Saturday, October 19, 2019

ՊԱՐԱԴՈՔՍԱԼ ԱԶԳ


ՊԱՐԱԴՈՔՍԱԼ ԱԶԳ

Պարադոքսալ ազգ ենք։ Արտաքին թշնամու դեմ անձնու-րաց կռվի ենք ելնում, սակայն ներսում անսահման ան-տարբեր ենք ներքին թշնամու հանդեպ։

Ոմանք կասեն՝ դե, ի տարբերություն արտաքին թշնամու, ներքին թշնամուն դժվար է նկատել և այլն։ Բայց մի՞թե այդքան դժվար է նկատել կոռուպցիան, կաշառակերութ-յունը, մեծ ու փոքր հանցագործությունն ու հանցամտութ-յունը, անհարգալից ու վիրավորական խոսքն ու վարքը, այլանդակությունն ու այլասերվածությունը, դավաճանութ-յունն ու կողոպուտը։ Թե՞ այս ամենն ամենևին էլ թշնա-մությո՞ւն չեն։ Իսկ գուցե մշակութային տաբո՞ւ կա ներքին թշնամու վրա։ Այլապես ինչպե՞ս բացատրել երկրում վե-րից վար հանցագործության ու հանցամտության շարունա-կական երևույթը։ Անգամ ամենաազնիվ խոստումներով իշ-խանական լծակների մոտ հայտնված տարրերը միանգա-մից փչանում են ու կուլ գնում կոռուպցիային։

Իրականում ոչ մի տաբու էլ չկա, իհարկե։ Չկա նաև որևէ հավկուրություն։ Մենք, պարզապես, հանցամիտ ազգ ենք. չենք պայքարում կոռուպցիայի, հանցագործության, գոռո-զության ու տգիտության դեմ, որովհետև ինքներս ենք հանցագործ, հանցամիտ, գոռոզ ու տգետ։ Չէ՞ որ ինքներս ենք ձգտում հասնել իշխանական լծակներին ու կողոպտել, ինքներս ենք ձգտում մեծ ու մանր հանցագործությամբ նյութական ձեռքբերումներ ունենալ, բաց չթողնելով որևէ հնարավորություն ու թքած, թե ով կմեռնի, ով սաղ կմնա, և վերջապես՝ ինքներս ենք ձգտում ճնշել, ծաղրել ու նը-վաստացնել դիմացինին, նրանից մի փոքր բարձր երևալու համար, ինքներս ենք ամեն գնով քողարկում մեր տգիտու-թյունը։ Ոմանք էլ համատարած հանցագործության ու հան-ցամտության միջավայրում անիմաստ ու վտանգավոր են համարում որևէ ձայն բարձրացնել չարի, ստորակարգի, հանցագործության ու հանցամտության դեմ, քանի որ շատ լավ գիտեն, որ ոչ մի սատարում չեն ունենալու կողքից, ավելին՝ ենթարկվելու են անտարբեր, իրականում հանցա-միտ, տգետ, հանցագործ ու ամբարտավան զանգվածների հարձակումներին։

Ներքին թշնամու դեմ մեր համատարած անկարողությունը ստիպում է մեզ մեր ողջ ուշադրությունն ու ներուժը սևեռել արտաքին թշնամու դեմ, մեր ողջ ցասումը տեղալ նրա գլխին ու մեծ հաջողությունների հասնել։ Արտաքին թշնա-մու դեմ մեծ հաջողությունների հասնելու հիմնական պատ-ճառը, սակայն, ինքնապաշտպանությունն է՝ կամ դո՛ւ նը-րան, կամ նա՛ քեզ, մանավանդ երբ, կամա թե ակամա, հայտնվել ես նրա դեմ-դիմաց։ Նկատենք սակայն, որ եթե անկախ ամեն ինչից անձնուրաց ու անձնազոհ հայրենա-սերներ լինեինք, ապա ընդհանրապես չէինք խուսափի զինվորական ծառայությունից։

Սա չի նշանակում իհարկե, որ մեզանում չեն եղել իսկա-պես անձնվեր հերոսներ, ովքեր հայրենիքի համար կամա-վոր կերպով ռազմաճակատ չեն մեկնել ու անձնուրաց կերպով չեն պայքարել արտաքին թշնամու դեմ։ Սակայն, նկատենք, որ, չգիտես ինչու, ձեռքները չի բարձրացել ներքին թշնամու դեմ, անգամ՝ դավաճանի։ Մեզանում, իհարկե, ներկայումս էլ կան աստվածամարդիկ, ում հա-մար ճշմարտությունն ու արդարությունը ամեն ինչից վեր են։ Նրանք պատրաստ են արտաքին թշնամու դեմ ելնել, ոչ միայն ինքնապաշտպանության, կամ ընդհանրապես հայրենիքի պաշտպանության համար, այլ ավելի շատ՝ ճըշ-մարտության ու արդարության համար, վատի, ստորակար-գի, այլանդակի դեմ կռվելու, նրան ոչնչացնելու համար։ Ու քանի որ մեր արտաքին թշնամիները մշտապես ստորա-կարգ ու այլանդակ արարածներ են եղել ու դեռ են, մենք դեռ անձնուրաց մարտի ենք մղվում, պատրաստ անգամ ինքնազոհաբերվել չարի ու ստորակարգի դեմ պայքարում։ Ի հակադրություն, եթե իմանանք, որ մեր երկրի վրա հարձակվել են զինված ուժեր, որոնք արդարություն են բերում մեզ, ապա անձնազոհ կերպով չենք պայքարի, հա-կառակը՝ կբացենք մեր երկրի դարպասները նրանց առաջ, ինչպես արեցինք Ղարսի ամրոցը հանձնելիս, քանի որ համոզված էինք, որ հարձակվող զինված ուժերը թուրքեր չէին, կամ եթե անգամ թուրքեր էին, ապա գալիս էին վերացնելու մեզ համար այնքան անտանելի կապիտալիզմն ու մեզ դարձնելու մեր երկրի հող ու ջրի տերը և այլն, ինչպես արվել էր Ռուսաստանում մի երկու-երեք տարի առաջ։

Ամեն դեպքում՝ անսահման պարադոքսալ ազգ ենք՝ բա-ցում ենք դռներն ու վայր դնում ձեռքներիս զենքը մեր եր-կիր նեխուժող ու մեզ արդարություն բերող, բայց մեր հանդեպ ցեղասպանություն իրականացրած զինված ուժե-րի առաջ, սակայն պատրաստ ենք ոհմակներ կազմել ու հոշոտել բարի ու առաքինի մեր ցանկացած ազգակցի, ով անձնուրաց կերպով առաջ է եկել աննախադեպ բարեփո-խումների իր առաջարկով ու ծրագրերով։ Ստորակարգ կենդանու պես նման անձնուրաց ու բարեպաշտ անձնա-վորությանը միամիտ, հետևաբար հիմար ու թույլ ենք հա-մարում ու լավագույն դեպքում երես թեքում նրանից, կամ ծաղրում նրան, ինչպես ստորակարգ արարածներն էին ծաղրում Դոն Կիխոտ-ին։

Անհասկանալի ազգ ենք՝ մի կողմից ամենաբարձր իդե-ալների ու արդարության մարտիկներ ենք, իսկ
մյուս կող-մից հանդուրժում ենք ամեն հանցագործություն ու այլան-դակություն։ Սովետական տարիներին հանդուրժում էինք կոռումպացված կոմունիստներին ու նրանց լակոտներին, պետական ողջ կոռումպացված կառռւյցը, հատկապես՝ առ-ևտրի ոլորտի նողկալի կոռուպցիան, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների համատարած գողութ-յունն ու կոռուպցիան, նաև իհարկե հանցագործ ու հան-ցամիտ թաղային հեղինակություններին ու նրանց լակոտ-ներին։ Հետկոմունիստական շրջանում հանդուրժում էինք, նույնիսկ երկրպագում, իշխանական լծակների մոտ հասած հանցագործ գեղոներին ու նրանց լակոտներին, հիմա էլ աչք ենք փակում ու հանդուրժում նոր վարչակազմի բերած այլասերվածությունն ու ազգը ներսից պառակտելու նրա բացահայտ քաղաքականությունը։

