իսկ գուցե ստրկամտություն չէ, այլ դավաճանություն է՝ առաջնագիծը թողնել անփորձ ջահելների վրա, մատնել նրանց կոտորածի, չխփել թշնամու ենթակառուցվածքներին, դրանով թույլ տալով, որ թշնամին մինիմալ դիմադրության հանդիպելով, առաջ գա։ Հարցեր են որ հենց հիմա պատասխաններ են պահանջում։ Պատերազմից հետո շատ ուշ կլինի։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի այն։ Գուցե պատերազմից հետի, ինչպես միշտ, մեկ այլ արհավիրք առաջ գա ու թույլ չտա հարցեր տալ և պատասխաններ ստանալ իշխանություններից։
Ամեն դեպքում՝ ներկա իշխանությունները, դեռ իշխանության չեկած, մեղմ ասած վստահություն չէին ներշնչում, եթե չասենք բացահայտ լիբերալ ու սոռոսածին էին։ Դրանց կառավարման ողջ ժամանակաշրջանը ապացուցեց, որ բացահայտ հակազգային ծրագրեր ունեն։ Սկսած վարչապետի պաշտոնը զաղեցնող անձի ՄԱԿ-ում առաջին ելույթից, բացահայտվեց Արցախը մաս-մաս ու աստիճանաբար թշնամուն հանձնելու սրանց լտպ-ական մտադրությունը։ Այն ավելի հաստատվեց վերելակային բանակցությունների ժամանակ և իր ողբերգական հետևանքներով լի իրագործմանը հասավ հիմա, երբ երկիրը թուլացել է տնտեսապես ու կաթվածահար է համաճարակի սահմանափակումներից, երբ բազմաթիվ մարդիկ են հիվանդացել ու մահացել։
Ինչպես 2016-ի քառօրյաի ժամանակ, այս անգամ ևս մեր ժամկետային զինծառայողների փառահեղ հերոսությունը խափանեց ներքին թշնամու ծրագրերը՝ հանձնել Արցախը այս անգամ թշնամու «հանկարծակի» ու լայնամաշտաբ հարձակման հետևանքով։ Մեր պատմությունը դեռ շատ մութ էջեր ունի։ Մենք չենք կարող ինքնիշխան ու հզոր պետություն կառուցել կիսաճշմարիտ կենսագրություն ունենալով։ Հարկն է անհապաղ լուսաբանել ու մաքրել մեր ազգի, հատկապես վերջին շրջանի, պատմությունը։ Այլապես կշարունակենք անկում ապրել, զոհեր տալ, տարածքներ կորցնել, արտագաղթել ու վերանալ։
Ղեկավարներից կամ փողատեր խուլիգաններից ոչ մեկը առաջ չեկավ դրամական նվիրաբերություն կատարելու կամ սեփական որդիներին ճակատի գիծ ուղարկելու նախաձեռնությամբ։ Միայն էս կլոունն է մեյդան ընկել ու դարձյալ լաչառությունը դրել, մարդկանց խափշտելու, հորդորելու և ճակատի գիծ ուղարկելու համար։
Ինչպես մեր մեծերն են նկատել, սրիկա իշխանությունները պատերազմի ժամանակ երկիրը հայրենիք են համարում, հանձնում իրենց կողմից կեղեքված ժողովրդի պաշտպանությանը, իսկ իրենք ծակուռը մտնում ու սպասում պատերազմի հանգուցալուծմանը, հաղթանակի դեպքում պատրաստ դուրս գալ և դափնեպսակներ ընդունել, իսկ պարտության դեպքում հայտնվել դրսերում նախօրոք պատրաստված իրենց թաքստոցներում։
Ամենացավալին այն է, որ հիմա չենք հմտածում, որ մեր ջհուդ ղեկավարները կասեցնելու են մեր զորքերի առաջխաղացումը, հետո ծափահարություններ են ստանալու մեզնից, մենք բոլորս խաղաղվելու ենք, անցնենք մեր սովորած առօրյա կյանքին, մոռանալու ենք, որ մեր խուլիգան փողատերերը ո՛չ պատերազմից առաջ են որևէ լավ բան արել, ո՛չ էլ պատերազմի ընթացքում, շարունակելու ենք խոնարհաբար երկրպագել դրանց ու դրանց ոհմակներին, երկրի իշխանական լծակների մոտ, լավագույն դեպքում, բերելու ենք իրենց ազգայնական համարող և օտար ուժերի կողմից հովանավորվող տարրերին և երկիրը շարունակելու ենք մղել դեպի անդունդի հատակում գտնվող ճահիճի խորքերը։
©Դավիթ Միրզոյան. 3 Հոկտեմբեր, 2020թ.

Thursday, August 20, 2020

ՇԱՀՆՇԱՀ

 ՇԱՀՆՇԱՀ

Դեմոկրատական կառավարման հիմքում դրված է մեծա-մասնության ցանկությունը, մեծամասնության կարծիքը, իրականում՝ մեծամասնության շահը։ Փաստորեն դեմո-կրատական երկիրը տեսականորեն կառավարում է մեծա-մասնությունը։ Իսկ եթե մեծամասնությունը տգետ է և էգոցենտրիկ շահեր ունի... (և դա միշտ է այդպես եղել. իմաստունները մշտապես շատ սակավաթիվ փոքրամաս-նությունն են եղել միշտ ու դեռ են)։ Մի՞թե կարելի է երկրի բախտը հանձնել տգետ մեծամասնության քմահա-ճույքին։

Երկրի ներքին և հատկապես արտաքին խնդիրները չի կարելի լուծել մարդկանց շահերը հաշվի առնելով կամ հասարակության տարբեր շերտերի շահերի հարցում փոխ-համաձայնության գալով։ Օրինակ՝ Արցախի հարցում բա-ցի մեր ժողովրդի շահից, ուրիշ ո՞ւմ շահերը պիտի հաշվի առնվեն։ Անգամ եթե փորձենք հաշվի առնել մեր ժողովըր-դի մեծամասնության կարծիքը, գուցեև պարզվի որ նրանք չեն ուզում ինքնազոհաբերությունների գնալ Արցախի հա-մար, ընդհանրապես չեն ուզում Արցախը։ Կամ, օրինակ՝ ներքին քաղաքականության հարցում, ասենք՝ Ամուլսարի հարցը քննարկելիս, ո՞ւմ շահերը պիտի հաշվի առնենք, մեր երկրի՞ թե ապագա հանքի հարևանությամբ ապրող մի քանի գյուղերի բնակիչների շահերը, որոնք իրենց հո-ղատարածքները վաճառել կամ վարձակալության են տվել օտարերկրացիներին անձնական շահի համար։ Ամեն դեպ-քում, երկիր չի կարելի կառավարել ժողովրդի տարբեր խավերի շահերը, կամ ձայները հաշվի առնելով։ Մարդիկ շահամոլ են և նեղ անձնական ու շատ չարամիտ շահեր կարող են ունենալ։ Պետք է հաշվի առնել նաև, որ մարդ-կանց ձայները կարող են գնվել և այլն, ինչը չույց է տվել մեր վերջին երեսուն տարվա պատմությունը։

Երկիր կառավարում են ճշմարիտ սկզբունքներով, այլ ոչ թե հաշվի առնելով մարդկանց շահերը, նույնիսկ մեծա-մասնության շահը։ մեծամասնության շահը կարող է և շատ վնասակար լինել հենց նույն մեծամասնության և ամբողջ երկրի համար։ Եթե երկիրը կառավարելիս պետք է հաշվի առնել մեծամասնության շահը և կատարել մեծա-մասնության ցանկությունը, ապա էլ ինչի՞ համար են վար-չապետի կամ նախագահի ինստիտուտները, էլ ո՞ւմ է պետք ազգային ժողով ունենալ, եթե միևնուն է, ամեն ինչ արվելու է մեծամասնության ցանկությամբ, հաշվի առնելով մեծամասնության շահը։ Կրկնում եմ՝ մեծամասնությունը երբեք իմաստնություն չի ունեցել, եղել է շահամոլ և կա-րող է կործանարար ցանկություններ ունենալ։

