Monday, December 24, 2018

ՄՇԱԿՈՒՅԹ-ՖՈԼԿԼՈՐ

ՄՇԱԿՈՒՅԹ-ՖՈԼԿԼՈՐ

Մշակույթը ազգի գենետիկ կոդից բխող արժեհամակարգի ու այդ արժեհամակարգի հիման վրա ձևավորված ուսմուն-քի առկայությամբ առաջացած այն ներքին մեխանիզմն է, որ կարգավորում է միջանձնային հարաբերությունները։

Արվեստն ու ֆոլկլորը մշակույթ չեն. միայն արվեստ են ու ֆոլկլոր։ Արվեստն ու ֆոլկլորը կարող են արտացոլել ազ-գային մշակույթն ու նպաստել կամ չնպաստել ազգային մշակույթի ամրապնդմանը, բայց երբեք իրենց տեղով մշա-կույթ չեն՝ արվեստ են ու ֆոլկլոր։

Մշակույթի նախարարությունն ընդհանրապես աբսուրդ է, քանի որ նախ ուսմունք է պետք ունենալ, որի հիման վրա էլ կձևավորվի ազգային մշակույթը։ Ուսմունքի կերտողն ու սերմնացանը հայ մտավորականներն են (չշփոթել արվես-տագետների հետ)։ Արվեստագետը կարող են համարվել մտավորական միայն, եթե ազգային ուսմունքի կերտողն ու սերմնացանն է։

Ուրեմն՝ նախ պետք է ազգային ուսմունք ունենալ։ Միայն ազգային ուսմունքի առկայությամբ կարող է ազգային մշա-կույթ ձևավորվել։ Երբ չկա ազգային ուսմունք, ապա ներս են լցվում ապազգային, օտար ուսմունքներն ու ձևափո-խում ազգի մշակույթը, և ազգը զրկվում է իր դիմագծից ու վերածվում օտարահոտ մի խառնամբոխի։

Ցավալիորեն՝ մեր երկրում մտավորականներ չկան։ Ամեն արվեստագետ կամ գրող իրեն մտավորական է համարում։ Ժողովուրդն էլ, տեսնելով, որ գրել-մրելուց, նկարել-մկարե-լուց, երգել-մերգելուց ու տարատեսակ կապիկություններ անելուց բացի ոչ մի օգուտ չեն տալիս, հիասթափվում է նրանցից ու երես թեքում, երբեմն էլ նվաստացնող էպի-տետներ կպցնում։ Այն ինչ մեր «մտավորականներն» են արել ու դեռ անում, ոչնչով չի տարբերվում ուրիշ՝ հիմնա-կանում արևմտյան քաղաքակրթության,  ազգերի մտավո-րականների արածից (չմոռանանք, որ մենք մեր ժամանա-կակից արվեստը, գրականությունից մինչև թատրոն-մատ-րոն  հիմնականում ընդօրինակել ու դեռ շարունակում ենք ընդօրինակել նրանցից)՝ գրել-մրել, հիմնականում մոդեռ-նիստ կամ պոստմոդեռնիստ անկապություններ, երբեմն էլ պոռնոգրաֆիկ այլանդակություններ, նկարել-մկարել, հիմ-նականում անճաշակ, տգեղ, անիմաստ ու անբովանդակ տհասություններ և այլն։ Էլ չխոսենք գավառական երաժըշ-տության, երգիչ-մերգիչների կլկլոցների ու կլանչոցների, կամ ամբոխահաճո հումորիստների փողոցային ներկայա-ցումների մասին, որոնց նպատակը միայն համապատաս-խան ամբոխին զվարճացնելն է։ Մեր գավառամիտ, գոռոզ ու անկիրթ «մտավորականությունը» քաղքենիությունից ոչ մի քայլ առաջ չի գնացել ու դրանով կործանում է տարել մեր ազգին։

Իսկական հայ մտավորականը ազգի ուսմունքի կերտողն ու սերմնացանն է։ Միայն հայ մտավորականն իրավունք ունի կրթել, դատել ու կառավարել ազգին։

©Դավիթ Միրզոյան. 23 Դեկտեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment