Wednesday, February 5, 2020

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ հաշվի ենք առնում ու քննարկում, ամեն տարբերակ ներկայացնում միջազգային ատյաններին, բացի ճշմարիտ պատմությունից։ Ճշմարտու-թյունն այն է, որ Արցախը արհեստականորեն կտրատվել և տրվել է Ադրբեջանական ՍՍՀ-ին կոմունիստական կու-սակցության առաջնորդ Ստալինի ձեռքով։ Հետևաբար՝ ո՛չ ԼՂՀ-ի կարգավիճակը, ո՛չ էլ նրա սահմանները միջազգա-յին չեն եղել ու երբեք չեն կարող միջազգային քննարկ-ման առարկա լինել։ Միջազգային ատյանների մարդասի-րական դերը պետք է լիներ միայն պատմական իրողութ-յան ճանաչումը, արդարության վերականգնումը,
նաև՝ ժո-ղովուրդների ինքնորոշման իրավունքի սատարումը և ադր-բեջանական կողմի ռազմական ոտնձգություններն ու հայե-րի գենոցիդի փորձերը կանխելը։
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի թուրք բնակչությանը, ապա նրանք լցվել են այնտեղ սովետական տարիներին կոմու-նիստական կուսակցության կողմից տարածաշրջանի թուր-քացման և հայ բնակչությանը իր բնօրրանից դուրս մղելու միտումով։ Ղարաբաղյան պատերազմի պատճառը հենց այդ թուրք բնակչության և նրան սատարող թուրք իշխա-նությունների կողմից հայերի դեմ ռազմական գործողու-թյուններն էին և գենոցիդի փորձերը, որն ի դեպ սա-տարում ուներ կրեմլից։ Այս հարցում ևս միջազգային ատ-յանների մարդասիրական դերը պետք է լիներ միայն ժո-ղովուրդների ինքնորոշման իրավունքի սատարումը և ադր-բեջանական կողմի ռազմական ոտնձգություններն ու հայե-րի գենոցիդի փորձերը կանխելը կամ գոնե նկատելն ու դատապարտելը, որը դարձյալ չարվեց, ու դեռ չի արվել։ Արևմունքն, ընդհակառակը, ամեն գնով սատարում է մեր թշնամուն, խախտելով միջազգային բոլոր նորմերն ու լո-գիկայի բոլոր պատնեշները։
Մեր սխալն ի սկզբանե այն է եղել, որ պատմական ճըշ-մարտությունը մի կողմ թողած, ընկել ենք արևմուտքի ջրերն ու խաղեր ենք տալիս նրանց թելադրանքով, որն էլ հենց փակուղի է մտցրել մեզ, մանավանդ երբ մեր իշխա-նությունները երբեք էլ շահագրգռված չեն եղել խնդրի հա-յանպաստ հանգուցալուծմամբ, այլ փոխարենը հոժարակամ կամ էլ տխմարաբար կատարել են արևմուտքի պահանջ-ները միաժամանակ անձնական շահ հետապնդելով։
Խնդիրը ներկայումս շատ է բարդացել։ Հարցի ճշմարիտ լուծումն այն կլինի, որ նոր՝ ազգային, իշխանություն ունե-նանք երկրում, որը կչեղարկի նախկին կլեպտոկրատիկ իշխանությունների ստորագրած բոլոր համաձայնագրերը և սեղանին կդնի պատմական ճշմարտությունները։
Եթե ամեն դեպքում արևմուտքը առաջ քաշի թուրքերի իրավունքը՝ վերադառնալ ու բնակություն հաստատել իրենց տներում, ապա նույնը մենք կարող ենք պահանջել՝ որ հայերը վերադառնան և բնակություն հաստատեն իրենց տներում։ Վերջապես պետք է չմոռանալ և սեղանին դնել Սումգայիթի և Բաքվի հայերի գենոցիդները։ Առանց պատմական ճշմարտությունները սեղանին դնելու, չի կարելի սեղան նստել։
Թուրքերի հետ ընդհանրապես չի էլ կարելի սեղան նստել, քանի դեռ չեն ընդունել Սումգայիթի և Բաքվի գենո-ցիդները, Գանձակի, Գետաշենի տեղահանությունները, որոնք ևս գենոցիդ են, նաև՝ Արծվաշենի տեղահանութ-յունն իհարկե։
Իսկ ինչ վերաբերում է ջհուդներին կամ պարսիկներին, որ կարողանում են իշխել իրենց երկրներում առկա, իրենց քանակապես գերազանցող հակամարտ էթնոսների վրա, ապա դա նրանից է որ, պարսիկների դեպքում, երկրում ողջ իշխանությունը պատկանում է պարսիկներին (չմոռա-նանք նաև, որ Իրանի քրդերն ու թուրրքերը պարսիկների պես մահմեդական են ու այնքան էլ թշնամի չեն), իսկ ջհուդների դեպքում, որովհետև ջհուդները միացյալ նա-հանգների ու եվրոպայի լիարժեք սատարումն ունեն, հետևաբար՝ ինչ էլ որ անեն, միևնույն է, համաշխարհային պարսավանքի կամ պատժամիջոցների չեն արժանանա։
©Դավիթ Միրզոյան. 5 Փետրվար, 2020 թ.

No comments:

Post a Comment