Sunday, November 24, 2019

ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մեր պարտության հիմնական պատճառը մեր անմիաբանությունն է։ Մեր անմիաբանության պատճառը ազգային ուսմունքի բացակայությունն է, ընդհանրապես՝ որևէ առաքինի, մարդկային մշակույթի բացակայությունը։ Մարդկայինը մեր մեջից ջնջելու համար մեր թշնամիները մեզանում սերմանել են «ուժեղը թույլին» ջունգլիների օրենքը, ավելի ճիշտ՝ որևէ առաքինի օրենքի բացակայությունը։ Ջունգլիների օրենքը բնական համարելով՝ անցել ենք գործի ու ազատորեն հոշոտում ենք իրար։ Մեր միմյանց ազատորեն հոշոտելը ամրապնվեց կապիտալիզմով, որրն իրականում մարդու կողմից մարդու լեգալացված շահագործումն ու կողոպուտն է։ Ջունգլիների «բնական» օրենքն է որ գազան է դարձնում մարդ արարածին, մղում նրան ոհմակներ կազմել և հոշոտել միմյանց։ Միմյանց կոկորդի հիմնավոր նստած ու մեկը մյուսի արյունը ծծող ազգը չի կարող հզոր լինել ու կասեցնել թշնամու ձեռքը։ Սա է պատճառը, որ մեր թշնամիները կարողանում են իշխանական լծակների մոտ հայտնվել ու անել այն ամենն ինչ կամենան՝ ծախել երկրի ընդերքը, թունավորել հողն ու ջուրը, հիվանդացնել մարդկանց, քանդել ու ոչնչացնել մեր պատմամշակութային հուշարձանները, արագացված տեմպերով փոխել մեր երկրի դեմոգրաֆիան, քանդել հայ ավանդական ընտանիքի ու մշակույթի հիմքերը, գաղտնի խոստումներ տալ մեր թշնամիներին ղարաբաղյան բանակցությունների ընթացքում և այլն։ Ո՞վ գիտի ուրիշ էլ ինչ ծուղակներ ու ծրագրեր ունեն սրանք։ Ամեն դեպքում՝ արդեն հասել են իշխանական բոլոր լծակների մոտ ու հանդուգն կերպով անցել գործի։

Սրանցից ժամ աաջ ազատվելն անխուսափելի անհրաժեշտություն է։ Բայց միայն համազգային շարժումը կարող է որևե արդյունքի հասնել։ Համատարած անմիաբանության իրականությունը ոչ մի հույս չի ներշնչում։ Ու եթե այսպես շարունակվի, ապա մեր հակազգային իշխանություններն ու բոլոր կուսակցությունները երկիրը շուտով կմատնեն քաոսի ու կործանման։ Բայց քանի դեռ կան ազգանվեր երիտասարդներ, ամեն ինչ դեռ կորած չէ։ Դեռ կարելի է հետ բերել երկիրը կործանում տանող ճանապարհից։ Հուսով եմ գոնե բոլոր ազգանվեր երիտասարդները կհամախմբվեն։

Հարկավոր է ստեղծել ազգային պետություն։ Ազգային պետություն հնարավոր է ստեղծել միայն ազգային ուսմունքի հիման վրա։ Ընդհանրապես առանց որևէ ուսմունքի անհնար է պետություն ստեղծել, երկիր ունենալ։ Մեր երկրի հիմքում ներկայումս օտարի ուսմունքն է՝ դեմոկրատական կառավարումն ու կապիտալիստական տնտեսավարումը՝ ջունգլիների անողոք ու անմարդկային փոխհարաբերությունը։ Հարկավոր է պարզապես օտարի համակարգը փոխարինել մեր ազգայինով՝ միապետական կառավարմամբ և ազգայնացված տնտեսավարմամբ, ինչը որ մշատպես առկա է եղել մեր երկրում ընդհուպ մինչև 301-ն ու ապահովել երկրի հզորությունն ու ինքնիշխանությունը։

Հետևաբար՝ բոլոր ազգանվեր ուժերը պետք է միաբանվեն մեր ազգային ուսմունքի՝ միապետական կառավարման և ազգայնացևած տնտեսավարման շուրջը։ Ովքեր որևէ դեմոկրատական տարր են տեսնում ապագա Հայաստանի կառավարման համակարգի մեջ, կամ որևէ կապիտալիստական տարր ապագա Հայաստանի տնտեսավարման համակարգի մեջ, ապա չեն կարող ազգային ուժ համարվել։

Ահավասիկ Հայաստանի թագավորության ազգային սահմանադրությունը՝
https://www.facebook.com/tagavorutyun/

©Դավիթ Միրզոյան
23 Նոյեմբեր 2019

Wednesday, October 23, 2019

ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ՀԱՆՑԱՎՈՐ
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Մայր
բնությանը, շրջակա միջավայրին չկապվելու մեր հա-մատարած հիվանդությունը, մեր անտարբեր, մեկուսացած, օտարացած, անգամ թշնամական վերաբերմունքը, ինչպես վերջերս էի ներկայացրել, ամենևին էլ քոչվորային չէ, քանի որ քոչվորները, կամ գոնե կիսաքոչվորները, սերտորեն կապված են իրենց միջավայրին, որովհետև մեծապես կախված են նրանից։ Սեփական կենսագործունեության համար մայր բնությունից կախվածությունը հետևաբար ստիպում է ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել, ճա-նաչել և մեծագույն խնամքով վերաբերվել մայր բնությա-նը։

