Saturday, April 16, 2016

ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՍԽԱԼԸ

ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՍԽԱԼԸ
Մեր բոլորի սխալն այն է, որ փորձում ենք երկիր բարեփոխել առանց բարեփոխելու մարդկանց արժեհամակարգը, մոռանալով, որ երկիրը հենց մարդիկ են։ Մարդկանց արժեհամակարգը բարեփոխել հնարավոր է միայն բարձրարժեք ուսմունքով։ Այլ կերպ չի լինում։ Չի կարելի ժողովրդին անընդհատ սրսկել միմյանց հոշոտելու մղող կապիտալիզմի բացիլը և հուսալ, որ մարդիկ չեն հիվանդանա։ Ուրեմն երկիր բարեփոխելու միակ ճանապարհը բարձրարժեք ուսմունք սերմանելն է։ Հայ մտավորականությունն ուրիշ անելիք չունի։ Որքան էլ այդ գործընթացը երկար տևի, այն միակն է։ Հապաղելը ինքնասպանություն է։ Արդեն քանի՜ տարի է ֆեյսբուքում ներկայացրել ու փորձում եմ տարածել մեր ազգային ուսմունքը Արարչական օրենքների ու Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրության տեսքով։ Հրապարակել եմ այդ ամենը ներկայացնող «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» վեպս, նաև հոդվածներիս ակնարկներիս ու աֆորիզմներիս ժողովածուն։ Դեռ քար լռություն է տիրում մեր պանծալի լրագրողների բանակի կողմից։ Կգա մի գեղեցիկ օր (երբ արդեն ավելի ուշ լինի) անմեղ հայացքով կհարցնեն` բա ինչո՞ւ եք հիմա ասում։ Փորձեմ հիմա պատասխանել, որովհետև այն ժամանակ պատասխանելու ժամանակ չի լինելու։ Որովհետև բոլոր լրագրողներդ զբաղված էիք անկարևոր երբեմն էլ ստորակարգ նյութերի ու ցնցադեպ սարքող տեղեկությունների հայտնաբերմամբ ու տարածմամբ, որովհետև այդպիսով վնասակար աղմուկ-աղաղակ էիք սարկում ու լցոնում եթերը, դրանով խլացնելով ձեր մրցակիցների, հետն էլ արժանավոր մտավորականների ձայնը, որովհետև նույնիսկ ցանկության դեպքում, ունակություն չեք ունեցել տարբերելու ազգի համար կարևորն ու բախտորոշը, որովհետև կամ ծառայել եք արևմուտքի մեր թշնամիներին կամ մեր խուլիգան իշխանություններին, որովհետև ընդհանրապես սեփական արժեհամակարգ չունենալով, աչքներդ դրսի կողմն է եղել, կապկել եք դրսի անսանձ վարքը, կեղտն ու աղբը, որովհետև անհագ ծարավ եք ունեցել քթներդ խոթել հանրահայտ դերսան դերասանուհիների սպիտակելենի մեջ, ու վեր հանել նրանց բծերը, փորձելով գոնե այդ կերպ որոշ չափով առընչվել նրանց հետ, կամ գուցե նախանձից, որ ինքներդ չեք այդ բծերի կրողները, որովհետև ձեր անց կացրած հարցազրույցների, կամ տված հարցի նպատակը ոչ թե ճշմարտությունը բացահայտելը կամ խնդրին լուծում գտնելն է եղել, այլ զրուցակցին ինչ-որ բանում բռնացնելու, ամեն դեպքում նրա պատասխանը չլսելու ու եզրակացություններ չանելու միտումը, որովհետև...
Մինչև պատերազմական գործողությունների նոր էսկալացիան Հայաստանում հարկավոր է վերականգնել միապետությունն ու ազգայնացնել տնտեսությունը։ Միայն կենտրոնացված կառավարումը կկարողանա կասեցնել ու կենտրոնացնել երկրից արտահոսող ռեսուրսներն ու պայքարել մեր թշնամիների դեմ։ Երկիրը պետք է անցնի ռազմական իրադրության։

©Դավիթ Միրզոյան
16 Ապրիլի, 2016
https://www.facebook.com/tagavorutyun/

No comments:

Post a Comment