ԻՆՉՈ՞Ւ Է ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ
Դեմոկրատական կառավարման համակարգը ամենաքիչը քաոսի է հանգեցնում. իսկ որպես կանոն՝ հանցագործ-ների իշխանության։ Ինչպե՞ս։
Բանն այն է, որ բոլորը չեն կարող կազմակերպվել։ Արա-գորեն կազմակերպվում են հանցագործները։ Հանցագործ-ների մոտ շատ արագ կենդանական փոխհարաբերություն-ներին հատուկ սուբորդինացիա է հաստատվում։ Արագո-րեն առաջանում է իշխողների ու իշխվողների հիերար-խիա։
Իսկ մնացած մարդկանց մոտ նման կենդանական սուբոր-դինացիա չի առաջանում, որովհետև նրանց համար անըն-դունելի է իշխելու և իշխվելու կենդանական հիերարխիան։ Հավասարազոր ու համահավասար անհատների խումբը չի կարող կազմակերպվել այնպես, ինչպես կազմակերպվում են հանցագործները, խմբեր, խմբակցություններ ու կու-սակցություններ կազմելով։ Իրավահավասար ու հավասա-րազոր մարդիկ գոռոզության հասնող արժանապատվու-թյուն ունեն ու խորշում են մտնել որևէ հիերարխիկ կառույցի մեջ։ Այստեղից էլ՝ անկազմակերպվածությունը։
Իսկ անկազմակերպ մարդիկ իրենցից ուժ չեն ներկայաց-նում ու արագորեն զիջում են կազմակերպված հանցագոր-ծությանը։ Ահա և ողջ պատկերը բոլոր դեմոկրատական կառավարում որդեգրած երկրներում։
Դեմոկրատական կառավարման համակարգը կործանա-րար է։ Այն անխուսափելիորեն բերում է հանցագործների իշխանության։ Իսկ հանցագործներն ազգային պատկանե-լություն ու առաքինի սկզբունքների արժեհամակարգ չու-նեն։ Հետևաբար, հարստություն կուտակելու մղումով միանգամից ծառության են անցնում օտար ուժերի մոտ։ Սա է պատճառը, որ մեր թշնամիներին ձեռնտու է երկրում հանցագործ իշխանություն ունենալ։
Ամեն դեպքում, դեմոկրատիան շատ թույլ համակարգ է։ Երկրի տերերը բոլորը չեն կարող լինել։ Երկրի տերերը կարող են լինել միայն ազգի նահապետները։ Նահա-պետական կառավարումն ամենաարդյունավետ կառավա-րումն է, որն, իհարկե, ենթադրում է առաջին հերթին բարձրարժեք ու առաքինի ուսմունք ու մշակույթ։
Դավիթ Միրզոյան, Օգոստոս 2014www.davitmirzoyan.com
No comments:
Post a Comment