Saturday, October 3, 2020

ԹՇՆԱՄԻՆ ՆԵՐՍԻՑ

Ներկա պատերազմի ամբողջ մեղավորը լտպ-ն է և նրանից հետո բոլոր ղեկավարները։ Եթե Արցախը շարունակեր մնալ Հայաստանի կազմի մեջ, ապա ոչ մի պատերազմ չէր լինի ու ոչ մի զոհ չէինք ունենա. Հայաստանի հանդեպ ցանկացած ոտնձգություն կհամարվեր ոտնձգություն ՀԱՊԿ համակարգի դեմ և կկասեցվեր ամենախիստ միջոցներով ու ակնթարթորեն։ Որևէ ոտնձգություն չէր էլ լինի, քանի որ Հայաստանը ընդգրկված կլիներ ՀԱՊԿ արբանյակային հետազոտության և տեղակատվության փոխանակման համակարգում և կունենար, պատկերավոր ասած, աչքեր ու ականջներ նկատելու և հետևելու իր սահմանների երկայնքով թշնամու ցանկացած տեղաշարժի մասին։

Հայաստանի հանդեպ ոչ մի ոտնձգություն չէր լինի նաև, եթե Հայաստանը տնտեսական, հետևաբար և ռազմական այնպիսի հզորություն ունենար, որ կարողանար առանց մարդկային կորուստների նկատել ու ոչնչացնել թշնամու ցանկացած զինվորի կամ որևէ ցամաքային կամ օդային զրահատեխնիկա, նկատել ու ոչնչացնել մեր դիրքերի վրա ուղղված ցանկացած հարվածային համակարգ կամ անօդաչու թռչող սարք։
Մեր երկրի վրա ոչ մի հարձակում չէր լինի, հատկապես եթե թշնամին ներսից չլիներ՝ մեր երկրի ղեկավարները հանցավոր համաձայնության չգային թշնամու հետ պատերազմի միջոցով նրան հանձնելու մեր ազատագրված տարածքները։ Ներկա պատերազմը գուցե նման մի դավադրության հետևանք է։ Թշնամին շաբաթներ առաջ մեր սահմանների երկայնքով զինուժ ու տեխնիկա է կուտակել ու նախապատրաստվել հարձակման, և շատ զարմանալի է, որ մեր զինված ուժերը, հատկապես ՀՕՊ ուժերը «անակնկալի» են եկել ու չեն կարողացել նկատել ու կասեցնել թշնամու ԱԹՍ նավատորմը և թույլ են տվել նրան ռմբակոծել մեր դիրքերն ու քաղաքները։ Առնվազն հարցեր են առաջանում, եթե չասենք՝ կասկածելի է։ Գուցե դարձյալ ինչ-որ «անտեսանելի» ձեռք կուրացրել է մեր ՀՕՊ համակարգը։ Կասկածելի է նաև, որ տեսնելով մինչև ատամները զինված ու տասնապատիկ գերակշռող թշնամուն, մեր երկրի ղեկավարությունը առաջնագծից չի հեռացնում մեր ժամկետային զինծառայողներին և չի փոխարինում նրանց պայմանագրային փորձառու զինծառայողներով։Կամ ինչո՞ւ մինչ այժմ չի «հանդգնում» հրամայել խփել թշնամու կենսական նշանակության ենթակառուցվածքներին։ Մի՞թե ավելի կարևոր է աշխարհին անմիջապես տեղեկացնել թշնամու կողմից կռվող վարձկանների առկայության մասին, կամ համոզել, որ դրանք իրոք կան։ Ուրեմն եթե վարձկաններ չլինեին, ապա աշխարհը պետք է թո՞ւյլ տար ադրբեջանի կողմից որևէ ագրեսիա մեր դեմ։ Սա ի՞նչ ստրկամտություն է։ Իսկ գուցե ստրկամտություն չէ, այլ դավաճանություն է՝ առաջնագիծը թողնել անփորձ ջահելների վրա, մատնել նրանց կոտորածի, չխփել թշնամու ենթակառուցվածքներին, դրանով թույլ տալով, որ թշնամին մինիմալ դիմադրության հանդիպելով, առաջ գա։ Հարցեր են որ հենց հիմա պատասխաններ են պահանջում։ Պատերազմից հետո շատ ուշ կլինի։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի այն։ Գուցե պատերազմից հետի, ինչպես միշտ, մեկ այլ արհավիրք առաջ գա ու թույլ չտա հարցեր տալ և պատասխաններ ստանալ իշխանություններից։
Ամեն դեպքում՝ ներկա իշխանությունները, դեռ իշխանության չեկած, մեղմ ասած վստահություն չէին ներշնչում, եթե չասենք բացահայտ լիբերալ ու սոռոսածին էին։ Դրանց կառավարման ողջ ժամանակաշրջանը ապացուցեց, որ բացահայտ հակազգային ծրագրեր ունեն։ Սկսած վարչապետի պաշտոնը զաղեցնող անձի ՄԱԿ-ում առաջին ելույթից, բացահայտվեց Արցախը մաս-մաս ու աստիճանաբար թշնամուն հանձնելու սրանց լտպ-ական մտադրությունը։ Այն ավելի հաստատվեց վերելակային բանակցությունների ժամանակ և իր ողբերգական հետևանքներով լի իրագործմանը հասավ հիմա, երբ երկիրը թուլացել է տնտեսապես ու կաթվածահար է համաճարակի սահմանափակումներից, երբ բազմաթիվ մարդիկ են հիվանդացել ու մահացել։
Ինչպես 2016-ի քառօրյաի ժամանակ, այս անգամ ևս մեր ժամկետային զինծառայողների փառահեղ հերոսությունը խափանեց ներքին թշնամու ծրագրերը՝ հանձնել Արցախը այս անգամ թշնամու «հանկարծակի» ու լայնամաշտաբ հարձակման հետևանքով։ Մեր պատմությունը դեռ շատ մութ էջեր ունի։ Մենք չենք կարող ինքնիշխան ու հզոր պետություն կառուցել կիսաճշմարիտ կենսագրություն ունենալով։ Հարկն է անհապաղ լուսաբանել ու մաքրել մեր ազգի, հատկապես վերջին շրջանի, պատմությունը։ Այլապես կշարունակենք անկում ապրել, զոհեր տալ, տարածքներ կորցնել, արտագաղթել ու վերանալ։
Ղեկավարներից կամ փողատեր խուլիգաններից ոչ մեկը առաջ չեկավ դրամական նվիրաբերություն կատարելու կամ սեփական որդիներին ճակատի գիծ ուղարկելու նախաձեռնությամբ։ Միայն էս կլոունն է մեյդան ընկել ու դարձյալ լաչառությունը դրել, մարդկանց խափշտելու, հորդորելու և ճակատի գիծ ուղարկելու համար։
Ինչպես մեր մեծերն են նկատել, սրիկա իշխանությունները պատերազմի ժամանակ երկիրը հայրենիք են համարում, հանձնում իրենց կողմից կեղեքված ժողովրդի պաշտպանությանը, իսկ իրենք ծակուռը մտնում ու սպասում պատերազմի հանգուցալուծմանը, հաղթանակի դեպքում պատրաստ դուրս գալ և դափնեպսակներ ընդունել, իսկ պարտության դեպքում հայտնվել դրսերում նախօրոք պատրաստված իրենց թաքստոցներում։
Ամենացավալին այն է, որ հիմա չենք հմտածում, որ մեր ջհուդ ղեկավարները կասեցնելու են մեր զորքերի առաջխաղացումը, հետո ծափահարություններ են ստանալու մեզնից, մենք բոլորս խաղաղվելու ենք, անցնենք մեր սովորած առօրյա կյանքին, մոռանալու ենք, որ մեր խուլիգան փողատերերը ո՛չ պատերազմից առաջ են որևէ լավ բան արել, ո՛չ էլ պատերազմի ընթացքում, շարունակելու ենք խոնարհաբար երկրպագել դրանց ու դրանց ոհմակներին, երկրի իշխանական լծակների մոտ, լավագույն դեպքում, բերելու ենք իրենց ազգայնական համարող և օտար ուժերի կողմից հովանավորվող տարրերին և երկիրը շարունակելու ենք մղել դեպի անդունդի հատակում գտնվող ճահիճի խորքերը։
©Դավիթ Միրզոյան. 3 Հոկտեմբեր, 2020թ.

No comments:

Post a Comment