Անչափ պարադոքսալ ազգ ենք՝ մի կողմից դժգոհ ենք շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով, իսկ մյուս կողմից ինքներս ենք աղտոտում այն։ Գիտենք, որ բոլորին հավասարապես պատկանող տարածքը աղտոտելը վիրավորանք է ու անպատվություն բոլորի հասցեին։ Գի-տենք ու հենց դրա համար էլ աղտոտում ենք, բոլորին ապտակելու, նսեմացնելու և տրորելու համար։ Դա անում ենք, երբ զայրացած ենք նրանց գոռոզ ու ամբարտավան պահվածքի պատճառով կամ ուզում ենք գոռոզաբար վի-րավորել ու նվաստացնել նրանց։ Բայց մարդիկ պարա-դոքսալ կերպով շատ անտարբեր են իրենց բոլորին հա-վասարապես պատկանող տարածքը աղտոտողի հանդեպ։ Կարծես չեն հասկանում, որ վիրավորանքը հասցված է բոլորին հավասարապես ու միաժամանակ, որ հետևաբար բոլորի պարտականությունն է արձագանքել հավասարա-պես ու միաժամանակ և բռնել աղտոտողի ձեռքը։ Ցավն այն է սակայն, որ նրանք ովքեր հասկանում են ու սրտա-ցավ են, գերադասում են մնալ ստվերում, առաջինը ձայն չհանել, չմտնել պատասխանատվության տակ, իրենց վրա չվերցնել բոլորի պատասխանատվությունը. վախենում են նաև չարի դեմ առճակատման մեջ միայնակ մնալուց, չեն ուզում իրենց վրա կրել չարի հարվածները բոլորի փո-խարեն։ Ու քանի որ բոլորն են խուսափում առաջինն արձագանքելուց, ապա ոչ ոք չի արձագանքում ու չարն, անպատասխան մնալով, ավելի անկաշկանդ է աղտոտում ու ավելի շատ, անպատիժ մնալով, ավելի լկտի է դառնում ու հանդուգն, ավելի վիրավորական վարք է որդեգրում ու ավելի անպատվաբեր։ Թքելն ու ծամոնի մնացորդներ շաղ տալն անբավարար համարելով, կարող է խնչել։ Բայց ամենաանպատվաբերը ցխախոտի մնացորդը գետնին նետելն է։ Մայր հողի վրա ծխախոտ հանգցնելը ամե-նազազրելի անպատվությունն է։ Բայց դա կարծես ոչ մեկի չի անհանգստացնում արդեն։ Բոլորը կարծես համակերպ-վել են ու ընդունելի են համարում մայր հողին հասցրած անպատվությունների տարափը։ Առճակատումից խուսափե-լու և բոլորի պատասխանատվությունը չշալակելու մղումով մարդիկ մի ներքին փիլիսոփայություն են մշակել՝ բոլորին պատկանող տարածքն արդեն իրենցը չեն համարում։ Ար-դեն հրաժարվել են ընդհանուր տարածքի հանդեպ իրենց բաժին իրավունքից։ Այդ իրավունքից հրաժարվելով օտա-րացել են ու օտարացրել մայր հողն իրենցից։ Իսկ քանի որ մայր հողը հայրենիքի բաղադրիչներից մեկն է, ապա հետևաբար հրաժարվել են ու օտարացել նաև հայրենիքից։ Երկրի տարածքն իրենցը չեն համարում, մեկուսանում են սեփական բնակարանում, ուրիշինը համարելով դրանից դուրս ամեն ինչ։ Մայր հողի հանդեպ անտարբեւրությունն ու օտարությունը սկիզբ առան ընդհանուրի տարածքը աղ-տոտող առաջին անպատիժ սրիկայից ու խորացան մինչև այն աստիճան, որ բոլորս արդեն ատում ենք մեր միջա-վայրը, նաև՝ մեր երկիրն ու ամեն գնով հնար փնտրում արտագաղթելու։

