Saturday, December 17, 2016

ՀԱՅ ԳՐՈՂ-ՄՐՈՂՆԵՐԻՆ

Երեք հիմնական արվեստենրի մեջ թերևս միայն գրականությունն է, որ ամենալայն հնարավորություններն ունի, իրավամբ համարվելով բարձրագույնը։ Բայց, ի տարբերություն մյուս արվեստների ստեղծագործողների, գրողից չի պահանջվում որևէ բնատուր ձիրք՝ ձեռքի շնորհք, ունենալ, ոսկի ձեռքեր և այլն։ Ամեն գրաճանաչ կարող է գրիչ վերցնել՝ արտահայտելու իր խոհերն ու զգացմունքները, դիտարկումներն ու եզրահանգումները, մտքերն ու կարծիքները։ Ցավոք, սակայն, հիմնականում՝ ուրիշների։

Պլագիարիզմն անչափ հարազատ երևույթ է, հատկապես մեր՝ հայ իրականության մեջ։ Չունենալով հայրենական հարուստ գրական ժառանգություն, հաճախ էլ խուսափելով ոչ վաղ անցյալի դասականներին, մանավանդ մեր միջնադարի բանաստեղծներին ընդօրինակելուց, որ հանկարծ հնահոտ չգա, մեր ժամանակի գրողները կա՛մ կապկում են արևմուտքի գրողներին, կա՛մ ստեղծում սեփական անտաղանդություններ։ Սկսնակներն, իհարկե, սկսում են նախ և առաջ արևմտյան մոդեռնիստ գրականության նմուշները կապկող իրենց հայրենակիցներից, իսկ հետո փորձում առաջ անցնել ու գերազանցել նրանց։ Էլ ի՞նչ աշակերտ, եթե չգերազանցի իր ուսուցչին։

Բայց ինչպե՞ս ստացվեց, որ իսկական գրականությունն ու պոեզիան վերացան մեզանում։ Ինչպե՞ս սկսվեց այն չարաբաստիկ գործընթացը, որը բերեց համատարած միջակության, տգիտության ու անտաղանդության, ստորակարգ ու անիմաստ, հաճախ էլ ապակողմնորոշող ու վնասակար տհասությունների։ Գուցե արվեստաբանների ու փողատեր «արվեստասերների» հասցեին Պաբլո Պիկասոի հնչեցրած հետևյալ նախադասությո՞ւնը՝ «...որքան քիչ էին հասկանում, այնքան շատ էին գնահատում», կամ՝ գուցե նրա ու նրա ժամանակակիցների արտադրած «արվե՞ստը»... Բայց կա ևս մեկ պատճառ։ Սովետական տարիներին ցանկացած գրաճանաչ առաջ էր մղվում դիրք ու պաշտոն գրավելու անհագ մոլուցքով։ Սեփական տաղանդի սահմաններում աշխատանքն արդեն չէր բավարարում շատերին։ Ինչպե՞ս թե՝ հող մշակել, ծառ տնկել, կամուրջ կառուցել, ճանապարհ գցել... Ամո՛թ... Ինչպե՞ս կարելի է գրել-մրելը թողած, հող մշակել, կամուրջ կառուցել...

Ու ամեն նորելուկ գրաճանաչ, բրիչի փոխարեն գրիչ վերցրեց, ու սկսվեց... Ոչ ոք հաշվի չնստեց այն կարևոր հանգամանքի հետ, որ բան գրելուց առաջ նախ ասելիք է պետք ունենալ։ Ոչ ոք հաշվի չառավ, որ եթե չկա ասելիք, ապա անիմաստ է գրիչ կամ մրիչ վերցնելը, որ հատկապես պոեզիա չի կարելի ստեղծել, եթե հոգիդ չի բոցավառվել։ Կարծես բոլորը մոռացել էին, որ պոեզիան կուտակված հոգու ճիչ է, որ ընդհանրապես հարկավոր է գրել միայն այն ժամանակ, երբ այլևս չես կարող չգրել։

Բայց ո՞վ հաշվի նստեր։ Ով նո՞ր էր գրաճանաչ դարձել, ով ընդհանրապես նո՞ր էր սկսել գիրք կարդալ։ Նորելուկ գրաճանաչն ի՞նչ է հասկանում՝ ինչ բան է արվեստը։ Դա հասկանալու համար երկար ճանապարհ էր պետք անցնել։ Բայց էն ժամանակ ո՞վ ժամանակ ուներ, մանավանդ երբ սովետական պետությունը ճոխ հոնորարներ էր տալիս հատկապես գրողներին ու մրողներին, քանի որ սրանք էին քարոզչամեքենայի գլխավոր մունետիկները։

Նորելուկ գրողները փութաջանորեն սկսեցին արտադրել քարոզչամեքենային ձեռնտու «պոեզիա»։ Հետո անցան ժամանակակից արևմտյան մոդեռնիզմին ու պոստմոդեռիզմին՝ որքան քիչ է հասկացվում, այնքան բարձր է գնահատվում։ Ցավոք այդպես էլ շարունակվում է մինչ օրս։ Ասելիք կա՞, թե՞ չկա, արդեն նշանակություն չունի։ Նույնիսկ ավելի լավ, որ ասելիք չկա, այլապես ընթերցողը կարծիք հայտնելու տեղ կունենա՝ գոնե ասելիքի մասին։ Ու եթե ասելիք չկա, ապա որևէ ձև ընտրելու կարիք ևս չկա։ Անմիտ, անձև «պոեզիան» ամենաապահովն է ժամանակակից պոետների համար։

Համացանցից առաջ դեռ այնքան էլ հեշտ չէր գրածը հրապարակել։ Տպագրական ծախսերի խնդիր կար վերջապես և այլն։ Իսկ հիմա, համացանցի հայտնվելուն պես, պայթյունի պես ասպարեզ իջան ու սկսեցին իրենց «գլուխգործոցները» տարածել ճանաչում ու ծափահարություններ ակնկալող միջակությունների լայն զանգվածները։ Վատ չէ իհարկե հնարավորություն ունենալ արտահայտվել, կիսվել ուրիշների հետ սեփական ստեղծագործություններով, կարծիքներ լսել, նույնիսկ քննադատություններ... Չէ՞ որ ամեն քննադատության մեջ ճշմարտության թեկուզ մի փոքր հատիկ կա։ Բայց չէ՜.... Ի՞նչ կարծիք, մանավանդ՝ քննադատություն։ Ո՞վ իրավունք ունի կարծիք հայտնել, մանավանդ՝ քննադատել կիսաստվածներին։ Ամեն գրող-մրող իրեն արդեն ամպերից վեր է կարծում՝ հավասար Թումանյանին կամ Սահյանին, Սևակին կամ Շիրազին։ Գոռոզությունն այն աստիճանի է հասել, որ չեն մտածում որևէ քննադատություն, նունիսկ կարծիք լսել որևէ մեկից։

Կարծես մի ներքին պայմանավորվածություն կա միջակությունների բանակում՝ չքննադատել մեկը մյուսին՝ ո՛չ դու ինձ, ո՛չ ես քեզ... Ու այսպես ապրում են հաշտ ու համերաշխ՝ մեկը մյուսի անտաղանդությունը գովեստների հեղեղի ու ծափահարությունների արժանացնելով։ Իսկ եթե հանկարծ դավից անտեղյակ մեկը չդիմանա ու նկատի, որ կայսրն ախր հագուստ չունի, ապա միանգամից կհավաքվեն ու կպիտակավորեն՝ էլ թույն ու թարախ, էլ չար ու չկամ, էլ նախանձ ու անբան, էլ խառնակիչ ու վնասարար... Կմեղադրեն, կպախարակեն ու կհալածեն, որպես հայրենական գիր ու գրականության, հատկապես պոեզիայի, դեպի Օլիպմոսի գագաթն ընթացող ճեպընթացը կասեցնող, դիվերսանտի։

Հ.Գ.
Իսկ եթե ավելի ուղիղ ու պարզ գրեմ, ապա՝ չգիտես որ-տեղից հայտնվել ու միմյանց կապկելով աղբ եք արտադը-րում։ Թումանյան ու Սահյան, Սևակ ու Չարենց չեք ընդօ-րինակի, իհարկե։ Կերևա։ Շուտ կերևա։ Չեք էլ կարող։ Կապկում եք գորշությունը, կեղծիքը, անողնաշարն ու ան-դեմը։ Ինչու՞։ Որովհետև անդեմը, անբանը, անիմաստն ու անողնաշարը անհնար է քննադատել։ Դրա ի՞նչը քննադա-տես։ Ի՞նչը շտկես։ Աղբը միայն դեն պիտի նետես։ Ասելիք պիտի լինի, որ տեսնես բուն առանցքն ու բացթողումները։ Երբ ո՛չ ասելիք կա, ո՛չ բուն առանցք, ապա ո՛չ էլ բացթո-ղումներ կլինեն։ Խորամանկ աղվեսի պես մի կիսատ բան եք ասում ու ամեն ինչ թողնում ընթերցողի կռահելուն։ Պատասխանատվությունից խուսափելու դասական օրի-նակ... Չնայած, եթե ասելիք ունենայիք, այն աստիճան, որ չկարողանայիք պահել ներսում, ապա կասեիք, չէիք թաք-ցընի։ Ոչինչ չունեք ասելու։ Բացարձակապես ոչ մի արժե-քավոր ասելիք չունեք։

Արվեստի բոլոր բնագավառներից, նաև հեռուստաէկրան-ներից միայն աղբ է հորդում, ստորակարգ հակամշակույթ ու կեղծիք և ապականում աճող սերնդի միտքն ու հոգին։ Մեզանում արվեստի բոլոր ճյուղերում միայն անդեմ ու անողնաշար գորշություն է։ Աղբ եք արտադրում ու դեռ ուշադրություն ու ճանաչում ակնկալում ժողովրդից։

