Saturday, October 27, 2018

ԴՐԱՄ

ԴՐԱՄ
Որևէ երկրի դրամի արժեքը որոշվում է հիմնականում այդ երկրի արտադրած արտադրանքով։ Որքան մրցունակ է այն ու եզակի, ապա այնքան բարձր է այդ երկրի դրամի արժեքը աշխարհում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների թղթադրամը մեծ արժեք ունի, քանի որ այդ թղթադրամով կարելի է ձեռք բերել բարձրորակ ինքնաթիռներ, կամ այլ ռազմատեխնիկա և այլն։
Հնուց ոսկին ի հայտ է եկել որպես աշխատանքի և ապ-րանքի արժեքի չափման միավոր, ապրանքափոխանակութ-յունը դյուրին, հաճախ էլ հնարավոր դարձնելու համար։ Ոսկուն փոխարինող թղթադրամ հատել են շատ հետո։ Թղթադրամ հատելու պատճառն այն էր, որ ոսկե մետա-ղադրամը կեղծում էին կամ տաշում, փոքրացնում և այլն, կամ որովհետև ոսկե դրամը հարմար չէր, նաև շատ վը-տանգավոր էր հեռու երկրներ տեղափոխելու համար։ Թղթադրամ հատել են նաև շահադիտական նպատակնե-րով, իհարկե, քանի որ ի տարբերություն ոսկու, այն կա-րելի էր տպել առանց որևէ սահմանափակման ու մտցնել շրջանառության մեջ։
Ոսկին նաև ապրանք է։ Միակ ապրանքն է, որ բոլոր երկրներն են ուզում ունենալ։ Հետևաբար ոսկի ունեցող երկրների թղթադրամները արժեք ունեն։ Այսինքն կարելի է ոչ մի արտադրանք չունենալ, ունենալ միայն ոսկի ու դրանով բարձր պահել սեփական դրամի արժեքը։ Բայց մեր երկրում արհեստականորեն շատ բարձր են պահում մեր դրամի արժեքը, աշխատավորներին շատ ցածր աշխա-տավարձ տալով, նաև շրջանառության մեջ դրամի զանգ-վածը շատ փոքր պահելով։ Մենք ցավոք ո՛չ մրցունակ, կամ եզակի արտադրանք ունենք, ո՛չ էլ մեծ քանակութ-յամբ մաքուր ոսկի։
Թղթադրամի օգտագործումը հնարավորություն տվեց պե-տությանը կայուն պահել ապրանքների գները՝ այսինքն նույնը։ Չէ՞ որ ոսկու դեպքում, եթե ոսկու քանակը մնար նույնը իսկ արտադրվող ապրանքների ծավալն աճեր, ապա ապրանքների գները պիտի շարունակաբար նվազե-ին։ Թղթադրամը հնարավորություն տվեց կանխել գների նվազումը, նաև, ապրանքի ծավալից շատ ավելի արժողու-թյամբ թղթադրամ տպելով, շարունակաբար բարձրացնել ապրանքների ու ծառայությունների գները։ Արհեստական ինֆլյացիա սարքելով՝ պետությունը փաստորեն նվազեց-նում էր աշխատավորների խնայողությունների արժեքը՝ իրականում կողոպտում աշխատավորներին, աշխատավոր-ներին մշտապես կողոպտելով՝ լցնում էր պետական գան-ձարանն ու աղքատության մատնում մարդկանց։ Նման եր-կըրներում մարդիկ որևէ իմաստ չեն տեսնում աշխատել։ Հետևաբար երկիրը չի զարգանում այնպես, ինչպես կզար-գանար արհեստական ինֆլյացիայի բացակայության պայ-մաններում։
Հայաստանի Թագավորությունում արհեստական ինֆլյա-ցիա չի լինելու։ Թղթադրամ տպվելու է այնքան, որքան որ անհրաժեշտ է մաշված թղթադրամները փոխարինելու և ապրանքների գները կայուն պահելու համար։
©Դավիթ Միրզոյան. 25 Հոկտեմբեր 2018 թ.

No comments:

Post a Comment