Friday, February 7, 2020

ԴԵՊԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՌԱԿՏՈ՞ՒՄ, ԹԷ՞ ՀԱԿԱՌԱԿԸ

ԴԵՊԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՌԱԿՏՈ՞ՒՄ, ԹԷ՞ ՀԱԿԱՌԱԿԸ

Ոմանք առանց երկար մտածելու կշտամբում են ինձ ու համոզմունք հայտնում, թե ևս մեկ կուսակցություն բացելով պառակտում ենք ազգը։ Չեմ կարծում, որ այդ մարդիկ դիտավորյալ են անում՝ միայն խանագարելու նպատակով։

Ես՝ ինքս, տարիներ շարունակ դեմ եմ եղել կուսակցություն հիմնելուն, որովհետև դեմ եմ կուսակցության գաղափարին, ընդհանրապես՝ դեմոկրատական կառավարման համակարգին, քանի որ գտնում եմ, որ կուսակցությունը պարզապես մի խումբ մարդկանց ոհմակն է, համախմբված կերպով իշխանության գալու և երկրի տնտեսական լծակներից օգտվելու նպատակով։ Երբ դեռ ութ տարի առաջ գրում էի Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությունը, հատուկ հոդվածով արգելեցի բոլոր տեսակի կուսակցություններն ու հասարակական, անգամ մասնագիտական բոլոր կազմակերպություններն ու միությունները։ Վերջերս էլ կարծիք բարձրաձայնեցի, նաև կոչ ուղղված բոլոր կուսակցություններին ինքնալուծարվել, մտնել ազգային դաշտ և հավասար պայմաններով մասնակցել պետականաշինության գործընթացին։ Դեռ շարունակում եմ դեմ լինել և այսուհետև էլ դեմ եմ լինելու դեմոկրատիային ու կործանարար եմ համարելու որևէ կուսակցության գոյությունը։

Ներկայումս, սակայն, իրավիճակը անբարենպաստ է ազգային ուժերի իշխանության գալու համար, քանի որ առկա կուսակցությունները չեն ինքնալուծարվում և դեռ նորեն են առաջ գալիս։ Իրավիճակը փոխելու համար հարկավոր է իշխանության գալ, իսկ իշխանության գալու համար հարկավոր է, որ իրավիճակ փոխվի։ Կախարդված շրջան է ստացվում։ Ներկայումս կամ պետք է պայքարի մեջ մտնել գործող օրենսդրական դաշտում և գործող կուսակցությունների հետ միևնույն ասպարեզում, կամ պետք է փոխել պայմանները՝ օրենս-դրական դաշտն ու գործող կուսակցությունների կարգա-վիճակը։ Պարզ ասած՝ պետք է փոխել օրենքներն այն-պես, որ բոլոր ծրագիր ունեցողները կուսակցություննե-րին հավասար պայմաններով կարողանան մասնակցել նախընտրական պայքարին։ Կամ գուցե ավելի լավ լինի վերացնել բոլոր կուսակցությունները նախընտրական պայ-քարում հավասարություն հետևաբար արդարություն ապա-հովելու համար։ Այլապես ոչինչ չի փոխվի՝ նախկին բոլոր կուսակցությունները արտոնյալ պայմաններով կմտնեն նախընտրական պայքարի մեջ, ստվերում թողնելով բոլոր ազնվաբարո ու հայրենանվեր մտավորականներին, և ժո-ղովուրդը ստիպված կլինի ընտրել բոլոր նախկին կու-սակցությունների առաջադրած թեկնածուների միջև, և ազգային ժողովը դարձյալ կլցվի նույն դեմքերով, որի հե-տևանքով էլ ոչինչ չի փոխվի երկրում։

Մի նոր կուսակցության ստեղծումը, որը միայն անունով է տարբերվելու քաղաքական դաշտում առկա մյուս բոլոր կուսակցություններից, անշուշտ, ոչնչով չի նպաստելու երկ-րի առջև ծառացած խնդիրների լուծմանը, այլ նաև պա-ռակտելու է ու խանգարի։

Այս առումով, ես՝ ինքս, միանգամայն անօգուտ կհամարեի որևէ նոր կուսակցության առաջացումը։

Մեր դեպքում, սակայն, իրավիճակը միանգամայն այլ է։ Մեր նպատակը չէ մարդկանց հավաքագրել, միայն քանակ լրացնելու, ընտրություններին մասնակցելու և ԱԺ-ում պատգամավորական աթոռներ նվաճելու համար։ Մեր նը-պատակը չէ իշխանական լծակներ գրավելն ու այդ լծակ-ներն օգտագործելը սեփական շահերի համար։ Մեր նպա-տակն է մեր ազգային ուսմունքի շուրջ համախմբել անա-պական, ազնվաբարո նվիրյալների և ազգային պետութ-յուն ստեղծել։ Մեր նպատակը պետականաշինությունն է։ Մեր նպատակը ողջ ազգի առաջնորդությունը ստանձնելն է, նրան ըստ մեր ազգային ուսմունքի առաջնորդելը։ Վերջապես «Հայի ուժ»-ը կուսակցություն չէ։ Այն ազգային ուսմունքի շուրջ համախմբված նվիրյալների միաբանութ-յուն է, ազգային ուսմունքի դարբնոց, որտեղ պատրաստ-վելու են ազգային ուսմունքի ուսուցիչներն ու դատավոր-ները, կառավարիչներն ու պետական պաշտոնյաները, ռազմիկներն ու օրինապահները։

Հետևաբար «Հայի ուժ»-ը կուսակցություն չէ, այդ բառի սովորական իմաստով։ Երկրում առկա իրականությունում այն միայն անվանվելու է կուսակցություն, բնակչությանը կրթելու, ուսուցանելու, բացատրելու, համոզելու և ընտրու-թյուններին մասնակցելու միջոցով խաղաղ իշխանափո-խության հասնելու նպատակով։

«Հայի ուժ»-ին կարող են անդամակցել նրանք, ովքեր ընդունում են մեր ազգային արարչական ուսմունքն ու պատրաստ են գործել եղբայրության, արդարության և իրավահավասարության սկզբունքները սրտում։

©Դավիթ Միրզոյան. 8 Փետրվար, 2020 թ.

No comments:

Post a Comment