Friday, October 11, 2019

ԻՆՉՈ՞Ւ

ԻՆՉՈ՞Ւ

Շատերը դեռ զարմանում են, թե ինչո՞ւ, օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրու-թյան լծի տակ գտնվող բոլոր ազգերը կարողացան ազա-տագրվել օսմանյան լծից, իսկ մենք՝ հայերս, չկարողա-ցանք, ավելին՝ ենթարկվեցինք եղեռնի ու կորցրեցինք մեր բուն հայրենիքի մեծ մասը։

Զարմանալ կարելի է, որ ավելի քան հարյուր տարի անց դեռ զարմացողներ կան, հատկապես, այսպես կոչված մը-տավորականության շրջանում։ Դեռ ոչինչ, որ ժողովուրդը չի հասկանում, կամ շատերն արդեն չեն հիշում, որ Եղեռն է եղել, կամ ընդհանրապես չեն լսել այդ մասին
... Բայց երբ ազգի մտավորականությունն ընդհանուր առմամբ չի հասկանում թե ինչո՞ւ, սա արդեն մեծ աղետ է, որովհետև եթե մտավորականությունը չի հասկանում, ապա նա  ոչ-ինչ չի հասկանում։ Իսկ եթե մտավորականությունը ոչինչ չի հասկանում, ուրեմն այն ընդհանրապես գոյություն չու-նի։ Իսկ եթե չկա մտավորականություն, ապա ազգը կոր-ծանման է դատապարտված կամ արդեն չկա։

Ընթերցողն իրավամբ կհարցնի՝ բայց ինչո՞ւ, օրինակ, հույները, սերբերը, հարավսլավական  բոլոր ժողովուրդնե-րը, հունգարները, բուլղարները, ռումինները, եգիպտացի-ները և մյուս բոլոր արաբական ժողովուրդները կարոա-ցան առանց մեծ դժվարության թոթափել օսմանյան լուծը, դուրս գալ Օսմանյան կայսրությունից ու վերականգնել իրենց համապատասխան ազգային անկախ պետականութ-յունները, իսկ մենք՝ հայերս, չկարողացանք։

Շատ պարզ
... Որովհետև մենք մեր երկիրը շատ վաղուց էինք տանուլ տվել, իսկ նրանք՝ ոչ։ Ավելի պարզ ասած՝ մենք մեր երկիրն ամբողջովին էինք տանուլ տվել ու հիմ-նովին, իսկ նրանք՝ մասամբ և ոչ հիմնովին։ Ինչպե՞ս՝ կհարցնեք։ Հիմա կբացատրեմ։ Ռազմական գործից մի թեթև տեղյակ ցանկացած մեկի համար գաղտնիք չէ, որ երկիր գրավելու համար զինված ուժեր են պետք, որ հար-կավոր է այդ զինված ուժերով պարտության մատնել հա-կառակորդի զինված ուժերին, զինաթափել նրան կամ ջախջախել ու ոչնչացնել, հետո սեփական զինված ուժերը տեղակայել պարտված երկրի քաղաքներում ու գյուղերում, հարկատու դարձնել անզեն ժողովրդին ու վերջ։

Նկատենք, սակայն, որ վերը նկարագրածս անդառնալի գործընթաց չէ։ Գրավված երկրի ժողովուրդը, կարող է հե-տագայում սեփական ուժերով կամ դրսի օժանդակությամբ զինվել, կազմակերպվել, ոտքի կանգնել և դուրս վռնդել թշանամի երկրի զինված ուժերին ու ազատագրել երկիրը։

Ցավալիորեն, սակայն, մեր երկրի դեպքը միանգամայն այլ էր։ Թշնամու զինված ուժերը ոչ միայն պարտության էին մատնել մեր զինված ուժերին ու ոչնչացրել, ոչ միայն իրենց զինված ուժերն էին տեղակայել մեր երկրով մեկ, այլ նաև իրենց ժողովրդին էին բերել ու բնակեցրել մեր երկրում, որոնք, ընդ որում, դարերի ընթացքում բազ-մացել ու ճնշող մեծամասնություն էին կազմել։ Օտարնե-րով բնակեցված երկիրն արդեն գրավված է հիմնովին ու անվերադարձ։

