Saturday, April 16, 2016

ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՍԽԱԼԸ

ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՍԽԱԼԸ
Մեր բոլորի սխալն այն է, որ փորձում ենք երկիր բարեփոխել առանց բարեփոխելու մարդկանց արժեհամակարգը, մոռանալով, որ երկիրը հենց մարդիկ են։ Մարդկանց արժեհամակարգը բարեփոխել հնարավոր է միայն բարձրարժեք ուսմունքով։ Այլ կերպ չի լինում։ Չի կարելի ժողովրդին անընդհատ սրսկել միմյանց հոշոտելու մղող կապիտալիզմի բացիլը և հուսալ, որ մարդիկ չեն հիվանդանա։ Ուրեմն երկիր բարեփոխելու միակ ճանապարհը բարձրարժեք ուսմունք սերմանելն է։ Հայ մտավորականությունն ուրիշ անելիք չունի։ Որքան էլ այդ գործընթացը երկար տևի, այն միակն է։ Հապաղելը ինքնասպանություն է։ Արդեն քանի՜ տարի է ֆեյսբուքում ներկայացրել ու փորձում եմ տարածել մեր ազգային ուսմունքը Արարչական օրենքների ու Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրության տեսքով։ Հրապարակել եմ այդ ամենը ներկայացնող «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» վեպս, նաև հոդվածներիս ակնարկներիս ու աֆորիզմներիս ժողովածուն։ Դեռ քար լռություն է տիրում մեր պանծալի լրագրողների բանակի կողմից։ Կգա մի գեղեցիկ օր (երբ արդեն ավելի ուշ լինի) անմեղ հայացքով կհարցնեն` բա ինչո՞ւ եք հիմա ասում։ Փորձեմ հիմա պատասխանել, որովհետև այն ժամանակ պատասխանելու ժամանակ չի լինելու։ Որովհետև բոլոր լրագրողներդ զբաղված էիք անկարևոր երբեմն էլ ստորակարգ նյութերի ու ցնցադեպ սարքող տեղեկությունների հայտնաբերմամբ ու տարածմամբ, որովհետև այդպիսով վնասակար աղմուկ-աղաղակ էիք սարկում ու լցոնում եթերը, դրանով խլացնելով ձեր մրցակիցների, հետն էլ արժանավոր մտավորականների ձայնը, որովհետև նույնիսկ ցանկության դեպքում, ունակություն չեք ունեցել տարբերելու ազգի համար կարևորն ու բախտորոշը, որովհետև կամ ծառայել եք արևմուտքի մեր թշնամիներին կամ մեր խուլիգան իշխանություններին, որովհետև ընդհանրապես սեփական արժեհամակարգ չունենալով, աչքներդ դրսի կողմն է եղել, կապկել եք դրսի անսանձ վարքը, կեղտն ու աղբը, որովհետև անհագ ծարավ եք ունեցել քթներդ խոթել հանրահայտ դերսան դերասանուհիների սպիտակելենի մեջ, ու վեր հանել նրանց բծերը, փորձելով գոնե այդ կերպ որոշ չափով առընչվել նրանց հետ, կամ գուցե նախանձից, որ ինքներդ չեք այդ բծերի կրողները, որովհետև ձեր անց կացրած հարցազրույցների, կամ տված հարցի նպատակը ոչ թե ճշմարտությունը բացահայտելը կամ խնդրին լուծում գտնելն է եղել, այլ զրուցակցին ինչ-որ բանում բռնացնելու, ամեն դեպքում նրա պատասխանը չլսելու ու եզրակացություններ չանելու միտումը, որովհետև...
Մինչև պատերազմական գործողությունների նոր էսկալացիան Հայաստանում հարկավոր է վերականգնել միապետությունն ու ազգայնացնել տնտեսությունը։ Միայն կենտրոնացված կառավարումը կկարողանա կասեցնել ու կենտրոնացնել երկրից արտահոսող ռեսուրսներն ու պայքարել մեր թշնամիների դեմ։ Երկիրը պետք է անցնի ռազմական իրադրության։

©Դավիթ Միրզոյան
16 Ապրիլի, 2016
https://www.facebook.com/tagavorutyun/

Thursday, April 14, 2016

ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թուրքերի վերջին հարձակման նպատակն է եղել հյուսիսում մեր դիրքերը հեռացնել իրենց նավթամուղ գծից, իսկ հարավում` մոտենալ Մեղրիին։ Դրանք դեպի Նախիջևան ճամփա բացելու երազանքներ ունեն։ Մեզ հարկավոր է պաշտպանել հատկապես Մեղրին ու ազատագրել Նախիջևանը։ Այլապես հավերժ կշարունակենք մնալ շրջափակման մեջ։ Հավերժ շրջափակումը շնչահեղձ կանի մեր ազգին ու կսաստկացնի արտագաղթը։ Արգաղթը կբերի մեր իսպառ անհետացմանը։

Նախիջևանը հետևաբար շատ կարևոր է։ Բայց Նախիջևանը ազատագրելու համար հարկավոր է հզորանալ։ Կախարդված շրջան է ստացվում։ Հզորանալու համար հարկավոր է գրավել Նախիջևանը, իսկ Նախիջևանը գրավելու համար հարկավոր է հզորանալ։ Ի՞նչ անել։ Ի՞նչպես դուրս գալ այս կախարդված շրջանից։

