Բոլորն են նկատել, որ մարդիկ հիմա գիրք չեն կարդում։ Եթե անգամ կարդում են, ապա միայն արտասահմանյան, օտար հեղինակների գրքեր։ Գիրք ասելով, իհարկե, գեղարվեստական երկ նկատի ունեմ՝ վեպ կամ գոնե ծավալուն պատմվածք։
Vernatun
Tuesday, November 14, 2023
ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ (ԳՐԱՄՈԼԱ)
Monday, November 6, 2023
ՈՐ ԼԱՎ ԱՍԵՆՔ ԼԱՎ ԿԼԻՆԻ՞
Երկիրը շտկելու ձեր բոլոր առաջարկները՝ սահմաններն ամրապնդելուց, Արցախի խնդրի վերջնական լուծումից մինչև սեփական արտադրության զենք ու զինամթերք ունենալը, պատմամշակութային հուշարձանների և մատենադարանների պաշտպանություն և այլն (չնայած՝ շատ բան կա, որ չեք մտածել), հնարավոր է միայն երկրի համար հոգատար իշխանության դեպքում։ Մինչև սա չընդունեք, ձեր բոլոր բաղձանքներն այդպես էլ կմնան օդում, և շատ շուտով անիմաստ կդառնան, որովհետև չեք ունենա ո'չ պատմամշակութային հուշարձաններ, ո'չ մատենադարաններ, ո'չ թանգարաններ, ո'չ էլ իհարկե արդյունաբերություն։ Ինչպե՞ս։ Ուկրաինայի օրինակով։ Պա՞րզ է։
ԽՈՍՔ և ԳՈՐԾ
Նրանք, ովքեր կարծում են, թե խոսելը անօգուտ բան է, թե պետք է «գործել, գործել, գործել», չեն նկատե՞լ, որ հաճախ կառչում են ինչ-որ մեկի խոսքից, մեծ պատմություն սարքում... ամեն դեպքում հսկա նշանակություն են տալիս նրա խոսքին։ Փաստորեն կրկնակի ստանդարտներ են կիրառում, շահադիտական նպատակով իհարկե։ Մե'կ գործն են արժևորում, երբ ուզում են ասողին տեղից հանել ու փողոց ուղարկել «գործելու», մե'կ էլ խոսքին են անսահաման նշանակություն տալիս, կառչում են անգամ մեկ «անզգույշ» բառից և ամեն ինչ անում խոսքի հեղինակին ի ցույց դնելու և պախարակելու համար, երբեմն էլ գործը հասցնում հաշվեհարդարի սպառալիքների, անգամ հենց հաշվեհարդարի։
Saturday, November 4, 2023
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Friday, November 3, 2023
ՔԱՔԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկրի կառավարման (ընտրություններ-մընտրություններ և այլն) հարցում Ժողովրդի կրավորական կեցվածքը բացատրելի է և բնական։ Ժողովուրդը չպիտի մասնակցի պետության կառավարմանը։ Դա ժողովրդի գործը չէ։ Ժողովրդի գործը սեփական անձի և ընտանիքի մասին հոգալն է, առավելագույնը՝ սեփական գերդաստանը կառավարելը, իսկ ամենակարևորը՝ բերք ու բարիք արարելը։ Հետևաբար մեր ժողովուրդը, իր անձնականի և ընտանիքի վրա սևեռված, մեծ կարևորություն չի տվել այն բանին, թե ով կկառավարի երկիրը և այլն։ Ովքեր էլ որ ջանադրաբար ներգրավվել են ընտրությունների գործընթացներում և ընդհանրապես ոտով գլխով ընկղմված են եղել այս կամ այն քաղաքական ուժի ծրագրերում, դա արել են հիմնականում անձնական շահ հետապնդելով՝ պաշտոն-մաշտոն, դրա հետ եկող ազգային գանձարանի անպատիժ կողոպուտի հնարավորություն, կուսակցական ոհմակի կողմից պաշտպանություն և այլն։
ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Tuesday, August 8, 2023
ՀԱՄԱԽՄԲՈ՞ՒՄ ԹԵ՞ ՄԻԱԲԱՆՈՒՄ
Ովքեր համախմբվելու կոչեր են անում, նախ ասեք, խնդրեմ՝ ինչ եք ուզում որ արվի և ինչպես։ Եթե ձեր նպատակն է քննարկումներ սկսել, կամ, ինչպես ասում են՝ խելք խելքի տալ, մի լուծում գտնելու համար և այլն, ապա շատ եք ուշացել։ Քննարկումների ժամանակները վաղուց անցել են։ Վերջապես՝ քննարկումներ սկսելու համար պետք է գաղափարներ ունենալ, առաջարկներ և այլն։ Չունեք։ Եթե գաղափարներ ու առաջարկներ ունենայիք, ապա համացանցում հրապարակած կլինեիք։ Ոչինչ չունեք, բացի լավ երկիր ունենալու ցանկությունից։ Անգամ լավի պատկերացում չունեք։ Չգիտեք, թե ինչպիսի երկիր եք ուզում ունենալ։ Համախմբվելու ձեր ցանկությունը հավանաբար լավի սահմանումը ձևակերպելու նպատակ ունի, նաև, իհարկե, թե ինչպես հասնել դրան։ Այդ ամենի համար դարձյալ ուշացել եք։ Ամեն դեպքում՝ չեք կարող որոշել, թե ինչպիսի երկիր եք ուզում, քանի որ ոչ մեկդ էլ չգիտեք, ոչ մի գաղափար չունեք, թե որն է լավը։ Լավի ձեր միակ պատկերացումն այն է, որ ձեզ ոչ ոք չխանգարի հարստանալ, հատկապես ուրիշների հաշվին։ Նման մղումներով դուք երբեք չեք կարող լավ երկիր կառուցել։ Միայն անձնական շահով առաջնորդվելով, դուք կունենաք միայն քաոսի երկիր՝ ամեն մեկն իրեն կքաշի վերմակն ու ի վերջո կպատառոտի այն։ Երկիրն էլ կվերանա։ Ձեր եսասիրական մղումներով առաջնորդվելով, դուք միայն տանուլ եք տալու երկիրն ու վերանաք։ Հետևաբար ոչ մի իմաստ չունեն ձեր համախմբվելու կոչերը։ Իրար թշնամի անձնավորությունները երբեք չեն համախմբվի։
Իսկ եթե իսկապես երկրի մասին եք մտահոգվում, ապա նախ՝ շատ ուշ է, քանի որ երկրի մասին մտահոգվելու ժամանակը ավարտվել է շատ վաղուց։ երկրի մասին մտահոգվողներ պիտի լինեին գոնե տաս տարի առաջ։ Չեն եղել ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ մանավանդ դրանից հետո։ Անգամ մեր մտավորականություն կոչվածը միայն սեփական բարեկեցության մասին է մտածել։ Քաղաքականապես իբր թե ակտիվ ֆեյսբուքահայությունը ևս հիմնականում սեփական վարկի մասին է մտածում՝ բոլորի աչքում ներկայանալ ամենաբարձր որակներով՝ բանիմաց, տեղեկացված, մտահոգ և այլն։ Իրականում ձեր միակ մտահոգությունը «լայք»-եր հավաքելն ու հեղինակություն վաստակելն է։ Դուք, եթե իսկապես երկրի մասին մտահոգվեիք, ապա մի լուծում կգտնեիք, կամ գոնե ուշադրություն կդարձնեիք նրանց, ովքեր լուծումներ եին առաջարկում։ Ձեր միակ մտահոգությունը ձեր անձն է եղել։Այնպես որ համախմբվելու կոչեր մի արեք։ Դա ևս ուրիշների աչքում բարձրանալու հնարք է ձեր կողմից։ Եթե դուք իսկապես համախմբվելու ցանկություն ունենայիք, ապա կհամախմբվեիք գոնե ձեր ամենամոտ ընկերոջ հետ։
