Wednesday, February 19, 2020

ԱՍՏՎԱԾԱՄԱՐԴՈՒ ՍԽԱԼԸ


Աստվածամարդու սխալն այն է, որ իր սիրելի էակին եր-ջանկացնելու մղումով ու իր հիմնական գործը թողած, ան-սահման սեր, ուշադրություն ու նվիրում է ցուցաբերում նը-րան, փոխարենը ոչինչ չակնկալելով։
Դժբախտաբար, մարդ չի գնահատում այն, ինչ շատ է ու անսպառ, մանավանդ երբ ստանում է առանց փոխարենը որևե բան տալու։ Ասվածը հատկապես ճիշտ է սիրո և ուշադրության դեպքում, մանավանդ երբ այն անսահման է։ Չէ՞ որ դյուրին չէ փոխարենը նույնքան՝ անսահման, սեր ու նվիրում ցուցաբերել։ Անգամ նվաստացնող է նույնքան սեր և ուշադրություն ցուցաբերել, եթե չես սիրում այնքան, որքան քեզ են սիրում։ Եվ սեր ու նվիրում ստացած մար-դը սկսում է խորշել ու հեռանալ, քանի որ պատրաստ չէ նույնքան սեր ու նվիրումով պատասխանել։ Ու երբ շարու-նակում ես համառորեն ուշադրություն ու նվիրում ցուցա-բերել, զայրանում է ու դավաճանում։ Բայց չի զգում իր դավաճանությունը, կարծելով, թե դավաճանությունը միայն մեկ ուրիշի հետ սեռական հարաբերությունն է։ Չի հաս-կանում, որ անսահման սիրող ու նվիրված էակին նույն-քան սիրով՝ ուշադրությամբ ու նվիրումով, չպատասխա-նելն արդեն դավաճանություն է՝ մահացու և աններելի դա-վաճանություն։ Իսկ երբ բանը հասնում է մեկ ուրիշի հան-դեպ ուշադրության, մանավանդ սեռական կապի, արդեն բառեր չկան նկարագրելու արարքի հրեշավորությունը։
Նման իրավիճակներում երբ սիրող էակի աճող տարակու-սանքը, կասկածներն ու հարցադրումները դավաճանողի կողմից արժանանում են արհամարհական արձագանքնե-րի, հատկապես՝ վիրավորանքների, ապա անսահման զայ-րույթ և անկանխատեսելի արձագանք կարող են առաջ բե-րել։ Սակայն, ավաղ, մարդն ընդհանրապես չի հասկանում այն, ինչ չի ուզում հասկանալ և անկեղծորեն զարմանում է, երբ ի վերջո հանկարծ մի մեծ հարված է ստանում։ Չի հասկանում, որ դա գուցե իր արարքների հետևանքն է։
Վերջապես պետք է հասկանալ, որ ոչ մեկի համբերությու-նը անսահմանն չէ։ Անհնար է անվերջ կուլ տալ վիրավո-րանքն ու դավաճանությունը։ Նրանք, ովքեր շատ երկար ժամանակ են լռել, կարող են ի վերջո բռնկվել միջուկային պայթյունի պես, առանց հետևանքների մասին մտածելու, մանավանդ երբ դեռ սիրում են և սիրելիին վերադարձնե-լու կարիք ունեն։

Շատ
անգամ, չնայած, ո՛չ վերադարձնելու հնար կա, ո՛չ էլ հույս, բայց հենց միայն այն, որ սիրելիդ կարող է ուրիշի բաժին դառնալ, բավարար է, որպեսզի անշեջ բոցերով բռնկվի զայրույթդ ու մղի քեզ անխոհեմ քայլերի։ Ոմանք սխալմամբ վիրավորված մարդու բռնկումները սեփականա-տիրոջ մոտեցում են համարում, սակայն դա այդպես չէ։ Հաճախ մարդ պարզապես չի կարող թույլ տալ, որպեսզի իր կատարյալ գենետիկ կոդ ունեցող սիրելին շարունակի շփվել ուրիշի հետ, և դրանով պղծի իր մարմինն ու հոգին։ Թվացյալ վրեժխնդրությունն իրականում վրեժխնդրություն չէ, այլ սիրելիին հետագա սրբապղծություններից հետ պա-հելու փորձ, անգամ եթե ոչ ոք, նույնիսկ ինքը՝ սիրելին, բացարձակապես ոչինչ չի հասկանում։
Սրբապղծությունը կանխելը աստվածամարդու գենետիկ առաքելությունն է։ Սրբապղծություն է, երբ կատարյալ գե-նետիկ կոդ ունեցողը գայթակղվում ու մղվում է դեպի ստորակարգ արարածը, կամ անգամ երբ ստորակարգ զբաղմունք է որդեգրում, երբ արժևորում և ուշադրություն է դարձնում, հատկապես՝ երկրպագում, ստորակարգ ար-վեստը, աշխատանքն ու մարդկանց։ Անհնար է հանգիստ նայել ու հանդուրժեղ նման վարք ու մոտեցում։
©Դավիթ Միրզոյան. 19 Փետրվար, 2020 թ.

No comments:

Post a Comment