Ինչպես բոլոր խնդիրները, այս խնդիրը ևս լուծում ունի։ Բոլոր կախարդված շրջաններից դուրս գալ հնարավոր է աստիճանաբար։ Միանգամից հնարավոր չէ։ Շարժման անկյան փոփոխությունն ի վերջո կբերի կախարդված շրջանից պարուրաձև դուրս գալուն։
Հարկավոր է պարզապես զարթնել միևնույն ուղղությամբ քնած ու անզգա քայլելուց։ Հարկավոր է մի փոքր այլ կերպ մտածել, մի փոքր փոխել մեր արժեքների համակարգը։ Նախ հասկանալ, որ աշխարհում բազում թշնամիներ ունենք, ընդ որում աշխարհի ամենահզորները։ Հասկանալ, որ ոչ ոք մեզ համար իր կյանքն ու ռեսուրսները չի զոհի։ Հասկանալ, որ նույնիսկ մեր դաշնակիցն իր սեփական շահերն ունի, որ ամեն ինչ անելու է մեզ իր շահերի համար օգտագործելու համար։ Վերջապես հարկավոր է ձերբազատվել ուրիշին կթան կովի տեղ դնելուց։ Դա առնվազն վիրավորական է։ Հետևաբար ցայտուն հակակրանք է առաջ բերում մեր նկատմամբ։

Ընդհանրապես ուժեղ լինելու համար հարկավոր է միմյանց միս չուտել ներսում. նաև դրսում, իհարկե։ Միմյանց միս ուտող ազգը չի կարող ուժեղ լինել, չի կարող պատերազմ վարել ու հաղթել։ Միմյանց միս ուտող ազգը չի կարող կասեցնել իր հանդեպ որևէ ոտնձգություն։ Վերջի սրացումը դեռ մեծ ոտնձգություն չէր. ճակատամարտ էր, որը ցույց տվեց մեր անօգնական վիճակը` մեր դաշնակցի անտարբերությունն ու մեր զինված ուժերի ռազմական տեխնիկայի պակասությունը։ Թշնամուն դիմակայել ենք հիմնականում մեր մարդկանց հերոսության ու հնարամտության շնորհիվ։

Ուրեմն, ինչպես նախկինում գրել եմ, դեմոկրատական կառավարմամբ լիբերալ կապիտալիստական երկիրը չի կարող ուժեղ լինել, պատերազմ վարել ու հաղթել։ Հարկավոր է հրաժարվել դեմոկրատիայից ու անցնել միապետության։ Ազգայնացնել տնտեսությունն ու կասեցնել երկրից հարստության արտահոսքը, ուղղելով այն ժողովրդի առողջության, աղետի գոտու, բանակը վերազինելու և նորանոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ Միայն երկրի հիմնական տերը` համայն հայոց արքան, կարող է իրականացնել ազգանվեր ծրագրեր։ Դեմոկրատական կառավարմանը ներհատուկ երկրի ժամանակավոր կառավարիչները միայն սեփական գրպանի մասին են մտահոգված։ Դեմոկրատական կարավարման համակարգը ենթադրում է երկրի ժամանակավոր կառավրիչներ ու դրանով ապահովում կոռուպցիայի առաջացման պայմաններ։

Իհարկե, բարձրարժեք մշակույթ ունեցող ժողովրդին դա ոչ մի վնաս չի տա։ Սակայն ցավոք դա մեզ չի վերաբերում։ Մենք, դեռ բարձրարժեք մշակույթ չունենք։ Մեզ անհրաժեշտ է ունենալ միապետ, որը հոգատար հոր պես կարգ ու կանոն կհաստատի չարաճճի երեխաների մեջ ու կսկսի կրթել նրանց։ Իհարկե սկզբում ոմանց ազատությունը կսահմանափակվի։ Միապետի խիստ ու անաչառ գործունեությունից միշտ դժգոհ են եղել հանցամիտ տարրերը։
Ամեն դեպքում անհրաժեշտ է ազգայնացնել տնտեսությունը, կասեցնել երկրից հարստության արտահոսքը, հետ բերել արդեն կողոպտված ու երկրից դուրս հանված հարստությունը և անցնել կենտրոնացված կառավարման և տնտեսական և կառավարման ոլորտում։ Միայն կենտրոնացված կառավրումն է ունակ արդյունավետ ծախսել երկրի ռեսուրսներն ու երկիրը մարտունակ դարձնել։

Բայց ամենից կարևորը սեփական ուսմունք ունենալն ու սերմանելն է։ Ներկայումս դա է հայ մտավորականության միակ գործը։ Հայ մտավորականությունն ուրիշ անելիք չունի։ Մտավորականն ընդհանրապես ազգի ուսմունքի կերտողն ու սերմնացանն է, մանավանդ երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում։

Ուսմունքը ազգի գենետիկ կոդից բխող արժեհամակարգի, այդ արժեհամակարգի վրա հիմնված ապրելակերպի ու ապագա անելիքների նկարագրությունն է։ Մեր ազգի գենետիկ կոդից բխում են նահապետական արժեքներ, արարչական ապրելակերպ ու առաքելություն։