հետո՝ ինչպես միշտ եմ ասել, համախմբվելը նշանակում է միմյանցից տարբեր անհատների կամ կուսակցությունների փոխհամաձայնեցված գործունեություն, իշխանությունը զավթելու, կամ որևէ այլ, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, հարց լուծելու համար։ Դա շատ վտանգավոր է, որովհետև ընդհանուր նպատակին հասնելուց անմիջապես հետո սկսվելու է գզվռտոցը բոլոր կողմերի միասնական ջանքերով ձեռքբերումը միմյանց միջև կիսելու համար։
Փոխարենը՝ ես մշտապես առաջարկել եմ միաբանությունը՝ մեկ բանի՝ մեկ գաղափարի, գալը։ Եվ ի սկզբանե ներկայացրել եմ այդ մեկ բանը՝ մեկ գաղափարը՝ ազգային գաղափարը՝ ազգային ուսմունքն ու ազգային սահմանադրությունը։ Ես նաև մշտապես մերժել եմ որևէ մեկիդ հետ համախմբվելու ձեր բոլոր առաջարկները, որվովհետև դուք, որևէ գաղափար և առաջարկ չունենալով հանդերձ, ինձ առաջարկել եք թողնել իմ գաղափարներն ու միանալ ձեզ որպես գլխաքանակ։ Դա ինձ հասցված մեծագույն վիրավորանքն է։ Ես ինչպե՞ս կարող եմ համախմբվել ձեզ հետ, եթե դուք վիրավորում եք ինձ, չեք էլ մտածում հետաքրքրվել ու ծանոթանալ իմ գաղափարներին։ Դուք, փաստորեն, թքած ունեք որևե գաղափարի վրա։ Ձեզ գաղափարները չեն հետաքրկրում, այլ միայն թայֆաբազությունը։ Դուք ուզում եք ոհմակ կազմել, ուժ դառնալ, ժողովրդին ձեր հետևից տանել, հանել իշխանությունների դեմ, նրանց գահընկեց անելու նպատակով, որպեսզի դուք բազմեք իշխանավորների աթոռներին, «ջանդամ» թե այդ ընթացքում կկոտորվի ժողովրդի որոշ մասը։ Ես անբարոյականների հետ չեմ կարող համախմբվել։ Հասկացա՞ք։ Հասկացա՞ք, թե դուք ով եք։
Ի տարբերություն ձեզ, ես գաղափարական հեղափոխության կողմնակից եմ։ Գաղափարական հեղափոխությունը զոհեր չի պահանջում։ Այն կարելի է անել համացանցում, առանց որևէ ավելորդ ինքնազոհաբերությունների։ Բազմիցս եմ ասել՝ ունեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է գաղափարական հեղափոխության համար՝ համացանցային կապ, հեռախոս կամ համակարգիչ, իսկ ամենակարևորը՝ ժամանակ։ Այն ժամանակը, որ վատնում եք համացանցում սեփական աձը ցուցադրելու և «լայք»-եր հավաքելու վրա, կարող էիք ծախսել գաղափարական հեղափոխությունն առաջ մղելու համար։ Չեք անում։ Հետ եք պահում, արգելակում եք, անգամ հետ եք մղում գաղափարական հեղափոխությունը։ Եվ դրանով դառնում եք խանգարողներ, հետևաբար նաև՝ երկրի թշնամիներ։ Թշնամիներ ուրիշ տեղ մի փնտրեք։ Երկրի ու ազգի թշնամին դուք եք։ Տասներեք տարի շարունակ համացանցում տարածում եմ գաղափարներս, իսկ դուք ոչնչով չեք ուզում մասնակցել։ Միայն կարդում եք ու լռում։ Շատ քչերն են, որ երբեմն կիսվում են իմ գրառումներով։ Ոչ ոք լրջորեն մտահոգված չէ մասնակցել գաղափարական հեղափոխությանը։ Ոչ ոք երբեք չլսեց առաջարկս՝ ամեն օր սեփական էջը ողողել միապետության անհրաժեշտության մասին հայտարարություններով ու հիմնավորումներով։ Միայն եզակիներն են կիսում գրառումներս ու տարածում միապետության զինանշանն ու դրոշը։
Հանկարծ չփորձեք արդարանալ ինքներդ ձեր առաջ, թե չեք ընդունում միապետության գաղափարը, կամ թե դա բռնապետություն է և այլն։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչ է նշանակում միապետությունը։ Իսկ եթե չգիտեք, ապա կարող եք հարցնել։ Չեք էլ հարցնում։ Դուք ամենախելոքն եք։ Ամեն ինչ գիտեք։ Շատ լավ գիտեք, որ ոչինչ էլ չգիտեք։ Պարզապես գերադասում եք չիմանալ, որպեսզի ոչինչ չանեք։ Ուզում եք ոչինչ չանել, բայց լավ երկիր ունենալ։ Ի՛նձ եք հորդորում «գործ անել»։ Իհարկե ձեր փոխարեն։ Չի ստացվի։ Ձեր փոխարեն ոչ ոք ոչինչ չի անի։ Իմ առաջարկները ձեզ համար են, ինձ համար չեն։ Երկիրը միայն իմը չէ։ Այն ձերն է։ Եթե ոչինչ չեք ուզում անել, ապա ոչնչի էլ չեք հասնի։ Չէ, կհասնեք։ Կհասնեք նրան, որ թուրքը կմտնի տներդ ու... Մնացածը չասեմ։ Հուսով եմ լավ պատկերացրեցիք արդեն։
Ես անձամբ իհարկե որոշ շահագրգռվածություն ունեմ։ Սա նաև իմ երկիրն է։ Ես ամաչում եմ, որ ինձ ծնած ազգը խայտառակ վիճակում էգտնվում։ Մեկ առ մեկ չթվեմ այն բոլոր խայտառակությունները, որ դուրս են եկել ձեր ծոցից։ Շատ եմ ասել այդ ամենի մասին։ Այնքան շատ, որ ոմանց թվում է, թե ես եմ ազգի թշնամին։ Նախանձից կամ չգիտեմ էլ ինչից դրդված, ամենաանհեթեթ բաները կլսես ոմանց կեղտոտ բերաններից։ Դուք ոչ մի սրբություն չունե՞ք։ Ինչպե՞ս կարելի է պնդել ու տարածել բաներ, որ հաստատ գիտեք, որ ճիշտ չեն։ Գիտեք, որ ճիշտ չեն, որովհետև դուք եք հորինել, ձեր հիվանդ ու կեղտոտ երևակայությունը, ձեր թունավոր ենթադրությունները։ Ինչպե՞ս կարող է հայ կինը ցանկանա ստուգել առնանդամս։ Դեռ ոչինչ որ գենետիկ հետազոտության անկապ ցանկություններ են արտահայտում։ Բայց ստուգել... Ի դեպ, շատերն են վերջերս սկսել ԴՆԹ ստուգումների կոչեր անել։ Մի հարցնող լինի՝ դուք ի՞նչ եք հասկանում ԴՆԹ հետազոտություններից, որևէ էտալոն ունե՞ք որ համեմատեք։ Ինչպե՞ս եք որոշելու ԴՆԹ-ից, թե ինչ ազգի է պատկանում այն։ Անգամ գենետիկայի գիտնականները չեն կարող ԴՆԹ-ից պարզել, թե ինչ ազգի է այն պատկանում։ Չկա նման բան՝ հայակական գենետիկ կոդ։ Հայերի մեջ շատ խայտաբղետ հապլոխմբեր կան։ Ամենաբազմազանը մերն է։ Մեր գենետիկ կոդից կա նաև ամբողջ Եվրոպայում, որոշ մաս միջագետքում և այլն։ Բայց չէ՝ գլուխներդ մտել է, պետք է պարզեք։ Պարզեի՛ք։ Մինչ այժմ նախկին-մախկինների, անգամ ներկա-մերկաների գենետիկ կոդն ինչու՞ չեք ուզում պարզել։ Հա՜, վախենում եք։ Ձեռքներդ չի հասնում։ Գլուխներդ կջարդեն։ Իսկ իշխանություն չունեցողից չեք վախենում։ Համարձակ կերպով քթներդ խոթում եք նրա անդրավարտիքի մեջ։ Մարդու գործերը ձեզ չեն հետաքրկրում։ Դուք ուրիշ բան եք հասկանում՝ միայն «մահակի» լեզուն։ Դուք լավ եք զգում, որ ձեզ հետ ուրիշ լեզվով են խոսում՝ «մահակի» լեզվով։
Տհաճ է այս ամենի մասին արտահայտվելը, բայց ստիպված եմ, որովհետև, որքան էլ ձեզ փորձում են բան հասկացնել, միևնույն է՝ գլուխներդ բան չի մտնում։
©Դավիթ Միրզոյան. 27 Փետրվար, 2023թ.