Sunday, March 12, 2017

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Ինչպես
գազաններն են սնվում մեկը մյուսի հաշվին, նաև բույսերն, իհարկե, նույնպես էլ մարդիկ են սնվում, խժռե-լով միմյանց էներգիան։ Խոսքն իհարկե աստվածամարդ-կանց մասին չէ, այլ նրանց, ովքեր արտաքինով գուցե շատ չեն տարբերվում, բայց իրականում էներգետիկ վամ-պիռներ են՝ սատակներ, կամ այլ կերպ ասած՝ խոզեր, ու մտահոգված են միայն ուրիշների բիոդաշտը լափելով։

Նրանք բազմապիսի հնարքներ ունեն դիմացինի ոչ միայն նյութական, այլ առաջին հերթին նրա էներգետիկ դաշտը խժռելու համար։ Կարող են օգտագործել, օրինակ, իրենց ֆիզիկական տվյալների գերակշռությունը, դիմացինին ճըն-շելու համար, կամ եթե չունեն ֆիզիկական տվյալներ, ապա՝ իրենց ոհմակային պատկաներլությունը, կամ էլ  օրինական դաշտի ու հասարակության մեջ քարացած նոր-մերի ընձեռած հնարավորությունները։

Ընտանեկան հարաբերություններում կարող են գործածել բազմապիսի ճղճիմ հնարքներ։ Օրինակ՝ անհիմն մեղադրել կողակցին, նրա վրա գցելով ողջ մեղավորությունը, նույն-իսկ՝ զրպարտել, փորձելով մոլորեցնել նրան, չեղած բա-ներ պնդելով, երբեմն նույնիսկ՝ ուրիշներին վկայակոչելու միջոցով։ Կարող են իրենց անհասկացողի տեղ դնել, պատասխանատվությունից խուսափելու համար։ Կարող են մոռացկոտ ձևանալ ու «չհիշել» որոշ անցանկալի փաստեր, կամ թաքցնել դրանք. ընդհանրապես՝ խաբել։ Խուսափել ժամանակին տեղեկացնելուց ու հետո արդարանալ թե ասել են, թե մոռացկոտ կողակիցն է մեղավոր, որ չի հի-շում և այլն։ Իրենց պաշտպանելու համար կարող են նույն-իսկ անհամաչափ հիստերիա բարձրացնել, դիմացինին մե-ղադրելով «անհիմն» կասկածներ ունենալու, նույնիսկ զըր-պարտելու մեջ։ Կարող են շտապել ու զոհի կեցվածք ըն-դունելել, քանի դեռ չի բացահայտվել իրողությունն ու հետևաբար՝ իրական զոհը։ Կարող են ընդհանրապես զո-հի կեցվածք որդեգրել ու այդպես ապրել. ապահովության համար, որ ամեն անգամ կարիք չունենան ապցուցելու։ Կարող են ապրել առանց մտահոգության, առանց որևէ բան անելու, առանց որոշում ընդունելու, գլուխ պահելով՝ մյուսների հաշվին, ջևացնել թե շատ կարևոր գործով են զբաղված, թաքցնել սեփական վրիպումների ու սխալների հետքերը, որևէ մեղադրանքի տակ չմտնելու համար, հատ-կապես, երբ այդ վրիպումներն ու սխալները վնաս են հասցրել ողջ ընտանիքին։

Էներգետիկ վամպիռերը, կամ ավելի ճիշտ՝ խոզերը, էներգիա են կլանում և՛ այն դեպքում երբ կարողանում են հաջողության հասնել իրենց հնարքներով, և՛ այն դեպքում երբ կողակիցը նկատում է ամեն ինչ ու առճակատման դուրս գալիս։ Առաջին դեպքում այդ հոգեգեշ սատակները լափում են խաբվածի էներգիան ու ցնծում իրենց ճղճիմ հնարքները հաջողությամբ իրագործելու հաճույքից։ Երկ-րորդ դեպքում, երբ դիմացինը նկատել ու զայրացած ափե-րից դուրս եկած փորձում է մերկացնել ճղճիմ իրողութ-յունը, ճակատը բետոնե պատին հարվածելով, էներգետիկ վամպիռները սնվում են կողակցից դուրս ժայթքող զայ-րույթի էներգիայով։

Էներգետիկ փոխազդեցությունների մեջ շահողը միշտ էն-երգետիկ վամպիռներն են դուրս գալիս։ Հեռացեք նրան-ցից, ում մոտ նկատել եք վերը թվարկվածս հատկություն-ներից թեկուզ մեկը։ Հեռացեք։ Կյանքը միակն է ու, ընդ որում՝ շատ կարճ։ Մի վատնեք այն տառապանքների մեջ։ Մարդ չի ծնվել իր կյանքը տառապանքների մեջ վատնելու համար։ Մարդ ծնվել է, որպեսզի ապրի երջանիկ։ Մարդու կյանքի իմաստը երջանիկ ապրելու մեջ է՝ առանց տառա-պանքի ու դժբախտությունների։

©Դավիթ Միրզոյա. 12 Մարտ 2017 թ.

No comments:

Post a Comment