Tuesday, August 6, 2019

ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ոմանք
մեր տխուր իրականության վերաբերյալ դիտար-կումներս ու ապագայի համապատասխան կանխատեսում-ներս սխալմամբ վատատեսություն՝ ավելի ճիշտ՝ «սև բա-ցահայտումներ» որակելով, գտնում են, որ խիստ բացասա-կան է անդադար վատը տեսնելն ու դրանով թևաթափ անել թավշյա հեղափոխությամբ խանդավառ ու հպարտ մեր հայրենակիցներին։ Ի դեպ՝ շատ հետաքրքիր է, որ նույն այդ մարդիկ ապագայի պայծառ կանխատեսումներս չեն նկատում. օրինակ՝ այն, որ 2020 թվականին Հայաս-տանում հաստատվելու է Արարչական միապետություն հա-մայն հայոց արքայի գլխավարությամբ։

Ինչևէ
, վերադառնալով «սև բացահայտումներիս»՝ գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ անհնար է լուծել խնդիրը, եթե այն չես տեսնում, մանավանդ՝ երբ չես ընդունում, որ այն կա, հատկապես՝ երբ չես ընդունում, որ այն հնա-րավոր է որ լինի։ Ավելի պարզ ասած՝ ինչպե՞ս կարելի է առաջ ընթանալ, եթե չես տեսնում ճանապարհիդ քարն ու փոսը։ Ոչինչ չտեսնելով՝ կարող ես կա՛մ ոտքդ խփել քարին ու կոտրել, կա՛մ ընկնել փոսն ու այլևս դուրս չգալ։
Ավելի պատկերավոր ասած՝ դիմացիդ պատը չտեսնելով՝ կարող ես անդադար գլուխդ խփել պատին ու զարմանալ, թե ինչո՞ւ է ցավում գլուխդ, երբ փորձում ես առաջ շարժը-վել, ու ինչո՞ւ ոչ մի քայլ առաջ չես գնում, չնայած փու-թաջանորեն քայլեր ես անում հասնելու նպատակիդ։

Պատը չտեսնելով ու մշտապես գլուխդ պատին խփելով՝ հարկավ, ոչ մի տեղ չես հասնի, մշտապես կդոփես տեղում, մանավանդ երբ չգիտես էլ, թե ուր ես ուզում գնալ՝ չունես որևէ հստակ նպատակ։

Ուրեմն՝ առաջ շարժվելու համար անչափ կարևոր է ոչ միայն նպատակակետ ունենալ ու այդ նպատակակետին հասնելու ճանապարհ, այլ նաև տեսնել այդ ճանապարհի քարն ու փոսը, պատն ու փշալարը, ընդհանրապես տես-նել, թե իրականում որտեղ ենք հայտնվել ազգովի՝ արդյո՞ք շարժվում ենք որևէ ուղղությամբ, թե՞ դեռ խար-խափում ենք անորոշության խավարում։

Մենք՝ ազգովի կարծես զգում ենք, որ մեր տեղում չենք, բայց չգիտենք՝ որտեղ ենք, ուզում ենք տեղ գնալ, բայց չգիտենք՝ ուր, ուզում ենք ինչ-որ բան անել, բայց չգի-տենք՝ ինչ։

Բոլոր հարցերին պատասխանելու համար հարկավոր է նախ սկսել լայնածավալ դիտարկումից՝ մանրամասն ուսումնասիրել ու պարզաբանել մեր ազգի անցած ուղին ու ճշմարիտ պատմությունը, հետո՝ բացահայտել ու վեր հանել մեր բոլոր դժբախտությունների պատճառահետևան-քային ողջ շղթան, հետո՝ բացահայտել գլխավոր պատ-ճառն ու գտնել լուծումը։

Շատ հաճախ հիմնական խնդիրն ու դրա պատճառը գըտ-նելուն պես, ակնհայտ է դարնում նաև դրա լուծումը։ Ամե-նամեծ բարդությունը, սակայն, այդ լուծումը խոնարհաբար ընդունելն է ու այն իրագործելը, քանի որ այն, որպես կա-նոն, քայլեր է պահանջելու, քայլեր, որոնց բացակայութ-յունը գուցե հենց հիմնական խնդրի պատճառն է եղել ի սկզբանե։

Մեր ազգային խնդիրների պարագայում գործ ունենք նը-ման մի իրավիճակի հետ, ու հենց մեր նախապաշարումնե-րըն ու ճշմարտության աչքերին ուղիղ նայելու մեր քաջու-թյան բացակայությունն է որ թույլ չի տալիս որևէ դրական տեղաշարժ արձանագրել։

Ընդհանրապես ամեն խնդիր լուծելուց առաջ նախ պետք է ճշմարտությունը փնտրելու և բացահայտելու ամրագույն կամք ձևավորել, նաև՝ այդ ճշմարտությունն ընդունելու ան-սահման մղում ու պատրաստակամություն, որքան էլ որ ցավոտ ու ամոթալի լինի այն։

Նախապաշարումներով, ակնկալիքներով, քարացած հա-մոզմունքներով ու գաղափարներով ծանրաբեռնված՝ անի-մաստ է սկսել որևէ դիտարկում ու որոնում. մեր ամեն դի-տարկում ու բացահայտում, մեր գիտակցությունից անկախ, կամ հարմարեցնելու ենք մեր նախապաշարումներին, կամ մերժելու ենք՝ այդ ամենն անընդունելի ու վնասակար հա-մարելով։

Անաչառ ու ճշմարիտ եզրահանգումներ անելու համար հե-տևաբար, անհրաժեշտ է ձերբազատվել ազգային սնափա-ռությունից, նախապաշարումներից, քարացած համոզմունք-ներից ու գաղափարներից և գործի անցնել ճշմարտության աչքերին ուղիղ նայելու անհողդողդ կամքով։

Պետք է հիշել, որ ճշմարտությունը հենց ինքը՝ աստվածն է։ Աստված ասվածը ճշմարտությունն է՝ ողջ ճշմարտու-թյունը՝ առաջին հերթին անձնական, հետո՝ ներընտանե-կան, հետո՝ ազգային ու վերջում արդեն համատիեզերա-կան խնդիրների մասին։ Աստված ասվածը ճշմարտությու-նըն է ամեն ինչի մասին՝ նյութական աշխարհի ամենա-տարրական մասնիկներից սկասած մինչև հոգևոր աշխար-հի ամենաբարձր աստիճանները, առօրյա կյանքի անց ու դարձից մինչև անցյալի ամենաթաքուն շերտերն ու ան-կյունները հասնող խնդիրները։

Որևէ դիտարկում ու որոնում սկսելուց առաջ պետք է հի-շել, որ շահադիտական նպատակով ճշմարտությունից երես թեքելն ամենաահավոր մեղքն է, որն աննկատ կապանք-ների մեջ է շղթայում մեզ ու անհնար դարձնում մեր անձ-նական ու ազգային ազատագրումն ու առաջընթացը։

Միայն ճշմարտությունն է ի զորու ազատագրելու մեզ մեր բոլոր կապանքներից ու կապերից, դուրս բերելու մեզ հա-զարամյակների մութ զնդանից ու ճանապարհ բացելու մեզ համար դեպի ազատություն ու երջանկություն։

Իսկական ազատությունը, սակայն, անպատժելի կերպով մեր ուզածն անելու հնարավորությունը չէ։ Իսկական ազա-տությունը ազատությունն է խավարից, անորոշությունից, կասկածից, անվստահությունից, վախից ու մտավախությու-նից։

Ճշմարտությունն ու արդարությունը, որոնք միմյանց ամե-նամոտ հոմանիշներն են մեր լեզվում, բոլոր՝ մեծ թե փո-քըր, անձնական, թե՝ ներընտանեկան, ազգային, թե՝ միջ-ազգային, նաև համամարդկային ու համատիեզերական բոլոր խնդիրների լուծման բանալին են։

Առանց ճշմարտության ու արդարության անհնար է լուծել որևէ խնդիր։ Սակայն, անձնական ու ազգային խնդիրների լուծման ճանապարհի մեծագույն խոչնդոտը, ոչ թե մեր նախապաշարումներն ու քարացած համոզմունքներն են, կամ շահադիտական նպատակով ճշմարտությունից երես թեքելու մեր ամոթալի մշակույթը, այլ՝ մեր հանրահայտ ու անսահման գոռոզությունն ու, ինչու չէ, նաև՝ ազգային սնափառությունը։

Գոռոզությունը բոլոր չարիքների մայրն է, նաև՝ տգիտու-թյունն, իհարկե։ Սկզբում գոռոզանում ենք մեր տգիտու-թյունը քողարկելու համար։ Ամեն ինչ անում ենք հատկա-պես իմաստուններին վիրավորելու, նվաստացնելու ու ստորացնելու միջոցով նրանց ցած բերելու և մեզնից ցածր ներկայացնելու համար, որպեսզի նրանցից մի փոքր բար-ձըր երվանք։