Եթե առաջին դեպքում զինվելով, կազմակերպվելով ու թշնամական մի քանի կայազոր ոչնչացնելով, հնարավոր է երկիրն ազատագրել ու վերականգնել սեփական երկրի անկախությունը, ապա երկրորդ դեպքում խնդիրը նման կերպ չի կարող լուծվել. այս դեպքում անհրաժեշտ է վե-րացնել ոչ միայն թշնամական զինված ուժերը, այլ նաև՝ երկրում բուն դրած թշնամի ազգաբնակչությանը։ Հիշեց-նեմ, որ երկիրը բնորոշվում է բնակչությամբ ու տարած-քով։ Էլ չասեմ, որ թշնամի ազգաբնակչությամբ խեղդված երկրում անհնար է զինված ռազմական գործողություններ սկսել թշնամական զինված ուժերի դեմ ու հաջողության հասնել։ Եթե առաջին դեպքում երկիրը գրաված թշնամա-կան զինված ուժերը ոչ մի սատարում չունենալով գրավ-ված երկրի բնակչությունից, ստիպված կլինեն թողնել ու հեռանալ այդ երկրի բնակչության անգամ լուռ անհնազան-դության դեպքում, ապա երկրորդ դեպքում ամեն ինչ մի-անգամայն այլ է։ Թշնամական զինված ուժերով ու թշնա-մի ազգաբնակչությամբ ողողված երկիրն արդեն թշնամու երկիրն է, որտեղ թշնամական զինված ուժերը մշտապես երկրի բնակչության մեծամասնության սատարումն ունեն։ Օկուպացված ժողովրդի համար անհնար է ոչնչացնել թըշ-նամական զինված միավորումները թշնամի բնակչության առկայության պայմաններում, այն էլ միայն հատուկենտ նվիրյալների՝ ֆիդայիների, ջանքերով. Այդ անելու համար գոնե կազմակերպոված զինված ուժեր են պետք։

Ուրեմն՝ եթե Օսմանյան կայսրության կողմից օկուպացված այլ ազգերի համար հնարավոր էր ազատագրվել զավթիչ-ների լծից, ապա մեզ համար դա համարյա անհնարին էր։ Անգամ սովետական միությունից ազատագրվելն ավելի դյուրին էր մեզ ամար, քանի որ մեր երկիրը ողողված չէր ռուս ազգաբնակչությամբ։ Ռուսական զորքերը մեր երկ-րում իրենց համար ցանկալի, անվերապահ սատարում չու-նեին բնակչության կողմից. նրանց սատարող ռուս ազգա-բնակչություն չկար։ Ռուսները մեր երկիրը գրավել էին մի-այն իրենց զինված ուժերով։ Ճիշտ է՝ մեր շատ ազգա-կիցներ ծառայում էին նրանց, բայց հուսալի ծառաներ չէին ու ազգային-ազատագրական պայքարի ճնշման տակ հիշեցին իրենց ազգային պատկանելությունն ու դադա-րեցին նախկինի պես ծառայել օկուպանտներին։

Ցավոք, այն ժամանակ հայ մտավորականությունը չհաս-կացավ նկարագրածս տարրական տարբերությունն ու մեր ժողովրդին պայքարի հանեց Օսմանյան կայսրության դեմ։ Հանեց ու մատնեց կոտորածի։ Չմոռանանք, սակայն, որ զգային ազատագրական պայքարի գաղափարը մեր թշնա-միներն էին ներարկել մեր մտավորականների ուղեղների մեջ։ Չնայած, պետք է խոստովանել, որ մտավորական, որպես այդպիսին, գոյություն չուներ ու մինչև հիմա դեռ գոյություն չունի ո՛չ դրսում, ո՛չ էլ, ցավոք, դեռ ներսում։ Բոլորն այն ժամանակ կամ լիրիկ բանաստեղծներ էին, կամ կատակերգուներ, կամ էլ թշնամական գործակալներ։

Վերն ասվածն ամենևին չի նշանակում, թե ընդհանրապես չէր կարելի ազգային ազատագրական պայքար ծավալել։ Ասվածը միայն նշանակում է, որ չէր կարելի մտնել պա-տերազմի մեջ, որը չես կարող հաղթել։ Օսմանյան լծից ազատագրվելու համար պետք էր նախ զինվել գաղափա-րապես՝ առաջին հերթին հասկանալ նկարագրածս իրավի-ճակների տարբերությունը, հետո նոր որևէ գործունեութ-յուն ծավալել՝ նախ մտավորականություն՝ հրամանատա-րական կազմ ձևավորել, հետո՝ երդվյալ սպայական կազմ, հետո՝ զինվել և այլն։ Այն ժամանակ գուցե պետք էր սպասել Առաջին համաշխարհային պատերազմի ավար-տին՝ Թուրքիայի պարտությանը, նրա մասնատվելուն, հե-տո նոր ոտքի կանգնել ու տիրանալ սեփական երկրին, մաքրելով այն և՛ թուրքական զինված ուժերից, և՛ թուրք ազգաբնակչությունից։ Այդ ընթացքում գուցե կարիք լիներ համագործակցել կամ հունական կամ ռուսական զինված ուժերին հետ։

Ամեն դեպքում՝ չէր կարելի, ուրիշ ազգերի օրինակով, գլխապատառ պայքարի մեջ մտնել՝ հատկապես կապկել նրանց մարտավարությունը, միաժամանակ հաշվի չառնե-լով սեփական իրավիճակի ողջ ծանրությունը՝ այն, որ մենք մեր երկիրը վաղուց էինք տանուլ տվել՝ դեռ հինգ հարյուր տարի առաջ, այն էլ՝ հիմնովին, որ հետևաբար մեր երկրի ազատագրումը մակերեսային լուծում չէր կա-րող ունենալ։

Ինչևէ
... մեր մտավորականությունը դեռ տառապում է դիլե-տանտիզմով՝ ոչինչ չի հասկանում, անգամ, նախկինի պես, դեռ լի է թշնամական գործակալներով։ Մեր ազգի առջև ծառացած խնդիրները լուծելու, ազգային ազատա-գրական պայքարը վերջապես խելամիտ կերպով առաջ տանելու, իսկապես ազգային պետություն ստեղծելու, մեր ամբողջական հայրենիքն ազատագրելու, նաև ողջ աշխար-հում մեր ազգի առաջնորդող դերը վերականգնելու համար, հարկավոր է նախ ազգային ուսմունքով զինված մտավո-րականություն ձևավորել և սկսել մտածել։

Բարեբախտաբար շատերն են արդեն ընտրել սեփական դատողություններ անելու ճանապարհը՝ հույսները կտրած հայ մտավորականությունից։ Բայց ցավալին այն է, որ շա-տերը նույն հայ մտավորականության պես տառապում են դիլետանտիզմով, գոռոզաբար սեփական տեսակետից բա-ցի ուրիշ ոչինչ չեն լսում ու ընդունում, դրանով ավելի վա-տացնելով իրավիճակը։ Փսորված ու անմիաբան ազգը չի կարող որևէ ճակատամարտ հաղթել։

Ոմանք հիմա կմտածեն՝ ի՞նչ մի դժվար բան է հետ նայել ու տեսնել հարյուր տարի առաջվա պատմական իրավի-ճակներն ու հայ մտավորականության սխալները։ Իհարկե դժվար չէ։ Ու ողբերգությունը հենց այն է, որ մեր մտավո-րականությունն կոչված զանգվածն անկարող է տեսնել ոչ միայն հարյուր տարի առաջվա, այլև ներկայիս իրավիճակ-ներն ու խնդիրները, հետևաբար անկարող է նաև լուծում-ներ առաջարկել։ Ավելի մեծ ողբերգություն է այն, որ ներ-կայիս մտավորականություն կոչվածը չի էլ ուզում ընդունել իր անկարողությունն ու պատրաստ է քարկոծել, կամ՝ ավելի վատ, անուշադրության մատնել որևէ մեկի ճշմարիտ բացահայտումը, խլացնել որևէ մեկի ավելի խորաթափանց դիտարկումն ու ինքնանպատակ աղմկել։ Նրանցից ամե-նաստորակարգները պատրաստ են քամահրանքով նետել՝ հինը տեսնելը դժվար չի, դու ներկան ու ապագան ասա։

