Wednesday, March 11, 2020

ԿԻՆՈ

Կինը չի ուզում պարզապես լսել տղամարդուն։ Կինն ուզում է ենթարկվել նրան։ Ենթարկվել, որովհետև ենթարկվում են, երբ պարտադրանք կա՝ ճնշում տղամարու կողմից։ Իսկ դա հենց այն է ինչ կինն է ուզում՝ ճնշում տղամարդու կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետև ճնշող, ստիպող, պարտադրող կողմն իր վրա է վերցնում իր պարտադրանքների կատարման հետևանքների ողջ պատասխանատվությունը, ինչը հենց կնոջ ուզածն է։

Կինը, իր գենետիկ բնույթով պայմանավորված, չի սիրում պատասխանատվություն վերցնել իր ուսերին, հետևաբար չի սիրում որոշումներ ընդունել, քանի որ որոշում ընդունելը պատասխանատվություն է ենթադրրում։ Հետևաբար կինն ամեն ինչ անում է, որ տղամա՛րդը որոշումներ անդունի։ Սակայն ժամանակակից կնոջը տղամարդու որոշում ընդունելը շատ չի բավարարում։ Բանն այն է, որ տղամարդու որոշմանը անմիջապես ենթարկվելը նշանակում է համաձայնություն , հետևաբար՝ պատասխանատվության հավասար բաշխում կնոջ և տղամարդու միջև, գոնե ինչ-որ չափով։ Կինը չի ուզում իր վրա վերցնել անգամ այդչափ պատասխանատվություն, հետևաբար, ամեն կամակորություն ու խարդավանք գործի դրած, մինչև վերջին փամփուշտը հակառակվում է տղամարդուն, որպեսզի տղամարդը զայրանա ու, ահարկու ճնշում գործադրելով, ստիպի կնոջը կատարել իր որոշումը։ Միայն այս դեպքում կինը կձերբազատվի պատասխանատվության իր բաժին բեռից։

Ահա և տղամարրդու և կնոջ միջև չմարող առճակատման ողջ պատմությունը։ Տղամարդը պիտի հասկանա այս ամենը և հասկանա իր կնոջ կամակորության ու քմահաճության բուն պատճառը։ Հասկանա ու հանգիստ պարտադրի իր որոշումը։ Չնայած՝ պարտադրելը ավելորդ լարվածություն է տղամարդու համար։ Տղամարդը չի սիրում, երբ իր որոշումները չեն կատարվում անմիջապես, երբ քննարկում կամ մանավանդ հակառակվում են, հատկապես՝ ծածուկ, առանց իրեն տեղյակ պահելու, որն իրականում խանգարել է նշանակում։ Իսկ խանգարելն արդեն թշնամություն է, դավաճանություն։ Չէ՞ որ կողակցի առաքելությունը օգնելն է։ Կինը ստեղծվել է տղամարրդու համար որպես օգնական, ոչ թե որպես քմահաճ ու կամակոր դավաճան։ Ցավոք ժամանակակից կանայք փչացել են ու չեն հասկանում իրենց առաքելությունը։ Ֆեմինիզմից հարբած կնոջը անհնար է բան բացատրելը։ Ցավն այն է, որ ոչ մի ժամանակակից կին չի հասկանում որ թունավորված է։

©Դավիթ Միրզոյան. 10 Մարտ, 2020 թ.

No comments:

Post a Comment