Saturday, October 27, 2018

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Սիրով, խնամքով ու ոգևորությամբ արված նկարը, քան-դակը, կամ գրված երաժշտությունն ու պոեզիան, անդա-դար նույն վիբրացիաներն են ճառագում ու դրանով հա-մակում դիտողին, ունկընդրին կամ կարդացողին։ Մարդ ջերմությամբ է լցվում ու երջանկանում։ Նմանապես քաղա-քի ճարտարապետությունը, շինություններն ու փողոցները, նրբանցքներն ու մայթերը, այգիներն ու բակերը, եթե խնամքով ու ոգևորությամբ են կառուցված, ապա երջան-կացնում են մարդուն։ Իսկ եթե քաղաքը կառուցված է ան-փութորեն, անճաշակ, առանց ոգևորության ու անգրագետ, կամ երբ փողոցների, նրբանցքների ու մայթերի կառու-ցողները անխնա են վարվել ու չեն արել այն ինչ նախա-գծված էր, երբեմն էլ շահադիտական նպատակով այլան-դակել են, բարեկարգելու փոխարեն, կամ երբ, օրինակ, ճանապարհ կառուցելու (ներեցեք՝ կառուցելը մի քիչ ճոխ ստացվեց), ավելի ճիշտ գցելու փոխարեն պարզապես աս-ֆալտ են փռել, առանց հաշվի առնելու ջրերի հոսքի ուղ-ղությունը, մանավանդ երբ ազգային գանձարանից գու-մարներ են շորթել շարունակաբար, սակայն չեն կառուցել՝ գցել, այդ ճանապարհը, կամ ասֆալտը փռել են ոնց պա-տահի և այլն, ապա քաղաքը մշտապես տհաճություն է պատճառելու բնակիչներին ու զրկի նրանց երջանկությու-նից։ Մարդիկ նման քաղաքներից հեռանալու են դեպի ավելի տանելի քաղաքներ։ Ու քանի որ հեռացածների փո-խարեն քաղաք են լցվելու այլ վայրերում ծնվածները, ապա գյուղերը դատարկվելու են ու երկիրը թուլանա։ Այս վտանգը ենթագիտակցորեն զգալով, մենք Երևանի տոներ ենք կազմակերպում, երգեր գրում, նպատակ ունենալով քաղաքասիրություն գրգռել մեր քաղաքաբնակների մեջ։ Ի դեպ, նույն նպատակով ու նմանապես ամեն կերպ ան-դադար հայրենասիրություն ենք գրգրում։ Հետևաբար՝ որ-քան վատն է մեր քաղաքը, որքան չենք սիրում այն, ապա այնքան շատ ենք երգեր գրում ու երգում։ Նույնը՝ ողջ երկրի դեպքում։ Իսկական հայրենասեր ժողովուրդը կա-րիք չունի երգեր գրել ու երգել։ Իսկական հայրենասեր ժողովուրդը արդեն միասնական է ու հզոր և կարիք չունի ռազմահայրենասիրական որևէ պրոպագանդայի։
Մենք սիրով ու խնամքով չենք վարվում ո՛չ մեր քաղաքի, ո՛չ էլ ընդհանրապես մեր երկրի հետ։ Երգեր գրելու, տոնելու կամ ֆրանկոմանիայով ուրիշներին հաճոյանալու, օտարների մոտ ուշադրություն ու սեր մեր երկրի հանդեպ առաջ բերելու փոխարեն, ավելի լավ կլինի ինքներս սկը-սենք սիրել ու խնամքով վերաբերվել մեր երկրի ամեն քառակուսի սանտիմետրին։
Երևանաբնակները Երևանը շատ են սիրում։ Երևանի մի-ջով հոսող Գետառը աղբատար խողովակի են վերածել, միայն գարշահոտ է գալիս այդ երբեմնի զուլալ գետից։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 26 Հոկտեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment