Tuesday, December 1, 2015

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ




ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ

Շատերն
են խոսում մեր ազգային ուսմունքի, նաև մեր ազգային գերնպատակի (կամ ինչպես իրենք են անվա-նում՝ տեսլականի) անհրաժեշտության մասին, բայց տարօ-րինակ կերպով միանգամից հրաժարվում են լսել, երբ փորձում ես ներկայացնել այդ ուսմունքն ու գերնպատակը։

Շատերին էլ թվում է, թե ազգային ուսմունքի կարիք ընդ-հանրապես չկա, թե մեր արարչական գենետիկ կոդը բա-վարար է...

Ոմանք էլ համոզված են, թե Հայկ Աստրյանի ու Գարեգին Նժդեհի դիտարկումներից ու գաղափարներից բացի ուրիշ նոր բան հորինելու կարիք չկա։

Առաջիններին ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ։ Գուցե իրենց գոռոզության պատճառով վատ են զգում, որ չեն կարողացել բացահայտել ազգային ուսմունքը, այլ մի-այն կարողացել են հասնել ազգային ուսմունքի ու ազգա-յին գերնպատակի անհրաժեշտության գաղափարին. ոչ ավելին... կամ գուցե ա՞յլ պատճառ կա...

Երկրորդները մի փոքր ավելի մոտ են ճշմարտությանը՝ համարելով, որ մեր արարչական գեները չափազանց կա-րևոր են։ Բայց դժբախտությունն այն է, որ դրանից ավելի հեռու չեն գնում, համոզված, որ եթե բոլորս ապրենք հա-մատարած սիրո մեջ, ապա բոլոր խնդիրները կլուծվեն։ Համատարծ սիրո մթնոլորտում ապրելն, այո, չափազանց կարևոր է, բայց դա դեռ բավարար չէ։ Անհնար է համա-տարծ սիրո մթնոլորտ կերտել միայն սեր քարոզելով։

Հայկ Ասատրյանի և Գարեգին Նժդեհի գաղափարները ուսմունք համարողներն ավելի հեռու են ճշմարտությունից, քան երկրորդները։ Ազգի գենետիկ կոդի բացառիկության գաղափարները, միասնականության անհրաժեշտության, նաև սեփական տեսակի գոյատևման համար զենքի դիմե-լու և սեփական հայրենիքի պաշտպանության համար անձ-նազոհության մղվելու անհրաժեշտությունն ու կոչերը դեռ ուսմունք չեն։ Ուսմունք չեն նաև հեթանոսական շրջանի դիցաբանական հերոսներն ու պատումները, նաև՝ նրանց ոգեկոչելն ու նրանց կուռքերը պաշտամունքի առարկա դարձնելն ու պաշտելը։

Ընթերցողն իրավամբ կհարցի՝ իսկ ի՞նչ է ուսմունքը, և ո՞րն է մեր ազգային ուսմունքը, այն ուսմունքը, որը բխում է մեր ազգի գենետիկ կոդից։

Նախ պարզենք, թե ինչ է ուսմունքը։ Ուսմունքը որևէ ազ-գի գենետիկ կոդից բխող արժեքների համակարգի ու ազ-գի ապրելակերպի ու առաքելության նկարագրությունն է։ Այսինքն՝ ուսմունքն, ի վերջո, ներկայացնում է այն, թե ի՞նչ պիտի անի տվյալ ազգը, ինչպե՞ս պիտի անի, ինչի՞ պիտի ձգտի հասնել։ Ո՛չ հայկ Ասատրյանը, ո՛չ էլ Գարե-գին Նժդեհը չեն պատասխանել այս հարցերին։ Հետևա-բար նրանց ճշմարիտ դիտարկումները մեր ազգի գենետիկ կոդի բացառիկության, մեր արարչական էության, մեր ներկա փոխհարաբերությունների ու մեր պատմության, մեր ինքնապաշտպանության ելնելու անհրաժեշտության մասին դեռ բավարար չեն ուսմունք համարվելու համար։ Նրանց գաղափարները բավարար են ազգի ներսում միայն ազգայնապաշտություն ու ազգայնականություն ձևավորելու համար։ Եթե որևէ գաղափարախոսություն չի պարզաբա-նում ազգի արժեհամակարգը, նրա անելիքը՝ ապրելակեր-պըն ու նպատակները, ապա այն դեռ ուսմունք չէ, այլ մի-այն գաղափարախոսություն։ Մեկ անգամ ևս՝ ազգի գենե-տիկ կոդի բացառիկության մասին գաղափարախոսությու-նը դեռ ուսմունք չէ։ Ուսմունքը սահմանում է ազգի արժեք-ների համակարգն ու ազգի առաքելությունը՝ նրա ապրե-լակերպն ու նպատակները, ընդհուպ մինչև գերնպատակը։

Հիմա դառնանք մեր ազգային ուսմունքին։ Մեր ազգային ուսմունքի հիմնադրույթն է եղբայրությունը։ Եղբայրության դրույթից բխում է բոլորի հավասարազորության դրույթը։ Բոլորի հավասարազորության դրույթից բխում է մարդու կողմից մարդու շահագործման բացառումը։ Մարդու կող-մից մարդու շահագործման բացառումից բխում է տնտե-սավարման մի համակարգ, որը բացառում է կապիտալիզ-մը։ Հետևաբար մեր ազգային ուսմունքին համահունչ տըն-տեսավարման ձևը ազգայնացված տնտեսավարումն է։ Տնտեսավարում, որտեղ ոչ ոք իրավունք չունի մասնավոր սեփականություն ունենալ ու շահագործել մյուսներին, որ-տեղ հողը, ջուրն ու ընդերքը և այլն, չեն կարող լինել որևէ մեկի մասնավոր սեփականությունը։ Մեր ազգային ուսմունքին համահունչ տնտեսավարումը նահապետական տնտեսավարումն է՝ համազգային մակարդակում՝ ազգայ-նացված տնտեսավարումը, իսկ ավելի ստորին աստիճա-ններում ընտանեկան տնտեսավարումը, երբ ամեն ընտա-նիք իրավունք ունի զբաղվել իր նախընտրած տնտեսական գործունեությամբ։ Ընտանեկան տնտեսավարումը նույն նահապետական տնտեսավարումն է, որտեղ տնտեսական գործունեության գլուխն ընտանիքի հայրն է կամ գերդաս-տանի մեծ հայրը՝ գերդաստանի նահապետը։

Նահապետական տնտեսավարումից բխում է ողջ երկրի նահապետական կառավարում, որտեղ համայնքի գլուխը համայնքի ամենատարեց ու ամենաիմաստուն նահապետ է։ Նույնը՝ քաղաքի, մարզի ու երկրի մաշտաբով։ Երկրի գերագույն նահապետը արքան է։ Մյուս նահապետների պես, նա երկրի ամենաիմաստուն գերագույն նահապետն է՝ ողջ ազգի գերագույն ուսուցիչը, գերագույն դատավորը, զինված ուժերի գերագույն հրամանատարը, տնտեսության գերագույն կառավարիչը։ Բայց առաջին հերթին արքան իր ազգի արժեհամակարգի և ուսմունքի կռողն է, կրողը, ուս-ուցիչն ու պահապանը։

Եթե կապիտալկիզմը միայն տնտեսավարման ձև է, իսկ դեմոկրատիան միայն՝ կառավարման ձև, ապա նահապե-տական կարգը և՛ տնտեսավարման, և՛ կառավարման ձև է ու բխում է մեր ազգային ուսմունքից։

Մեր ազգային ուսմունքին համահունչ տնտեսավարումը, իր մարդու կողմից մարդու շահագործման բացառմամբ, եր-ջանկություն կապահովի ընտանիքի, գերդաստանի, հա-մայնքի ու ողջ ազգի համար։ Բոլորի երջանկությունը մեր ազգային ուսմունքի նպատակներից մեկն է։

