Saturday, October 3, 2020

 ՀԱՅ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՀԱՅԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ(((

Արվեստի մասին քիչ եմ արտահայտվում, իմ արվեստագետ ընկերների «հոգու նուրբ լարերին» չդիպչելու համար։ Ոչ իրարկե այն պատճառով, որ գուցե սխալ կարող է լինեմ, նաև ոչ այն պատճառով, որ ինձ համար որևէ նշանակություն ունեն նրանց զգացումները, այլ որովհետև ներկա պահին ավելի կարևոր խնդիրներ կան երկրում։ Իսկ արվեստի բնագավառում իմ կրթության, նվաճումների ու փորձառության աստիճանով դժվար թե ինձ գերազանցող մեկը գտնվի հայ իրականության մեջ։
Աչքովս ընկավ մի հոդված քանդակ կոչվող ինչ-որ քարերի կույտի մասին, որը 2015 թվականին Ստամբուլում ներկայացվել է որպես գլխատված հայ մտավորականների չգիտեմ ինչը ներկայացնող «արվեստի գործ»։ Հեղինակն ու իր ամուսինն էլ վատացել են, որ հիմա, Հայաստան բերվելուց հետո այդ «արվեստի գործը» չի ընդունվում և ցայսօր իր հիմնական տեղը չի գտել մայրաքաղաքի որևէ պատվավոր մասում։
Դիմելով «քանդակի» հեղինակին կուզեի նախ հարցնել՝ աղջիկ ջան, դու ընդհանրապես գծանկար անել գիտե՞ս։ Թուղթ ու մատիտ, կամ ռետին գործածել որտե՞ղ ես սովորել։ Սովորե՞լ ես ընդհանրապես, ինչպե՞ս ես ինչ-որ «Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի» տնօրեն դարձել (ձեր նորարարությունները գնացեք ձեր տանն արեք), ո՞վ է ֆինանսավորել քեզ։ Չեմ զարմանա եթե պարզվի, որ նկարել ընդհանրապես չգիտես, որ եթե որևէ կրթություն ես ստացել, ապա դա եղել է դրսում (չնայած Հայաստանում ևս շատ վաղուց արդեն ոչ ոք նկարել չգիտի) ստացել ես դրսի մոդեռնիստ և պոստմոդեռիստ լափի ողջ տեսականին ու հիմա նույն դրսից փողեր ես ստանում այդ լափը մեր երկրում տարածելու, երիտասարդությանը կերցնելու և ավելի մեծ գումարներ ստանալու նպատակով։
Ընդհանրապես էդ Գայֆեջյան կոչվող իբր թե արվեստի կենտրոնը իր տեղով ծաղր է մեր ժողովրդի գլխին։ Եթե էդ ամբողջ տարածքի
«արվեստի գործերի» վրա ծախսված գումարը ներդրվեր գյուղատնտեսության մեջ, ավելի մեծ օգուտ կլիներ երկրին։ Իսկ այդ գործերի ներկայությունը միայն անճաշակություն ու հիմարություն է սերմանում։

No comments:

Post a Comment