Monday, December 24, 2018

ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ

Հանցագործությունները կասեցնելու համար անօգուտ է շրջափակել հանցանքի վայրերը։ Ավելի արդյունավետ է գտնել այդ բոլոր հանցագործությունների պատվիրատուի որջն ու շրջափակել այն, դուրս բերել նրան իր որջից, ձերբակալել ու դատել։
Ամուլսարի, Քարանունջի, ԼԳԲՏ-ների, սև միգրացիայի և այլ խնդիրներ ճիշտ նույն կերպ պիտի լուծվեն։
Տարածված մտավախություն կա, թե բավարար ուժեր չկան շրջափակելու պատվիրատուի որջը, նրան ձերբակալելու ու նրա հանցագործությունները կանխելու համար։ Սակայն եթե մեկ տեղ հավաքվեն այն ուժերը, որոնք շրջափակված են պահում բոլոր հանցանքի վայրերը, ապա համոզված եմ գործը գլուխ կգա։
Միակ դժվարությունն այն է, որ այդ բոլոր հանցանքի վայրերին մոտ ապրող մարդիկ չեն կարող հավաքվել մայրաքաղաքում։
Այ հենց այստեղ պարզորոշ կերպով ուրվագծվեց մայրաքաղաքի բնակչի պատասխանատվությտունն ու առաքելությունը։ Մայրաքաղաքի բնակիչը պատասխանատվություն ունի ոտքի կանգնելու և լուծելու երկրի ցանկացած շրջանում առկա խնդիրները, քանի որ բոլոր հանցագործությունների պատվիրատուի որջը հենց մայրաքաղաքում է։
Ցավոք, մեր բազմահազար երևանաբնակները բացարձակապես ոչ մի պատկերացում չունեն իրենց պարտականությունների ու ընդհանրապես ազգի կարևորագույն խնդիրները լուծողի իրենց առաքելության մասին։ Նրանք բոլորը մայրաքաղաքը դիտում են որպես զվարճանքի, ճոխ ու հարմարավետ կյանքի վայր ու քաղաք են եկել միայն փող աշխատելու և օգտվելու գունագեղ ու ճոխ կյանքի պտուղներից, բավարարելու իրենց ամբիցիաներն ու ազատորեն տրվելու մարմնական վայելքների ողջ ընտրանուն։
Այն քաղաքաբնակները, ովքեր իրենց ուսերին չեն կրում ազգի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու իրենց պատասխանատվությունն ու առաքելությունը, ոչ մի իրավունք չունեն ապրելու մայրաքաղաքում։ Մայրաքաղաքում ապրելով, բազմահազար այդպիսիները միայն խանգարում են չնչին փոքրամասնությանը կատարել իր առաքելությունը։ Իրենց հանցամիտ ու անտարբեր կեցվածքով նրանք միայն ճնշում են ու խեղդում պատասխանատու փոքրամասնության հնարավոր նախաձեռնություններն ու նրանց գործունեության ամեն փորձ։
Հետևաբար, քաղաքաբնակի իր առաքելությունը չկատարող ցանկացած անհատ, կամա թե ակամա, հանցավոր կերպով դեպի կործանում է տանում մեր ազգին։
Նրանք բոլորն իհարկե չեն գիտակցում իրենց հանցավոր բնույթը։ Սակայն չգիտակցելը կամ, ինչպես ասում են՝ չիմանալը չի ազատում հանցագործության համար պատասխանատվությունից։
Խնդիրը բացահայտելն ու ոչինչ չառաջարկելը անօգուտ զբաղմունք է, անշուշտ։ Ի՞նչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ տեղեկացնել բոլորին, կամ գոնե նրանց՝ ում հնարավոր է։ Որքան շատ մարդ տեղեկանա, այնքան լավ։ Անպայմանորեն կգտնվեն մարդիկ, ովքեր տեղեկանալուց հետո կհասկանան ասվածի էությունն ու կսկսեն պատասխանատվություն ստանձնել քաղաքաբնակի իրենց առաքելությունը կատարելու համար։
Ցավոք, ինչպես միշտ, որևե խնդիր լուծելու միակ միջոցը գիտելիքի տարածումն է։ Սա շատ վաղուց են հասկացել մեր թշնամիներն ու ամեն ինչ անում են մարդկանց ապատեղեկացնելու և ճշմարիտ գիտելիքից նրանց բոլորին հեռու պահելու համար։ Դժբախտաբար, մենք դեռ չենք հասկացել մեր թշնամու մարտավարությունը։ Մինչև չգիտակցենք ճշմարիտ գիտելիքի ուժն ու կարևորությունը, ապա կշարունակենք տանուլ տալ ընթացիկ տեղեկատվական պատերազմներում։
25 Դեկտեմբեր, 2018

No comments:

Post a Comment