Լինելով արարչական ամենաթունդ գեներով օժտված ազգ՝ մեր առաքելությունն ու գերնպատակն է անձնական օրի-նակով ցույց տալ երջանկության ճանապարհն ու դրանով աշխարհի մյուս ազգերին ևս մղել երջանկության ու բարե-կեցության։ Երջանիկ ապրող ազգերի միջև կդադարեն պատերազմներն ու կհաստատվի կայուն խաղաղություն։

Ըստ մեր ազգային ուսմունքի մարդը ծնվել է մայր նախա-նյութից երջանկության մեջ ու երջանիկ ապրելու համար։ Երջանկությունն է մարդու բնական վիճակը։ Մայր նախա-նյութին ներհատուկ ամենակարևոր հատկությունն ինքնա-կատարելագործման մղումն է։ Մարդը մայր նախանյութի ինքնադրսևորման արդյունքն է։ Հետևաբար մարդուն ևս ներհատուկ է ինքնակատարելագործվելու մղումը։ Մարդը, միայն երջանիկ ապրելով, կկարողանա ճանաչել համատի-եզերական օրինաչափություններն ու ինքնակատարելա-գործվել։ Երջանկությունից բացի մյուս բոլոր վիճակները կասեցնում են մարդու առաջընթացն ու սպանում նրան։ Մարդ չի կարող երջանիկ լինել, երբ բոլորը երջանիկ չեն։ Մարդու առաքելությունն է ինքնակատարելագործվել, սե-րունդ տալ, ու հոգ տանել իր սերունդների և մյուս բոլորի երջանկության ու կատարելագործման մասին։ Մարդու առաքելությունն է նաև հոգ տանել ու խնամել մայր բնու-թյունը, նրա բուսական ու կենդանական աշխարհը, բարե-փոխել այն՝ այգեստանների վերածելով տափաստաններն ու անապատները։

Այո՛, մեր ազգի առաքելությունն է բարեփոխել ողջ մոլո-րակն ու վերադարձնել այն իր դրախտային վիճակին, մի-աժամանակ երջանկություն բերելով բոլոր ազգերին ու ժողովուրդներին։ Սա է մեր ազգի գերնպատակը։

Ու այս ամենին կարելի է հասնել, սկսելով նախ ինքներս մեզնից՝ սկզբում անձնապես համոզվելով մեր ազգային ուսմունքի ճշմարտացիության ու արժեքի մեջ, հետո՝ հա-մոզելով մեր ընտանիքի անդամներին ու, միասին երջան-կություն ճառագելով, բարեփոխել մեր շուրջը՝ նախ՝ մեր տունը, հետո՝ մեր համայնքը, հետո՝ մեր երկիրը, վերջում արդեն ողջ մոլորակը։

Այս ամենը կարելի է իրագործել միայն նահապետական կարգի միջոցով՝ ազգ գերագույն նահապետի՝ համայն հա-յոց արքայի շուրջ համախմբված նահապետների առաջնոր-դությամբ, ինչպես եղել է նախկինում։

Մեր
ազգային ուսմունքը ներառում է նաև չարի ուժերից մեր ինքնապաշտպանության իրավունքն ու չարին և՛ ներ-սում, և՛ դրսում արմատախիլ անելու և ոչնչացնելու մեր ազգի պարտականությունը։ Այս մասին ավելի մանրամասն ներկայացրել եմ իմ «Վերածնունդ» վեպում։ «Վերածնունդ» վեպս, Արարչկան Ուսմունքն ու Ազգային Սահամանդրու-թյունը կան համացանցում անվճար ընթերցման համար։

©Դավիթ Միրզոյան, 01 Դեկտեմբեր, 2015 թ.

No comments:

Post a Comment