Wednesday, October 23, 2019

ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ինչպես կանխատեսել էի, պատե
րազմ է մոլեգնում Հայաս-տանում՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև, նիկոլամեռ ու քոչամեռ տարրերի միջև, սորոսական ու հակասորոսականների մի-ջև, ընդհանրապես՝ նախկին իշխանավորների ու նրանց հետևորդների և ներկա վարչակազմի ու նրա հետևորդ-ների միջև և այլն։ Ինչպես միշտ՝ պատերազմ է մոլեգնում հասկացողների ու անհասկացողների միջև, հատկապես՝ ազգային ուժերի և իրենց ազգային համարող ուժերի միջև։ Բանը դեռ արյունահեղության չի հասել, բայց ցավոք դա ևս սարերի հետևում չէ։ Հակամարտող կողմերն առայժմ դեռ սահմանափակվում են հոխորտանքով, սպառնալիքնե-րով, երբեմն սահուն կերպով, կամ միանգամից անցնում վիրավորանքների, անգամ՝ փողոցային հայհոյանքների. որոշ անանուն տականքներ չեն հրաժարվում դիմացինին թուրք ու չգիտեմէլինչ անվանելուց, շատ արագ անցնում են ամենաստոր հայհոյանքների՝ էլ՝ տուն ու տեղ, էլ՝ կը-նիկ-երեխա, էլ՝ հեր ու մեր, անգամ՝ ազգ ու տակ, նույն-իսկ՝ մեռել ու ընդհանրապես գերեզման բռնաբարելու և այլն։ Ժարմանալին այն է որ սրանց մեծամասնությունը կանայք են։ Կամ գլուցե այլևս կանայք չեն։ Ներկայումս չես տարբերի որն է կին, որը՝ ոչ։

Բա
րոյազրկության, ավելի ճիշտ՝ անբարոյականության, նման աստիճան դեռ չէր գրանցվել մեր երկրում։ Մարդիկ իրոք կորցրել են ամեն սրբություն։ Հատկապես կանայք՝ պատշաճի ամեն սահման ոտնահարած, միանգամից սկը-սում են վիրավորանքներից, երբեմն էլ այլանդակ ու ստոր հայհոյանքնեւրից։ Որևէ սրբություն չունեցող ժողովուրդը միայն ոչնչացման է դատապարտված։ Տիեզերքը չի հան-դուրժում որևէ հետքայլ, դեգրադացիա, հատկապես սրբա-պըղծություն։ Անկողմնակալ կերպով պատժվելու են բոլոր անհատներն ու ժողովուրդները։ Ոչ ոք չի խուսափելու պատժից։ Տիեզերական օրենքների համար ֆավորիտներ չկան։ Թող ոչ ոք հույսեր չփայփայի, թե Արարիչը մեզ մի հրաշքով փրկելու է։ Մինչև հիմա չի փրկել և այսուհետև ևս չի փրկելու։ Չի եղել, չկա ու երբեք չի լինելու նման բան՝ փրկություն, այն էլ՝ մի հրաշքով, մանավանդ երբ արժանի էլ չենք։ Ամեն անարժան պատժվելու է։ Ու դա է համատիեզերական օրենքը։

Մենք՝ ազգովի,
դեռ կանք, որովհետև դեռ որոշ ազնվար-յուն անհատներ կան մեզանում։ Դեռ շատ վաղուց եմ կանխատեսել, որ մի նոր եղեռն է հասունանում մեր ազգի գլխին։ Արդեն երևում են պտուղները՝ ներազգային գզվըռ-տոցը վաղուց արդեն վերածվել է համատարած ու դաժան պատերազմի։ Բոլորն իրար են անցել ամենաանողոք ու անդրդվելի կեցվածքով, դիմացինին հոշոտելու և ոչնչաց-նելու ամենակատաղի մղումով։ Ոչ ոք արդեն չի կարող կասեցնել սկսված պատերազմը։ Միմյանց հանդեպ ան-սահման ատելությունն անցել է ռուբիկոնը։

Եթե գոնե ե
րկու հայկական պետությունների միջև առճա-կատումը չկասեցվի, ապա մեզ լիակատար կործանում է սպասվում։

©Դավիթ Միրզոյան. 22 Հոկտեմբեր, 2019 թ.

No comments:

Post a Comment