Tuesday, August 27, 2019

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ԹԵ՞ ՄԵՐԻՏՈԿՐԱՏԻԱ

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ԹԵ՞ ՄԵՐԻՏՈԿՐԱՏԻԱ

Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։

Վաղուց եմ գրել դեմոկրատական կառավարման համա-կարգի վնասակարության մասին։ Բազմաթիվ պատճառնե-րից նշեմ միայն ամենագլխավորը՝ այն, որ մարդկանց մե-ծամասնությունը չի կարող իմաստուն լինել, հետևաբար՝ չի կարող իմաստուն ընտրություն կատարել։ Իմաստուն կարող են լինել միայն շատ քչերը, եթե ոչ՝ եզակիները։

Վերջերս որոշ քաղաքական շրջանակների կողմից կարծիք հնչեց, որ գուցե դեմոկրատիան ամենալավ կառավարման համակարգը չէ։ Փոխարենը՝ առաջարկվեց մտածել մերի-տոկրատիայի տարբերակի մասին։

Անշուշտ ուրախալի է լսել, որ վերջապես ոմանք սկսել են կասկածի տակ դնել դեմոկրատիայի երկար ժամանակ ան-քննելի ու մարդկության բարձրագույն նվաճումը համար-ված արժեքը։ Որոշ առաջընթաց կարելի է համարել նաև մերիտոկրատիայի տարբերակի առաջարկը, ավելի ճիշտ՝ այն սեղանին դնելու և այդ մասին մտորելու, գուցեև քննարկելու միտքը։

Ցավալիորեն, մերիտոկրատիայի առաջարկի հեղինակների շուրթերից դեմոկրատիան մերժելու որևէ պատճառ չհնչեց։ Հուսանք, որ նրանք լիովին տեղյակ են կամ գոնե կիսում են դեմոկրատական կառավարման համակարգի վնասա-կարության վերաբերյալ նախկինում արտահայտածս բազ-մաթիվ փաստարկներից գոնե վերը նշածս։

Ինչ վերաբերում է մերիտոկրատիային, ապա առաջին
հա-յացքից այն ավելի առաջադեմ է թվում։ Մեծամասնության ընտրած ներկայացուցիչների փոխարեն ազգի արժանա-վորներին կառավարման լծակների մոտ բերելը թվում է ավելի արդար ու արդյունավետ սկզբունք։ Բայց նկատենք, որ մերիտոկրատիայի դեպքում ևս չենք կարողանալու խուսափել այն կարևոր խնդրից, թե ո՞վ է բացահայտելու պատգամավորության թեկնածուներին, ո՞վ է որոշելու նը-րանց արժանիքների աստիճանը և ինչպե՞ս։ Եթե դարձյալ հասարակության մեծամասնությունն է որոշելու քվեարկու-թյան միջոցով՝ ընտրողների ձայների մեծամասնությամբ, ապա ոչ մի փոփոխության մասին խոսք անգամ լինել չի կարող. այդ գործընթացը ոչնչով չի տարբերվի դեմոկրա-տական ընտրություններից։ Իսկ եթե թեկնածուների ար-ժանիքների աստիճանի հարցը որոշելու են մի խումբ մար-դիկ, ապա ո՞վ է որոշելու այդ մի խումբ մարդկանց կազ-մը։ Եթե այդ մի խումբ մարդկանց կազմը որոշվելու է ընտրողների ձայների մեծամասնությամբ, ապա իրավիճա-կը դարձյալ շարունակելու է մնալ նույնը՝ ոչնչով չի տար-բերվելու դեմոկրատական ընտրություններից. արժանա-վորներին անարժաններից տարբերելու իմաստնություն չունե-ող մեծամասնությունը կրկին չի կարողանալու ճիշտ ընտրություն կատարել։

