Sunday, November 23, 2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ(հատված)

ՀԻՄՆԱՐԱՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Թագավորության Սահմանադրության հիմքն Արարչական ուսմունքն է։ Արարչական ուսմունքը կարգավորում է կյանքի բոլոր բնագավառները, հատկապես այն բնագավառները, որոնք կարգավորված չեն համապատասխան օրենսդրությամբ։

Ըստ Արարչական ուսմունքի՝ բոլորն ի ծնե հավասար են իրենց իրավունքներով ու արժեքով։ Մարդ իրավունք չունի ստրուկ, ճորտ, ծառա կամ վարձու բանվոր պահել։ Ոչ ոք իրավունք չունի ստրկության, ճորտության, ծառայության հանձնվել կամ վարձու աշխատանքի անցնել մեկ ուրիշի մոտ։ Ոչ ոք իրավունք չունի շահագործել մյուսի աշխա-տանքը։ Երբ մարդ վարձատրվում է իր աշխատանքի արդյունքից պակաս, ապա դա շահագործում է։ 

Ըստ Արարչական ուսմունքի՝ բոլորի պարտականությունն է սեփական ազգակցին վերաբերվել եղբայրաբար ու հար-գանքով՝ այնպես, ինչպես կցանկանար, որ իրեն վերա-բերվեին։

Ըստ Արարչական Ուսմունքի՝ մարդ ծնվում է անկապտելի իրավունքներով։ Մարդկանց հիմնական ու անկապտելի իրավունքներն են՝ կյանքը, առողջությունը, իրավահավա-սարությունը, ունեցվածքի անձեռնմխելիությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Հայաստանի Թագավորությու-նում ամեն մարդ իրավունք ունի ամենուր ու ցանկացած միջոցներով պաշտպանել իր ու իր մերձավորների իրա-վունքները։

Հայաստանի Թագավորությունում մեծագույն հանցանք է բռնություն կամ ոտնձգություն կիրառել սեփական ազգակցի, հպատակի կամ քաղաքացու, իրավունքների՝ կյանքի, առողջության, իրավահավասարության, ունեցվածքի ան-ձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության վրա։ Ցանկացած այդպիսի ոտնձգություն պատժելի է որձատ-մամբ։

Ըստ Արարչական Օրենքի՝ բնության մեջ ամեն ինչ պատկանում է բոլորին հավասարապես։ Բոլորը հավասարապես իրավունք ունեն օգտվելու մայր հողի բարիքներից, բավարարելու իրենց նյութական, մտավոր ու հոգևոր կարիքները։

Յուրաքանչյուրի պարտականությունն է գթասիրտ ու հարգալից վերաբերմունք ունենալ մայր բնության նկատմամբ, խնամել ու բարեփոխել այն, պահպանել նրա անաղարտությունն ու վերականգնել նրա դրախտային վիճակը։

Հայաստանի Թագավորության հպատակներ կարող են լինել միայն հայազգի անձիք՝ նրանք, ովքեր ծնվել են հայ ծնողներից, դաստիարակվել ազգային արժեհամակարգով ու տիրապետում են հայոց լեզվին։ Բոլոր մյուսներն ունեն միայն քաղաքացու կարգավիճակ։

Հայաստանի Թագավորությունը Համակարգի հպատակ-ների ու քաղաքացիների կյանքի, առողջության, ունեցվածքի, պատվի ու արժանապատվության երաշխավորն է։ Հայաստանի Թագավորությունում մարդկանց սոցիա-լական ապահովությունն առաջնահերթ խնդիր է։

Հայաստանի Թագավորությունը Համակարգի կենսոլորտի անաղարտության պահպանության երաշխավորն է։

Հայաստանի Թագավորության սրբազան պարտականությունն է՝ վերականգնել ու պահպանել ողջ Երկրագնդի ու նրա կենսոլորտի անաղարտությունն ու դրախտային վիճակը։

Հայաստանի Թագավորության սրբազան պարտականությունն է՝ Արարչական Ուսմունքի վրա հիմնված արդարություն ու կայուն խաղաղություն հաստատել Երկրագնդի բոլոր ժողովուրդների միջև։

Հայաստանի Թագավորությունում հպատակներն իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք ունեն։

Հայաստանի Թագավորության հպատակները զենք կրելու իրավունք ունեն։

Հայաստանի Թագավորության հպատակներն ունեն զինված ապստամբության իրավունք։

Հայաստանի Թագավորությունը բոլոր հպատակներին ու քաղաքացիներին կառավարիչների կամայականություններից պաշտպանելու երաշխավորն է։


Հայաստանի Թագավորությունում կառավարիչների կողմից ցանկացած անօրինական բռնություն հանցագործություն է։

Կառավարիչների կամ օրինապահ մարմինների կողմից որևէ անօրինական բռնության հպատակը, կամ քաղա-քացին իրավունք ունի պատասխանել բռնությամբ։

Որևէ պաշտոն պատիվ կամ ճանաչում չի, այլ՝ միայն աշխատանք ու պարտականություն։

No comments:

Post a Comment