Ամեն դեպքում հրատապ է անցնել երկրի կենտրոնացված կառավարման, այլապես չենք դիմանա շրջափակված, ու տանուլ կտանք մշտական պատերազմում։

https://www.facebook.com/tagavorutyun/


©Դավիթ Միրզոյան
14 Ապրիլ, 2016

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Շատերը մեծ ոգևորություն են ապրում, այս օրերին համազգային միասնություն տեսնելով։ Նկատել եմ, որ ոմանք նույնիսկ ազգային դավաճանություն են համարում այդ միաստության ֆոնին մեր իշխանությունների հասցեին որևէ վատ բան ասելը, նույնիսկ մտածելը։ Կարծես միայն մեր իշխանությունները շահեցին ադրբեջանի վերջին հարձակումից։ Կարելի էր նույնիսկ մտածել, որ հենց մեր իշխանություններն էին կազմակերպել այդ հարձակումը։

Ինչևէ, անցնենք համազգային միասնության ֆենոմենին։ Նախ նկատենք, որ ներկայիս համազգային միասնությունը աննախադեպ չի։ Ղարաբաղյան շարժման ընթացքում մեր ազգն ավելի սերտ համազգային միասնություն ուներ։ Բայց դա երկար չտևեց։ Շատ շուտով այն իսպառ անհետացավ։ Ինչու՞։ Բանն այն է, որ ղարաբաղյան շարժումն ու ժողովրդի միասնությունը հիմնված էին միայն ազգի ինքնապահպանման բնազդի վրա։ Թուրքերն եկել, լցվել էին, ճագարի պես բազմանում էին ու քանակական գերակշռություն ձեռք բերելով, մեզնից խլելու էին մեր երկիրը. այնպես, ինչպես արեցին Նախիջվանում։ Այդ ամենը հասկանալով, ազգովի ոտքի էինք կանգնել։ Բայց երբ թուրքի ոտքը կտրվեց երկրից, մեր ինքնապահպանման բնազդը հանգստացավ. հետևաբար վերացավ միաբան լինելու անհրաժեշտությունը։

Ղարաբաղյան շարժման ժամանակների ազգային միաբանության նման մի բան տեղի է ունենում նաև ներկայումս։ Ադրբեջանի կողմից ագրեսիայի սրացումը միաբանել է ազգին ընդհանուր վտանգի դեմ։ Պարզ ասած, բոլորս հասկանում ենք, որ եթե թուրքը մտավ, ապա կենդանի մարդ չի թողնելու։ Թե որքան կտևի մեր միաբանությունը, դժվար է ասել։ Երբ կա երկրից հեռանալու տարբերակը, կարծում եմ երկար չի տևի։

Բայց կայուն միաբանության հասնելու համար պարտադիր չէ ունենալ մշտական ոչնչացման վտանգը։ Մշտական ոչնչացման վտանգը առկա էր նույնիսկ վերջին հարձակումից առաջ, երբ երկիրը անհույս շրջափակման, կամ ռազմական լեզվով ասած, պաշարման մեջ էր, երբ այդ պաշարման ընթացքում ներսի բացիլները կողոպտում էին մյուսներին, թալանում երկրի հարստությունն ու գրպանները լցնում, կեղծում ընտրությունները և այլն։ Պատմության ընթացքում ոչնչացման վտանգը մեր ազգի գլխին մշտապես է կախված եղել այս կամ այն չափով։ Մեր կողմից խնդիրը չնկատելն ու հատկապես այն արհամարհելը մեր ազգին ի վերջո բերեց Մեծ Եղեռնի իրողությանը։ Մեր ներկա խնդիրները, հատկապես ներքին խնդիրների վրա աչք փակելը, մեզ հանգեցրեց վերջին ռազմական գործողությունների սաստկացմանն ու մեր անպատրաստությանը։ Եթե շարունակենք այսուհետև չնկատել մեր խնդիրների պատճառներն ու ոչինչ չանենք իրադրությունը շտկելու համար, ապա մեզ միայն շարունակական արհավիրքներ են սպասվում։

Ի՞նչ անել կայուն ու տևական միաբանության հասնելու համար։ Բոլորս գիտենք, որ անմիաբան ազգը նույնիսկ ինքնապաշտպանության համար բավարար ուժ չի ներկայացնում։ Ինքնապահպանման բնազդից բացի կա միաբանության մղող մեկ այլ գործոն։ Բայց նախ նկատենք, որ ինքնապահպանման բնազդը տևական արդյունք չի ապահովում։ Միաբանությունը վերանում է վտանգի վերացման, կամ վտանգի զգացողության վերացման հետ։ Ուրեմն միաբանության հասնելու համար հույս դնել վտանգի առկայության կամ մանավանդ վտանգի զգացողության վրա առնվազն անհեռատես ու բախտախնդիր մոտեցում է։

Ո՞րն է մյուս տարբերակը։ Ինքնապահպանման բնազդից բացի, որն ի դեպ հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին, բակտերիաներից ու վիրուսներից սկսած մինչև սողուններն ու կաթնասունները, մարդ արարածը ներառյալ, կա նաև մարդու բարձր ինտելեկտի գործոնը։ Մարդը տարբերվում է բակտերիաներից ու սողուններից հենց այդ բարձր, երբեմն աստվածային, ինտելեկտով։ Հետևաբար մարդն ունակ է միաբանության ոչ միայն ինքապահպանման բնազդով, ոչ միայն վտանգի դեպքում, այլ նաև ապահով ու երջանիկ ապրելու համար։

Մարդու ինտելեկտի առկայության անտեսումը նրան հավասարեցնում է սողուններին ու դրանով կասեցնում ու հետ շրջում նրա կատարելագործումը։ Մարդը չի ծնվել միայն ուտել խմել, քնել ու բազմանալու համար, նաև ինքապաշտպանության իհարկե։ Մարդու առաքելությունը այդ ամենից բացի նաև աշխարհը բարեփոխելն է, արարելը, արարման միջոցով ինքնակատարելագործվելը։ Ինքնակատարելագործվելը մայր նախանյութին, հետևաբար նաև մարդու գենետիկ կոդին ներհատուկ մղում է։

Փաստորեն միայն ինքնապաշտպանությունը դեռ բավական չէ մարդ համարվելու համար։ Դա նույնիսկ սողուններն են անում։ Մարդն ունի աստվածային ինտելեկտ ու համապատասխան առաքելություն։ Մարդու ինտելեկտից բխող առաքելության` նրա անելիքների ու նպատակների, նկարագրությունը կոչվում է ուսմունք։ Մեր Արարչական ուսմունքը հենց այն գործոնն է, որի շուրջ կարող է միաբանվել ազգը։ Ու այդ միաբանությունը կլինի կայուն ու տևական։ Այն կախում չի ունենա ընդհանուր վտանգից կամ վտանգի պատրանքից։

Ընդհանրապես կարելի է միաբանվել միայն մեկ գաղափարի կամ ուսմունքի շուրջը ու միայն մեկ ուսմունքով։

©Դավիթ Միրզոյան
14 Ապրիլ, 2016

ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹԵ՞ ԱՄԵՐԻԿԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹԵ՞ ԱՄԵՐԻԿԱ
Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ հարձակումը մեր երկրի վրա ստիպեց բոլորիս կենտրոնացնել մեր ողջ ուշադրությունը այդ երկրի ուղղությամբ։ Որոշ լրատվական շրջանակներ, հատկապես ռուսական, ռազմական գործողությունների հենց սկզբից սկսեցին ամեն ջանք գործադրել ադրբեջանի հարձակման մեջ տեսնելու միայն թուրքիայի ձեռքը։ Իսկ որոշ քաքաքագետներ, համոզված եմ ռուսամետ, նույնիսկ փորձեցին վերջին սրացման մեջ «տրամաբանական» բացատրություններ ներկայացնել, մեղադրելով միացյալ նահանգներին։ Իբր` միացյալ նահանգներն են կազմակերպել ադրբեջանի հարձակումը ադրբեջանին պատժելու համար, հետևաբար` Հայաստանի օգտին;)) Ընթերցողներին նման անհեթեթության մեջ համոզելու համար հոդվածագիրը նույնիսկ «ոչխար» անվանեց նրանց, ովքեր դեռ չեն տեսնում միացյալ նահանգների ծրագիրը։ Ի՞նչ ասեմ... ես հենց նրանցից մեկն եմ երևի։ Ո՞վ ինձ կբացատրի, թե ինչո՞վ էր միացյալ նահանգներին «տրամաբանորեն» ձեռնտու ադրբեջանի հարձակումը, այն դեպքում երբ ադրբեջանն արդեն վերջնական կողմնորոշում է դրսևորել դեպի Ռուսաստանը։
Կարծում եմ ռուս-ադրբեջանական մերձեցումը գաղտնիք չէ. նույնիսկ շատ ակնառու է։ Ի հակադրություն, ադրբեջանի հարաբերությունները միացյալ նահանգների հետ հասել են այն աստիճանի, որ նահանգները ամենախիստ տնտեսական պատժամիջոցներն են հայտարարել Ադրբեջանի նկատմամբ։
Գուցե կողմերը կրկնակի խաղե՞ր են խաղում։ Այսինքն` Ռուսաստանը ցույց է տալիս, թե ադրբեջանի հետ բարեկամ է, բայց իրականում Հայաստանի դաշնակիցն է։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ ադրբեջանական կողմից զին տեխնիկայի կուտակումների մասին Հայկական կողմին չի զգուշացրել։ Թե՞ ուզում էր, որ Ադրբեջանը հարձակվի, որոշ տարածքներ գրավի, որ հետո ինքը միջամտի ու... ի՞նչ անի։ Ո՞վ կասի ինձ` ի՞նչ նպատակ էր հետապնդում ռուսը հայկական կողմին ադրբեջանական զին ուժի կուտակումների մասին չտեղեկացնելով։ Գուցե նպատակը խաղաղապահների անհրաժեշտության մեջ հայկական կողմին համոզե՞լն էր։ Իսկ եթե մերոնք չկարողանային դիմադրել ու թուրքերը գրավեին շատ ավելի մեծ տարածքներ ու սրի քաշեին Ղարաբաղի ողջ բնակչությա՞նը, ապա հետո ի՞նչ իմաստ կունենար խաղաղապահների տեղադրումը (իրականում սովետական միության փլուզման հետևանքով վերացած ռուսական ռազմաբազայի վերականգնումը), եթե թուրքերը վերադարձնեին իրենց կորցրած տարածքները, Ղարաբաղը ներառյալ։ Ու հետո` ինչո՞ւ պիտի հայերը վճարեն այն ռազմաբազայի վերականգնման համար, որը վերացրել են անկախ Ադրբեջանի իշխանությունները։ Իսկ գուցե ադրբեջանի հարձակումը կառավարվո՞ղ հարձակում էր։ Այսինքն ռուսները հենց սկզբից գիտեին, թե ադրբեջանցիք երբ են հարձակվելու, ինչ ուժերով ու որքան են առաջանալու հայկական տարածքի մեջ։ Հետաքրքիր է` որքա՞ն տարածք ու որքա՞ն մարդկային զոհ էին նախատեսել։ Պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ հոգեվիճակ կտիրեր Հայաստանում, եթե մեր մարդկային ու տարածքային կորուսներն ավելի մեծ լինեին քան` այսօր։ Չնայած, մեր ազգի հանդեպ մեր դաշնակցի դավադրության չափը ոչնչով չի նսեմանում նրանից, թե որքան տարածք ենք կորցրել ու որքան զոհեր ենք տվել։ Թեկուզ մեկ անմեղ մարդկային կյանքի զոհաբերությունը հրեշավոր է նման ծրագիր իրականացնելու համար։ Հրեշավոր է հենց ծրագրի մտահղացումը, այն էլ` դաշնակցի կողմից։
Դառնանք Միացյալ Նահանգների տարբերակին։ Ինչպես ասացի, որոշ քաղաքագետներ պնդում են, թե ադրբեջանի ռազմական ներխուժման թույլտվությունը եկել է այնտեղից։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ռուսները կասեցրին մեր հակահարձակումը, ինչո՞ւ թույլ չտվեցին գոնե հրթիռահարել Ադրբեջանի ստրատեգիական նշանակության ենթակառուցվածքները. ասենք` հենց արևմուտքին պատկանող նավթամուղը և այլն։ Կամ եթե Նահանգները դա արել են ադրբեջանին պատժելու համար, ինչը ներկայացվում է որպես այնքան պարզորոշ մի բան, որ չհասկացողը միայն ոչխար կարող է լինել, ապա ուրեմն Նահանգների ու Ադրբեջանի հարաբերություններն իրոք շատ վատ են։ Ուրեմն իրոք Ադրբեջանը բացահայտ ռուսական կողմնորոշում է ընտրել։ Բայց եթե Ադրբեջանն իրոք բացահայտ ռուսական կողմնորոշում է ընտրել ու Նահանգները փորձում են պատժել Ադրբեջանին, ապա ինչպե՞ս։ Ի՞նչ պիտի հետևեր ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ հարձակմանը։ Գուցե հենց Նահանգների կողմից Ադրբեջանին պախարակե՞լը, կամ գուցե Ղարաբաղի ինքնիշխանությունը ճանաչե՞լը։ Գուցե կա մեկ այլ բան, որ չեմ հասկանում։ Ո՞վ կբացատրի։ Ինչպե՞ս պիտի Ադրբեջանը պատժվեր հարձակվելով Հայաստանի վրա։ Ադրբեջանին պատժելու համար Նահանգները կարող էին պատժամիջոցներ կիրառել։ Կամ նրա ռուսաստանին միանալը կանխելու համար կարող էին սպառնալ ճանաչել Ղաաբաղի անկախությունը։ Կամ եթե զայրացած էին նրանից, որ ադրբեջանն արդեն անցել է ռուսների կողմն ու փակել Աֆղանստանից արևմուտք ամերիկյան ռազմաօդային ուժերի թռիչքների ճանապարհը, ապա կարող էին պարզապես ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու վերջ։ Ինչո՞ւ հրահրել ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա։ Որ Հայաստանը հակահարձակում գործի ու ավելի մեծ տարածքներ գրավի՞։ Բայց չէ՞ որ Նահանգները մեզ իրենց դաշնակիցը չեն համարում, այլ` ռուսի։ Ինչո՞ւ պիտի մեզ, կամ ռուսին, հնարավորություն տային ընդարձակել մեր ազդեցության ոլորտը։ Իրոք` ոչինչ չեմ հասկանում։
Ամեն դեպքում կարծում եմ, որ առաջին տարբերակն ամենաճիշտն է։ Ռուսը վճարել է Հայաստանով, մեր հայ զինվորների ու խաղաղ բնակչության կյանքերով Ադրբեջանին իր կողմը գրավելու համար։ Այլապես չէր արգելի մեզ հակահարձակման անցնել ու հրթիռակոծել Ադրբեջանի տարածքը։ Ակնհայտորեն ադրբեջանի վերջին հարձակումը վերահսկվել է ռուսների կողմից. Դա հենց իրենք են խոստովանում։
Մի խոսքով, ինչպես գրել էի հարձակման հենց առաջին օրերին, այդ հարձակումը ձեռնտու էր միայն ռուսներին ադրբեջանին իրենց կողմը գրավելու և իրենց ազդեցութան ոլորտը Անդրկովկասում ընդարձակելու նպատակով։ Այսպես, թե այնպես ռուսական խաղաղապահներ մտցնելը, իրականում ռուսների նախկինում կորցրած ռազմաբազայի տեղակայումը, մեր «դաշնակիցների» նպատակն է։
Այդ ծրագիրը ընթացքի մեջ է դրվել Զորի Բալայանի նամակով։ Շուտով կերևան պտուղները։
©Դավիթ Միրզոյան
13 Ապրիլ, 2016

Sunday, April 10, 2016

ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Թուրքերի վերջին հարձակումն ու դրա շուրջ խմորումները հսկա ալեկոծումի պատճառ դարձան ու զայրացրին շատերիս։ Հատկապես, որ այդ հարձակումը տեղի էր ունեցել ռուսների թույլտվությամբ։ Ռուսական զենքի մասին չխոսենք, քանի որ կիրառված զինատեսակների մեջ մեծ էր նաև իսրայելական արտադրության ԱԹՍ-ների որոշիչ գործոնը։