Չմոռանանք, որ մեծամասնությանը շատ դյուրին է ապա-կողմնորոշել, եթե ունես մեծաքանակ հետևորդներ, մեծա-մեծ գումարներ, հեռուստաէկրաններին ու համացանցում մշտապես երևալու, ընդհանրապես հանրաճանաչ դառնալու հնարավորություններ և այլն։ Մարդիկ պատգամավորներ են ընտրում հանրաճանաչների շարքից։ Որքան հանրա-ճանաչ՝ այնքան լավ, թեկուզ հենց այն տրամաբանութ-յամբ, ավելի ճիշտ՝ այն հույսով, որ հանրաճանաչ մարդը, հասարակության մեջ որոշակի կարգավիճակ ունենալով հանդերձ, ամեն ինչ կանի իր պաշտոնում իրեն արժա-նավայել դրսևորելու և հասարակության մեջ իր անունը բարձր պահելու՝ չխայտառակվելու, համար։

Ի հակադրություն՝ անծանոթ որևէ մեկին ոչ ոք ձայն չի տալիս, առաջին հերթին այն պարզ պատճառով, որ միան-գամայն անտեղյակ է նրա արժանիքներից, կարողություն-ներից և անցած ճանապարհից, ձայն չի տաիս նաև որովհետև անծանոթը, հասարակության մեջ որևէ կարգա-վիճակ, որևէ ճանաչում չունենալով հանդերձ, իրեն հար-կադրված չի զգա ամեն ինչ անել իր պաշտոնում իրեն արժանավայել դրսևորելու և իր չեղած անունը բարձր պա-հելու համար։

Ուրեմն և՛ դեմոկրատական, և՛ մերիտոկրատական համա-կարգերում իշխանական լծակների մոտ կարող են հայտ-նըվել միայն նրանք, ովքեր հետևորդների մեծ բանակ ունեն, որևէ կուսակցական կառույցին անդամակցություն, հատկապես այդ կառույցում՝ ղեկավար դիրք, ովքեր իրենց տնօրինած կամ տարբեր աղբյուրներից ստացած գումար-ների շնորհիվ լայն ճանաչում են ձեռք բերել կա՛մ քա-ղաքական գործունեության ոլորտում, կա՛մ էլ բարձր նվա-ճումների են հասել իրենց տնտեսական գործունեությամբ։

Իրենց տնտեսական գործունեությամբ բարձր նվաճումների հասած անձիք առանձնակի ճանաչում ունեն բոլոր կապի-տալիստական հասարակություններում։ Մեր հասարակութ-յունը մյուսներից տարբերվում է նրանով, որ տնտեսական ոլորտում բարձր նվաճումներից բացի մարդու մեջ գնա-հատում է նաև նրա հանցագործ, հատկապես մաֆիոզ, խմբավորումներ ղեկավարելու նրա կարողությունը, հան-ցավոր անցյալը, հանցամտությունը, անգամ՝ տգիտութ-յունն ու բթությունը։ Շատերն են նկատել մեր մշակույ-թում հանցամտության ու հանցագործության, հատկապես խմբակային հանցագործության նաև տգիտության  պաշ-տամունքի ամոթալի երևույթը։

Պատահական չէ, որ մեզանում իշխանական լծակների մոտ են հայտնվում քաղաքական ու տնտեսական ոլորտ-ներում հաջողակ ու հանրաճանաչ, տգետ, բութ ու հանցա-գործ տարրեր, նաև իհարկե հանցագործ աշխարհին ծա-ռայող անհատներ, երգիչ-մերգիչներ, դերասան-մերասան-ներ և այլն։ Ընդհանրապես դեմոկրատական կառավար-ման համակարգին ներհատուկ է բուրժուազիայի, կամ բուրժուազիային ծառայող տարրերի կողմից իշխանական լծակների համար պայքարը։ Ու քանի որ իրենց ֆինանսա-կան և այլ կարողությունների շնորհիվ հիմնականում բուր-ժուազիան կամ բուրժուազիայի դրածոներն են պատգամա-վորական տեղերի համար պայքարի հորձանուտում, ապա հասարակությունը ստիպված է լինում պատգամավորներ կամ իշխանավորներ ընտրել հենց նրա՛նց բանակից։

Դառնալով մերիտոկրատիային, պետք է ցավով նկատեմ, որ ոչ մի դրական փոփոխություն չի կարելի սպասել. հա-սարակությունը դարձյալ ստիպված է լինելու իշխանավոր-ներ կամ իշխանավորներին ընտրողներ ընտրել քաղաքա-կան ու տնտեսական ոլորտներում բարձր նվաճումների հասած հանրաճանաչ գործիչների բանակից։ Ինչպես նախկինում, ազգի նվիրյալ, բանիմաց ու իմաստուն մար-դիկ շարունակելու են մնալ ստվերում, հեռու հասարակութ-յան աչքից ու մտքից, հետևաբար նաև՝ ընտրապայքարից ու երբեք չեն հասնելու իշխանական լծակների մոտ, եր-կիրն էլ շարունակելու է ղեկավարվել քաղաքական բախ-տախնդիրների, հանցագործ տնտեսավարողների, կամ դրսի ուժերի դրածոների կողմից, ինչպես, օրինակ, եղավ վերջերս մեր ազգի թսնամիների ֆինանսավորած ու կազ-մակերպած
«թավշյա հեղափոխության» հետևանքով։

Բայց, դառնալով մերիտոկրատիային, ենթադրենք՝ մի հը-րաշքով կարողացել ենք ընտրել պատգամավորներ կամ իշխանավորներ ընտրելու իրավասու մի անաչառ մարմին, որո՞նք են լինելու թեկնածուների արժանիքներն ու վաս-տակը գնահատող չափորոշիչները, կամ այլ կերպ ասած՝ ինչպե՞ս է որոշվելու՝ ո՞ւմ արժանիքներն են ավեի շատ կամ ավելի լավը, քան մյուսինը, կամ ընդհանրապես ինչ-պե՞ս է որոշվելու լավն ու վատը, ճիշտն ու սխալը։

Եթե չափորոշիչները քաղաքական գործունեության փորձն ու փորձառությունն են լինելու, ապա մեր դեպքում երկրի առաջին նախագահին գերազանցող որևէ մեկը դժվար թե գտնվի որպես երկրի դերագույն ղեկավարի թեկնածու։ Իսկ գուցե մերիտոկրատիային անցնելու առաջարկի հեղի-նակները հենց դա էլ ծրագրե՞լ են։ Կամ՝ ովքե՞ր են զբա-ղեցնելու մյուս ղեկավար պաշտոնները։ Գուցե երկրո՞րդ կամ երրո՞րդ նախագահները։ Կամ՝ ովքե՞ր են լինելու Ազ-գային ժողովի պատգամավորները։ Նրանք, ովքեր ամենա-երկար պատգամավորական աշխատանքի փորձն ունե՞ն։

Բայց գուցե կան ա՞յլ չափորոշիչներ։ Ասենք, օրինակ՝ մասնագիտական պատրաստվածությունը։ Բայց մի՞թե կա երկրի ղեկավարի կամ պատգամավորի մասնագիտություն, որպես այդպիսին։ Գուցե տնտեսագիտության և օրենսդը-րության ոլորտներում բարձրագույն նվաճումնե՞րն են լի-նելու չափորոշիչները։ Այդ դեպքում ստիպված ենք լինելու պաշտոններ առաջարկել մեծահարուստ տնտեսավարողնե-րի՞ն և հաջողակ իրավաբանների՞ն, կամ գոնե տնտեսա-գիտության ու իրավագիտության տեսաբանների՞ն։ Բայց ո՞ւմ ենք տալու նախապատվությունը՝ ներսո՞ւմ կրթություն ստացածներին, թե՞ դրսում՝ արտասահմանում։ Մեր հայ-րենական կրթական համակարգն ենք ավելի բարձր դասե-լո՞ւ, թե՞ դրսինը։

Չմոռանաք, որ արևմուտքի ներկայիս կրթական համա-կարգը մերինից շատ ավելի վաղ է սկզբնավորվել՝ հար-յուրամյակներ առաջ, այն դեպքում երբ մեր ներկայիս կրթական համակարգը սկզբնավորվել է ընդամենը հար-յուր տարի առաջ, այն էլ արևմուտքի օրինակով ու դեռ շա-րունակում է հետևել արևմուտքի կրթական համակարգի զարգացումներին։ Եթե, հաշվի առնելով այս հանգամանքը, նախապատվությունը տալու ենք արևմտյան հանրաճանաչ համալսարաններում կրթություն ստացածներին տնտեսա-գիտության ու իրավագիտության ոլորտներում, ապա գուցե նպատակ ունենք դառնալ արևմուտքի կցո՞րդը՝ արևմուտ-քից կախյալ անդեմ մի երկիր՝ զուրկ սեփական ազգային նկարագրից։

Բայց շատ հետաքրքիր է՝ մերիտոկրատիայի ջատագովնե-րը, կամ ընդհանրապես բոլոր քաղաքական գործիչներն ու հայ մտավորականությունը երբևէ մտածե՞լ են, թե ինչ-պե՞ս, կամ ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն երկրի օրենսդիրները այս կամ այն օրենքը մշակելիս, առաջարկելիս կամ քվեարկելիս, որո՞նք են այն չափորո-շիչներն ու հիմնարար արժեքները, որոնց վրա հիմնվելով օրենքներ են մշակվում։ Ընդհանրապես ինչպե՞ս է որոշ-վում արդյո՞ք նպաստավոր է այս կամ այն տնտեսական կամ քաղաքական ուղղությունը, որոշումը կամ օրենքը, կա՞ արդյոք արժեքների համակարգ, որը կարող է պայմա-նավորել մշակվող օրենքի նպատակահարմարությունը։

Վախենամ մերիտոկրատիայի առաջարկի հեղինակները այս մասին չեն մտածել։ Գուցե կռահում են, որ պիտի լի-նի ինչ-որ արժեքների համակարգ, բայց դեռ գաղափար չունեն այդ համակարգի մասին։ Նրանց ու բոլոր քաղաքա-կան գործիչների պատկերացումներն այդ համակարգի մա-սին սահմանափակվում են արևմտյան աշխարհի արժեքնե-րով՝ դեմոկրատիա, կապիտալիզմ և այլն։ Շատ քչերն են նկատում, որ և՛ դեմոկրատիան, և՛ կապիտալիզմը կործա-նարար են, քանի որ հնարավորություն են տալիս հանցա-գործ, փողամոլ ու տգետ զանգվածներին հարստանալ ու գրավել երկրի կառավարման լծակները։

Դառնալով այն արժեհամակարգին, որը պիտի պայմանա-վորի մշակվող օրենքի անհրաժեշտությունը, նպատակա-հարմարությունն ու էությունը, գուցե հենց այդ արժեհամա-կա՞րգն է այն չափորոշիչը, որի վրա հիմնվելով պետք է ընտրել ու դասակարգել երկրի առաջնորդներին ու կառա-վարիչներին։

Բայց ո՞րն է այդ արժեհամակարգը, և ո՞վ է որոշելու այդ արժեհամակարգի բնույթն ու նպատակահարմարությունը։

Նախ՝ կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ այդ արժե-համակարգը պետք է ազգանպաստ լինի՝ ապահովի ար-դարությունն ու հետևաբար բոլորի երջանկությունն ու երկրի հզորությունը։ Այս ամենը երաշխավորող ամենա-հիմնարար արժեքը եղբայրությունն է, որից էլ բխում են և՛ հավասարության, և՛ արդարության արժեքները։ Միայն հավասարությո՛ւնն ու արդարությո՛ւնը կարող են ապահո-վել բոլորի երջանկությունը, հետևաբար՝ ազգի միասնա-կանությունն ու հզորությունը։ Միայն ազգի միասնականու-թյունն ու հզորությունն են երկրի ապահովության, կայու-նության և առաջընթացի երաշխիքը։