Ասեմ։ Ինչպես նախկինում, ներկայումս ևս մտավորակա-նություն չկա։ Ինչպես նախկինում, ներկայումս ևս ազգը պառակտված է օտար ուժերի կողմից ստեղծված ու հովա-նավորվող կուսակցությունների միջև։ Ինչպես նախկինում, ներկայումս ևս մեր դարավոր թշնամու նպատակն է բնա-ջնջել մեզ որպես ազգ, այլասերել ու փչացնել մեզ, վերաց-նելով մեր ուսմունքն ու մշակույթը, դարձնել մեզ տգետ ու գոռոզ հանցամիտ մի ժողովուրդ։ Ինչպես նախկինում, ներկայումս ևս մեր թշնամին ամեն ինչ անում է ներխու-ժելու մեր երկիր ու առաջին հերթին գրավելու մեր երկրի իշխանական լծակները, որն արդեն տեղի է ունեցել։ Ինչ-պես նախկինում, ներկայումս ևս մեր թշնամին ամեն ինչ անում է սև ու սպիտակի բաժանել մեզ ու ավելի սաստ-կացնել մեր հանրահայտ ներազգային գզվռտոցը։ Ինչպես նախկինում, ներկայումս ևս ամեն ինչ անում է մեզանում խորացնելու ունեևոր-չունևորի միջև անդունդն ու դրանով թշնամացնելու մեզ միմյանց հետ։ Ինչպես նախկինում, ներկայումս ևս ամեն ինչ անում է, որ թշնամանանք մեր վաղեմի դաշնակցի հետ, մերժենք նրան ու մնանք ան-պաշտպան։

Ինչ անե՞լ։ Նախ հասկանալ այս ամենն ու դեռ շատ ավե-լին։ Հատկապես՝ որ թշնամիներով շրջապատված, պատ-կերավոր ասած՝ ռինգի անկյունում կուչ եկած ու տարբեր կողմերից շարունակաբար հարվածներ ընդունելով, ընտ-րության լայն հնարավորություններ չունենք, որ հատկա-պես կործանարար է մեր ներազգային գզվռտոցը, որի հիմնական պատճառը մեր անսահման գոռոզությունն է ու դրան նախորդած մեր անսահման տգիտությունը, նաև իհարկե նախանձն ու միմյանց հանդեպ թշնամանքը։

Ուրիշ ի՞նչ անել։ 
Ձերբազատվել մեր անսահման գոռոզու-թյունից, վերացնել այլասերվածությունը, հանցամտությու-նըն ու անճաշակությունը մեզանում, հետո՝ լսել միմյանց, հասկանալ, թե ովքեր են մեր ազգի դարավոր թշնամինե-րը և այլն։ Այլապես չենք կարողանա լուծել մեր առջև ծա-ռացած որևէ խնդիր՝ ներքին առօրեական խնդիրներից սկսած մինչև աշխարհաքաղաքական մեծ ու փոքր խնդիր-ները։

Ի՞նչ եմ կանխատեսում ապագայում։ Եթե շարունակենք նույն ոգով, ապա պայծառ ապագա չունենք՝ շարունակելու ենք մնալ անսահման գոռոզ ու տգետ, չենք կարողանալու նկատել ու լուծել մեր մեծ ու փոքր խնդիրները, արտա-գաղթելու ենք, ցրվենք աշխարհով մեկ, ուծանանք ու վերանանք՝ այն, ինչ մեր թշնամիներն են ծրագրել ու մեծ հաջողությամբ իրագործում են։ Իսկ եթե ուզում ենք պայ-ծառ ապագա ունենալ, ապա պարզապես հարկավոր է ձերբազատվել մեր անսահման գոռոզությունից։ Դրանից հետո կբացվեն բոլոր փակ դռները։

©Դավիթ Միրզոյան. 11 Հոկտեմբեր, 2019 թ.

No comments:

Post a Comment