Մեր անսահման գոռոզությունը մեզ թույլ չի տալիս նաև որևէ բան սովորել, որովհետև հանկարծ կպարզվի, որ չգիտեինք։ Ու այսպես՝ ձեռք-ձեռքի, տգիտությունը գոռո-զացնում է իսկ գոռոզությունն ավելի տգիտացնում։ Այո՛, ավելի տգիտացնում, քանի որ առաջընթացի բացակայութ-յունը հետընթաց է։

Կախարդված շրջանից միանգամից դուրս գալն անհնար է։ Հնարավոր է դուրս գալ միայն աստիճանաբար ու պա-րուրաձև։ Պարզապես պետք է մի փոքր քայլ կատարել դեպի ճշմարտությունն ու սկսել նայել նրա աչքերի մեջ։ Դրանից հետո կսկսենք աստիճանաբար ու արագացող տեմպերով հեռանալ կախարդված շրջանից ու ազատա-գրվել։

Այս կյանքից հետո նման հնարավորություն չենք ունենա՝ արդեն շատ ուշ կլինի։ Ավելին՝ եթե ոչինչ չանենք ճշմարտությունն իմանալուց անմիջապես հետո, ապա ամեն նոր ակնթարթ մեզ անխուսափելիորեն տանելու է ավելի խորը դեպի կախարդված շրջանի խորքն ու ի վերջո կուլ տա։ Այո՛, Ճշմարտությունը կարող է կամ ազատա-գրել, կախարդված շրջանից աստիճանաբար ու պարուրա-ձև դուրս բերելով մեզ, կամ խորտակել, կախարդված շրջանից աստիճանաբար ու պարուրաձև ներս քաշելով ու կործանելով։ Ավելի ճիշտ՝ ամեն ինչ կախված է մեզանից՝ կազատագրվենք, եթե սկսենք նայել ճշմարտության աչքերին, կխորտակվենք, եթե շարունակենք երես թեքել ճշմարտությունից։ Հետևաբար, ճշմարտությունն իմանալու պահից սկսած, ժամանակը սկսում է աշխատել կամ մեր օգտին, կամ մեր դեմ։ Մեր ամեն արձագանք անչափ պատասխանատու ու ճակատագրական քայլ է։ Հապաղելն անչափ վտանգավոր է։ Հետո արդեն ուշ կլինի։

Ճշմարտությունն, այո՛, երկսայրի սուր է։ Այն կարող է և՛ մեր օգտին աշխատել, և՛ մեր դեմ։

Ընդհանրապես ցանկացած, մեծ թե փոքր, գիտելիք պար-տավորեցնող է։ Գիտելիքն ու պարտականությունը անբա-ժան ուղեկիցներ են։ Անհնար է ճշմարիտ գիտելիք ըն-դունել, առանց ընդունելու համապատասխան վարք ու գործունեություն ծավալելու նույնքան պատասխանատվու-թյուն ու պարտականություն։ Բայց ճշմարիտ գիտելիքը հաճախ շրջադարձային քայլեր է պահանջում։ Եվ քանի որ այդ քայլերն ահռելի ինքնազոհաբերություններ են պա-հանջելու, ապա, որպես կանոն, մարդիկ միտումնավոր կերպով հենց սկզբից մերժում են ճշմարիտ գիտելիքը, որևէ բան անելու պատասխանատվությունից ու պարտա-կանությունից խուսափելու համար։ Չէ՞ որ հինավուրց իմաստնություն կա՝ «ում շատ է տված, նրանից շատ էլ պահանջվում է. ում ոչինչ չի տված, նրանից ոչինչ էլ չի պահանջվում»։

Բայց չմոռանանք, որ միտումնավոր կերպով ճշմարտութ-յունից խուսափելն ամենաններելի մեղքն է ու միևնույն ժամանակ մեր անձնական ու ազգային բոլոր խնդիրների բացահայտման ու լուծման ճանապարհի ամենամեծ խոչըն-դոտը։

Ուրեմն՝ եթե ուզում ենք լուծել անձնական կամ ազգային որևէ խնդիր, ապա պետք է աչքներս բաց ու անաչառ կերպով որոնենք, բացահայտենք ու անկողմնակալ կեր-պով ընդունենք ցանկացած ճշմարիտ բացահայտում, որ-քան էլ որ ցավոտ ու նվաստացնող լինի այն։

Ամեն դեպքում՝ խնդիրների վրա աչք փակելով, չենք լուծի որևէ խնդիր։ Հետևաբար՝ նրանք, ովքեր կոչեր են անում չտեսնել այդ խնդիրները, կամա թե ակամա, արգելափա-կում են դրանք լուծելու որևէ հնարավորություն։

Միայն լավը տեսնելը, եթե այն իրոք կա, միևույն է չի վերացնելու որևէ վատ՝ չի լուծելու որևէ խնդիր։ Ավելի կործանարար է, երբ կոչեր են արվում վատը լավ հա-մարել ու հպարտանալ։