Իսկ թե ո
՞վ է որոշելու ազգի արժեհամակարգը, նաև ազգի ընթացիկ անելիքներն ու նպատակները, կամ, այլ կերպ ասած, ազգային ուսմունքը, ապա, իհարկե՝ ո՛չ տնտեսա-գետները, ո՛չ էլ իրավագետները, մանավանդ՝ հանցագործ տնտեսավարողներն ու քաղաքական բախտախնդիրները։ Ազգի արժեհամակարգը, նրա ընթացիկ անելիքներն ու նպատակները՝ ազգային ուսմունքը, բացահայտելու խնդի-րը ազգի իսկական մտավորականության խնդիրն է։ Հենց ազգի իսկական մտավորականությունն էլ պետք է կառա-վարի երկիրը։ Երկրի կառավարումը չի կարելի թողնել քաղաքական բախտախնդիրներին ու հանցագործ տնտե-սավարողներին։ Երկրի կառավարումը չի կարելի վստահել նաև տնտեսագետության ու իրավագիտության տեսաբան-ներին։ Նրանք կարող են լինել միայն խորհրդատուներ, ոչ թե՝ երկրի ղեկավարներ։

Հաշվի առնելով դեմոկրատական կառավարման համակար-գի վնասակարությունն ու մերիտոկրատիայի անիմաստու-թյունը, գուցե պետք է մտածել ազգային արժեհամակարգի և ազգային ուսմունքի գիտակների, կամ այլ կերպ ասած՝ ազգի իմաստունների իշխանության՝ արիստոկրատիայի՞ մասին։

Ինչպես բազմիցս եմ կրկնել տարիներ շարունակ, մեր ազ-գային ուսմունքը ենթադրում է նահապետական կառավա-րում և ազգայնացված տնտեսավարում ազգի գերագույն նահապետ համայն հայոց արքայի գլխավորությամբ։ Մի-այն ազգային ուսմունքի հեղինակը կարող է առաջնորդել երկիրը՝ իր համախոհ նահապետների, տնտեսագետների ու իրավագետների խորհրդատվական աջակցությամբ։

Միայն համայն հայոց Արքան՝ երկրի հիմնական տերը, կարող է մաքրել երկիրը կոռուպցիայից, քանի որ ինքն իր երկիրը չի կողոպտի, ուրիշ ոչ մեկին էլ թույլ չի տա։ Միայն երկրի հիմնական տերն է շահագրգրված ամուր ու ծաղկուն երկիր կառուցել ու փոխանցել այն իր իրավահա-ջորդին։
Ե՛վ դեմոկրատիային, և
՛ մերիտոկրատիային ներհատուկ ժամանակավոր կառվարիչները շահագրգռված չեն դրա-նում։ Նրանք շահագրգռված են միայն անձնական բարե-կեցությամբ, հատկապես նրանով, որ իրենց կառավարման ժամկետի ավարտից հետո աղքատ ու ընչազուրկ չհեռա-նան։ Մեր երկրի բոլոր ժամանակավոր կառավարիչները՝ նախագահները, որպես կանոն, պարտադրել են իրենց են-թականերին կողոպտել ազգային գանձարանն ու ժողո-վըրդին, ողջ հարստությունն իրենց փոխանցելու համար։

Այսպիսով՝ մերիտոկրատիան ունի դեմոկրատիային ներ-հատուկ նույն թերությունները։ Ամենակարևորը՝ որ են-թադրում է երկրի ժամանակավոր կառավարիչներ, որը ինչպես նշել էի դեմոկրատիայի վտանգավորության մասին հոդվածումս տարիներ առաջ, կոռուպցիայի գլխավոր դըր-դապատճառն է։

Հետևաբար հարկավոր է մերժել և՛ դեմոկրատական կա-ռավարման համակարգը, և՛ մերիտոկրատիան, որը դեմո-կրատիայից տարբերվում է միայն երկրի ղեկավարների ընտրության չափորոշիչներով, որոնք, ինչպես տեսանք, շատ տարբեր կարող են լինել և բուռն անհամաձայնու-թյունների, եթե ոչ՝ առճակատումների ու բախումների, պատճառ դառնալ։

Ամենաճշմարիտ կառավարման ձևը արիստոկրատիան է, կամ այլ կերպ ասած նահապետական կարգը՝ միապե-տությունը, ազգի գերագույն նահապետ համայն հայոց Արքայի գլխավորությամբ։

©Դավիթ Միրզոյան. 27 Օգոստոս, 2019 թ. 

No comments:

Post a Comment