Saturday, May 6, 2017

ՉԳԻՏԵՄ...

ՉԳԻՏԵՄ...

Ոմանք մերժում են «լավ» ու «վատ», «ճիշտ» ու «սխալ» հասկացությունները։ Ըստ նրանց չկա ո՛չ սրիկայություն, ո՛չ դավաճանություն, ո՛չ ստորություն, ո՛չ գողություն ու ավազակություն։ Ու եթե չկա ո՛չ լավ, ո՛չ վատ և այլն, ուրեմն չկան ո՛չ չարագործներ, ո՛չ բարեգործներ, չկան ո՛չ սրիկաներ, ո՛չ դավաճաններ, ո՛չ գողեր ու ավազակներ։ Հետևաբար ոչ ոք ոչնչում մեղավոր չէ։ Եթե ոչ ոք ոչնչում մեղավոր չէ, ուրեմն անիմաստ է վրդովվել։ Հարկավոր է ապրել անվրդով՝ ոչնչի մասին չմտահոգվելով։ Գուցեև կարիք էլ չկա ապրել...

Չգիտեմ... Վերը նշված փիլիսոփայության կողմնակիցները գուցե պարզապես փորձում են մարդուն որոշ չափով հան-դարտեցնել այս կյանքում, որպեսզի մարդ իր կարճատև երկրային կյանքը չանցկացնի անհույս ակնկալիքների ու դրանից բխող ընկճախտի ճիրաններում։

Բայց նրանք մոռանում են, որ մարդու գենետիկ կոդում դրված են ճշտի ու սխալի, լավի ու վատի, արդարի ու ան-արդարի չափորոշիչները, ընդհանրապես մարդկային ար-ժեքների ողջ համակարգը։ Նրանք փաստորեն անտեսում են մարդու մեջ առկա համատիեզերական արժեհամակար-գը, փորձում են մարդուն մղել դատարկված, անջատված, անզգացմունք, անվրդով գոյատևելու ճահճուտը։ Նիրվա-նան, ի դեպ, չի կարող տևել հավերժ և ուղեկցել մարդուն նրա ողջ կյանքի ընթացքում։ Այն երկար պահպանելու համար մարդուց հսկայական ճիգ ու ջանք է պահանջվում։ Իսկ ըստ համատիեզերական օրենքների էներգիայի ծախ-սը չի կարող գերազանցել ստացվելիք արդյունքը։ Բնու-թյան մեջ ոչ մի էակ նման բան չի անում՝ չի ծախսում ավելի շատ էներգիա քան ակնկալում է ստանալ իր ճիգ ու ջանքի արդյունքում։

Չարագործներին ներելու ու հանդարտվելու համար գուցե որոշ ժամանակով հնարավոր է մտածել, թե ոչ ոք ոչ մեկի ոչնչով պարտավոր չէ և այլն։ Բայց անվերջ այդպես շա-րունակել դժվար թե ստացվի։ Անտառներում չենք ապ-րում։ Մարդիկ փոխպարտավորություններ ունեն միմյանց հանդեպ։ Ծնողը՝ սեփական զավակների, հետո՝ հակառա-կը, սիրող սրտերը միմյանց հանդեպ ունեն, համայնքի անդամները՝ միմյանց և այլն։

Փաստորեն, մերժելով մարդու գենետիկ կոդում դրված արժեհամակարգը՝ մարդու խիղճը՝ Աստծուն, մերժում ենք մարդկանց միջև որևէ փոխկապվածություն ու փոխպար-տավորություն՝ ամեն ինչ թողնելով մարդու ազատ կամ-քին։ Կարելի է դավաճանել, ու ոչինչ... Կարելի է խաբել, ու ոչինչ... Կարելի է ստորություն անել, ու ոչինչ... Չկան արժեքներ, չկան փոխպարտավորություններ, չկա պարտքի զգացում և այլն։

Իհարկե լավ կլիներ, որ ազատ կամքը ընդգրկեր միայն սերը՝ մարդիկ իրենց ազատ կամքով սիրեին միմյանց, մարդկանց արժեհամակարգում չլիներ էգոցենտրիկ որևէ մղում։

Կործանարար է ընդունել մարդկանց ազատ կամքի գեր-իշխանությունը՝ արդարացնել ամեն ստորություն ու դավա-ճանություն, գողություն ու ավազակություն։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 06 Մայիս, 2017 թ.