Այո, ռուսների թույլտվությամբ՝ քանի որ այդ սրացումը ներկա փուլում միայն ռուսներին էր ձեռնտու։ Ռուսները պատրաստ էին ու հիմա էլ պատրաստ են ամեն ինչի ադրբեջանին դեպի իրենց սիրաշահելու համար, որպեսզի վերականգնեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կորցրած իրենց ազդեցության ոլորտը։ Ադրբեջանին կաշառելու միակ ձևը մեր ազատագրած տարածքները նրան վերադարձնելն է։ Ռուսները առանց երկմտելու կանեին դա, Հայաստանի իշխանություններից որևէ դիմադրության չհանդիպելով։ Միակ խոչնդոտը հայ ժողովուրդն էր, որը կկորցներ իր վստահությունը ռուսների հանդեպ։ Եթե ազատագրված տարածքները հանձվեին ադրբեջանին մի գրիչի շարժումով, ապա Հայաստանում համազգային մեծ ալիք կբարձրանար։ Հետևաբար որոշվել էր տարածքների հանձնումն իրականացնել պատերազմական գործողությունների միջոցով, որպեսզի հայ ժողովուրդը ոչինչ չկասկածի։ Մեր զինված ուժերին անտեղյակ պահելով, ձեռնարկվել էր ադրբեջանի հանկարծակի հարձակումը այն հույսով, որ այդ անսպասելիությունը խուճապի կմատներ մեր զորքերին ու հնարավորություն կտար ադրբեջանին առաջանալ, գրավելով իր ուզած տարածքները։ Բայց դավից անտեղյակ, մեր զինված ուժերը կատաղի պայքար ծավալեցին ու խափանեցին մեր թշնամիների ծրագրերը, ստիպելով նրանց անցնել երկրորդ տարբերակին` համոզել հայ ժողովրդին խաղաղապահ ուժեր մտցնել Ղարաբաղ։ Ի դեպ, այդ միտքը ռուսները վաղուց են մտմտում։ Զորի բալայանի հայնի նամակով այն վաղուց է դրվել շրջանառության մեջ, որի նպատակն էր նախապատրաստել հասրակական միտքը այսօր արդեն այն իրողություն դարձնելու համար։ Ռուս խաղաղապահ ուժեր տեղադրելու իրենց համաձայնությունն արդեն տվել են ադրբեջանի, Հայաստանի ու Իրանի իշխանությունները։ Մնում է համոզել հայ ժողովրդին։ Բայց հայ ժողովուրդը հեշտ համոզվողներից չի։ Մանավանդ ռուսների վերջին դավադրությունից հետո։

Ի դեպ, ռուսների մասին խոսելիս ոմանք շփոթության մեջ են ընկնում։ Խոսքը ռուս ազգի մասին չէ։ Նրանք ներկայումս իհարկե ամենևին նման չեն մեր վաղեմի արիացի դավանակիցներին, ո՛չ արտաքին տեսքով, ո՛չ էլ մանավանդ մշակույթով։ Այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության իշխանությունների մասին է։ Բայց պետք է հիշել, որ մեր երկու ժողովուրդների միջև բարձր մակարդակի շփումները սկսվել են Պետրոս առաջինի ժամանակներից։ Շատերը տեղյակ չեն, բայց Պետրոս առաջինն ինքը ազգությամբ ռուս չէր։ Հատկապես նա, ով վերադարձել էր Հոլանդիայից։ Իսկական Պետրոս առաջինի փոխարեն Ռուսաստանի թշնամիները Հոլանդիայից ուղարկել էին մեկ ուրիշին։ Այդ ինքնակոչը, որը նույնիսկ ռուսերեն լավ չգիտեր, Պետրոս առաջին անվան տակ բազմեց գահին ու սկսեց ոչնչացնել երկրում ամեն ռուսական, գիր ու գրականությունից սկսած, մշակույթով ու սովորույթներով վերջացրած։ Որ Պետրոս առաջինից հետո ռուսական կայսրությունը կառավարել ու մինչ այժմ կառավրում են օտարազգիները, կարծում եմ գաղտնիք չէ։ Տարիների ընթացքում Ռուսական Կայսրության իշխանական համակարգ ներթափանցեցին ջհուդամասոնները։ Բայց միայն 1917-ին իշխանությունը Ռուսաստանում ամբողջովին անցավ ջհուդամասոն բոլշևիկների ձեռքը, որոնք բացահայտ հակահայ ծրագրեր ունեին։ Ստալինը հետագայում փորձեց ճնշել նրանց, ձերբակալելով, սպանելով աքսորելով և այլն, բայց ինքը ևս անձնապես թունդ հայատյաց էր։ Հետևաբար և՛ ջհուդների, և՛ Ստալինի կողմից հայերը ԽՍՀՄ-ում մշտապես հալածանքների են ենթարկվել։ Իրադրությունը չփոխվեց նաև բրեժնևյան ժամանակներում, քանի որ մահմեդական հանրապետություններից, հատկապես ադրբեջանից բխող համատարած կոռուպցիան կաշառել էր Մոսկովյան վերնախավին։ Հետևաբար այդ ընթացքում ևս հայերը դեռ շարունակում էին հալածանքների ենթարկվել։ Հենց այդ ժամանակ իսպառ կորցրեցինք Նախիջևանի վերջին հայ բնակչին։ Ղարաբաղում նույն անբարենպաստ պայմանները ստիպում էին հայերին լքել իրենց բնօրրանն ու արտագաղթել։ Գորբաչովը, արդեն պարզ է, որ արևմուտքի, այսինքն ջհուդամասոն գործակալ էր։ Հետևաբար նրա օրոք ևս հայերը շարունակեցին հալածվել ամենաանողոք կերպով։ «Գյոռբաչովի» հրամանով էր, որ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը։

Ինչևէ, ժամանակները փոխվեցին։ ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Մենք ստիպված անկախություն ձեռք բերեցինք։ Բայց Ռուսաստանի Դաշնությունում դեռ շարունակվում էր ջհուդների իշխանությունը, հովանավորված Ելցինի կողմից։ Հիմա որքան էլ ռուսամետ լինեն Ռուսաստանի ներկայիս իշխանությունների ծրագրերը, դրանք չեն կարող հայամետ լինել։ Նախ` ամեն կայսրություն իր սեփական շահն ունի։ Քաղաքականության մեջ զգացմունքներ չկան։ Ռուսները ներկայումս ձգտում են ոչ միայն վերականգնել իրենց երբեմնի ազդեցության ոլորտը այլ նաև հավակնություններ ունեն ու հսկայական ջանքեր են գործադրում համարվել արիական մշակույթի նախհայրերը։ Այս ոլորտում նրանց հավակնությունները բախվում են մերին։ Հետևաբար նրանցից չի կարելի հայամետություն ակնկալել այս պատճառով ևս։ Նրանք լավ հասկանում են, որ եթե ընդունեն արիական մշակույթի հարցում մեր ազգի առաջնայնությունը, ապա ստիպված կլինեն ամեն ինչում ենթարկվել մեզ, հետևել մեր առաջնորդությանը ու ամեն ինչ անել մեզ սատարելու համար։ Երկրորդ կլասի արիացու դերը անընդունելի է նրանց համար։

Դառնալով քաղաքականությանը, ինչպես ասացի, այդ ոլորտում զգացմունքներ չկան, ավելի ճիշտ` արժեքներ։ Այդ ոլորտում երկրները գործում են ջունգլիների օրենքով. ավելի ճիշտ` առանց որևէ օրենքի։ Սեփական շահի համար կզոհեն ամեն ինչ։ Ուրիշինը, իհարկե։ Բացառություն չէ նաև ներկա ժամանակահատվածը։ Ռուսները ադրբեջանին իրենց կողմը սիրաշահելու համար պատրաստ են զոհել մեր երկրի մի մասը, մեր ժողովրդի ապահովությունը, մեր ինքնիշխանության իրավունքը, մեր կյանքն ու բարօրությունը։ Քաղաքանության մեջ սրբություններ չկան։

Հետևաբար միամտություն է հույս դնել ինչ-որ բարի ու անշահախնդիր անցորդի վրա։ Մեր դաժան ժամանակներում ընկածին` վիրավորին, միայն խփում են ու կողոպտում։ Հատկապես նա, ում ապավինել է վիրավորը, քանի որ հենց նա է վիրավորի տերը։ Մեր ու Ռուսաստանի միջև դաշնակցելու պայմանագիրը բացառում է որևէ երրորդ կողմի միջամտություն։ Պայմանագիրն ընդհանրապես ընչազուրկ երկրին շղթայակապ անելու և օգտագործելու համար է։

Մեր ժողովուրդը այս ամենը շատ լավ հասկանում է, իհարկե։ Թող չթվա, թե հայտնագործություններ եմ անում։ Պարզապես ի մի եմ բերում մեր բոլորի հավաքական միտքը։ Չնայած երբեմն մոռանում ենք այս ամենի մասին ու սովորության համաձայն մեր երկրի պատասխանատվությունը փորձում ենք թողնել ուրիշի վրա։

Պատասխանատվությունից խուսափելն, ի դեպ, հին արատ է, նորը չի։ Մարդիկ միշտ հակում են ունեցել ձերբազատվել իրավունքների հետ եկող պատասխանատվությունից։ Իրավունքներն առանց պատասխանատվության ամեն մարդու մշտական երազանաքն է։ Այդպես ավելի հեշտ է։

Պատասխանատվությունից խուսափելու արատավոր սովորությունը արմատացավ մեզանում հատկապես սովետական տարիներին, երբ մեր երկրի տերն ու տիրեկանը օտարն էր։ Իշխանությունն ու կառավարումը իրականացնում էր օտարը։ Բոլոր իրավունքները օտարի ձեռքում էին։ Հետևաբար օտարի ձեռքում էր նաև ողջ պատասխանատվությունը։ Ով իր վրա է վերցնում բոլոր իրավունքները, ապա դրա հետ միասին վերցնում է նաև ողջ պատասխանատվությունը։ Իրավունքներն ու պատասխանատվությունը անբաժանելի են իրարից։

Ուրեմն, քանի որ սովետական շրջանում ողջ իրավունքը օտարին էր պատկանում, հետևաբար նրան էր պատկանում նաև ողջ պատասխանատվությունը։ Մի քանի սերունդ այդ միջավայրում ապրելով, մեր ազգի միջից իսպառ վերացավ սեփական երկրի հանդեպ պատասխանատվության որևէ զգացում։ Նույնսիկ ԽՍՀՄ փլուզումից ու օտարի հեռանալուց հետո մեզանում դեռ չի վերականգնվել սեփական երկրի հանդեպ մեր պատասխանատվությունը։

