Monday, December 24, 2018

ՈՒՆԵՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉՈՒՆԵՆԱԼ

ՈՒՆԵՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉՈՒՆԵՆԱԼ
Շատերն են մտահոգվում որ ո՛չ սփյուռքի նախարարութ-յուն ենք ունենալու, ո՛չ էլ մշակույթի։ Մշակույթը դեռ հաս-կանալի է։ Առանց մշակույթի չի կարելի ապրել։ Սակայն նախարարությունը չի՛ որ պիտի զբաղվի մշակույթով, այլ մշակույթի գործիչները։ Եթե համենայն դեպս մշակույթի նախարարություն եք ուզում, ապա գոնե գիտե՞ք թե կոնկ-րետ ինչ պիտի անի այդ նախարարությունը, կամ մինչ այ-ժըմ ի՞նչ է արել։ Հա՜, վերջերս մի այլասերված պոեզիայի հեղինակի պարգևատրեց վեց հարյուր հազար դրամով։ Իսկ մտքներովդ չի՞ անցնում, որ այլանդակություն պար-գևատրելը նշանակում է խրախուսել այն։ Եթե մշակույթի նախարարությունը պիտի շարունակի խրախուսել այլան-դակությունը, ապա ավելի լավ է այն վերանա մեջտեղից։ Եթե չպիտի բացահայտի ու պարգևատրի ազգանպաստ արվեստի ու մշակույթի գործիչներին, ապա բացարձակա-պես ոչ մի իմաստ չկա ունենալ նման նախարարություն։ Դա նույնիսկ վնասակար է։
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարությանը, ապա ին-քըս չեմ հասկանում, թե որն է դրա առաքելությունը։ Սփյուռքին օգնե՞լը, թե՞ հակառակը։ Խոսքս ոչ միայն ֆի-նանսական օգնության մասին է։ Սովորաբար մայր հայրե-նիքն ու այդ հայրենիքի բնակիչները պիտի որ ավելի ապահով ու բարեկեցիկ վիճակում լինեին քան «թշվառ» օտարության մեջ ապրող սփյուռքը, ու, բնականաբար, մայր հայրենիքից սփյուռքի իրենց հայրենակիցներին օգ-նելը և՛ ֆինանսապես, և՛ մշակութային առումով պիտի լի-ներ սփյուռքի նախարարության առաքելությունը։ Այդ նա-խարարությունը պիտի բացահայտեր սփյուռքի մեր հայրե-նակիցների կարիքներն ու օգներ ֆինանսապես, նաև իրա-վական առումով, իհարկե նաև՝ մշակութային։ Սակայն պատկերն իրականում միշտ հակառակն է եղել։ Մեր երկ-րի դեսպանատները ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ իրավական օգնություն չեն ցուցաբերել օտար երկրներում հայտնված մեր քաղաքացիներին, էլ ուր մնաց՝ սփյուռքահայերին։ Սփյուռքի նախարարության հիմնական գործն եղել է սփյուռքի հարուսնտներին հայտնաբերելն ու կթելը։ Եթե սփյուռքի նախարարությունը հարուստներ բացահայտելուց ու նրանց կթելուց բացի ուրիշ ոչինչ չպիտի անի, ապա ավելի լավ է վերացնել այն։
©Դավիթ Միրզոյան. 24 Դեկտեմբեր 2018 թ.

No comments:

Post a Comment