Մայր բնության, նաև մեր շրջակա միջավայրի, անգամ մեր անմիջական շրջապատի հանդեպ մեր՝ աշխարհի ամենա-նստակյաց ժողովրդի, հանցավոր անտարբերությունը մինչև վերջերս բացատրում էի Մեծ Եղեռնի գաղթի ճանապարհներին մեր ձեռք բերած մշակույթով, մասնավորա-պես պնդելով, որ միայն գաղթի ճանապարհին կարող էինք ձեռք բերել շրջակա միջավայրին չկապվելու մեր ներ-քին մեխանիզմը, քանի որ գաղթի ճանապարհին երբեք չգիտես վաղը որտե՞ղ կհայտնվես և ընդհանրապես կլու-սացնե՞ս արդյոք, թե՞ ոչ։ Բայց պարզվում է մեր շրջակա միջավայրի հանդեպ մեր անտարբերությունը մեկ այլ, շատ ավելի խորը հոգեբանական պատճառ ունի։

Սա
մի փոքր պարզաբանման կարիք ունի։ Ուրեմն՝ մայր բնությունը, հատկապես մեր շրձակա միջավայրը, քաղաք լինի, թե՞ գյուղ, համայնքի ընդհանուր սեփականությունն է, այսինքն պատկանում է համայնքի բոլոր անդամներին հավասարապես։ Երբ համայնքի անդամներից մեկը ան-փույթ է վերաբերվում կամ աղտոտում է համայնքի ընդ-հանուր տարածքը, կամ մանավանդ փչացնում ու թունավո-րում է այն, ապա հարվածում ու վիրավորում է համայնքի բոլոր անդամներին հավասարապես։ Իսկ երբ աղտոտող-ներն ու փչացնողները շատ են, ապա նրանց հասցրած հարվածների ծանրությունը շատ մեծ է, երբեմն՝ անտա-նելի։

Վիրավորանքն ընդհանրապես կամ կուլ են տալիս, կամ պաշտպանվում, վիրավորողին հակահարված տալով։ Առաջինն անչափ վնասակար է, քանի որ մեծապես նվաստացնող է։ Վիրավորանքը կուլ տալը թունավորում ու ճնշում է մարդու հոգեկանը, որն էլ ի վերջո ազդում է նրա առողջականի վրա, հետևաբար դժբախտացնում նրան, քանի որ վատառողջ մարդը չի կարող երջանիկ լինել։

Այստեղ չմոռանանք, որ մարդու համար երջանկությունն ամենակարևորն է կյանքում, որ մարդ ծնվել է երջանիկ ապրելու համար, որ եթե մարդ երջանիկ չի ապրում, ուրեմն չի ապրում ընդհանրապես։ Երջանկության մղումն է պատճառը, որ մարդ իր կյանքում անում է ամեն ինչ երջանիկ լինելու համար։ Ու քանի որ մարդ չի կարող երջանիկ լինել, եթե վատառողջ է, ապա բնականաբար անում է ամեն ինչ առողջ լինելու համար։ Սեփական առողջությունը պահպանելու մղումով մարդ աշխատում է ամեն կերպ խուսափել առողջությանը վնասող ֆիզիկական և հոգևոր ազդակներից, ցուրտ լինի, թե՞ շոգ, բացիլ լինի, թե՞ մակաբույծ
և այլն, նվաստացում լինի, թե՞ վախ, ճնշում, թե՞ անձնական կյանքի մեջ որևէ մեկի ներխուժում և այլն։

Վերադառնալով մեր օրինակին՝ առաջինն անշուշտ մեծա-պես վիրավորական է ու վնասակար, սակայն երկրորդը ևս անվնաս չէ։ Ոչ մի հանցագործ կամավոր երբեք չի ընդունում իր մեղքն ու ինքնակամ չի հանձնվում արդարադատության ձեռքը։ Անգամ եթե հաջողվի կասեցնել կամ պատժել հանցագործին, ապա դա առանց լարվածության ու ափերից
դուրս գալու չի ստացվի։ Ցանկացած առճակա-տում սթրեսի է մատնում ու նյարդայնացում բոլոր կող-մերին։ Բացի դրանից՝ հանցագործին հակահարված տալը երբեմն անհնար է, քանի որ հաճախ անհնար է ժամանակին նկատել ու պատժել նրան, հատկապես երբ միայ-նակ ես ու անպաշտպան։ Հանցագործի դեմ հանդիման միայնակ ու անպաշտպան լինելու սթրեսը, նաև առճա-կատման լարվածությունը մեծ վնաս են պատճառում մար-դու հոգեկանին ու իհարկե նաև՝ առողջությանը։ Մեծ վիրավորանք ու վնաս է պատճառում նաև այն, երբ տեսնում ես պատճառած վնասն ու արդեն չես արող բացահայտել վնասատուին, կամ երբ վնասատուն մեկ անհանտ չէ, այլ՝ կազմակերպված ոհմակ, մանավանդ երբ գործում է կլեպ-տոկրատիկ իշխանությունների հովանու տակ։

Վերը նկարագրած սթրեսներից՝ և
՛ վիրավորանքը կուլ տալու, և՛ վիրավորողին հակահարված տալու հետ կապված բոլոր սթրեսներից, խուսափելու միտումով էլ մարդիկ գտել են ամենահեշտ պաշտպանությունը՝ շրջակա միջավայրն իրենցը չեն համարում։ Չէ՞ որ երբ միջավայրը քոնը չես համարում, ապա նրան հասցված ցանկացած վնաս չի կարող վերաբերել քեզ, չի կարող վիրավորել ու հիվանդացնել, հետևաբար կապրես անհոգ, առողջ ու երջանիկ։ Վերջ։

©Դավիթ Միրզոյան. 23 Հոկտեմբեր, 2019 թ.