Մեր երկրի հանդեպ մեր ազգի պատասխանատվության զգացումի բացակայությունն է ներպետական, հատկապես միջպետական ոլորտներում մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Մեր պատասխանատվության բացակայությունն է պատճառը, որ հանդուրժում ենք մեր ղեկավարների ստորակարգ ու հանցավոր իշխանությունը, կոռուպցիան ու կողոպուտը, ապօրինությունն ու կամայականությունը, անպատժելիությունն ու դավաճանությունը։

Բայց այս ամենի պատճառն այն է, որ ուսմունք չունենք։ Անուսմունք ապրել ենք դարեդար ու աստիճանաբար կորցրել այդ ուսմունքի հիման վրա ձևավորված մեր արարչական մշակույթը։ Մշակույթը արվեստի հետ կապ չունի։ Մշակույթն այն ներքին մեխանիզմն է, չգրված օրենքների տեսքով, որ պայմանավորում է միջանձնային փոխհարաբերությունները։ Կարճ ասած` մշակույթը ժողովրդի մենտալիտետն է։ Հատկապես վերջին հազարամյակում, ապրելով օտար զավթիչների իշխանության տակ, մեր ժողովրդի մենտալիտետը շատ է փոխվել։ Ռուսական Կայսրության իշխանության տակ ապրելով, հատկապես սովետական տարիներին, իսպառ վերացավ մեր երկրի հանդեպ մեր սեփականատիրոջ զգացումը։ Մեր հող ու ջրի, ընդհանրապես երկրի բարեփոխման ու մաքրության պատասխանատվությունը օտար իշխանությունների ուսերին էր։ Քանի որ օտարի պետությունը մերը չեինք համարում, սկսեցինք գողանալ ու վնասել։ Գողությունն ու օտարի տնտեսությանը վնաս հասցնելը ընդունվում էին որպես հերոսություն, իսկ գողացողներն ու վնասատուները որակվում որպես ազգային հերոսներ։ Ցավոք շատ բան չի փոխվել մեր մենտալիտետում ԽՍՀՄ անկումից հետո։ Մենք դեռ իներցիայով մեր պետությունը համարում ենք օտարինը, մանավանդ երբ իշխանություններն իրոք բացահայտ հակաժողովրդկական գործունեություն են ծավալել, ու դեռ շարունակում ենք մեր երկրի, մեր պետության հանդեպ մեր անպատասխանատու վերաբերմունքը։ Նույն իներցիայով դեռ շարունակում ենք հանդուրժել, նույնիսկ երկրպագել հանցագործին, գողին ու վնասատուին, լինի դա պետական կառավարման մակարդակում, թե` թաղային։

Ոճիրը հանդուրժելը նշանակում է խրախուսել այն։ Իսկ ոճիրը խրախուսելն ավելի մեծ հանցանք է, քան ինքը` ոճիրը։ Հետևաբար մեր անտարբերությամբ մենք բոլորս ավելի մեծ հանցագործներ ենք, քան մեր հանցագործ իշխանությունները։ Նրանք ովքեր սատարում են այդ իշխանություններին այս կամ այն կերպ, լինի դա ընտրությունների ժամանակ կեղծիքներ իրագործելու ձևով և այլն, ամենամեծ հանցագործներն են։

Հանցագործների ազգը չի կարող երջանիկ լինել։ Անտարբեր մարդկանց հասարակությունը չի կարող կասեցնել օտարի ոտնձգությունը։ Հետևաբար կշարունակի տառապել և՛ ներքին, և՛ արտաքին գործոնների պատճառով։

Եթե ուզում ենք ապրել մեր երկրում արժանապատիվ կյանքով, ու նման կյանք ապահովել մեր սերունդների համար, ապա պետք է հենց հիմա սկսենք պատասխանատվություն ստանձնել մեր երկրի շուրջ կատարվող ամեն ինչի համար։ Եթե չվերցնենք այն պատասխանատվությունը, որը կորցրել են մեր նախորդները, ապա դեռ երկար կշարունակենք ընթանալ կործանման ճանապարհով։ Անդունդ իհարկե չկա։ Ազգը պարզապես աստիճանաբար կվերանա այնպես, ինչպես մահանում է մարմինը, երբ մարդ պատասխանատվություն չի վերցնում ու ոչինչ չի անում իր առողջությունը վերականգնելու համար։

Ազգը կբուժվի` կինքնաշտկվի` կձերբազատվի, իր արատավոր մշակույթից ու կսկսի վերադառնալ դեպի իր արարչկան մշակույթը միայն երբ մտավորականությունը սկսի սերմանել մեր ազգային ուսմունքը։ Ուսմունքն ընդհանրապես արժեքների համակարգի ու այդ համակարգի վրա հիմնված ազգի ապրելակերպի ու անելիքների նկարագրությունն է։

Մեր ազգային ուսմունքը ենթադրում է տնտեսության տոտալ ազգայնացում ու միապետական կառավարում։ Մեր ազգային ուսմունքի մասին ավելի մանրամասն տես «ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ» հոդվածը` http://vernatun.blogspot.com/2015/12/blog-post.html

©Դավիթ Միրզոյան
10 Ապրիլ, 2016