Երկրի առաջնորդը երկիր կառավարելիս չպիտի հաշվի առնի մեծամասնության շահը, կամ ցանկությունը և այլն, քանի որ այդ շահերն ու ցանկությունները կարող են և ճիշտ չլինել՝ լինել կործանարար հետագա սերունդների համար։ Երկիրը պետք է առաջնորդի նա, ով անկախ մարդկանց ցանկություններից, երկիրը կառավարում է ճշմարիտ սկզբունքներով, իմաստուն կերպով՝ նպատակա-յին և հեռանկարային ներդրումներ կատարելով երկրի տնտեսության մեջ նաև իմաստուն որոշումներ ընդունելով երկրի ներքին և արտաքին հարցերում։ Վերջապես երկրի առաջնորդը գիտի այն, ինչ ուրիշները չգիտեն, գիտի թե ուր է առաջնորդում ազգին և ինչի համար։ Ժողովուրդը չգիտի, այլապես առաջքնորդի կարիք չէր ունենա։

Ընդհանրապես, երկիրը
պետք է կառավարի երկրի ամե-նաիմաստուն մարդը, ոչ թե մեծամասնության ցանկությու-նը։ Հտևաբար դեմոկրատիան իր էության մեջ սխալ է և վնասակար՝ մեծամասնության շահը, կամ կարծիքը չի կարելի դնել երկրի կառավարման հիմքում։ Երկիրը պետք է առաջնորդվի ճշմարիտ սկզբունքներով։ Իսկ ճշմարիտ սկզբունքներին մեծամասնությունը տեղյակ չի կարող լինել։ Մեծամասնությունը առաջնորդվում է միայն անձնա-կան շահով։ Միայն չնչին փոքրամասնությունն է իմաս-տուն՝ տեղյակ ճշմարիտ սկզբունքներից, հետևաբար և ունակ կառավարելու ըստ այդ սկզբունքների։

Այդ չնչին փոքրամասնությունը բոլոր դարերում կոչվել է արիստոկրատիա։ Երկիրը միշտ կառավարել է արիստո-կրատիան։ Ընթացիկ դարաշրջանում երկիրը պետք է կառավարի մտավորականությունը՝ ազգային ուսմունքից, ճշմարիտ արժեքներից տեղյակ մտավորականությունը։ Բայց միայն այն դեպքում երբ երկիրը չի գտնվում պատե-րազմի մեջ, հատկապես երբ շրջապատված չէ թշնամական երկրներով։ Պատերազմի մեջ և թշնամական երկրներով շրջապատված իրավիճակում գտնվող երկիրը պետք է անցնի բանակային կառավարման, հիերարխիկ՝ վերից վար՝ ինչպես բանակում է՝ գերագույն հրամանատարից մինչև դաշտային զինվորը։ Հետևաբար արիստոկրատիայի, կամ մտավորականության իշխանությանը պետք է փոխա-րինի միապետությունը, երկիրը պետք է կառավարի արիս-տոկրատիան գլխավորող նահապետը, նա ով բացահայտել է ազգի ուսմունքն ու հիմնարար սկզբունքները։ Երկիրը պետք է կառավարի միապետը հատկապես երբ դեռ տա-րածում չի գտել ազգային ուսմունքն, ու ազգային ուսմուն-քի, ճշմարիտ արժեքների և սկզբունքների գիտակներ հա-մարյա չկան։

©Դավիթ Միրզոյան. 18 Օգոստոս, 2020 թ.