Ինչևէ Մեր ազգային խնդիրները շատ խորը գնացող արմատներ ունեն։ Այդ խնդիրները լուծելու համար պետք է զինվել անսահման համբերությամբ, նաև, իհարկե, անաչառ ու անկողմնակալ մոտեցումով, որևէ ճշմարիտ դի-տարկման, եզրահանգման ու բացահայտման հասնելու հա-մար։ Պետք է նաև կարողանալ ուղիղ նայել բացահայտ-ված ճշմարտության աչքերին ու պատրաստ լինել շրջադա-րձային քայլեր կատարել այդ խնդիրները լուծելու համար։

Եթե ազգովի ու անհատապես պատրաստ չենք անկողմնա-կալ բացահայտումների ու շրջադարձային քայլերի, ապա իմաստ չունի որևէ ուսումնասիրություն ու դիտարկում սկսել։ Ավելի ապահով է բավարարվել հայրենասիրական կոչերով ու միջոցառումներով, կամ ազգապաշտական թե-մաներով ու գաղափարներով։

Նրանք, ովքեր դեռ համառորեն հավատացած են, թե մի-այն լավը տեսնելով է հնարավոր շտկել իրավիճակը, ապա կառաջարկեի կարդալ ու տարածել պայծառ ապագայի կանխատեսումներս ու գաղափարներս՝ Արարչական միա-պետության գաղափարը, իմ կազմած Հայաստանի թագա-վորության ազգային սահմանադրությունը, Արաչրական օրենքներն ու Համայն Հայոց Արքայի կերպարն ու Արար-չական Հայաստանը ներկայացնող «Վերածնունդ» վեպս։ Դժվար է գտնել ավելի պայծառ ու լավատեսական գաղա-փար։

Իսկ ինչ վերաբերում է մեր ներկա իրականության իմ «սև բացահայտումների», ապա ես միայն ներկայացնում եմ ճշմարտությունը, որպեսզի քնածներն արթնանան ու ոտքի կանգնեն, երկիրը կործանումից փրկելու համար։

Շատ լավատեսներ ապագայի անդադար հույս են տածում, թե ամեն ինչ Աստծո ձեռքերում է ու շատ շուտով ու մի հրաշքով ամեն ինչ լավ է լինելու։

Ցավով պիտի ասեմ, որ հրաշքներ չեն լինում։ Մարդկու-թյան զարգացման ամեն հաջորդ փուլ կանխորոշվում է նախորդ փուլի նվաճումներով։ Այլ կերպ ասած՝ ապագայի մասին դատողություններ կարելի է անել՝ նայելով ներկա-յին։ Միանգամից ու հանկարծակի փոփոխություններ չեն կարող լինել։ Ամեն իրավիճակի ու իրադարձության պատճառը անցյալում է։ Հետևաբար մեր ապագան կան-խատեսելու ամար բավարար է անկողմնակալ կերպով ուսումնասիրել ներկան ու, թե ինչ ճանապարհ ենք անցել մինչև հիմա։ Նայելով մեր ներկային ու անցած ճանապար-հին, կարելի է կանխատեսել մեր՝ բոլորիս անփառունակ ապագան. ինչպե՞ս կարող է անմիաբան, միայն սեփական շահը մտքում ժողովուրդը երջանիկ ու հզոր երկիր կա-ռուցել։

Մեկ անգամ ևս՝ խնդրի վրա աչք փակելով, խնդիրը չի լուծվի։ Սեփական ազգի գենետիկ կոդի գովքը երգելով ու «մեզ չեն կարա հաղթեն» ասելով, շարունակաբար պար-տըվում ենք. Կորցրել ենք մեր երբեմնի հսկա երկիրն ու հայտնվել վերջին պատառը կորցնելու եզրին։

Մեկ անգամ ևս՝
անհնար է լուծել խնդիրը, եթե չես տես-նում այն կամ մանավանդ աչք ես փակում դրա վրա։ Խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ տեսնում ես այն իր ողջ խորությամբ ու բոլոր պատճառահետևանքային կա-պերով։

Խնդիրը լուծելու համար նախ հարկավոր է ընդունել, որ այն կա, նույնիսկ եթե չենք հասկանում, թե որն է խըն-դիրը։

Սեփական արատներն ու խնդիրները մեկ առ մեկ չբա-ցահայտող ու չխոստովանող անհատը երբեք չի մաքրվի։ Նույնը ճիշտ է ողջ ազգի համար։

©Դավիթ Միրզոյան, 05 Օգոստոս, 2019 թ.

No comments:

Post a Comment