Հետաքրքիր է՝ դուք ինքներդ ձեր գրածը կարողանու՞մ եք կարդալ։ Եթե, օրինակ, ձեր դուռը թակեն ու առաջարկեն կարդալ ձեր իսկ գրածը, որի մասին գուցե մոռացել էիք։ Կկարողանա՞ք կարդալ։ Չեք կարդա։ Որքան էլ հարազատ, այնուամենայնիվ աղբ է։ Ինչպե՞ս կարելի է կարդալ աղբը. թեկուզ՝ սեփական արտադրության։ Չե՞ք զզվում ձեր գրա-ծից։ Որևե դրական զգացողություն ունենո՞ւմ եք։ Ինչպե՞ս կարելի է աղբից դրական զգացողություն ունենալ։ Աղբից ի՞նչ դրական զգացողություն, ի՞նչ բերկրանք։ Աղբ եք ար-տադրում, որ ուրիշնե՛րը կարդան։ Առանց ձեր սեփական աղբը մշակելու, գուցեև շտկելու, նորերն եք արտադրում ու լցոնում եթերը։ Որքան շատ՝ այնքան լավ։ Որ ուրիշներին տեղ չմնա Հենց դրա համար էլ անընդհատ արտադրում եք ու արտահանում, խլացնելու մյուսների ձայնը, խլելու նրանց հնարավորությունները, որ հանկարծ մեկը մի խե-լոք բան չասի ու մերկացնի ձեր աղբաստեղծ էությունն ու գործունեությունը։ Հետաքրքիր է՝ ուրիշի՝ ձեր գրչակից ընկերոջ, արտադրած աղբը կարողանո՞ւմ եք կարդալ։ Դժվար... Ինչպե՞ս կարելի է հկարդալ աղբը։ Երբեք չեք արտահայտի ձեր զզվանքը ձեր գրչակից ընկերոջ գրածի հանդեպ։ Նույնիսկ եթե գտնեք, որ նրա արտադրածը ձե-րինից մի փոքր լավն է, միևնույն է, ձեր անձնական գոռո-զությունը թույլ չի տա իսկապես ընդունել դա։ Դրվատան-քի խոսքեր շռայլում եք միայն, երբ դիմացինի գրածը մրցունակ աղբ չեք համարում։ Ներքուստ անկեղծ ուրա-խանում եք, որ դեռ չկա մեկը, որ առանձնանա ձեզնից իր մարգարիտներով ու մերկացնի ձեր աղբաստեղծ էությունը։

Բայց ինչու՞ եք աղբ արտադրում։ Որովհետև ասելիք չու-նեք։ Հայ «արվեստագետ» բազմությունը ասելիք չունի, բա-ցարձակապես՝ ոչ մի ասելիք։ Ասածս վերաբերում է ոչ միայն գրականությանը։ Նույն անմխիթար վիճակում է մեր կերպարվեստը։ Երաժշտություն որ ընդհանրապես չկա ներկայումս։ Երաժիշտները կամ հինն են կտրատում, կըց-մըցում, իրար կպցնում, կամ կապկում են դրսի կեղտը։ Ձեր անհույս անտաղանդությունը թույլ չի տալիս սովորել արևմուտքի տաղանդավոր կոմպոզիտորներից, գոնե՝ ընդ-օրինակել։ Եթե նույնիսկ ի վիճակի էլ լինեիք ընդօրինա-կել, միևնույն է, ձեր անսահման գոռոզությունը թույլ չէր տա։ Էլ չխոսենք նրանցից սովորելու մասին։

Եզրափակելով հայտարարում եմ, որ հայ «արվեստագետ-ները» ասելիք չունեն, ո՛չ գրողները, ո՛չ նկարիչները, ո՛չ էլ երաժիշտները։ Երաժշտությունն իհարկե մեծ ասելիք չի պահանջում։ Այն սիրտ ու հոգի է պահանջում, որ դարձյալ չկա։ Ինչպե՞ս կարող է գոռոզը սիրտ ու հոգի ունենալ։ Գոռոզությունը արվեստի թշնամին է։ Արվեստ ստեղծվում է կամ հիացմունքով կամ զայրույթով։ Ամեն դեպքում՝ սրտով։ Իսկ մեր նորօրյա «արվեստագետները» ստորա-դաս են համարում սիրտը, փորձում են արվեստ ստեղծել առանց սրտի՝ «ուղեղով»։ Չի ստացվի։ Երբեք էլ չի ստաց-վել արվեստ ստեղծել առանց անկեղծ սրտի, անկեղծ հիացմունքի։ Քանի դեռ ազգովի հիվանդ ենք անսահման գոռոզությամբ, ապա երբեք արվեստ չենք ստեղծի, ամե-նաշատը կկապկենք դրսի աղբը, կամ՝ միմյանց։

©Դավիթ Միրզոյան16 Դեկտեմբերի2016 թ.

1 comment: