Thursday, August 14, 2014

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ/ՀԱՄԱԿՐԱՆՔ/ՍԵՐ


ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿՐԱՆՔ ՍԵՐ
Սկսենք Սիրուց։ Սերը հոգեհարազատ էակի կարոտն է։ Այն, ինչին սովորաբար սեր ենք ասում, իրականում հոգե-հարազատ էակի կարոտն է։

Ամեն մարդ մեկ այլ հոգեհարազատ էակի կարիքն ունի, առանց որի անիմաստ ու անպտուղ է նրա կյանքը։ Մարդ անընդհատ փափագում, տենչում ու փնտրում է նման էա-կի։ Հոգեհարազատ էակի տենչը կարող է այրել մարդու սիրտը, մանավանդ, երբ դեռ չկա այդպիսի էակ։ Հոգեհա-րազատ էակի բացակայությունը մարդուն մատնում է ան-տանելի տառապանքների, ու հաճախ մղում սխալների՝ անարժան մեկի մեջ տեսնել այն էակին, որին տենչում է մարդու սիրտը։

Հոգեհարազատ էակի երկարատև ու անպտուղ փնտրտուք-ները կարող են որոշ ժամանակով մարել մարդու տենչը, բայց մի թեթև առիթի դեպքում այն բորբոքվում ու ափե-րից դուրս է հորդում, անկախ տարվա եղանակից։ Հոգե-հարազատ էակի կարոտը կարող է նույնիսկ խելագարու-թյան հասցնել, երբ այդ էակը կա, բայց հեռու է տարա-ծության ու ժամանակի մեջ։ Մանավանդ, երբ անհայտ է հանդիպման պահը կամ հնարավորությունը։

Նույնիսկ, եթե երկու հոգեհարազատ էակների միջև անմի-ջական շփում կա, միևնույն է, կարոտն էլի առկա է։ Երկու հոգեհարազատ էակներ կարիք ունեն մեկը մյուսի մեջ մտնելու, միաձուլվելու, դառնալու մեկ ամբողջություն։ Եվ, քանի որ դա ֆիզիկապես անհնար է, ապա, նույնիսկ, երբ երկու հոգեհարազատ էակներ անմիջական շփման մեջ են, միևնույն է՝ չի մարում այդ կարոտը՝ սերը։
Բայց, սիրել ասելով, պետք է միայն հասկանալ՝ շոյել, փայփայել, և այլն։ Հոգեհարազատ էակի կարոտը որպես սեր որակելով, կարծում եմ վարկաբեկում ենք այդ վեհ զգացմունքը։ Սերը, կամ ավելի ճիշտ՝ կարոտը, հակառակ սեռի երկու էակների միջև նրանց արժեհամակարգերի վրա հիմնված խորապես գիտակցված ընտրություն է, որն երևում է միմյանց հանդեպ ուշադրության, հոգատարու-թյան ու ինքնազոհաբերության պատրաստակամության մեջ։
Համակրանքի փուլում մարդը, հավատի պես, միայն նախ-նական, ոչ լրիվ, ոչ ամբողջական, պատկերացում ունի հակառակ սեռի էակի էության մասին։ Երբ նախնական պատկերացումները վերաճում են ամուր գիտելիքի, համա-կրանքն էլ վերաճում է կամ սիրո, եթե հաստատվում են նախնական պատկերացումները, կամ՝ հակակրանքի, եթե չեն հաստատվում։

Սիրահարվածությունը, համակրանքի պես, հակառակ սեռի էակի հանդեպ կույր հրապուրանքն է։ Հիմնականում սե-ռական։ Կարող է, սակայն, լինել ինտելեկտուալ, կամ եր-կուսը միասին։ Սիրահարվածությունն այդպես կույր վիճա-կում կարող է պահպանվել շատ երկար ժամանակ, նույն-իսկ, մնալով անպատասխան։

Նկատենք, սակայն, որ սերն անպատասխան մնալով, միանգամից անհետանում է։ Այսինքն, երբ պարզվում է, որ նա, ում հանդեպ, որ համակրանք կամ բուռն հետա-քըրքրություն կար, բոլորովին էլ այն հոգեհարազատ էակը չէ, ապա սերն անմիջապես անհետանում է։ Սիրահարվա-ծությունը գուցե պահպանվի որոշ ժամանակ։ Բայց սերն, անպատասխան մնալով, անհետանում է միանգամից։ Ինչու՞։ Որովհետև, սերը հակառակ սեռի մարդկանց միջև շատ խորքային, հիմնականում արժեհամակարգային, բայց նաև գենետիկ բաղադրիչների համապատասխանության վրա հիմնված գիտակցված ընտրություն է։ Այդ բաղադրիչ-ների ցանկացած անհամապատասխանություն հակասու-թյուն ու հակամարտություն է ծնում։ Որն էլ բերում է սիրո բացակայության։

Նկատենք նաև, որ շարունակական հիասթափությունները, կարող են սպանել մարդու մոտ հոգեհարազատ էակ գտնելու վերջին հույսը, գուցե նաև ընդհանրապես հավա-տը մարդկության հանդեպ։ Սա է պատճառը, որ հիասթա-փությունից վախենալով, չենք ուզում լավ ճանաչել նրան, ում հանդեպ որ համակրանք ունենք։ Շատ անգամ չենք ուզում խոստովանել մեր սերը՝ այն մտավախոությամբ, որ եթե մերժվենք, ապա կանհետանա այն, կդառնա ևս մի հիասթափություն ու այդպիսով մեզ ավելի կմոտեցնի մեզ մեր հոգևոր վախճանին։

©Դավիթ Միրզոյան, Մարտ 2013

www.davitmirzoyan.com


No comments:

Post a Comment