Եթե հողն ու ջուրը հայրենիքի բաղադրիչներն ենք համա-րում, ապա այդ նույն հողն ու ջուրը ախտոտողին պետք է թշնամի համարեինք ու տեղում սատկացնեինք։ Պարադոք-սալ կերպով չենք անում։ Անգամ ինքներս ենք աղտոտում մեր հողն ու ջուրը։ Թունդ հայրենասերի պաթոսով կարող ենք արտաքին թշնամու դեմ կռվի ելնել մեր հայրենիքի՝ հող ու ջրի, համար, բայց միևույն ժամանակ անտարբե-րություն ունենալ, թույլ տալ ոմանց անխնա օգտագործել մեր հողն ու ջուրը, հատկապես օտարերկրյա տնտեսավա-րողների՝ կթել, քամել, թունավորել ու հեռանալ։

Երկրի
համար անչափ կարևոր ռազմավարական նշանա-կություն ունի հողը, ջուրը, սնունդն ու ընդերքը, նաև օդը իհարկե։ Քանի որ դեմոկրատական կառավարմանն ու կա-պիտալիստական տնտեսավարմանը ներհատուկ անտերու-թյան պայմաններում չենք կարողանում պահպանել մեր հողն ու ջուրը՝ մեր հայրենիքը, ապա այս ամենը պետք է ազգայնացվի ու դրվի երկրի գերագույն հրամանատարի՝ Համայն Հայոց Արքայի, հսկողության տակ։ Չի կարելի թույլ տալ, որ անհատ որևէ տնտեսավարող կանխորորշի մեր հողի, ջրի ու սննդի որակն ու բաղադրությունը, նաև օդի մաքրությունն, իհարկե։ Ոչ մի օտարերկրյա կազմա-կերպություն իրավունք չունի տնօրինել մեր երկրի համար ռազմավարական նշանակության որևէ ոլորտ։ Բոլիվիայի անկախության գործընթացը օտարերկրյա օլիգարխիանե-րից՝ իսկական հեղափոխությունը, սկսվեց հենց ջրի պատ-ճառով։ Բոլիվիայի նախագահը ազգայնացրեց ջուրն ու վտարեց երկրից բոլոր օտարերկրյա կողոպտիչներին։ Մի՞թե բոլիվիացիների չափ էլ չկանք։ Մեզ ամենևին չի հետաքրքրո՞ւմ, թե օտարերկրյա կազմակերպություններն, օրինակ, ի՞նչ են խառնում մեր խմելու ջրին, կամ ինչով են աղտոտում մեր հողերը իրենց հանքարդյունաբերութ-յան ընթացքում, կամ, օրինակ, հենց մեր «հարազատ» տնտեսավարողներն ինչպե՞ս են աճեցնում կամ պատրաս-տում այն սննդամթերքը, որն ամեն օր ուտում ենք։ Կամ մի՞թե կարելի է թույլ տալ որևէ մեկին, իր անձնական շահի համար, աղտոտել այն օդը, որը բոլորս ենք չնչում։ Մենք ազգովի անսահաման անտարբեր ենք դարձել ոչ միայն հանցագործների ու հանցամտության հանդեպ։ Մեր հիվանդագին անտարբերությունն արդեն վերածվել է անհույս բթության։ Մենք այն աստիճանի բութ ենք ու անուղեղ, որ չենք էլ անհանգստանում, երբ մեզ վնասում են ուրիշների հանցավոր գործունեության արգասիքները՝ աղմուկ լինի դա, թե հայհոյանքով թունավորված արձա-գանք, թունավոր ջուր լինի, թե փչացած հող, անսնունդ սննդամթերք լինի, թե անշնչելի օդ։ Պարադոքսալ ազգ ենք դարձել։ Ավելի ճիշտ՝ անտարբերությունից բթացած ու մեռած։

©Դավիթ Միրզոյան. 18 Հոկտեմբեր, 2019 թ.

No comments:

Post a Comment